Read in the reader, with word lookup
Սաղմոս ՃԺԸ
Ալէլուիա։
Երանեալ են ամբիծք ի ճանապարհի, եւ ոյք գնան յօրէնս Տեառն։
Երանի ոյք քննեն զվկայութիւնս նորա, բոլորով սրտիւ իւրեանց խնդրեսցեն զնա։
Ոչ թէ որ գործեն զանօրէնութիւն, ի ճանապարհս նորա գնասցեն։
Դու պատուիրեցեր զպատուիրանս քո, ի պահել ինձ յոյժ։
Օ՛շ թէ յաջողեալ էին ինձ ճանապարհք իմ, պահել ինձ զարդարութիւնս քո։
Յայնժամ ես ոչ ամաչէի ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո։
Խոստովան եղէց քեզ, Տէր, յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո։
Զիրաւունս քո պահեցի, մի՛ թողուր զիս մինչեւ ի սպառ։
Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ի պահել զբանս քո։
Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ, մի՛ մերժեր զիս ի պատուիրանաց քոց։
Ի սրտի իմում թաքուցի զբանս քո, որպէս զի մի՛ մեղայց քեզ։
Օրհնեալ ես դու, Տէր, ուսո ինձ զարդարութիւնս քո։
Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քո։
Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ի մեծութեան։
Ի պատուիրանս քո հոգացայ, եւ զգուշացայ ի ճանապարհս քո։
Զիրաւունս քո խօսեցայ, եւ ոչ մոռացայ զբանս քո։
Հատո ծառայի քում, զի կեցից եւ պահեցից զբանս քո։
Զարթո զաչս իմ, եւ նայեցայց ի սքանչելիս օրինաց քոց։
Պանդուխտ եմ ես յերկրի, մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո։
Փափաքեաց անձն իմ ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ։
Սաստեցեր ամբարտաւանից, անիծեալ ոյք խոտորեցան ի պատուիրանաց քոց։
Ի բաց արա յինէն զնախատինս եւ զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի։
Քանզի նստան իշխանք եւ չարախօսէին զինէն, այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո։
Զի վկայութիւնք քո խօսք իմ էին, եւ խորհուրդք իմ արդարութիւն քո։
Մերձեցաւ անձն իմ ի հող, Տէր, կեցո զիս ըստ բանի քում։
Զճանապարհս իմ պատմեցի քեզ եւ լուար ինձ, ուսո ինձ զարդարութիւնս քո։
Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստուն արա զիս, եւ քննեցից զսքանչելիս քո։
Տքնեցաւ անձն իմ առ ի ձանձրանալ, հաստատեա զիս ի բանս քո։
Զճանապարհս մեղաց ի բաց արա յինէն, եւ յօրէնս քո ողորմեա ինձ։
Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի, եւ զիրաւունս քո ես ոչ մոռացայ։
Մերձեցայ ես ի վկայութիւնս քո, Տէր, մի՛ յամօթ առներ զիս։
Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդորր արարեր սրտի իմոյ։
Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհս իրաւանց քոց, եւ խնդրեցից զնա յամենայն ժամ։
Իմաստուն արա զիս, եւ քննեցից զօրէնս քո, եւ պահեցից զնա բոլորով սրտիւ իմով։
Առաջնորդեա ինձ ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ։
Խոնարհեցո զսիրտ իմ ի վկայութիւնս քո, եւ մի՛ յագահութիւն։
Դարձո զաչս իմ, զի մի՛ տեսից զնանրութիւն, ի ճանապարհս քո կեցո զիս։
Հաստատեա ծառայի քում զբան քո՝ յերկեւղ քո։
Հան յինէն զնախատինս զոր եւ կարծեցի, զի դատաստանք քո քաղցր են։
Ահա ցանկացայ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո զիս։
Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո, Տէր, եւ փրկութիւն քո ըստ բանի քում։
Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք, զի ես ի բանս քո յուսացայ։
Մի՛ ի բացեայ առներ ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչեւ յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ։
