Նախագիր nxGir

Read in the reader, with word lookup

Գրիգոր Դարանաղցի, Ժամանակագրութիւն · 1/6

[1]

Թուականաբար վիպասանաբար շարագրութիւն եւ պատմութիւնք ժամանակաց կարճ ի կարճոյ ժամանակաց անցելոյ, զոր ոմանք գրեալ են, բայց ոչ զժամանակն եւ ոչ զտեղին եւ ոչ զանուն գրողին է յայտնի: Եւ մեք Գրիգոր տրուպ ամենայն վարդապետաց հարկեալ մեր ի Գասպար իրիցէ` բանասիրէ եւ իմաստակէ` գրել համառօտ պատմութեանցս գրելոցս: Եւ ապա մեր սկիզբն առնել ժամանակագրութեանց, օժանդակ եւ սատար առնելով զՀոգին Սուրբ Աստուած ճշմարիտ:

[2]

Ի թուականին ՆԿԷ (1018) զարթեաւ աստուածասաստ բարկութիւնն, որ ելին ազգն թուրքաց ի վերայ քրիստոնէից եւ կոտորէին անողորմ` մանաւանդ ի Վասպուրական յաւուրսն Սենեքերիմայ: Եւ Սենեքերիմ նեղեալ յայլազգեացն ետ զաշխարհն իւր ի Վասիլ թագաւորն յունաց, եւ եկն ի Սեբաստիա հինգ որդովն, որ է` Դաւիթ, Ատոմ, Կոստանդին, Վեսա, Ապուսահլ:

Թվին ՆՀԸ (1029) եղեւ արձակումն սատանայի հազար ամն լցեալ` եղեն ահաւոր նշանք բազումք, զի երկինք հերձաւ յարեւելից մինչեւ յարեւելք, եւ ձայն ահաւորք յաւուրսն հոգետես վարդապետին Յոհանէսին, որ մականուն Կոզեռն կոչէին, որ մեկնեաց զտեսիլքն եւ զնշանքն եւ բազում բանս խօսեցաւ վասն ապագայիցն:

Ի ջրհեղեղէն ի հայ թվականն` ՐՉԺ: յԱբրահամէ ի հայ թվականն` ՍՉԿԲ: Մովսէսէ ի հայ թվականն` ՌՇԿԳ: Ի ծննդենէն Քրիստոսի մինչեւ ի ժողովն նիկիական` ՅԻԲ: Ի հայոց թվականին ի Ժ` կարգեցաւ հինգ հարիւրակն, որով ուղղեցաւ զատիկն: Ի թվին Կ (611) երեւեցաւ Մահմէտն: Ի թվին ԿԲ (613) բաժանեցան վրացիք ի միաբանութենէն հայոց: Ի թվին ՀԲ (623) զԱրճէշ էառ թուրքն: Ի թվին ՇԺԳ (1064) բարձան թագաւորքն յԱնոյ, որ էր վերջին թագաւորն Յովհաննէս: Ի թվին ՇԽԵ (1096) ֆռանգն առաւ զԵրուսաղէմ: Ի թվին ՇԾ (1101) ոչ վառեցաւ լոյսն յԵրուսաղէմ յաւուր շաբաթու, այլ կիրակէի ինն ժամն: Ծռազատիկ արին ամենայն ազգ. հայք եւ ասորիք ուղիղ կացին: Ի թվականին ՈԺԵ (1166) ահագին շարժ եղեւ յԵրզնկան: Ի թվին ՈԺԵ (1166) թագաւորն Երուսաղեմի եհար զՍալահատին սուլթանն ի դուռն Երուսաղեմի, որ եկեալ էր հարիւր քառասուն հազար զօրաւք` առնուլ զՅերուսաղէմ: Ի Թվին ՈՁԵ (1236) շարժեցաւ Երզնկան. եկեղեցի մի փլաւ: Ի թվին ՈՂԱ (1242)` Բաչօն էառ զԿարնոյ քաղաքն, զՀռոմ եւ զԵրզնկան: Ի թվին ՉԳ (1254) դարձեալ շարժեցաւ Երզնկան` վեշտասան հազար մարդ մեռաւ: Ի սոյն ամի Արղօնն հարթեց զաշխարհն եւ եդ հարկ ի վերայ ամենայն գլխոց: Ի թվին ՉԹ (1260) սուլթանն Մորայ կոտորեաց զզօրս թաթարին, որ էր գլխաւորն Քիթպուզան: Ի թվին ՉԺԳ (1264) Շահապատինն տարաւ զՎարդան վարդապետն ի մօտն Հուլաւուն խանին. բազում բան իմաստութեան հարցումն արար եւ մեծաւ պատուով պատուեաց զՎարդապետն: Ի թվին ՉԽ (1291) մոլորեցան զատիկն տասն ազգ քրիստոնէիցն: Ի թվին ՊԼԳ (1384) Բուրհանա ղատին եսպան զտէրն Սեբաստիոյ, նահատակեաց զՍտեփանոս եպիսկոպոսն եւ զՔառասնից վանքն քակեաց: Թվին ՊԼԶ (1387) ել Լանկթամուրն բազում զօրօք ի Սմրղանտայ եւ աւերեաց զբազում աշխարհ, մանաւանդ զՍեբաստիա եւ գնաց յԱնկուրիա, զղուանթքարին Իլտրում Պայազիտն ի խաւտսն եղիր: Թվին ՊՂ (1441) այրեցին զԽտրշան ի Մարզուան. զսպիտակ տուլպանան վերուցին ի հայէն: Թվին ՋԱ (1452) Ճիհանշան երեկ էառ զԵրզնկան: Թվին ՋԲ (1453) առաւ Սուլթան Մուհամմատն զԸստամբօլ: Թվին ՊՀԹ (1430) մահն տարածեցաւ: Թվին ՋԷ (1458) փլաւ Երզնկին պարիսպն ի շարժէն: Թվին ՋԺԸ (1469) մահ անկաւ յաշխարհս. Նաղաշ վարդապետն զողբն ասաց: Թվին ՋԼԱ (1482) մեռաւ Սուլթան Մուհամմատն եւ նստաւ որդին` Սուլթան Պայազիտն, եւ շարժ ելաւ յԵրզնկան եւ երեսուն հազար ոգի ի ներքեւ հողին մնացին: Թվին ՋԿԲ (1513) Սուլթան Սէլիմն սպան զհայրն իւր զՊայազիտն եւ ինք նստաւ: Թվին ՋԿԴ (1515) Սէլիմն գնաց ի Չալտրանն եւ պատերազմեցաւ ի հետ Շահին եւ կոտորեց, ի գլխոցն բերդ արար, եւ ՋԿԶ (1517) թվին գնաց զՇամ, զՄսր էառ: Թվին ՋԿԸ (1519) Սուլթան Սէլիմն չարացաւ` տղայ ժողովեց ի քրիստոնէից: Թվին ՋՀ (1521) մեռաւ Սէլիմն եւ նստաւ Սուլթան Սուլէմանն: Ի սոյն ի Սեբաստ բաղնիք շինեցին: Թվին ՋՀԱ (1522) այրեցին զՊեխին որդին զՍաֆարն: Թվին ՋՀԷ (1528) Աթմաճայ Խալիֆայն ելաւ: Թվին ՋՀՋ (1527) Տոռիլու հոռոմն գլուխ քաշեց, Հուսէին փաշան գնաց, կոտորեց եւ գերեցուց: Թվին ՋՀԵ (1526) Սուլթան Սուլէման գնաց էառ զթախտն Ունկռուզաց` զՄութուն: Թվին ՋՁԲ (1533) զՏեւոցու վանաց աբեղան այրեցին: Թվին ՋՁԳ (1535) Շնքռկու գեղէն էրէց մի այրեցին: զԽոճայ Կռկճան նահատակեցին ի Սեւաստ: Թվին ՋՁԲ (1533) ծռազատիկ արարին տասն ազգն, բաց ի հայոց եւ ասորոց: Թվին ՋՂԷ (1548) Ալխասն երեկ եւ հանեց տարաւ զղուանդքարն յեղբօրն ի վերայ ի Թարուէզ եւ աւերեաց զքաղաքն, իսկ տէր Թարուէզու Շահ Թամանն եկեալ աւերեց զԲասէն, զԽնուզ, զԱրզրում, զԴերջան, զԿեղի եւ զԵրզնկան եւ զՍպեր: Թվին ՌԸ (1559) որդիքն խուանդքարին կռուեցան յԻկոնիա, Սէլիմն զՊայազիտն փախուց մինչ յԱրզրումն եւ նա գնաց ի Շահն եւ երեք որդովն անդ սպանին: Թվին ՌԺԲ (1563) սաստիկ մահ տարածեցաւ յաշխարհն: Թվին ՌԺԵ (1566) Սուլթան Սուլէմանն գնաց ի վերայ Փեչայ եւ անդ անկաւ: Թվին ՌԺԶ (1567) նստաւ Սէլիմն: Թվին ՌԺԸ (1569) աղջկան ահն եղեւ: Թվին ՌԻ (1571) առին զԿիպրոս: Թվին ՌԻԴ (1575) մեռաւ Սէլիմն եւ նստաւ Սուլթան Մուրատն: Թվին ՌԻԶ (1577) մեծ ագեւոր աստղ եղեւ: Թվին ՌԻԸ (1579) զԵրեւան գերեցին: Թվին ՌԼ (1581) զտօլպանտն ի գլխնուս ի վայր ձգելու ասախ արաւ Սուլթան Մուրատն: Թվին ՌԼԴ (1585) Օսման փաշան գնաց էառ զԹաւրէզ: Թվին ՌԽԱ (1592) Սեբաստիու տաճիկն չարացաւ եւ էառ զԼուսաւորչի եկեղեցին:

[3]

Դարձեալ դարձայց ի վերջին կարգս թուրքաց եւ իւրեանց թուականին կարգն:

Առաջին թագաւորն Օսման խանն ելաւ ի Ղարամանու երկրէն այսպէս, որ թուրքին թագաւորութիւնն շատ ժամանակ բարձուաւ ի տաթարացն, ի Պաղտատէն եւ յամենայն երկրէն: Նա' այս Օսմանս լծվար էր եւ հողագործ եւ ձանձրացաւ եթող զհողագործութիւնն եւ եղեւ աւազակապետ ի լերինս եւ ել ձայն քաջութեան նորա ընդ ամենայն աշխարհն թուրքաց եւ ժողովեցան առ նա ամենայն ազգն տաճկաց եւ թագաւորեցուցին զնա եւ առին բազում աշխարհս ի հոռոմոց եւ ի տաթարաց. եւ յետոյ առին զՊռօսսայ եւ նստուցին անդ եւ արարին զնա արքայանիստ եւ բազում ժամանակս անդ նստէին յորդոց յորդիս: Եւ անտի գնաց զՕսմանճուկի քարն ամրոց արար եւ կոչեաց յիւր անունն Օսմանճուկ, որ բազումք յայնմ գաւառէ ելեալ ասեն, որ ի պատերազմի ժամն անդ նստէր ինքն, եւ վաթսուն ամ թագաւորեաց: Թվին ՉԱ (1252) Սուլթան Օրխանն նստաւ, քսան եւ ինն ամ թագաւորեաց: Թվին ՉԼԱ (1282) Սուլթան Մուրատն նստաւ` վաթսուն տարի: Թվին ՉՂԱ (1342) Պայազիտն նստաւ` չորեքտասան ամ: Թվին ՊԴ (1355) Սուլթան Մուհամմատ նստաւ` քսան ամ: Թվին ՊԻԴ (1375) Սուլթան Մուրատն ելաւ, երեսուն եւ մի տարի նստաւ: Այս Մուրատս ի Պուրսայէն գնաց, ի Կալիպօլու պողոզէն անցաւ յՈւռումէլին եւ էառ զԱտրանա ի հոռոմոցն: Քսան տարի անդ նստաւ եւ անդ մեռաւ: Թվին ՊԾ (1401) որդի սորա Սուլթան Մուհամմատն ելաւ եւ երեկ յՈւռումէլու ի վեր զԸստամբօլ էառ, որ էր մեր հայոց թվն. ՋԲ (1453): Եւ որդի Մուհամմատին Սուլթան Պայազիտն ելաւ, երեսուն եւ ինն տարի թագաւորեաց: Թվին ՋԺԸ (1469) Սուլթան Սէլիմն թագաւորեաց ինն ամ: Թվին ՋԻԷ (1478) Սուլէմանն թագաւորեաց քառասուն եւ եօթն ամ: Թվին ՋՀ (1521) փոքր Սուլթան Սէլիմն` ինն ամ: Թվին ՋՁԲ (1533) Սուլթան Մուրատն էր ի մեր տղայութեան ժամանակին, որ հայոց թվ. ՌԻԴ (1575) էր, քսան եւ մի ամ թագաւորեաց: Եւ ի սորա ժամանակին սկսան պատճառ աւերութեան աշխարհին, որ բնաւ հոգ եւ փոյթ չունէր եւ ոչ ի սարայիցն ի դուրս ելանէր ի քաղաքէն, ոչ զշէնն գիտէր եւ ոչ զաւերն: Թվին ՌԼԲ (1583) շարժ ելաւ յԵրզնկան եւ փլան շատ չինուածք եւ շատ մարդ մեռան` մեծամեծք եւ փոքունք, որ Լուսաւորչի պահոցն բշ. ին էր: Եւ դեռ մեք եօթն ամաց էաք, որ ի շարժէն յետոյ զատամս կու փոխէի եւ էաք ի դպրոց ի վանս Ծնանառճին: Եւ այլ ասացին թէ ի մեծ Լուսաւորիչն, ուր աղօթարան եւ հանգստարանն է նմին, նաÿ ի հարաւային ժամատունն փոքր մատուռն շինեալ` Սուրբ Փրկիչ անուն, նա' մեծահանդէս ուխտին տաճիկք կին մի բոզ մուծանելով անդ եւ պղծելով, որ էր կինն այն յԵրզնկայու քաղաքէն Ապրշում անուն, վասն որոյ ոչ հանդուրժեալ երկրի, ահագին գոչեաց եւ շարժեցաւ վասն անըմբերելի մեղացն որ գործեցան:

