Read in the reader, with word lookup
Յաղագս յափոց, չափուց եւ պատարաց · 1/1
[1]
Ա Յաղագս քսեստի։
Չափ առաջնորդ չափուց քսեստ։
Եւ կոչի յամենայն լեզուաց քսեստ անուն։
Բայց ըստ աշխարհաց /202b/ աշխարհաց այլ եւ այլ չափ է։
Ըստ աղեքսանդրացւոց, եւ իտալացւոց եւ ի պոնտացւոց Բ լտերաց կշռորդ է քսեստն։
Եւ կաստրիասոսն ԻԲ ունկեաց կշռորդ է։
Իսկ ի Նիկոմեդիայ քսեստն Ի ունկոյ կշռորդ է։
Եւ կաստրիասոսն ՊԻԲ ունկեաց կշռորդ է։
Բայց ըստ հելլենականին՝ քսեստն սակաւ ինչ պակաս է յերեք լտերաց կշռորդաց։
Բ Յաղագս կոտիւղի։
Կոտիւղ կոչի կիսոյ քսեստի վասն ընդ C բաժանելոյ։
Գ Յաղագս տրիւղիոնի եւ պարապսիդոսի։
/203a/ Տրիւղոնն սկաւառակ է բոլորակ եւ խոր։
Նոյնպէս եւ պարապսիդոս կոչի. եւ ունի կէս քսեստի։
Դ Յաղագս բիսնի։
Բիսին է բոլոր ապակեղէն. ունի կէս լտեր. եւ կոչի ըստ հայումս շիշ։
Ե Յաղագս պեմենիայի։
Պեմենիայ ապակի է պարզ, Զ մասն քսեստի։
Զ Յաղագս պիդէիսի։
Պիդէիս կրկին ապակի է եւ ունի նոյնչափ Զ մասն քսեստի։
Է Յաղագս կամփսակի։
Չափ Դ քսեստաց կոչի կամփսակ, զոր հայք սրուակ ասեն։
Ը Յաղագս քուզայի։
Չափ Զ քսեստի ըստ եբրայեցւոցն /203b/ կոչի քուզա, որ է ԺԲ մասն արդուի։
Թ Յաղագս կաբոսի։
Չափ ԺԱ քսեստի կոչի կաբոս, որ է կէս մոդոյ։
Ժ Յաղագս եւիմայի։
Չափ ԺԱ քսեստի կոչի եւիմա, ըստ թէբայեցւոց լեզուին. եւ է նոյնչափ կէս մոդոյ։
ԺԱ Յաղագս մոդոյ։
Չափ ԻԲ քսեստաց լինի մոդ մի, որ կոչի խոստովանումն ըստ ԻԲ գլխաւորաց եւ ըստ ԻԲ գրոց կտակարանաց եւ ըստ ԻԲ գրոց այբուբենի եբրայեցւոց, զոր կոչեն չափ սրբութեան։
ԺԲ Յաղագս գրուի։
Չափ ԻԲ քսեստաց լինի գրիւ մի, որ է նոյնչափ մոդոյ։
ԺԳ Յաղագս սագիտարի։
/204a/ Չափ ԻԲ քսեստաց կոչի եւ սագիտար, որ է նոյնչափ մոդոյ։
ԺԴ Յաղագս մարի։
Չափ Ծ քսեստի լինի մար մի եւ ըստ հելլենականին սատոն կոչի, որ է նոյնչափ Ծ քսեստի, զոր կոչեն չափ հնձանի։
ԺԵ Յաղագս արդուի։
Չափ ՀԲ քսեստաց լինի արդու մի։
Եւ ըստ հելլենականին արտաբոս կոչի։
Բայց եդաւ յեգիպտացւոց, որ կոչի որմոբ, որ է բարեժողով։
Եւ եբրայեցիք վարին նովին չափով՝ յեգիպտացւոց առեալ։
ԺԶ Յաղագս քոռի։
Չափ ՊՁ քսեստի լինի քոռ մի։
Եւ կոչի յեբրայեցւոց եւ /204b/ յասորւոց՝ ի հայոց առեալ։
Եւ է Խ մոդոյ չափ։
Եւ քոռ ըստ հելլենականին կորոս լսի։
Եւ է նոյնչափ Խ մոդոյ, որ ունի ՊՁ քսեստ։
ԺԷ Յաղագս կիւաթոսի։
Կիւաթոս չափ է գինոյ արկանելոյ յապակիս։
Եւ կոչի ըստ ատտիկեցւոց լեզուին անտղիտէրիոն, գինեհան է երկայնադաստակ, որպէս զճաշակ, վասն ի խորութենէ կարասոյն զգինին հանելոյ։
ԺԸ Յաղագս կադամադէկաւթի եւ մասմարութայ։
Կադամադէկաւթ եւ մասմարաւթ ի գրոց եբրայականաց ոչ է թարգմանեալ։
Արդ՝ ուր գտանից /203a/ ես զայս անունս, գիտասջիր՝ եթէ կադամադէկաւթն ըմպելի ասի եւ մասմարովթն ճաշակ, որով զգինին հանեն։