Պահեցի զօրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։
Գնայի ես յանդորրու, զի զպատուիրանս քո խնդրեցի։
Խօսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, եւ ոչ ամաչէի։
Խորհէի ի պատուիրանս քո զոր սիրեցի։
Ամբարձի զձեռս իմ ի պատուիրանս քո զոր սիրեցի, եւ խորհէի յարդարութեան քում։
Յիշեա զբան ծառայի քո, յոր եւ յուսացուցեր զիս։
Սա մխիթարեսցէ զիս ի խոնարհութեան իմում, զի բանք քո կեցոյց զիս։
Ամբարտաւանք անիրաւեցան յիս յոյժ, այլ յօրինաց քոց ես ոչ խոտորեցայ։
Յիշեցի զիրաւունս քո յաւիտենից, Տէր, եւ մխիթարեցայ։
Տրտմութիւն կալաւ զիս ի մեղաւորաց, ոյք թողին զօրէնս քո։
Գովելի են ինձ իրաւունք քո, ի տեղւոջ պանդխտութեան իմոյ։
Յիշեցի ի գիշերի զանուն քո, Տէր, եւ պահեցի զօրէնս քո։
Սա եղեւ ինձ ճանապարհ ի կեանս, զի զարդարութիւնս քո խնդրեցի։
Բաժին իմ ես դու, Տէր, ասացի պահել ինձ զօրէնս քո։
Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով, ողորմեա ինձ ըստ բանի քում։
Խորհեցայ ի ճանապարհս իմ, եւ դարձուցի զոտս իմ ի վկայութիւնս քո։
Պատրաստեցայ եւ ոչ խռովեցայ, զի պահեցի զպատուիրանս քո։
Տոռունք մեղաց պատեցան զինեւ, այլ զօրէնս քո ես ոչ մոռացայ։
Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել առ քեզ, վասն իրաւանց արդարութեան քո։
Հաղորդ էի ես ամենայն երկիւղածաց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո։
Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, զարդարութիւնս քո ուսո ինձ։
Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում, Տէր, ըստ բանի քում։
Զքաղցրութիւն, զխրատ եւ զգիտութիւն ուսո ինձ, զի ի պատուիրանս քո ես հաւատացի։
Մինչչեւ խոնարհեալ էի ես մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ։
Քաղցր ես դու, Տէր, եւ քաղցրութեամբ քով ուսո ինձ զարդարութիւնս քո։
Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից, այլ ես բոլորով սրտիւ իմով քննեցի զպատուիրանս քո։
Մածաւ որպէս կաթն սիրտ նոցա, այլ ես զօրէնս քո խօսեցայ։
Բարի է ինձ՝ զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։
Բարի են ինձ օրէնք բերանոյ քո, քան զհազարս ոսկւոյ եւ արծաթոյ։
Ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստուն արա զիս եւ ուսայց զպատուիրանս քո։
Երկիւղածք քո տեսցեն զիս եւ ուրախ եղիցին, զի ես ի բանս քո յուսացայ։
Ծանեայ, Տէր, զի արդարութեամբ են դատաստանք քո. յիրաւի խոնարհեցուցեր զիս։
Եղիցի ողորմութիւն քո ի մխիթարել զիս ըստ բանի քում զծառայս քո։
Եկեսցեն յիս գթութիւնք քո եւ կեցից, զի օրէնք քո խօսք իմ էին։
Ամաչեսցեն ամբարտաւանք որ ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացայց ի պատուիրանս քո։
Խրատեսցեն զիս երկիւղածք քո, եւ ոյք ճանաչեն զվկայութիւնս քո։
Եղիցի սիրտ իմ ամբիծ յարդարութեան քում, զի մի՛ ամաչեցից։
Կարօտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո, զի ես ի բանս քո յուսացայ։
Սպասեցին աչք իմ բանի քում, ասացի. Ե՞րբ մխիթարեսցես զիս։
Եղէ ես որպէս տիկ ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։
Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ի հալածչաց իմոց։
Պատմեցին ինձ անօրէնք զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո։
Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ի նանիր հալածեցին զիս, օգնեա ինձ։
Փոքր մի եւս եւ կորուսանէին զիս յերկրի, այլ ես ոչ թողի զպատուիրանս քո։