4. Դարձեալ գտաք այլ պատմութիւնս զայս, որ խառն ի խուռն արարեալ, որպէս առաջին համառօտ՝ այլ ոչ ըստ կարգի վիպասանութեան։

Ի թվին ՊՂԷ (1448) նոյեմբիրի ա. յունաց թագաւորն Ըստամբօլայ` Կալաւոնն փոխեցաւ առ Քրիստոս: Թվին ՊՂԸ (1449) մարտի ջբ. թագաւորեաց իւր եղբայր Կոստանդին, որ Տրաղատին կոչիւր: Թվին ՊՂԹ (1450) մարտ դ. Կալաւին մայրն փոխեցաւ առ Քրիստոս: Թվին Ջ (1451) փետրուարի գ. Օթմանին ոդին Սուլթան Մուրատ պէկն մեռաւ յԱտրանու եւ իւր որդին Սուլթան Մուհամմատն նստաւ փոխանակ հօրն իւրոյ: Թվին ՋԱ (1452) մարտ իզ. երեկ Սուլթան Մուհամմատն յԱտրանու, ի վերի պողոզն բերդ շինեց ի սոյն ամի: Յուլիսի ժզ. Վարդաւառի տօնին տաճիկն զՏառափիա եւ զԱռքըլան էառ եւ փլոյց: Յուլիսի ժե. օրն եշի. տաճիկն թօփ եդիր Ըստամբօլայ թագաւորի ղատրղանուն դիմաց: Թվին ՋԲ (1453) յունուարի զ. օրն բշի. էառ այս Մուհամմատս զԱռաքելոց եկեղեցին, զմեծ Հրեշտակապետ եկեղեցին եւ դարձոյց: Եւ զԿոստանդիանոսի մեծին, որ ի ծիրանի սեանն ի վերայ էր շինեալ զիւր պատկերն եւ ի ձի հեծեալ եւ խաչ ի ձեռին, նա ի վայր իջուց այս Սուլթան Մուհամմատս: Թվին ՋԴ (1455) յունուարի ժե. զԸստամբօլայ մեծ եկեղեցին սրբոյն Սոփիայ, ի սեանն վերայ կայր Ուստիանոսի կայսեր պատկերն պղնձէ ձիաւոր, զնա այլ ի վայր իջոյց Սուլթան Մուհամմատս` յաւուր ուրբաթու: Թվին ՋԶ (1457) նոյեմբերի ա. տաճկին նաւերն ու զատրղանին գնացին ի վերի պողոզն զճինիվիզի հարամուն երեք նաւն առին գշի. օր: Թվին ՋԹ (1460) պարոն Մուհամմատս զԱմասարիա էառ: Դարձեալ ի սոյն ամի յուլիսի ժը. առաջի ժամի աւուրն արեգակն խաւարեցաւ կէս ժամ, որ օրն ուրբաթ էր: Թվին ՋԳ (1454) յունուար լա. այս Մուհամմատս եօթն հարիւր քրիստոնեայ կոտորել ետուր ի միջացն: Թվին ՋԺ (1461) այս Սուլթան Մուհամմատս բազում զօրօք ծովով եւ ցամաքով գնաց զՍինապ էառ` յուլիս ամսոյն: Թվին ՋԺԱ (1462) դեկտեմբերի ժգ. էառ զՄիթէլն իւր երկրովն: Դարձեալ ժգ. յունուարի առաջի գիշերն շարժ ելաւ եւ ի ցերեկին վաթսուն եւ երեք մարդոյ գլուխ կտրեցին ի ջհուտ գոռերն: Թվին ՋԺԶ (1467) Հասան պէկն զՃիհանշան որդոցմովն եսպանեց, եւ զերկիրն էառ: Թվին ՋԺԷ (1468) Ուզուն Հասանն զՃաղաթայն որդոցմովն սպան եւ զերկիրն էառ: Թվին ՋԺԷ (1468) Ուզուն Հասանն զՃաղաթայն որդոցմով սպան եւ զերկիրն ղառ: Թվին ՋԺԷ (1468) այս Սուլթան Մուհամմատս գնաց բազում զօրօք ի Ղարամանն եւ զերկիրն էառ եւ զմարդն սուրկուն եբեր ի Ըստամբօլ: Թվին ՋԺԸ (1469) յունուարի իը. ի գիշերի երեք ժամին լուսինն խաւարեցաւ մինչեւ ի վեց ժամն: Թվին ՋԺԸ (1469) զհարամոց զայեխնին բռնեցին թուրքերն ի վերայ ծովին եւ բերին յԸստամբօլս ի պարոնն ի մօտ, մարտ ի. օր գշի. եւ զմարդիկ զամէն կոտորել ետուր ի ջհուտ գոռերն` երկու հարիւր քսան եւ հինգ ոգի: Յայս թվիս յուլիսի ամսոյն Վէնէտիկն զԷնօղ էառ եւ զմարդն գերի տարաւ: Ի սոյն ամի սեպտեմբերի տ. խիստ սաստիկ կարկուտ երեկ եւ զամենայն այգեստանն կորոյս, եւ յայգեստանոյն խանդակնին ինն թիզ կարկուտ չափեցին: Թվին ՋԺԸ (1469) նոյեմբեր իթ. ուժով ֆրթօնա եղեւ յԸստամբօլս, որ զինչ զտարղանի կայր եւ մաւսնայք` զումէնքն ի ցամաք եհան ի ծովէն: Թվին ՋԻԲ (1473) Սուլթան Մուհամմատս գնաց թովով եւ ցամաքով բազում զօրօք եւ զԿիպրոս ղառ` յուլիսի ժդ: Թվին ՋԻԲ (1473) Սուլթան Մուհամմատս գնաց բազում զօրօք յարեւելք ի յՈւզուն Հասանին վերայ եւ կոտորեց զնորա հեծելազօրքն եւ զորդին սպան, որ էր անունն Զայրան պէկ: Թվին ՋԴ (1455) Ահմատ փաշան, որ մականուն Կետուկ էր, գնաց եօթն հարիւր կատրկայով ի վերայ Սեւ Ծովին, զԿաֆայն էառ երկրովն, Սուղայսովն, Պալըխլուովն յունիսի զ: Աշունն զՄանկուբն այլ տվին եւ զպարոնեայքն կոտորեցին: Թվին ՋԻԵ (1476) այս Սուլթան Մուհամմատս գնաց բազում զօրօք, ծովով եւ ցամաքով ի Ստէֆան ի Վոյվստային վերայ, մտաւ յերկիրն, բազում կոտորումն եղեւ յերկու կողմանցէն եւ շատ գերի էառ եւ դարձաւ: Այս ձմեռս ի վերայ Ունկռուզին գնաց եւ զերեք փայտաշէն բերդունայքն էառ: Թվին ՋԻԷ (1478) Սուլթան Մուհամմատս բազում զօրօք գնաց ի վերայ Իսկանդարիու, զոր յոյնքն Ուսկուտարի կոչեն, եւ ոչ կարաց առնուլ, զոր յետոյ Վանատիկն ետուր եւ պարիշեցան: Թվին ՋԻԸ (1479) յուլիսի իը. ի կէս աւրէն ի վեր գոռալով ուժգին շարժ եղեւ, որ բազում ծերք տեսել չէին: Այսմ ամի զՂուպայն էառ թագաւորս: Թվին ՋԻԹ (1480) Մասիհ փաշան գնաց բազում զօրօք ի մեծ Ըռատօզու վերան, թօփով զբերդն քակեց, շատ կռիւ եղաւ եւ շատ մարդիք անկան, բայց ոչ կարաց զքաղաքն առնել, զի տունք նոցա որպէս ամուր աշտարակք են եւ անառիկք: Դարձեալ յայս ամի Ահմատ փաշան, որ Կաբիտան Եաղուպ ասեն, գնաց բազում զօրօք ի Պուլիայ, առին զքաղաքն ու զլիմանն եւ ամրացոյց իւր իւր հեծելովքն: Թվին ՋԼ (1481) մայիսի գ. օրն եշի. Սուլթան Մուհամմատս մեռաւ ի ճանապարհին եւ բերին յԸստամբօլս: Այս ամսոյս մայիսի ժթ. իւր մեծ որդին Սուլթան Պայազիտն երեկ եւ նստաւ յաթոռն: Թվին ՋԼԳ (1484) այս Սուլթան Պայազիտս բազում զօրօք` ծովով եւ ցամաքով գնաց ի Կիլու վերայ եւ էառ զԿիլի եւ յետոյ գնաց զԱղքրման այլ էառ եւ զհոն եղած հայերն սուրկուն արար, եւ զհոռոմքն այլ եւ զինչ ազգ որ անդ կային` զամէնքն կնոջմովք եւ տղոցմովք` զամէնքն հանեց եւ եբեր յԸստամբօլս: Թվին ՋԼԴ (1485) յուլիս իզ. կէս օրէն յետոյ ուժով կարկուտ երեկ եւ շատ վնաս արար այգոց եւ պարտիզաց: Յայսմ ամսոյս իե. կրկին կարկուտ երեկ մանր եւ ուժով: Թվին հայոց ՋՁԸ (1539) եւ էր վերադիր տարոյն Թ. էր եւ եօթներեակն Գ. գիր տարուն Շ. որ այլազգիք ծռազատիկ արարին ապրիլ զ. եւ հայք` ժգ. ի թագաւորութեան Սուլթան Սուլէմանին: Եւ յորժամ ել մին զատիկն եւ ի մուտն ապագայի միւս զատկին, սկսան ամենայն ազգերն մարտնչիլ ընդ հայոց, զատ ի Յակոբիկ ասորոյն, եւ ուր որ հայք եւ հոռոմք եւ վրացիք եւ խպթիք եւ այլ ամենայն ազգերացն, որ խառնակեացք էին բնակեալք ամենայն ուրեք, մարտնչէին ընդ միմեանս վասն զատկին, մինչեւ ծանուցին թագաւրին, որ խափուճիք զրկեց յԵրուսաղէմ եւ հրաման արար` որ ազգ որ ծռին նշանաւ լուսոյն, նա ութսուն հազար կարմիր դահեկան մուչալկայ տայցեն` թէ' հայքն են եւ թէ' ամենայն հոռոմադաւանքն են: Եւ ամենայն աշխարհէ, ուր կային հայք եւ հոռոմք եւ այլ ազգ հոռոմադաւանացն ի միասին բնակեալք, յամենայն երկրէ եւ զաւառաց, մին հայ եւ մին հոռոմ եւ մին վրացի, ուղարկեցին յԵրուսաղէմ, որ խապար տանին նշանագրով դատաւորին: Եւ յորժամ Լուսաւորչին սուրբ աղօթիւքն ի մեր զատկին վառեցաւ լոյսն հրաշալի ակներեւ տեսութեամբ ի Սուրբ Գերեզմանէն Քրիստոսի Աստուծոյ մերոյ եւ հայոց եղջիւրն բարձրացաւ եւ յոյնք յամօթ եղեն ամենայն համախորհօքն իւրեանց, որպէս ի միւս անցեալ ամին եղեն, եւ եղին հարկն մուչալկային ի վերայ գլխոց եւ ձաղանօք եւ գանիւք առին յամենեցունց մեծաւ իստիպով:

Մինչեւ ցայս վայր գտաք այսպէս գրեալ յոմանց յայլ եւ այլ գրենաց եւ ժողովեցաք ի մի վայր հաւաքելով բազում աշխատանօք եւ մեծաւ ջանիւ: Եւ աստանօր ապաւինելով ի Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ, զի սատար եւ օժանդակ լիցի մեզ ի ձեռնարկութիւն վիպասանական շարագրութեան մերում, զոր ի յաւուրս մեր գործեցաւ:

[5]