Ըստ ողորմութեան քում կեցո զիս, եւ պահեցից զվկայութիւնս բերանոյ քո։
Յաւիտեան, Տէր, բան քո կայ յերկինս։
Ազգէ մինչեւ յազգ է ճշմարտութիւն քո. հաստատեցեր զերկիր, եւ կայ։
Հրամանի քում մնայ տիւ, զի ամենայն ծառայք քո են։
Եթէ ոչ օրէնք քո խօսք իմ էին զիս, կանխաւ եւս արդեւք կորուսեալ էի ի խոնարհութեան իմում։
Յաւիտեան ոչ մոռացայց զարդարութիւնս քո, զի նոքօք կեցուցեր զիս։
Քո եմ ես եւ կեցո զիս, զի զարդարութիւնս քո խնդրեցի։
Ինձ սպասեցին մեղաւորք ի կորուսանել զիս, զի զվկայութիւնս քո ես ի միտ առի։
Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդորր էին ինձ պատուիրանք քո։
Ո՜րպէս սիրեցի զօրէնս քո, զօրհանապազ խօսք իմ էին։
Քան զթշնամիս իմ իմաստուն արարեր զիս ի պատուիրանս քո, զի յաւիտեան իմ էին։
Քան զամենայն ուսուցիչս իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք քո խօսք իմ էին։
Քան զծերս իմաստուն եղէ, զի զպատուիրանս քո քննեցի։
Յամենայն ճանապարհաց չարաց արգելի զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո։
Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ, զի դու օրէնսգէտ արարեր զիս։
Որպէս զի՜ քաղցր են ի քիմս իմ բանք քո. քան զմեղր բերանոյ իմոյ։
Ի պատուիրանաց քոց իմացեալ՝ ատեցի զամենայն ճանապարհս չարաց, զի դու օրէնսգէտ արարեր զիս։
Ճրագ են բանք քո ոտից իմոց, եւ լոյս տան շաւղաց իմոց։
Երդուայ եւ հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո։
Խոնարհ եղէ մինչեւ յոյժ. Տէր, կեցո զիս ըստ բանի քում։
Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեաց, Տէր, եւ զիրաւունս քո ուսո ինձ։
անձն իմ ի ձեռս քո յամենայն ժամ, եւ զօրէնս քո ես ոչ մոռացայ։
Եդին ինձ մեղաւորք որոգայթ, ի պատուիրանաց քոց ես ոչ մոլորեցայ։
Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեան, զի ցնծութիւն է սրտի իմոյ։
Խոնարհեցուցի զսիրտ իմ առնել զարդարութիւնս քո յաւիտեան վասն հատուցման։
Զանօրէնս ատեցի, եւ զօրէնս քո սիրեցի։
Օգնական եւ փրկիչ իմ ես դու, եւ ես ի բանս քո յուսացայ։
Ի բաց եղերուք յինէն, չարք, եւ քննեցից զպատուիրանս Աստուծոյ իմոյ։
Օգնեա ինձ ըստ բանի քում եւ կեցո զիս, եւ մի՛ յամօթ առներ զիս ի յուսոյ իմմէ։
Օգնեա ինձ եւ ապրեցո զիս, եւ խորհեցայց յիրաւունս քո յամենայն ժամ։
Անարգեցեր զամենեսեան որ ապստամբ եղեն յարդարութեանց քոց, զի անիրաւութեամբ էին խորհուրդք նոցա։
Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո։
Բեւեռեա ընդ երկեւղ քո զմարմին իմ, զի ի դատաստանաց քոց երկեայ յոյժ։
Արարի իրաւունս եւ արդարութիւն, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց։
Ընկալ զծառայս քո ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս։
Սպասեցին աչք իմ փրկութեան քում, Տէր, եւ բանից արդարութեան քո։
Արա ընդ ծառայի քում ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուսո ինձ։
Ծառայ քո եմ ես, իմաստուն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս քո։
Ժամ է յառնել Տեառն. խափանեցին զօրէնս քո։
Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո քան զամենայն ոսկի եւ զտպազիոն։
Ամենայն պատուիրանք քո աջողեցան ինձ, զի ատեցի ես զճանապարհս չարաց։
Սքանչելի են վկայութիւնք քո, վասն այսորիկ սիրեաց զնոսա անձն իմ։
Յայտնութիւն բանից քոց լուսաւորէ եւ իմաստուն առնէ զտղայս։
Զբերան իմ բացի եւ առի զհոգի, ի պատուիրանս քո փափաքեաց անձն իմ։
Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քում։
Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի՛ տիրեսցեն ինձ ամենայն մեղք։
Փրկեա զիս ի զրպարտութենէ մարդկան, եւ պահեցից զպատուիրանս քո։
Երեւեցո զերեսս քո ի ծառայս քո, եւ ուսո ինձ զարդարութիւնս քո։
Վտակք ջուրց իջին յաչաց իմոց, զի ոչ պահեցին զօրէնս քո։
Արդար ես դու, Տէր, եւ ուղիղ են դատաստանք քո։
Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց, եւ ճշմարիտ են յոյժ։
Մաշեաց զիս նախանձ քո, զի մոռացան զբանս քո թշնամիք իմ։
Ընտրեալ են բանք քո յոյժ, եւ ծառայ քո սիրեաց զսա։
Մանուկ եմ ես արհամարհեալ, եւ զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։
Արդարութիւն քո արդարութիւն յաւիտենից, եւ օրէնք քո ճշմարիտ են։
Նեղութիւնք եւ վիշտք գտին զիս, եւ պատուիրանք քո խօսք իմ էին։
Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստուն արա եւ կեցո զիս։
Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով, լուր ինձ, Տէր, զի զարդարութիւնս քո խնդրեցի։
Աղաղակեցի առ քեզ եւ փրկեա զիս, եւ պահեցից զվկայութիւնս քո։
Կանխեցի տարաժամու՝ աղաղակեցի, եւ ես ի բանս քո յուսացայ։
Կանխեցին աչք իմ առաւօտուց, ի խօսել ինձ զբանս քո։
Ձայնի իմում լուր, Տէր, ըստ ողորմութեան քում. Տէր, յիրաւունս քո կեցո զիս։
Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանօրէնութիւն, զի յօրինաց քոց հեռի եղեն։
Մերձ ես դու, Տէր, եւ ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են։
Ի սկզբանէ ծանեայ ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա։
Տես զխոնարհութիւն իմ եւ փրկեա զիս, զի զօրէնս քո ես ոչ մոռացայ։
Դատեա զդատաստանս իմ եւ փրկեա զիս, եւ ըստ բանի քում կեցո զիս։
Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ոչ պահեցին։
Գթութիւնք քո բազում են, Տէր, եւ ըստ իրաւանց քոց կեցո զիս։
Բազում են որ հալածեն եւ նեղեն զիս, ի վկայութեանց քոց ես ոչ խոտորեցայ։
Հայէի յանագորոյնս եւ մաշէի, զի զպատուիրանս քո ոչ պահեցին։
Տես զի զպատուիրանս քո սիրեցի. Տէր, ողորմութեամբ քո կեցո զիս։
Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է, յաւիտեան են ամենայն իրաւունք արդարութեան քո։
Իշխանք հալածեցին զիս ի նանիր, եւ ի բանից քոց երկեաւ սիրտ իմ։
Ցնծացայ ես ի բանս քո, որպէս այն որ գտանէ աւար բազում։
Զմեղս ատեցի եւ անարգեցի, եւ զօրէնս քո սիրեցի։
Եւթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ, վասն իրաւանց արդարութեան քո։
Խաղաղութիւն բազում է այնոցիկ որ սիրեն զօրէնս քո, եւ ոչ գոյ ի նոսա գայթակղութիւն։
Սպասեցի փրկութեան քում, Տէր, եւ զպատուիրանս քո սիրեցի։
Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, եւ սիրեաց զնոսա յոյժ։
Պահեցի զպատուիրանս եւ զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհք իմ առաջի քո են։
Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո, Տէր. ըստ բանի քում իմաստուն արա զիս։
Մտցեն աղօթք իմ առաջի քո, Տէր. եւ բանիւ քով փրկեա զիս։
Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո։
Խօսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են։
Եղիցի ձեռն քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի։
Ցանկացայ փրկութեան քում, Տէր, եւ օրէնք քո խօսք իմ էին։
Կեցցէ անձն իմ, եւ օրհնեսցէ զքեզ, եւ իրաւունք քո օգնեսցեն ինձ։
Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա զծառայս քո, զի զպատուիրանս քո ես ոչ մոռացայ։