Եւ արդ ի վերանալ թուականութեան ազգիս մերոյ հայկազնի` ՌԽԴ (1595), մեռաւ Սուլթան Մուրատն, որ քսան եւ մի տարի թագաւորեաց եւ նստաւ որդին իւր` Սուլթան Մուհամմատն, որ է այժմ ի մերում ժամանակի, որ իբրեւ զհայրն իւր չունի փոյթ եւ հոգ վասն աշխարհի շինութեան: Այնչափն յիմարեալ էր եւ արբեալ եւ թմրեալ էր յիմարական գինեաւն, որ ոչ զիւր հալն գիտէր եւ ոչ զաշխարհի վտանգն, որպէս ասէ մարգարէն թէ` Ետուր ըմպել մեզ գինի յիմարութեան, եւ Յեսայի ասէ թէ` Վա~յ ձեզ, որ արբեալդ էք եւ ոչ ի գինոյ: Գրեթէ ոչ գոյր թագաւոր եւ արքայ եւ գլխապետ եւ հոգուբարձու աշխարհաց, բայց միայն ժանտ անուն էր ի վերայ ամենայն երկրի տէրութեան իւրոյ: Բարձեր էր իրաւունք դատաստանաց եւ քննութիւն եւ դատ առնել զրկելոց: Եւ ամենայն ջալալիք եւ ապստամբութիւնք ի սորա աւուրսն եղեն, որ խառն աւերակ արարին եւ զամենայն աշխահն ասիական, որ Անատօլի կոչի այժմ, որ մնացեալքն ի սրոյ նոցա փախստական եղաք եւ յայս աշխարհնիս պանդխտացաք յայնմ ժամանակաց հետէ` մինչեւ զմերն մոռացաք: Չորս պատուհաս մի զմիոյ կնի եղեն ի վերայ ամենայն աշխարհացն. սով եւ մահ եւ սուր եւ գազանակերութիւն, որ շատ մարդակերութիւն եղեն, որ ի յԱրզրումէն ի վեր` ի Կարս եւ յԵրեւանայ աշխարհն լցուան, եւ անտի վայր` ի Կոստանդնուպօլիսն եւ ի բոլորն թափեցան, ցիր եւ տարած գոլով: Եւ այս Սուլթան Մուհամմատիս անհոգութենէն երեկ Շահապազն` պարսից թագաւորն, բազում աշխարհի բերդունայք եւ քաղաքունայք եւ բազում գաւառք ի մէկ տարոյն միջումն զամէնքն էառ` վասն անտէրունչ լինելով աշխարհացն, որ էր Թվ. ՌԾԲ (1603): Եւ այս Սուլթան Մուհամմատիս թոյլամորթ լինելոյն եւ անփոյթ առնելով աշխարհացն, որ ամենայն իշխանք եւ դատաւորք եւ զօրք եւ զօրականքն եւ բազումք ի յռամիկ զօրացն եւ ի շինականացն նեղեալ ի յանիրաւ զրկանացն եւ յափշտակութեանց ընչիցն եւ իշխանացն նեղեալ յանիրաւ դատաստանէ թագաւորին եւ վազիրացն, որ կաշառովք տային զիշխանութիւն գաւառապետութեանց եւ աշխարհակալութեանց եւ դատաւորութեանց, եւ տակաւին դեռ ի տեղին ոչ էին հասեալ, մանղուլ առնէին եւ զտեղի նորա այլ ումեմն տային: Եւ յորժամ յետինն գայր, առաջին եկեալն չտայր մտանելոյ եւ նստելոյ ի տեղին եւ երկոքինն մարտնչէին ընդ միմեանս ի վերայ տեղոյն: Եւ զօրաժողով լինէին, ի հողագործ ըռամկացն ժողովէին եւ մեծ բանակ լինէին. եւ այնպէսն լինելով ապստամբք եղեն ամենեքեան ի թագաւորէն եւ եղեն ջալալիք: Եւ եղեն իբրեւ զձկունս մեծամեծք եւ փոքունք, որ զմիմեանս կլանեն, ըստ բանին Ամբակումայ, եւ զմիմեանս կու սպառէին առանց օտար թշնամեաց, այլ թշնամիք եղեն առ միմեանս եւ առ ազգայինս իւրեանց. եւ այսպէս չարանալով` բնաջինջ արարին զամենայն աշխարհն Անատօլու: Եւ այս ամենայն եղեւ ի թոյլ տալոյ կամացն Աստուծոյ վասն անուղղայ գնացից մերոց, որ բազում աշխարհք անմարդք դարձան, եւ աւերակք բազմացն, գայլք եւ գազանք կատաղեցան եւ ապստամբք եղեն ի մարդկանէ, որ զանասունս թողեալ զմարդիկ ուտէին: Որպէս եւ մեզ պատահեալ եղեւ. ի թվին ՌԾԳ (1604)ին էր, ի Հոգոյ գալստենի աւուրցն, զի էաք մեք աշակերտելովք մերովք ի վանսն Պալախոռու, եւ խաչինք եւ արջառք խառն ի միասին կուտրածին: Երկու պատանի մոնթ գոլով, մինն ի մէնջ եւ միւսն` ի վանացն, ի ժամ ճաշին նստելով ի սեղանին հանդերձ Տէր Սիմէոն աշակերտիւս, զինչ տեսաք` որ մեր մոնթ եղածն ճիչ բառնալով եհաս առ մեզ, աղաղակելով պատմեաց ասելով թէ` մէկ գազան արձակեցաւ ի վերայ մեր եւ չորեսին ոչխար եսպան եւ ոչ եկեր, եթող զսպանեալն եւ ի վերայ մեզ դիմեաց եւ կու ջանայ փողոտել զմեզ: Եւ թողուք զսեղանն եւ ելաք ի դուրս եւ ի ձեռին ունելով բիրք հասաք եւ ստուարագլուխք երկայնիւք եւ մեծաձայն գոչմամբ աղաղակաւ դիմեցաք ի վերայ կատաղի գայլին եւ հազիւ կարացաք հանել ի միջոյ նախիրացն եւ հետամուտ եղաք շատ մի, մինչ ի վանաց գլուխն տարաք: Նա ոչ փախչիլ որպէս յայլ ժամանակքն, եւ մեղմեղով գնայր եւ փոքր փոքր հանդարտութեամբ գնալով իբր քարընկէց մի եւ դառնայր դէմ յանդիման երեսաց, նստէր եւ լիզոյր զարիւն փողոտելոցն ի բերանոյն եւ յըռնգացն: Եւ ձանձրանալով մեր` դարձաք յետ ի վանքն: Եւ մինչ գնայաք, դարձեալ յետ նայեցաք` տեսանելով թէ զինչ եղեւ: Նա դարձեր յետ եւ զկնի մեր կուգայ որպէս զշուն եւ մեք այլ դարձաք դէպ առ ինքն ուժգին մեծաձայն աղաղակաւ` ամենայն միաբանօքն եւ շներովք, հազիւ հալածել կարացաք, հանել ի սահմանաց վանացն: Այս եղեւ սկիզբն արձակման գազանացն մարդակերութեան` ի հրամանէն Աստուծոյ ի վերայ մարդկան եւ տեւեաց մինչեւ եօթն ամ: Եւ որքան ջալալութիւնն եւ սովոյ սաստկութիւնն եւ մարդկանց մարդակերութինն եկաց, նա' գազանաց յարուցմունքն ընդ նմին եկաց: Եւ յորժամ որ Աստուձոյ ողորմութեան շնորհքն ծագեաց յաշխարհն իբր զարեգակն, որպէս ասէ Տէր յաւետարանին, եւ յորժամ դադարեաց մրրիկ խռովութեանցն աշխարհի եւ ի սպառ ի սպուռ ջնջեցան ջալալիքն յերկրէ ամենեքեան, ըստ այսմ` Անօրէնք հալածեսցին ի միասին եւ զաւ. եւ եղեւ խոր խաղաղութիւն վայր մի եւ ամենայն բարեաց լիութիւն եւ առատութիւն, նա' գազանքն այլ զգօնացեալ` հանդարտեցան եւ զիջան յառաջին սահմանսն իւրեանց: Արդ ահա այսորիկ յատնի եղեւ, որ ի վերին տեսչութենէն էր եւ ի թոյլ տալոյ բարեկամացն Աստուծոյ ամենայն պատիժք պատուհասիցն:

6. Վասն Սուլթան Ահմատին։

Թվին ՌԾԳ (1604) մեռաւ Սուլթան Մուհամմատն, որ ինն տարի թագաւորեաց: Եւ նստուցին ի տեղին զՍուլթան Ահմատս, որ էր մանուկ մատաղ երեքտասան ամաց, որ ի մեռանելոյ ժամն յանձն արար Սուլթան Մուհամմատն զորդին իւր զայս` Սուլթան Ահմատս ի Յալի փաշան` վասն մանկական հասակին: Եւ այս Յալի փաշաս էր խիստ աշխարհի հոգացող եւ բարեխորհուրդ եւ նախ յԸստամբօլ սկսաւ առնել խաղաղութիւն, որ էր յոյժ ահարկու ի վերայ չարագործացն եւ զապըտջի եւ ասախով յոյժ, որ այլափոխէր զկերպ հանդերձիցն եւ ի գիշերի շրջէր ի մէջ քաղաքին եւ զոր գտանէր զվայրապար շրջողսն` ի գտած տեղին կախէր, եւ ի տուընջենի այլափոխէր զինքն եւ զթագաւորն եւ ընդ իւր շրջեցուցանէր տեսանելով զամենայն գործս մարդկան` զբարի եւ զչար, եւ բանասցէ զաչս թագաւորին, զի կրթեսցի եւ զգաւնասցի. եւ շատ բարեգործութիւն ուսոյց, որպէս վայել էր թագաւորաց: Նա' մէկ տարի եւ կէս այսպէս կրթեաց զթագաւորն, եւ զաշխարհի չարքն մեծ ջան եւ փոյթ ունէր բառնալոյ: Նա' վաղամահ եղեւ եւ ոմանք ասացին թէ կախարդական հնարիւք սպանին, որ յանամ ասեն, քառասուն օր կարդալով զգիրսն Յանէսի եւ Յամրէսի եւ դիւաց սպանանել տան: Եւ թէ ինքն նախագէտ լինի գործոյն եւ իւրն այլ լիցի ընթերցողք այնմ գրոյն եւ ընդդիմակ արասցէ ընթեռնլով` զնոցա կու խափանէ: Այլ թէ որպէս եղեւ` Աստուծոյ է գիտելի: Եւ յետ մեռանելոյ Յալի փաշային, թագաւորն Սուլթան Ահմատն զնորա արարմունքն գործեր շատ ժամանակս եւ նորա խրատովն վարէր զթագաւորութիւնն:

Եւ ի սորա ժամանակին ջալալիքն զաշխարհն Անատօլեաց ծածկեալ էին որպէս զձիւն: Ի Սուլթան Մուրատէն սկսան բորբոքումն կայծականց հրոյն եւ ի հօրն ժամանակին` Սուլթան Մուհամմատին` ճարակեցաւ ամենայն աշխարհ հրով բոցոյ ջալալեացն, որ ոչ գոյր խաղաղութեան տեղի ուրեք, բայց միայն ի Կոստանդնուպօլիսս եւ ի Թրակացւոց աշխարհիս, որ Ուռումել ասի: Վասն որոյ աշխարհ ամենայն` հայք եւ տաճիկք աստ հաւաքեալ եւ ցրուեալ մինչեւ ցԲելըրղատն, մինչեւ ցաշխարհն Պուղտանաց եւ Գոթացւոց եւ ամենայն Իւսկութացւոց:

Եւ Կարմիր գտակն այլ ի վեր կողմանցն զօրացաւ եւ մինչ ի սահմանս Թէոդուպօլիսն բռնակալեց: Եւ մնացեր աշխարհ շէն Ըստամբօլ եւ Ուռումել եւ աշխարհն Եգիպտացւոց միայն կալով ի հրաման թագաւորութեանն:

Եւ սա բարեխորհ գոլով սակաւ զօրացաւ Աստուծով եւ էր Տէր ընդ սմա: Եւ եհան բարեպաշտ իշխան մի Մուրատ անուն` փաշա եւ եդիր գլուխ վազիր եւ սպարապետ եւ ետուր զամենայն զօրսն ի ձեռս նորա եւ ուղարկեաց ի վերայ ամենայն ջալալոցն, որ երկու ամացն միջումն ի սպառ ի սպուռ ջնջեաց զամենեսեան եւ բազումքն ինքն ընդ իւրեանցն չքացան ի հրամանէն Աստուծոյ եւ եղեն որպէս զչեղեալք, որպէս որ գրեալ եմ զամենեսեան մի ըստ միոջէ յառաջիկայսդ, թէ զին՞չ արար ընդ նոսա եւ կամ ո՞րպէս ջնջեցան եւ բարձան յերկրէ եւ եղեւ խաղաղութիւն վայր մի վասն շունչ կլանելոյ մնացելոցն ի մեծ պատուհասիցն, եւ թէ ո՞րպէս սուրկուն արար մեզ եւ գնացաք:

Որքան Մուրատ փաշաս կենդանի եկաց, նա' խաղաղութեամբ կացուք եւ յետ վաղճանի նորա ի Յամիթ եւ այլ ոմն Նասիֆ փաշա բռնութեամբ յաջորդեաց զտեղի նորա եւ բարձաւ խաղաղութիւնն յաշխարհէ եւ լցաւ ամենայն աշխարհն վայիւ եւ աղաղակաւ, եւ դարձեալ փախստական եղեալ մեր ի յահէ նեղչացն եւ հազիւ անկաք յԸստամբօլս ի թվ. ՌԿԱ (1612):

Եւ ամենայն ընդ մեզ գնացողք դարձեալ եկին եւ աստ էին խաղաղ կենօք մինչեւ ցայս ամի, որ թվ. ՌՁԴ (1635) լինելով` կրկին սուրկուն արարին, որ ոմանք բազումք գնացին եւ շատ կիսոցն մնացաք Աստուծոյ ողորմութեամբն եւ տակաւին ի կասկածի եմք թէ վերջն ո՞րպէս լինելոց է, որ Աստուծոյ է գիտելի:

Եւ այս Սուլթան Ահմատս էր յոյժ խաղաղասէր եւ հեզ եւ հանդարտ եւ ողորմած եւ քրիստոնասէր եւ աղքատաց գթած, որ մէկ վազիրն քուրակ աղջասու հարկ եդիր ի վերայ հայոց. նա' յայնմ ժամանակին ամենեքեան ի վերայ իւր ջամիին կու աշխատէին, բողոք բարձին առ նա եւ գանկետեցան: Նա' սակաւ մնաց որ զգլուխն հատեալ էր, ասելով թէ` յետ դարձո' ի տեարսն, զոր ինչ առեալ ես: Եւ նա կոչեաց զքահանայսն եւ ասաց թէ` զոր ինչ տուեալ էք եւ առեալ էք` նշանագիր բերէ'ք, ցոյց տուք ինձ եւ առէ'ք զձեր տուրսն ի ձեզ: Եւ այնպէս առին մինչեւ ցմի բնիոնն, որ է գարեհատն: Եւ այսպիսի բարի բնութեամբ էր, լի եւ առատ սրտիւք եւ քաղցր բարուք:

Եւ յորժամ եղեւ օր մահուն, կոչելով զամենայն մեծամեծսն իւր եւ յանձնեալ զթագաւորութիւնն ի յեղբայրն իւր ի Սուլթան Մուսթաֆայն, վասն որդոցն մատաղ մանուկ գոլոյն` մինչ ի զարգանալ նոցին, եւ յետ զարգանալոյն, ապա ընտրութիւն արասցեն թէ ո՞ ի նոցանէ արժան իցէ, ապա կամօք ամենեցուն դիցեն յաթոռ ի տեղի իւր, ըստ այսմ` Փոխանակ հարց եղիցին որդիք:

Եւ եկաց Մուսթաֆէն քառասուն օր յաւելի եւ ներքինապետ Մուսթաֆայ աղան ետես, որ ամենեւին բնաւ խելաց զօրութիւն չկայր առ ինքն, որ խելագարութեամբ կու խօսի եւ կու գործէ, ոչ զասածն գիտէ եւ ոչ զգործածն: Հանէր զխազնան արտաքոյ եւ ցրուել կամէր, եւ օր մի գնալով ի վերայ ծովուն թագաւորկան զայեխովն, նա' տեսեալ զգլբին ձուկն եւ էառ զոսկի քուքն ականակուռ, որ թօփուզ ասեն, եւ ընկէց ի ծովն զկնի ձկանն, իբր հարկանել զնա, եւ այլ վայրապարութիւն բազում:

Եւ աղան` մուֆտուն եւ ամենայն մեծամեծաց արքունեաց կամօքն ընտրեաց զմին յանդրանկաց որդոցն` զՍուլթան Օսմանն, որ էր երկոտասանամեայ, որ էր կարի առաւել խելացի եւ իմաստուն եւ զօրաւոր: Եւ օր մի շուրջ ածել էին տարել սպասաւորքն եւ յամեցուցին մինչեւ ցերեկոյ եւ եդին ամենեցուն կամօքն զՍուլթան Օսմանն յաթոռ: Եւ յորժամ եկն ի զբօսանացն, ընդդէմ ելին ամենեքեան ներքինեաց մարդիկն զինօք վառելովք եւ այլ ոչ թողին գնալ յաթոռն ըստ սովորութեանն, այլ տարեալ յառաջին յարգելանս:

Եւ այս Սուլթան Օսմանս խիստ ասախով էր եւ թատպիրով եւ կերպափոխ լինելով բազմաց գործս յայտնէր` զմեծամեծաց, զոր գաղտ կու գործէին կաշառակրծութեամբ` ի թագաւորացն եւ բազում չարագործս ըմբռնէր ի քաղաքին, զոմանս սպանանէր եւ զոմանս պատժէր:

Եւ գնաց բազում զօրօք ի վերայ լեհաց թագաւորին, բայց ոչ կարաց յաղթել զնոսա, այլ միայն Թաթար ազգն գողութեամբ զախիրաճիքն, որ նոցին պատերազմողացն կերակուր կու բերեն, ձերբակալ արարին եւ բերին առ թագաւորն Օսման, եւ անողորմ սրով եւ զանազան տանջանօք սպաննեց զնոսա: Եւ ասացին թէ քանի մի մարդ որ կանգուն` եհատ զգլուխս նոցա. նոքա շատ ժամս կանգուն կացին ի վերայ ոտից եւ զձեռս յերկինս համբարձեալ, որպէս Աղէքսանդրու հայրապետն Պետրոս: Եւ զայն տեսեալ Սուլթանին սոսկացաւ եւ զայլ կալեալսն ազատ արար, որպէս եւ ինքն այլ յետ ութն ամսոյ անողորմ մահուամբ սպանաւ յիւրոցն, որպէս ասէ իմաստունն թէ` Որով եւ մեղանչէ ոք` նովիմբք եւ տանջեսցի:

Զսորա զսպանման մահն, զինչ իրաց վերայ արարին զօրքն եւ զօրագլուխքն, նա' աւանիկ գրեալ եմք ի մէջ գրոցս, թվ. ՌՀԱ (1622) ի մայիսի իե. ուրբաթի օր: Եթէ կամիս, անդ գիտ տե'ս:

Եւ յետ սպանման սորա, զայն խելագար Մուսթաֆայն դարձեալ եդին յաթոռ եւ եկաց երկու ամ եւ կէս եւ դարձեալ ընկեցին վասն խելագարութեանն եւ եդին յառաջին տեղին ի մետաղս: Եւ ամենեցուն կամօքն եւ միաբանութեամբն ընտրեցին զՍուլթան Մուրատս զայս յայլ եղբարցն եւ հաստատեցին եւ եդին յաթոռն երեքտասանամեայ գոլով:

Ահաւասիկ զսորա որպիսութեամբ նստուցանելն եւ զՄուսթաֆայի որպիսութիւնն եւ զկատարածն գրել եմք ի ճառ սպանման Օսմանին: Եւ զայս Մուրատիս գործքն եւ գլխոյ անցանքն գրել եմք յերկար եւ ճոխ պատմութեամբ ի վերջ գրոցս, թվին ՌՁերորդի եւ ի մուտն միակի (1632) ի փետրուար ամսոյն:

[7]

Դարձեալ դարձայց յառաջին յոճ կարգին խառն ի խուռն գրելոցն ժամանակեայ գրութեանցն թվականաբար:

ԹՎ. ՌԼԹ (1590) յուլիս ամսոյն իե. ի մէջ հասարակ օրին երեք ժամ արեգակն խաւարեցաւ եւ այնպէս խաւարումն եղեւ որպէս ի խաչելութեանն, այնքան սեւացաւ որպէս զկապերտ այծից եւ եղեւ որպէս զգիշեր, որ աստեղք երեւեցան եւ ապա սակաւ սակաւ պայծառացաւ եւ եղեւ որպէս զառաջինն:

Յայսմ ամի զմեզ մանուկ գոլով չորեքտասանամեայ` բռնութեամբ աբեղայ օրհնեցին: Յառաջն նախիր արածէաք եւ յետ օրհնելոյն դարձեալ եդին ի տաւարածութիւն: Թէ զմեր որպէս թշուառութիւնն որ ի ծննդենէ ի վեր` գրեմք, թէ զորբութեամբ սնանիլն, թէ զանտերունչ լինելն եւ անայցելու եւ անխնամակալն ի վանորայսն, ո'չ ուսուցանող եւ ո'չ խրատատու, որ թէ գրեմք մի ըստ միոջէ, նա' անհաւատալի կու թուի բազմաց եւ ձանձրութիւն կու լինի լսողաց: Նա' յայնժամու ընդ նախիրին էի ի լերինն, որ այնպիսի նսեմ խաւարումն եղեւ արեգականն, եւ իմ յորս անկեալ պշուցեալ հայէի արեգական, մինչեւ սակաւ սակաւ պայծառացաւ: Եւ այս էր գուշակումն` որ ի սոյն ամի յելսն օգոստոսի ամսոյն ազգն քրդաց զօրաժողով եղեն, ոչ ի մեծաց երեւելի արանց, այլ յաննշանից` ի գողոց եւ յաւաղակաց եւ ի հովուաց եւ յըռամիկ շինականաց, գնալով ի վերայ Կեղու պարոնին, սպանանելով զնա եւ զտուն նորա աւար հարկանելով:

Եւ ապա դարձեալ դիմեցին ի վերայ Եկեղեաց գաւառին Երզնկոյ եւ շատ վնասակարութիւն եւ հրձգութիւն արարին: Եւ ոչ ոք էր իշխան եւ կամ պարոն, որ ընդդէմ գնայր նոցա: Եւ Հարզուլումի փաշան հեռի գոլով, մինչեւ որ ազգ լինէր նորա, նոքա զաշխարհն բնաջինջ կառնէին:

Եւ Աստուծով զօրացաւ ոմն իսպահի, որ Իբրահիմ տղայ ասէին, առեալ զսակաւ սկայ զօրս իւր ընդ ծագել արեւուն, եւ զգեղորէից ջոլիր նախիրքն նախրարածովքն առաջի իւր տանելով, զի յաւուրս հնձոց էր եւ երկիր երաշտացեալ եւ ճանապարհացն հող փոշիացեալ: Եւ այնպէսն երագընթաց լինելով ի վերայ քրդոցն, որ տաւարացն ոտից փոշին եւ ձիաւորացն փոշին որպէս զխաւար մռայլ դիզացաւ յօղն: Յորժամ տեսին քրդերն զամբոխն ի հեռաստանէ, անկաւ ի վերայ նոցա ահ եւ դողումն, կարծելով թէ փաշան է Արզրումին, որ եկեալ ամենայն զօրօքն ի վերայ: Եւ արհաւիրք այլ ի վերուստ տեսին, յօդէն ձիաւորք իջանէին եւ կանանչ նիզակ ի ձեռս իւրեանց դիմեալ գային ի վերայ իւրեանց, եւ ի փախուստ դարձան: Եւ Իբրահիմ պէկն զկնի մտանելով նոցա, անխնայ կոտորելով զնոսա, մինչեւ ի մուտն արեւու, եւ սակաւք զերծան փախստականք: Եւ ասացին թէ` ինքն միայն հարիւր քուրդ եսպան եւ զայլոց սպանելոց հաշիւն ոչ ոք գիտաց: Եւ Իբրահիմ պէկն ընդ կոտորելն մին այլակերպ բացագլուխ եւ գիսաւոր յապտալ առասպելէր ընդդէմ Իբրահիմ պէկին եւ փչէր ի նա, ասելով` կալմայ կալմայ, պէն թաքին տակուլեմ, ասէր. եւ փչէր եւ փրփրայր: Եւ ընդ առասպելիլն, եհար զգլուխն եւ ընկեց եւ գլուխն ի թաւալիլն դեռ այնպէս ղօղանջէր: Եւ արքն որ ընդ նմա` տեսին զմիջօքն տաւարճուղ կապեալ որպէս գօտի, յորժամ լուծին ի միջացն, տեսին լի ոսկով լցեալ: Ասաց Իբրահիմն` թէ ասէ թաքին, չեմ իրաւ ելեր: Եւ այսպէս բարձան Աստուծոյ չարքն յերկրէ:

[8]

Թվ. ՌԽԴ (1595) արջառոց չորքոտանեաց մահն անկաւ եւ տարածեցաւ յարեւելից մինչեւ ի մուտս արեւու: Եւ նեխեցաւ երկիրն ի գիշոյ հոտոյն, որ ամարային էր եղանակն, զի առհաւատչեայ էր յարդար իրաւանցն Աստուծոյ` ի սաստ եւ ի խրատ անզգամացս:

[9]

Թվ. ՌԽԶ (1597) ոմն ապստամբ Աղիճի անուն ել ի միջոյ իւրեանց եւ ապստամբեցոյց զբազումս ընդ իւր եւ անթիւ զօրս գումարեաց եւ ապականեաց զբազում գաւառս: Նախ ամրացաւ յամուր դղեկին Եդեսիոյ մի ամ եւ կէս, եւ եկին շատ իշխանք բազում զօրօք ի թագաւորէն, բազում ժամանակ պատերազմեցան ընդ Եդեսիոյ եւ անկարացան առնուլ զնա: Յոր կողմն որ խրամահատէին ի դրսեւէն` նա ի ներքուստ արագ արագ ամրցընէր ի գիշերի: Եւ յորժամ որ ոչ կարացին առնուլ զբերդն քաղաքովն, եւ մին փաշա մի այլ ապստամբեալ էր ի թագաւորէն եւ եկեալ յարեալ էր առ Ազիճին, եւ ասացին պատերազմողքն թէ` զայն փաշան առ մեզ տուէք, որ թողեալ գնամք: Նա' զառաջինն ոչ կամեցաւ տալ, նա' քաղաքացիքն եւ իւր զօրքն ամենեքեան միաբան աղաղակեցին թէ` տո'ւր զինչ նոքա խնդրեն, զի կու նեղիմք յերեսաց սովին. լաւ է մին մարդ կորնչել, քան մեք ամենեքեանքս: Յակամայ եւ ի հարկէ ետուր ի ձեռս նոցա, եւ նոքա կախեցին զպարսպէն եւ իջուցին առ նոսա: Եւ նոքա առեալ գնացին ի բաց եւ այլ ոչ կամեցան պատերազմել առ ժամանակ մի:

Եւ յետ այնորիկ երկուցեալ ի թագաւորէն, գուցէ աշխարհագումար ժողովով գայցեն ի վերայ եւ ի նեղ արկանեն զքաղաքն վասն չքաւորութեան ամենայն պիտոյից մարդոյ եւ անասնոյ, եւ ինքն իւրովի ել արտաքս ամենայն զօրօքն եւ գնաց ուր եւ կամեցաւ: Եւ զառաջին ոչ առնէին աւար եւ թալան եւ կամ վնաս ումեք, բայց ի պիտոյից կերակրոց մարդոց եւ անասնոց: Եւ եկին ի Չառոմայ երկիրն եւ անդ ձմերեցին եւ ոչ ընդ ումեք մարտնչել եւ կամ վնաս առնել կամէին, որ ի Բաբերդու քաղաքէն ոմանք վաճառական հայերք պատմեցին մեզ թէ` մինչ մեք գայաք յԸստամբօլէն, եւ եկեալ պատահեցաք Ազիճուն եւ առաջներովն անցաք, նա' բնաւ չխօսեցան ընդ մեզ, այլ քաղցրութեամբ եւ աղաչելով ողորմութիւն խնդրեցին, որպէս զմուրացիկս մին դաստառակ սփռելով ի վերայ ճանապարհին: Զինչ մեր յօժարութիւնն եւ կարն էր` արկաք եւ անցաք. նա' շնորհակալ եղեն եւ չար ումեք ո'չ խօսեցան, եւ անցաք եւ եկաք խաղաղութեամբ: Եւ անդէն ի նոյն երկրին մեռաւ Ազիճին իւր մահուամբն եւ եդին հեծելազօրքն զեղբայր Ազիճուն ի տեղի եղբօրն եւ ամենեքեան հնազանդ եղեն նմա:

Յետ այսոցիկ եղելոյ խորհեցաւ Սեբաստի փաշան գնալ ի վերայ նոցա ի պատերազմ բազում աշխարհագումար զօրօք: Եւ յորժամ գնաց, ի պարտութիւն մատնեցաւ փաշան ի նոցանէն եւ փախստական եղեալ հազիւ կարացին անկանել ի Սեբաստիա, եւ նոքա զհետ մտանելով նոցա, եկին ի Սեբաստիա մեծաւ բարկութեամբ պատերազմել ընդ քաղաքին եւ ամրոցացն: Եւ փաշան մունետիւ ձայնեցուց ի քաղաքացեացն` եթէ տաճիկք, եթէ հայք իցեն` ամենայն ռամկաց ելանել ի պատերազմ ընդդէմ Հասան պէկին, եւ վա~յ է նոցա յորժամ ոչ ելանել կամիցին: Յետ այս սպառնական բանիցս եւ կոչմանցս, տաճիկք եւ հայք գրոհ տուեալ եւ ելին ճակատեցան ընդդէմ նոցա: Զառաջինն սաստիկ կոտորումն եղեւ յերկուց կողմանցն, եւ յետոյ ոյժ առեալ ի հրամանէն Աստուծոյ վասն ծովացեալ մեղաց մերոց, կոտորեցին զօրսն փաշային եւ զինքն ի փախուստ դարձուցին: Եկաւ մտաւ ի միջնաբերդն եւ նոքա մտին ի քաղաքին եւ անխնայ կոտորեցին զհայ եւ զտաճիկ եւ ոչ ումեք ողորմէին: Եւ ոչ թէ միայն իւր սեփհական բնակիչքն միայն էին, այլ մերձ եղեալ շրջակայ աշխարհաց եւ գաւառաց մարդիկք անդ էին հաւաքեալ ի չարութենէ ժամանակին եւ յերեսաց սաստկութեանց սովոյն:

Եւ յորժամ սաստկացաւ սուր նոցա, ելին հայք եւ տաճիկք` արամբք եւ կանամբք եւ տղայովք ստնդիովք մազապուրծ եղեալ դիմելով ի լերինս: Աստ էիր տեսանել զբարկութիւնն Աստուծոյ, որ ի յերկնից ուժգին հողմունք եւ յորդահոս անձրեւք եւ ճայթմունք ամպոց եւ փայլատակմունք եւ կայծակունք եւ շաչիւն կարկտոց եւ յարուցմունք հեղեղաց ի վերայ փախուցելոցն: Անդ էին տեսանել զվայ յղեացն եւ ստընդիացւոցն յաւուրսն յայնոսիկ, որպէս ասաց Տէրն` զաղիողորմ կականմանց մօր եւ մանկանց դառնացելոց:

Եւ յետ այնորիկ ի վերայ ամրոցացն մարտնչէին հետ երկուց բերդիցն: Զմինն առին եւ լցան ընչիւք եւ շատ արու մանկամբք, քանզի ասախ էր հրամէր թէ` վա~յ այնոցիկ, որ ի կոյս աղջիկ եւ կամ ի կին մերձենայցէ ոք, բայց միայն` արու մանկանց, որ շատ մանկունք յաղջկան կերպիւք ազատեցան, որ մին ամիս յաւելի նստան ի յեղեր քաղաքին ի վերայ Ալիս գետոյն: Եւ այլ խիզանացն վնաս ոչ առնէին, այլ խառն շրջելով ի մէջ նոցա, ի փշրանացն եւ յաւելորդացն կերակրեալք լինէին: Որ ի ժամանակին յայնմիկ մեր ըստ մարմնոյ եղբայր մահտեսի Մարկոսն, որ անդ լինելով ի տիս մանկութեանն չորեքտասանամեայ գոլով, աղջիկակերպ բազում աւուրբք կու շրջէաք ի մէջ նոցա, եւ այնպիսի հնարիւք հազիւ ազատեցաք, ասէր:

[10]

10. Յետ այսորիկ լու եղեւ նոցա թէ Հասան փաշան կուգայ յԸստամբօլու ի վերայ նոցա ի պատերազմ, եւ նոցա չու արարեալ ելեալ գնացին դէպ ի Կողոնիա, որ Շիպ_Ղարասար ասեն, նախ ի Չիթն իջեւանեցան, որ Թուրքմանի Ուրդ ասեն: Եւ վազիրն զկինն եւ զխազինան ի Յամիթ թողլով, որ իւրն էր յառաջագոյն տէրութիւնն եւ յետոյ տարան անտի յԸստամբօլ վազիր եդին, մարդիկ ղրկեց ի Յամիթն` զտունն բերեն ի Թոխաթն: Նա' կուգան, որ մեր Կամախովն գնան` վասն ահի Հասան պէկին, եւ կուգան ի գիւղ մի հայ_հոռոմի, զոր Հողիս կոչեն, նա' Հասան պէկն յիմաց կու լինի` թէ տուն վազիրին կուգայ Կամախովն, նա' զ[Կ]ամախն յետ թողլով եւ մազապուրծ եղեալ ճեպով գրոհ տուեալ անցանելով ընդ հուն գետին մերոյ Ափանազի, զոր ոմանք Եփրատ երկրորդ կոչեն, յանկարծում ժամու անկանելով ի վերայ կնոջ փաշային` սուլթանին, որ էր քոյր Սուլթան Մուհամմատին, արձակելով ի վերայ նոցա եւ զզօրքն կոտորեցին եւ այլքն ցրուեցան: Առին զխազինան եւ բազում ոճիրս գործեցին ընդ այրս եւ ընդ կանայս նոցա, եւ զինչ որ հաճոյ թուեցան աչաց նոցա` առին եւ զայլ մնացեալքն` թէ հանդերձեղէնք եւ դիպակք պատուականք ոսկեթել եւ եւ ոսկեզօծ վրանաւն` հրձիգ արարին եւ թողեալ գնացին ի բանակն իւրեանց:

Այլ կին փաշային սուլթան եղածն խառն ի խուռն ժամանակին, մինչ նոքա երկոսին կողմն կու պատերազմին ընդ իրեարս, նա' սուլթանն ի կառացն ի վայր կու ոստնու գաղտ յամենեցուն, ի քարածերպս վիմի միոջ կու զօղի եւ կու մնայ անդ, թէ մի օր թէ քանի` ոչ գիտելով մեր զորքանութիւն աւուրցն: Յետ ջալալոցն գնալուն, ցրուեալքն եւ զօղեալքն կու ժողովին ի մի վայր եւ սուլթանն ոչ ի միջի լինելով եւ կու կարծեն թէ տարան ջալալիքն եւ կու յուսահատին եւ կերթան ի մեր Կամախոյ բերդն մնացեալքն մերկ եւ ունայն: Եւ յետ այսր գործոյ եղելոյ, բոլորի գեղորէից մարդիկն ի յաւար կու ելանեն ի մնացեալ իրաց հանդերձեղինաց, յերկաթեղինաց, ի պղնծեղինաց եւ այլ ինչ կարասից նիւթեղինաց: Եւ ընդ որոնելն նոցա, մին ալեւոր այր` հայ ազգաւ եւ արուեստիւ դարբին անուն` ի յԱռւրտոց գեղջէն, որ յետոյ մեք ի տուն նորա իջեւանեցաք եւ հարցաք մի ըստ միոջէ զամենայն որպէս եղեալն եւ նա պատմեաց մի ըստ միոջէ զամենայն: Եւ այս պարզամիտ ալեւորս կու գտանէ զսուլթանն իւր ամենայն զարդիւքն, ոսկէթել, մարգարտաշար եւ ականակուռն հանդերձիւքն, եւ կու լռէ մինչեւ կու նսեմանայ եւ կու լինի գիշեր, կու բառնայ ի վերայ թիկանցն եւ կու տանի մէկ ճաշու ճանապարհաւ հեռի ի տուն իւր, կու պահէ ի մառանին անգիտելի գեղջէն, յիւրոցն եւ յօտարացն: Յետ այնորիկ կու գնայ խրատովն սուլթանին, կու գտնու զմարդիկն ի Կամախոյ բերդին եւ կու ազգեն աւետիս տալով նոցա թէ` ահաւասիկ սուլթանն ի մեր տունն է անվնաս եւ անփորձ: Եւ ուրախութեամբ եկեալ առ սուլթանն եւ տարան ի բերդն, եւ ես զկնի նոցա գնացի: Յորժամ որ օթեւանեցան, այլ զիս յերես չթողին եւ ոչ մէկ փողոյ չափ երախտեաց վճար արարին, եւ այսպէս տմարդութիւն գործեցին: Եւ փաշան ի Թոխաթ լինելով, տարան զսուլթանն առ ինք հասուցին:

Եւ Հասան պէկն յորժամ ետես զիւր աջողութիւնն ի վերին զօրութենէն լինելով, դարձեալ ուժ առեալ գրոհ տալով գնաց ի Թոխաթ ի վերայ փաշային ի պատերազմ: Եւ վազիրին երկուցեալ յերեսաց նոցա, ելեալ ամրացեալ ի բերդն Եւդոկիոյ: Եւ ջալալիքն եկեալ յանդիման բերդին, ուժգին ձայնիւ գոչէին եւ հայհոյէին եւ աղտեղի զրուց առնէին անարգելով զնա վասն կնոջն թէ` այսպէս խայտառակութիւն գործեցաք ընդ կինն քո: Եւ ոչ գիտելով նոցա զկնոջն ազատութիւնն, որ ի բազմութենէ աղախնեացն եւ նաժշտացն կարծելով թէ ի նոցանէ մինն է, զոր հաւասար պղծեցին: Եւ յետ այս անարգանացս վերայ` զփաշան այլ սպանին թվանգով, յորժամ հայէր ի պատուհանէն դէպ ի ջալալիքն, ի նշան առին ի դիմացէն եւ սպանին: Եւ ալեւորին ոգոց հանելն չմնաց իւրեանցն: Եւ այնպէս եղեւ չար մահուամբ վաղճան նորա:

[11]

Թվ. ՌԽԷ (1598) ել ոմն զօրավար ներքինի` Ճաֆար փաշա անուն ի յարեւելս եւ նստաւ ի Թաւրէզ եւ տարածեաց զդառնութիւն թոյնից իւրոց ի բազում տեղիս եւ բազում տեղիք անմարդ արար եւ աւերակք: Սա ըմբռնեաց զթագաւորն վրաց զՍիմոն խանն` յաշխարհին իւրեանց, ոչ ի պատերազմի` այլ ի գինարբունս ուխտատեղաց, որ եկեալ այս Ճաֆար փաշաս ամենայն զօրօքն ի վերայ նորա եւ պաշարեաց զնա յուխտանոցին: Եւ ով ոք որ յիւրոցն ազդ առնէր իւրն թէ` ահա' պաշարեցին զմեզ ազգն թուրքաց, նա' արբեալ է գինեաւ եւ ոչ անսայր ումեք, այլ պատժէր զստիպողս իւր: Եւ առ վտանգին թողին ամենեքեան եւ փախեան, եւ մնաց միայն եւ եկեալ ըմբռնեցին եւ տարան ի Դավրէժն: Եւ անտի ուղարկեց այս ներքինի Ճաֆար փաշաս զՍիմոնն ի Կոստանդնուպօլիս` առ Սուլթան Մուհամմատն եւ նա եդիր ի մետաղս, որ Էտի Ղուլլայ ասեն: Եւ նա առ վտանգին հնարեցաւ տաճկանալ երեսօք եւ ոչ սրտիւք, գոնեա թերեւս իշխանի մի տեղի տայցեն եւ արձակեսցեն եւ անտի գնասցէ յաշխարհն իւր: Նա' Սուլթան Մուհամմատն կամեցաւ տալ տեղի ըստ խնդրոյն, եւ չարք ոմանք ի մեծամեծաց իւրոց չարախօսեցին զնմանէ եւ ոչ թողին տալ տեղի իշխանութեան, ասելով թէ` դա միանգամ այլ տաճկացեր այսպէս անկանելով ի ձեռս թագաւորին պարսից եւ այսպիսի հնարիւք փախստեայ գնալով յաշխարհն իւր: Եւ յորժամ լուաւ զայս բան Սուլթան Մուհամմատն` ոչ արձակեաց, այլ եթող ի մետաղս մինչեւ յօր մահուան իւրոյ: Եւ եկաց մինչեւ ի ժամանակս Սուլթան Ահմատին եւ նա այլ ոչ եհան յարգելոցէն եւ անդէն վաղճանեալ եղեւ եւ տարեալ տաճկացն թաղեցին յիւրեանց գոռերն: Եւ այսպէս եղեւ չար կատարած նորա ի պատճառս արբեցութեան: Եւ էր թշուառականն այն յոյժ հայասէր եւ մանաւանդ վարդապետասէր, որ մեծ վարդապետն Յակոբ ի տես գնալով նմա, մխիթարելով զնա, նա ի բանտի գոլով, բազում նշան սիրոյ ցոյց տալով նորա. եւ յաշխարհին իւրում այլ այնպէս լսէաք: Եւ մեք այլ տեսաք զնա ի դրանէն հայելով, եւ պահապանք տաճիկքն ոչ թողին զմեզ գնալ մերձիլ եւ խօսակցիլ ընդ նա: Եւ եղեւ վաղճան նորա թվ. ՌԾԷ (1608):

Եւ այն ներքինի Ճաֆարս երիս ամ նստելով ի Թավրէզ եւ թոյլ տայր զօրացն անօրէնութիւն առնել եւ աւերութիւն աշխարհաց սաստիկ յոյժ: Եւ յորժամ գնային նեղեալքն եւ զրկեալքն` աղաղակէին, նա չարաչար պատասխանի առնէր գանկատաւորացն, ծաղր առնելով զնոսա` ասէր. զուլում եւ զրկանք ինձ է եղեալ, որ հատեալ են զերկորինսն իմ եւ զառանցիս, եւ ոչ լսէր նեղելոցն ի չար զօրականաց իւրոց: Եւ յետ երից ամաց, ապա լուաւ Աստուած աղաղակողացն եւ արար վրէժխնդրութիւն անողորմն արենարբու գազանին եւ ժամանեաց աստուածասաստ պատուհաս բարկութեան ի վերայ նորա եւ չարաչար սատակումն եղեւ եւ բարձաւ չարն ի միջոյ, որ թուով քառասուն հազար մարդ ունէր: Եւ յետ սատակման նորա, այնքան զօրքն գունդ գունդ եղեալ ցրուեցան ի վերայ երկրի, եւ ջալալիքն բազումք ի նոցանէ եղեն եւ զբազում տեղիս աւերեցին:

[12]

Թվ. ՌԽ. (1591) նախ ել ոմն քուրդ, որ Գզիր Օղլի ասէին: Էր սա ի սահմանացն Տիւրիկոյ եւ Կամախոյ, ի գեղջէն որ Տոստալի կոչի, եւ են ամենեքեան գողք եւ աւազակք: Ի սոցանէ ել Գզրի տղան այն եւ զօրացաւ, որ ահ եւ երկիւղ համբաւոյ նորա տարածեցաւ ընդ երկիր` մինչեւ յԸստամբօլ, որ ծանուցին թագաւորին` Սուլթան Մուրատին, որ ամենայն փաշայից եւ պարոնացն հրաման ղրկեց թէ` ինչ հնարիւք որ է` բռնէք եւ յԸստամբօլ ղրկէք: Որ որսացին բազում ժամանակս, մինչեւ միայն գտին ի զօրացն զինքն եւ զքոհիան, եւ ըմբռնեցին ի գիշերի ի տուն կնոջ մի, որ շնութեան աղագաւ էին գնացեալ, եւ Տիւրիկոյ պարոնն ըմբռնեաց զԳզիր Օղլին եւ զքոհիան ի միասին եւ տարաւ յԸստամբօլ առ թագաւորն Սուլթան մեծ Մուրատն եւ անդ եդին ի վերայ ուղտոյ եւ նաւթեցին, հրով տոչորեցին եւ զքոհիան ի չտնկալն հարին եւ չար մահուամբ սպանին զերկոսինն եւ բարձին ի միջոյ:

[13]

Թվ. ՌԽԴ (1595) ել ոմն քուրդ` Մահմուտ անուն ի նոյն գեղորէիցն քրդաց, որ նախ զիւր եղբայրն ... (*) սպանին էնկիչարիքն ի Չորականջեր գիւղն, եւ նա վասն կսկծանաց եղբօրն ժողովեաց բազում քուրդ, եւ զոմանս ի յենկիչարեցն սպանեց ի մէջ գեղջիցն Սիմայու: Եւ ժողովեաց բազում զօրս քրդաց եւ անուանեցաւ Սարտար Մահմուտ, եւ գեղորէից բնաւին վնաս ոչ առնէր, բայց յենկիչարեցն եւ զճանապարհորդացն առնէր զվնասն, եւ յետոյ բազում ոճիրս սկսաւ գործել: Որ ի Հասան Օվայի դաշտին գետոյն վերայ կամուրջ շինեաց ի քար եւ կրէն` կամարակապ, նա' ջրին չար թուեալ, որ անմեղաց սպաննելոցն ընչովն էր շինեալ, նա' ջուրն յետս դարձեալ եւ յայլ կողմով գնացեալ եւ կամուրջն հեռի ի ջրէն ի ցամաքի մնացեալ, որպէս զԱրշակայ անիրաւ կամուրջն յԵրզնկոյ, որ դեռ տակաւին սներն կան ի ցից մետասան սիւն, նմանապէս եւ այս Մահմուտիս կամուրջն կայ անարատ ի ցամաքին:

Եւ յորժամ ետես զայս մեծահրաշ նշանս, եւ երկեաւ յԱստուծոյ եւ ի պատժոց թագաւորին եւ գնաց ամենայն զօրօքն դէպ ի Կարմիր գտակն: Եւ եկեալ նախ ի Բաբերդու քաղաքն, որ մեք անդ լինելով եւ մէկ յամր ցոյց ետուր դատաւորին թէ` ես ճանապարհերացն եւ սարերացն պակճիկն եմ: Եւ բնաւ մարդոյ վնաս ոչ արարին, բայց ի կերակրոց պիտոյիցն եւ ելեալ անտի փութանակի գնացին ի Ղզըլպաշն եւ նա ընդունեցաւ սիրով: Եւ յետոյ ի պատերազմի ժամանակին եկն ի վերայ թուրքաց զօրացն եւ ըմբռնեցին զնա եւ կենդանոյն հանին զմորթն եւ լցին խոտով եւ ուղարկեցին յԸստամբօլ առ թագաւորն: Եւ նախ սոքա երկոքին եղեն սկիզբն ամենայն ջալալոցն:

[14]

Թվ. ՌԾԷ (1608) ելեալ ոմն քուրդ Ղայետ անուն, որ մակբեր անուամբ Չախու Օղլի ասէին, որ էր սա ի մեր քրդագեղորէիցն մարաց: Սորա մեծ եղբայրն ... սպանին ենկիչարիքն նենգութեամբ եւ խաբկանոք, եւ այս Ղայետ Չախու Օղլիս չարացեալ ժողովեաց բազում եղուզակս նման ինքեան եւ բազում չարիս գործեաց սպանմամբ թուրքացն մեծամեծաց. եւ նախ զԿամախոյ ալայի պէկին սպանեց ի գիւղ մի եւ էառ յաւարի զձի եւ զէն եւ զամենայն անօթ ասպարաց նորա եւ զհանդերձեղէնս եւ զօրացաւ նովաւ եւ ահ նորա դողացոյց զբազում գաւառս եւ զճանապարհորդսն. բազում արեանց հեղմունս արարին: Եւ եկեալ Արզրումի փաշան ամենայն զօրօքն ի վերայ եւ ոչ կարացին ըմբռնել, այլ ընկեցին զերիվարսն եւ հետիոտ եղեն եւ ցրուեց զտկար զօրս իւր եւ ինն քաջազօր քրդով դիմեաց ի լերինս բարձանց ապաւէն առնելով զապառաժս վիմաց:

Եւ եօթն ամ տառապեցոյց երկիւղիւ զբազում գաւառս: Ի ձմերայնի անյայտ լինէր եւ բանիլ լերանցն երեւէր, եւ թէ քաղաք եւ թէ ի գիւղ, ուր սակաւ մի ապրանաց կուման լինէր առ ոմանս, զայր ըմբռնէր եւ հաներ ի լեառն եւ պահանջէր բազում ինչս գանձուց. եթէ ոչ տանէին, բպանանէր զնոսա եւ նոցա անճարացեալ դիմէին առ մեծամեծս քաղաքին եւ ի նոցանէ առեալ տոկոսիւք եւ նոցին բազում աղաչանօքն հազիւ կարէին փրկել ի ձեռանէ նորին: Ոչ միայն տաճկաց առնէր զայս վնաս, այլ եւ հայոց ազգացն, որ անուն ելած մարդոց այնպէս արար որպէս ասացի: Եւ ինձ այլ շատ անգամ սպասեց ըմբռնելոյ, բայց ոչ մատնեաց Տէր Աստուած ի ձեռս նորա, որ զերծեալքն ի նմանէ պատմէին մեզ թէ` զգուշ լե'ր, զի բազում խուզիւ խնդրէ զքեզ. Եւ յետ լնելոյ չափոյ մեղաց նորա, ի մարաց երկիրն գիտելով զնոցա ոմանց, որ մեծ իսպահի ձեւ կերպարանելով` կանամբն եւ որդոցմովն եւ բազում խաչինք եւ ձիք եւ ջորիք եւ արջառք ստանալով եւ այսպէս պերճ փառօք կալով, նա' ծանօթ նորա չարութեանն, գնացեալ ազգ առնելով Ամթայ փաշային եւ կալեալ զնա յանկարծակի` սատակեցին ամենայն տամբ եւ բնաջինջ արարին եւ բարձին զչարն յաշխարհէ:

[15]

Դարձեալ դարձայց յառաջին կարգ պատմութեանցն:

Թվ. ՌԽԸ (1599) երաշտացաւ երկիր, յելանելոյն մայիսէն մինչեւ ի ձմեռնամուտն ոչ տեղաց անձրեւ ի վերայ երկրի եւ սերմանիքն ամենեքեան չորացան եւ ջրովի ցանն այլ մսեցաւ եւ եղեն մեծ սուգ մարդոց եւ անասնոց:

Եւ յետ միւս ամին, որ թվ. ՌԽԹ (1600) էր, եւ եղեւ սով սաստիկ յամենայն տեղիս եւ բազումք մեռանէին ի սաստկութենէ սովոյն եւ անկեալ լինէին դիակունք նոցա թէ ի գիւղս, թէ ի քաղաք եւ թէ յանցս ճանապարհաց եւ ոչ ոք էր որ թաղէր զնոսա: Զի որպէս ոմն երէց Երզնկացի ի գեղջէն Շողայու` Ենովք անուն, յորժամ էաք մեք ի Կարսայ քաղաք, եւ պատմեաց նա մեզ թէ` յորժամ յԵրզնկուն ելայ մինչեւ յԱրզըրումն երեսուն մարդ մեռած տեսայ, որ ի սովոյն անկեալ էին ի վերայ ճանապարհացն, որ դեռ տակաւին ամին էր եւ սկիզբն լինելոյն էր երկանցն: Եւ մէկ սոմար ցորեանն, որ է չորս գրիւ, յութն ղուրուշ ելաւ եւ չէր գտանիր ամենայն ուրեք, որ բազումք խոտաբուտ լինելով սեւացան եւ մեռան:

Եւ աստ սկիզբն արարին արք եւ կանայք զմիմեանց գողանալով` սրբոց եւ անսրբոց եւ գազանաց եւ տղայոց եւ մարդակերութեանցն: Որպէս աչօք մերովք իսկ տեսաք երկու իրս. նախ` որ երկու ուղտ մեռան ի մէջ ձմերան, նա' հայերն կերան զմիս ուղտոցն, երկրորդ` որ երկու կին ի մի տան կալով առանց արանց` ի գիւղն որ Օձտեղ կոչի, յերկրին Խախտեաց, որ է գեօղն այն մեր վարդապետին գեղջն. եւ ես անդ էի ի վարժս կրթութեան առ ոտս Սրապիոն վարժապետին մերոյ եւ կանայքն, որ ասացաք, նոքա գողացեալ էին բազում խաչինք եւ արջառք եւ հաւք եւ ի նոցանէ կերակրեալք լինէին առանց հացի հանպազորդ ի յուտիսն եւ ի պաս աւուրսն: Որպէս յաւուր միում յայտնի եղեն այսպէս. զոր շուն մի ի գեղջէն ի ցերեկի գնացեալ եմուտ ի տունն գող կանանցն եւ ոտ մի եզին ունելով ի քարշ, եբեր եւ էարկ ի մէջ հրապարակ գեղջին եւ մարդիկ, որ անդն կային, գնացեալ մտին ի տուն կանանցն եւ ընդ որոնելն գտին կարասներովք լցեալ միսն, որ ի յաւուրսն աղուհացիցն ուտէին անխտիր ի վտանգէ սովին` զպասն, զոր հրապարակեցին ձաղանօք եւ ոչ սպանմամբ, քանզի տղայք գեղջէն, որ Էքիզլար ասէին, որ փաշա անուանք եղեն, նոքա չետուն հրաման չարչարել զնոսա վասն վտանգի յերեսաց սովին բորբոքելոյ:

Եւ ի սոյն ամի անկաւ տարաժամ մահ յամենայն տեղիս եւ եղեւ կոտորումն յոյժ ի տարաժամ մահէն, մինչ զի հատաւ արտօսր յամենայն աչաց եւ բարձաւ գութն սիրելեաց եւ ազգականաց եւ բարեկամաց. ոչ հայրն լայր զորդի իւր եւ ոչ մայր` զդուստր իւր ոչ ծանօթ` զծանօթ եւ ոչ բարեկամ` զբարեկամ, այլ ամենայն ոք հազիւ կորողանայր զանձին իւրոյ եւ զմեռելոյն իւրոյ զհոգսն:

[16]

Ի Թվ. ՌԾԱ (1602) եկին զօրքն յարեւելից, որ գաւառապահք եւ բերդապահք էին, զոր ղուլք ասէին, մինչ մեք էտք յայնմ ժամանակին ի Սահաթի փոսին` յԵրեւանայ աշխարհին ի վանս մեծահռչակ ուխտին Սաղմոսայ ի լուսազարդ անապատին, որ եկին ոստիկանք եւ դեսպանք ի թագաւոր Սուլթան Մուրատէն մեծէ եւ ի փաշայիցն եւ ստիպով հանին` թէ տանին ի վերայ Աղիճու եղբօրն` Հասան պէկին, զի թերեւս յաղթեսցեն զնա եւ բարձցեն ի միջոյ: Այլ նոքա ոչինչ փոյթ արարին զնմանէն, այլ գնացին յիսուն հազար հեծելազօրօք, նստան ի վերայ վշտատես եւ տառապեալ ողորմելի Երզնկոյն եւ յաւարի առին եւ անասելի նեղութիւնք եւ վիշտք հասուցին: Եւ երկու ամիս եւ կէս նստան եւ այնքան բորբոքեցան եւ կատաղեցան, որ ըմբռնէին զմարդիկ եւ զերկորիսն բանային, դաստառակ արկանէին ի վերայ եւ ծակէին ատամամբ, որ եօթն մարդոյ այնպէս առնելով մեռան, զոր տեսողքն պատմեցին մեզ զամեանայն որպէս եղեալն: Եւ իւրեանքն աւերելով զբազում տեղիս` զԵրզնկան, զԿամախ, զՏիւրիկի եւ զայլ մերձակայ զաւառսն, եւ ուր որ պատահեցան` զամենեսեան յաւարի առին եւ դարձան յետս գնալով ի տեղի իւրեանց ուստից եկեալ էին, եւ յանմիաբանութենէ իւրեանց ոչ չոգան ի վերայ Ազիճուն: Եւ յիրաւանց եւ արդար դատաստանացն Աստուծոյ ոչ մնաց իւրեանց չարեացն փոխարէնն, զոր գործեցին տառապեալ եւ վշտատես ազգացն հայոց եւ ռամկաց տաճկացն:

Այլ եւ յետ միւս ամին, որ թվ. ՌԾԲ (1603)ին էր, որ երեկ Շահ Յապազն պարսից բազում եւ անհուն զօրօք եւ հատոյց զհատուցումն նոցա կրկնապատիկ, զոր արարին եւ առին զփոխարէնն եօթնապատիկ ի ծոցս իւրեանց, որ բնաջինջ արարին զիւրեանքն եւ գերեցին զամենայն կանայս եւ զուստերս եւ զդստերս նոցա եւ արար հարկանեցին զամենայն ինչս եւ զստացուածս իւրեանց եւ եղեն որպէս զչեղեալք:

Եւ ի Թարվիզու ի վայր մինչ ի Բասէն` զամենայն բերդ ու զքաղաք եւ զգաւառք էառ եւ զոմանս ի հիմանէ փլոյց եւ աւերակ արար, որպէս զՀին Ջուղան եւ գՆախչուան եւ զիւրեանքն` զտաճիկ չար ղուլքն սրով մաշեաց, զկանայքն եւ զտղայքն եւ զամենայն ինչսն յաւարի էառ եւ գերեցոյց, բայց հայոց ազգացն ոչինչ վնասեաց, այլ միայն սուրկուն արար տամբք եւ ամենայն ընչիւք եւ տարեալ բնակեցոյց ի Սօս քաղաք, որ ի Սպահէն եւ յայլ պարսկաց տունս մինչեւ ցայսօր, որ թվ. ՌՁԵ (1636)ին է, եւ խնամարկելով զնոսա առաւել քան զազգայինս իւր, որ են ջուղեցիք եւ այլ բազում գաւառաց մարդիկ, որ կան ի հանգստի ի հովանի թեւոց նորա վերին ակնարկութեամբն, որպէս զհայր գթալով նոցա եւ որպէս զուստերաց եւ դստերաց մինչեւ ցայսօր ժամանակի:

[17]

Եւ յայս վերոյ գրեալ թվին ՌԾԲ (1603) ես Գրիգոր Դարանաղցի` սպասաւոր գրոց ի վերջին խնդրողաց բանին, եկի ի յԱրարատեան երկրէն ի յերկիրն Խախտեաց, որ այժմ Բաբերդ ասի, առ սաս երջանիկ հօրն մերոյ հոգեւորի` Սրապիոն քաջ հռետորի, որ յայնժամ էր ի վանս Վահանշինու եւ առաջնորդ էր սուրբ ուխտին ի յանբարի, դառն եւ դաժան ժամանակին, զոր եւ երրորդ մասն աշխարհիս ապականեալ էր ի վաղուց հետէ յայլադէմ ազգաց օտարոտաց խուժականաց: Եւ արդ այժմն սակաւ մնացեալն կրկին ապականեցաւ ի հինից իսմայէլացւոցն, որ անտէրունչ էին յայնժամ ամենայն աշխարհք եւ ամենայն ոք մոլորեալ են եւ ցրուեալք որպէս զոչխար կորստական, որ ոչ իցէ հովիւ, մանաւանդ ազգս հայոց, որ ոչ գոյր մխիթար յումեքէ եւ ոչ ոք որ ժողովէր զցրուեալսն ի մի: Եւ յամենայն կողմանց նեղութիւնք եւ վիշտք պատեալ պաշարեալ էին շուրջ զմեօք եւ վճարեցաւ բանն Ամովսածնոյն թէ` Ահ եւ գուբ եւ որոգայթ ի վերայ ձեր, բնակիչք երկրի, եւ որ փախիցէ յահէ անտի` անկցի ի գուբն, եւ որ ելանէ ի գբոյն` անկցի յորոգայթն: Եւ արդ այսպիսի արհաւիրք էին յամենայն կողմանց եւ սրբոց մարգարէապատում բանքերն ի գլուխ ելեալ կատարեցան, որ վասն ապագայից ժամանակացն խօսեցան տեսլեամբ եւ օրինակաւ, որպէս Աստուածաբան Աւետարանիչն Յովհաննէս ի Յայտնութեանն ետես զհամօրէն վտանգն աշխարհաց եւ սուրբն Գրիգոր Լուսաւորիչն եւ սուրբն Սահակ եւ Մեծն Ներսէս եւ սուրբ վարդապետն, որ մականուամբ Կոզեռն կոչեցեալ: Սոքա տեսլեամբ օրինակաց եւ բանիւ մարգարէութեամբ խօսեցան վասն աւերման աշխարհաց, մանաւանդ հայոց տանս, որ եւ զքակտումն ի հաւատոց եւ զխանգարումն օրինաց եւ ամենայն կրօնիցն եւ ամենայն բարեկարգութեանցն: Եւ զինչ որ ասացին եւ խօսեցան, ահաւասիկ եղեալ է արդեամբք եւ արդ կու կատարի ի ներկայս մեր եւ յապագայն` մինչեւ ի վաղճան աշխարհի:

[18]

Դարձեալ յայս թվիս ՌԾԲ (1603) մայիսի իը. ի յաւուր Պէնտէկոստէի գալստեան Սուրբ Հոգւոյն հրեղէն լեզուօք ի դասս առաքելոցն, կամաւն Աստուծոյ առաք գաւազան վարդապետական իշխանութեան, զոր չէաք արժանի, ի Բաբերդ քաղաքի ի Հրեշտակապետ եկեղեցին` ի վարժապետէ իմմէ Սրապիոնէ:

Եւ դարձեալ աղաչեմ զընթերցող տառիս, զի յիշման արժանի առնել զհոգեւոր հայրն մեր զքաջ հռետորն զՍրապիոն վարդապետն հանդերձ ամենայն զարմիւքն: Եւ զկնի նորա զպարոն Սարգիսն եւ զիւր եղբայրն` զՏիարն, որ մեզ հայրաբար գութ ածէին ի պանդխտութեանս եւ եղբայրաբար սիրով խնամք տանէին եւ հանապազ յորդորէին զմեզ ի վարժս կրթութեան լսարանիս: Եւ յառնուլ գաւազանիս` զամենայն ծախսն նոքա տեսին, թէ' զվարդապետին, զպատարագի կոչողէ քահանայիցն եւ զանազան կերակրոցն ջամբումն աշխարհագումար ժողովոյն, որ եկին ի կոչն, որոյ Տէր Աստուած վարձահատոյց լիցի փոխարինի նոցա, զոր առ մեզ արարին, միոյն հարիւրապատիկ եւ հազարապատիկ աստ եւ միւսանգամ գալստեանն ի համօրէն յարութեանն իբրեւ զարեգակն ծագեսցին եւ ընդ սրբոցն պսակեսցին եւ դասեսցին. ամէն:

[19]

Դարձեալ յայսմ ամի եւ թվ. ՌԾԲ (1603)ին յորժամ էաք ընդ վարդապետին ի վանս Վահանշէնին եւ յօգոստոսի ամսոյն ժթ. նա' բօթալից գուժկան երեկ առ Էքիզ փաշացիքն, որ մէկ եղբայրն ի մեր վանաց գիւղն ի Վահանշէն նստէր եւ միւս եղբայրն` յՕձագեղն:

Եւ Մուրատխանցի Ալի փաշան եւ Մուսթաֆա պէկն եւ Իբրահիմ պէկն ի Կումիւշխանային ձորին, նոցա այլ գուժկան գնացին թէ` Ղարաղաշ անուն զօրպա պաշի բազում զօրօք ջալալովք եկն նստաւ յԵրզնկան: Թէ սոքա եւ թէ նոքա ձայն տուեալ միմեանց գնացին ժողովեցան ի մեծ բլուրն եւ եղեն բանակ մեծ եւ ելեալ միաբանութեամբ խրոխտաբար գնացին ի վերայ նոցա, եւ նոցա լուեալ զգալուստ նոցին պատրաստեցին զինքեանս պատերազմի: Եւ սոքա կամեցան ի գիշերի գնալով ի վերայ նոցա, այլ եւ նոքա յառաջ եկին եւ թողին ոչ ի բանակն խառնելով սոցա եւ այնպէս զօրացան ջալալիքն` որպէս զարծուի եւ կամ որպէս զհուր որ յեղէգն ընթասցի, այնպէս դիմելով ի վերայ Մուրատխանցեցն եւ Էքիզացն, զոմանս կոտորելով եւ զոմանս կարեվէր խոցոտելով: Եւ փաշանին եւ այլք ի զօրացն բազումք փախելով հազիւ կարացին զերծանիլ ի նոցանէն եւ նկուն եղեալ` ելեալ եկին ամօթալի երեսօք, եւ ցրուեալքն եւ վիրաւորքն երկու շաբաթէն յետոյ եկին մին մին:

Եւ յետ քանի աւուրց դարձեալ գուժկան երեկ թէ` Ղարաղաշն ամենայն զօրովն դիմեալ կուգան ի Բաբերդս. ոմանք հաւատացին եւ ոմանք ոչ: Զինչ տեսաք` որ վերի դաշտի մարդիկն քոչ էին արեր ամենայն ախիւք իւրեանց եւ եկին անցան գնալով ի լերինս եւ յանտառս մայրաց: Եւ ապա մեք այլ մերձակայ գեղորէիւքն ամենայն ախիւք մերովք ընդ վարդապետին եւ միաբանովք վանացն Վահանշինոյ դիմեցաք ի լերունքն եւ յանտառախիտ մացառս Կանկելի ձորոյն եւ կացաք մնացաք անդ աւուրս ինչ եւ լսեցաք, որ լցեալ են յերկիրն որպէս զբազմութիւն մարախոյ եւ կամ որպէս զուխաջուրսն: Նմանապէս եւ նոքա ամենակեր մարախոյ նման սպառեր էին զամենայն երկիրն ի կերակրոց եւ նման հեղեղաց ապականեալ էին, որ զվաստակոց արդիւնքն դեռ էին հորեր եւ ի շտեմարաներ, զոր ինչ կերեալ էին եւ զմնացեալսն ընդ պողոտայսն էին ցրուեալ խառն ընդ կաւից եւ շինուածոցն հուր էին արկեր: Բայց քաղաքին ոչինչ կարացին առնել վասն ամրոցի դղեկին, այլ չորս հազար ղուրուշ տալով նոցա, զի մի հրձգութիւն արասցեն քաղաքին եւ ամենայն արտաքին շինուածոց նոցին: Եւ առեալ զկաշառս ի բաց գնացին ճեպով, զի կասկածանաց ահի զրոյց երկիւղի գոյժ լսելով նոցա թէ` Սեբաստիոյ Ահմատ անուն փաշայ կուգայ ի վերայ իւրեանց բազում զօրօք: Քանզի երկու անգամ յաղթահարեր զնոսա, վասն որոյ երկիւղալից լինէին ի նմանէն, վասն որոյ չուեալ գնացին ուր եւ կամեցան:

[20]

Եւ միւս տարին` որ թվ. ՌԾԳ (1604)ին էր, ապրիլ ամսոյն Ճղալի որդի անուն փաշա երեկ յԸստամբօլէն` գլուխ վազիր եւ ասպարապետ ամենայն զօրուն լինելով կու գնայր ի վերայ պարսից ի պատերազմն: Եւ յորժամ երեկ ի Սեբաստիա, նա' ամենայն ջալալեաց զօրագլխացն պատգամ ուղարկեաց եւ կոչեաց զնոսա առ ինքն եւ հրամայեաց թէ` եկայք հնազանդեցարուք հրամանաց թագաւորին մերոյ եւ ծանրագոյն երդումն լիցի ի միջի մերում, որ միոյդ վնաս ոչ եղիցի ի մէնջ, զի միաբանութեամբ գնամք ի պատերազմ եւ յետ դառնալոյն ի պատերազմէն, ամենեցունցդ ըստ արժանեաց տեղի տամ իշխանութեան, որ երթայք դադարիք եւ հանգստանայք ամենայն զօրովքն ձերովք: Կապա եւ զէն եւ վահան ուղարկեց զօրագլխացն ամենեցուն: Այսպիսի հնարական կերպիւ որսաց զնոսա եւ հաճել զմիտս նոցա ընդդէմ տալ պարսից զօրացն, գոնեա զի թերեւս օգնութիւն յԱստուծոյ լիցի, զի ի սպառ ի սպուռ ջնջեցեն զնոսա եւ բարձցեն ի միջոյ եւ որպէս եղեն իսկ:

Եւ յետ այս դաշնական բանիցս եկին ամենեքեան ի հնազանդութիւն. նախ` Ղարաղաշն երեկ իւր զօրօքն եւ ապա այլքն եկին իւրեանց զօրօքն: Եւ Ճղալի որդին երեկ նստաւ յԱրզրումի դաշտին, որ գարուն էր եղանակն: Նա' դաշտն լցաւ առ հասարակ կարաւանի զօրօք, այսինքն ասքարաց զինուորօք սեպհականօք եւ ապստամբօք` այսինքն ջալալօք, որ ջալալեաց զօրքն զիւրեանց չար սովորութիւնքն չէին թարկեր, այլ զնոյն կու գործէին որպէս յապստամբութեանն առնէին, մանաւանդ այլ առաւել եւս վասն պատերազմ գնալոյն պատճառաւն կատաղիք եղեն եւ արենարբուք: Կողոպտէին, թալանէին, զոր ինչ գտանէին` յաւարի առնէին եւ զոր ոչ գտանէին ի պէտս կերակրոց մարդոց եւ անասնոց եւ ի ձեռս անկելոց մարդոցն` վերին աշխարհաց չար ղուլիցն նմա առնէին, զերկորիսն ծամէին եւ այլ զանազան տանջանօք կու չարչարէին թէ` հոր գարոյ եւ ցորենոյ ցոյց տո'ւր, կամ այլ կարասիս ընչից եւ ստացածոց գանձուց, զոր թագուցեալ էք ընդ հողով: Եւ չարչարեալքն զոր ինչ որ գիտէին, ցուցանէին` թէ իւրն էր, թէ այլոց: Եւ այլ զոր ոչ գիտէին` զի՞նչ ասէին, եւ կրկին դառն տանջանօք չարչարելով սպանէին եւ կամ վէրս ի վերայ եդեալ թողուին կիսամահ եւ գնային: Բնաւին երկիւղ կասկածանաց չէին կրել ի վազիրէն եւ ո'չ ի միմեանց, որ միակամ էին եւ մի գործովք, որ սարտար վազիրն այլ սասանէր յերկիւղէ նոցա:

Եւ գեղորէից մարդիկն ի մի վայր ժողովեալ առին զվիրաւորսն եւ զսպանեալսն եւ զերկորիս ծասկեալսն, եւ բարձին ի վերայ սայլից եւ աղիողորմ, աղէտաշարժ ողբոց եւ աշխարանաց ձայնիւ աղաղակէին գոչելով ի լսելիս վազիրին, գոնեա թերեւս դատ արասցէ նոցա:

Եւ նա ի չար ժամուն ոչինչ կարէր առնել իրաւունս դատաստանի եւ ոչ պատասխանի արար նոցա, այլ միայն ողբս առեալ կոծէր վազիրն ի վերայ եղկութեանց եղելոց նոցին ի մարդակերպ գազանաց արենարբուացն: Եւ դարձեալ գոչէին մեծաձայն գանկատաւորքն առ վազիրն, ասելով թէ` ո'վ տէր մեր եւ փոխանորդ թագաւորին մերոյ, դու անգամ այլ եկիր, իշխան աշխարհիս մեր եղեր, ուղիղ դատաստան եւ իրաւունս կու առնէիր զրկելոցն եւ նեղելոցն, եւ յայնմ հետէ քեզ նման այլ ոչ ոք երեկ ի փաշայիցն` գթած եւ ողորմած եւ հոգաբարձու եւ խնամատար մեզ: Իսկ արդ, զի՞ եղեւ քեզ, միթէ դու այն ո՞չ իցես, զոր յուսով մեծաւ կու սպասէաք գալստեան քում: Եւ նա պատասխանի արարեալ բաղադրեալ ողբովք ասելով նոցա. ա~յ ըռաեայք իմ եւ թագաւորին մերոյ հնազանդք, եւ ա'յն եմ, զոր տեսեալ էք եւ գիտէք, բայց հեծելազօրքս չեն այնոքիկ, որ ընդ իսն էին ի ժամանակին յայնորիկ, այլ այժմ արենարբու գազանաց միջի կամ անկեալ որպէս զոչխար ի մէջ գայլոց. կու դողամ սարսափելով յահէ դոցա: Ես այլ եւ դուք այլ ձեռք ի վեր համբառնալով առ Աստուած, գոչեմք մեծագոչ աղաղակաւ. միթէ լսող լիցի աղաղակի մերում, որ մեծաւ պատժօք ի սպառ ի սպուռ ջնջեսցէ զդոսա յերկրէ, որ դուք այլ ազատիք եւ մեք այլ եւ ամենայն աշխարհք:

Եւ ելեալ գնաց մեծաւ ամբոխիւ եւ անթիւ զօրուք ընդդէմ զօրացն պարսից եւ զոր ինչ խնդրեաց յԱստուծոյ` փութով կատարեցաւ: Եւ յորժամ խմբեցաւ ճակատամարտութիւն պատերազմին, նախ զջալալի զօրսն ի դէմ ետուր, նախ զԱհմատ փաշան, որ Հարղուլումին փաշա անուն էր եւ ջալալի մարդովք, եւ ապա` զՊեխլու հասան փաշան, որ զնորա դառնութեան բաժակն մեք այլ արբաք յետ Ղարաղաշին ի ձմերան եղանակին, որ զնորա պատմութիւնն մի ըստ միոջէ թէ գրեմք, քան զՂարաղաշին յաւել կու լինի, թէ զոր ինչ գործեաց ընդ Կարին եւ ընդ Խախտիսն, որ է Բաբերդս, եթէ գրեմք, տաղտկութիւն է լսողաց, զնա այլ սպանին ի հետ Ահմատ փաշային:

Եւ այլ բազում զօրպա պաշիք, խայտառակ անուամբ ըստ չար գործոց իւրեանց, ի պարծանս վարկանելով ինքեանց, որոց Օլասըխմազ, որոց Շէթան Չաքուչի, այլ եւ այլ անուանս այլոց, զոր աղտեղի է յիշելն զպիղծ անուանս նոցա, որ սպառեցան եւ կորեան եւ պակասեցան միանգամայն յըռազմին յայնմիկ աջողելով Աստուծոյ եւ մաղթական խնդրուածովք վէզիրին եւ արտասուագոչ հառաչմամբ հեծեծանաց ժողովրդոցն եւ կականմամբ ողբոց եւ աշխարանաց մարց եւ մանկանց հաւատացելոց եւ անհաւատից: Բայց միայն երկու գլխաւորացն Ղարաղաշին եւ Մուրատխանցիքն` ոչինչ վնաս եղեն նոցա, զոր յայլում ժամանակի պահեաց զնոսա Աստուած այլ մեծագոյն պատժոց պատուհասից, զոր յայտնի կրեցին յետոյ որպէս իժի եւ քարբի ի ծակս իւրեանց, որպէս զսոդոմայեցիսն յետ դարձին գոդողգոմորայնցն ձեռամբ Աբրահամու, եւ ի նոյն մերձ աւուրց ամացն վաղվաղակի կործանեցան երկնատեղաց հրովն եւ յերկրէ բուսեալ ծծմբովն եւ բղխեալ ջրովն դառնահամով եւ դաժան հոտով եւ երկիր նոցա ծովացաւ, որ է ի սահմանս Երուսաղեմի` ակներեւ ամենեցուն, որ Մեռան Ծով ասի: Նմանապէս եւ սոքա` Ղարաղաշն եւ Մուրատխանցիք կրեցին պատիժս մեծահռչակ մահուամբ, զոր դրել եմք յայլում տեղոջ ի մէջ գրոցս զՄուրատխանցիքն:

[21]

Այլ այժմ զՂարաղաշին գրեմք զկատարածն. քանզի յորժամ դարձաւ վէզիրն ի պատերազմէն եւ սոքա, զոր ասացաք, ընդ նմա գոլով եւ Ղարաղաշին փաշալըխ ետուր զՄելտենի, որ Մալաթիայ ասի, եւ Մուրատխանցեց` զՏրապիզոն, որ մեք անդ էաք ի ձմերոց, որ նոքա եկին բարկութեամբ որպէս գրոց, որ վայիւ եւ աղաղակաւ լցին զերկիրն եւ մեք զօղեցաք ի տուն մի քրիստոնէի զամենայն աւուրս աղուհացից պահոցն: Եւ էր այրն այն պազարակետան փաշային` Խոճայ անուն կամախեցի, եւ ոչ ոք իշխէր մերձենալ ի նա: Եւ պահեաց եւ կերակրեաց զմեզ աշակերտօք մերովք մինչ ի զատիկն, ինքն տանէր յեկեղեցին եւ դարձեալ բերէր ի տուն իւր, մինչեւ էանց զատիկն: Եւ յետ զատկին ապա եդիր ի նաւ եւ ուղարկեաց, որ գնացաք ի Կաֆայն եւ անդ անընդունակ լինելով մեր ի բիրտ եւ ի սոպռ ոմանց, զոր ոչ է բաւական ժամանակս պատմելոյ եւ նաւեցաք անտի յերիս աւուրս եւ եկայք յԸստամբօլս: Եւ կամ եդեալ էր մեր գնալով յԵրուսաղէմ, նա' երեկ այն մեր Խօճայ Անանիան այլ յԸստամբօլս վաճառականութեան պատճառաւ եւ եգիտ զմեզ, մինչ ի հարիւր ղուրուշն ճանապարհ պաշար ետուր եւ երեկ մինչ ի մտանել մեր ի նաւին, ուղարկաւոր եղեւ եւ գնացաք յԵրուսաղէմ. թվ. ՌԾԴ (1605) էր, որոյ Տէր Աստուած վարձահատոյց լիցի իւրն, եւ դարձ տրիտուր փոխարինի նորա հարիւրապատիկ աստ եւ զհազարապատիկն ի հանդերձելումն ի հասարակաց յարութենին առցէ. ամէն:

Եւ դարձեալ դառնալով ի նոյն յոճ կարգին, որ թվ. ՌԾԳ (1604) ին էր, յորժամ Ջղալի որդին փաշայութիւն ետուր Ղարաղաշին եւ ուղարկեց ի Մելտենի, նա ոչ զգօնացաւ եւ ոչ եթող զսովորական չար գործս իւր, այլ առաւել ի գործ ածէին զանօրէնութիւնս իւրեանց յայնժամ` քան որ յառաջն էին: Այն չափ չարացաւ ինքն, որոց գլխաւորաց քաղաքին որ խռովէր, բերել տայր զկանայս նոցա եւ իւր զաւրացն խայտառակել տայր ի մէջ հրապարակին, որպէս Իրզմիտ արքայն պարսից արար Փառանձեմայ` կնոջն Արշակայ թագաւորին հայոց, նմանապէս եւ այս չարս առնէր ուսանելով ի սատանայէ:

Եւ յետ այսորիկ այլ մեծագոյն չարիս արար, որ տեղացի լաւ պարոն կացեր, որ ամենայն աշխարհն շնորհակալ էին յիւրմէն, նա մօտ աւուրքն մեռեալ էր, զնորա պատանի որդեակն յափշտակեաց եւ առ վասն պղծութեան աղագաւ, որպէս սովորութիւն է տաճկացն, որ զգործս կանանցն յարանցն խնդրել, եւ չար թուաց գործն այն յաչս մեծամեծաց տաճկացն քաղաքացւոց: Եւ տղան այլ խապար ղրկելով յառաջագոյն առ արանցն պատուականաց թէ` ձեզ անո՞ւն է որ ես մեծ իշխանի որդի լինիմ եւ սա մէկ ջալալի, զիս ի տեղի կնոջ ըմբռնէ, ձեզ անո՞ւն է, կամ իմ հօր, մէկ ճարու հնար այն էր, զիս յայս ջալալուս ազատէր: Եւ մեծունայքն խրատեցին զպարոնորդին թէ` սպա'ն զնա ի գիշերի յանկողնի եւ ազատասցիս դու եւ ամենայն աշխարհն: Եւ ըստ խրատու նոցա սպան զնա յանկողնի: Եւ յորժամ լսեցին չար զօրքն, ցրուեցան եւ կորեան եւ ամենեքեան ազատեցան աշխարհաւ եւ այսպէս բարձաւ չարն յերկրէ:

[22]

Յայսմ թվ. ՌԾԳ (1604)իս սքանչելատեսիլ եւ հրաշալի երեւումն եղեւ ականատես արթնութեամբ եւ ոչ երազօք, այլ ի տունջենի ի Չոռոմ քաղաքի` յերի կալով Սեբաստիոյ, որ ի նոյն ժամանակին յայնմիկ որ ի ջալալոցն ահեղ երկիւղիցն աշխարհի մարդիկն փախստական լինելով, ոմանք բազումքն ի Չոռոմ քաղաքին էին լցուեալ: Եւ յաւուր միոջ, որպէս ասացաք, ի վերոյ քաղաքին ի բացեալ ակներեւ տեսութեամբ ամենայն բազմութեանն մարդկան որ անդ, զի դասք հրեշտակաց յերկրէ յերկինս ելանէին, եւ տեսանէին զի յելանելն արշաւէին երկու երկու, երեք երեք, չորս չորս, եւ մէկ մէկ յաւելուին յելանելն` ի ձեւ զինուորականաց եւ կարմրախայտ եւ իսպիտակ երիվարօք եւ հանդերձ հեծելոցն բուն իսպիտակափայլ, եւ նիզակք ի ձեռս իւրեանց եւ արշաւելով գնային ընդ յերկարս եւ ապա վերանային ի բարձունս` մինչեւ յերկինս եւ անյայտ լինէին ի կէս օրէն ի վեր մինչեւ ի մուտս արեւու: Եւ այս մեծ հիացումն եղեւ ամենայն աշխարհին տաճկաց եւ փախստեայ ցրուեալ տառապեալ ազգացս հայոց, որ անդ էին հանդիպեալ ի ժամանակին յայնմիկ ի յահէ նեղչացն եւ տեսանէին ակներեւ արթնութեամբ եւ ոչ երազօք: Թորոս անուն այր մի պատուական Հռոմկլայեցի եւ երկիւղած յոյժ եւ Սուլթան անուն մարդ մի ի նոյն գաւառէն, սոքա պատմեցին մեզ, որ ականատես իսկ լեալ էին զտեսիլս զարմանալի:

[23]

Դարձեալ թվ. ՌԾԶ (1607) որ եղեալ է, պատմեաց մեզ այս Թորոսս մեծասքանչ, հրաշալի, նախախնամական գթութիւն մի եւ մեծ ողորմութիւն եւ առատ պարգեւ մի յԱստուծոյ եղեալ ի վերայ տառապելոց ազգացն ղօղելոց ի լերինն, զոր յառաջագոյն մէկ քանի մարդիկ ասացին մեզ զայս հրաշս, նա` անհաւատալի թուաց մեզ, որ անփոյթ արաք ի գրելոյ: Յորժամ որ այս Խոճայ Թորոս վկայեաց, որ ինքն արուեստիւ հացեփիչ է, թէ` ի ժամանակին յայնմիկ, որ ամէն աշխարհով խիզան էաք եղեալ փախստականք ի յահէ նեղչաց եւ սպաննող ջալալոցն, նա' անսուաղ գոլով եւ սովալլուկ լինելով բազմութեանն, որ անդ էին ի լերինն ի թաքստեան` արանց, կանաց, մարց եւ մանկանց հաւատացելոց եւ անհաւատից, մեծակական գոչումն ողբոց եւ աղաղակի բարձեալ առ Աստուած ի վեր ի նքթելոյ սովոյն սաստկութենէ ի լերին, զոր Ալատաղ ասեն, ի մէջ Կոնիոյ եւ Աղսարայոյ, յերի կալով Գաղատիոյ, որ այժմ Անկուրիայ կոչի: Յետ այս գոչմանս եւ աղաղակիս առ Աստուած, նա որ լսողն հանապազ ձագուց ագռաւուց, որպէս ասեն Յոբ եւ Դաւիթ թէ` Ո տայ կերակուր ձագուց ագռաւուց, եւ որ ի կարգին, եւ Յոբ թէ` Ձագք նոցա առ Տէր աղաղակեսցեն, որ զմեկնութիւն սոցա ասիցն յերկարումն կառնէ առաջի արկեալ գրելոցս, թէ որպէս աղաղակին յամենայն լրման ամի կու լսէ նոցա հանապազ եւ կու կերակրէ զնոսա առանց մօր` յօրէ յայնմանէ յորժամ ի ձուէն կու հանէ եւ փախչի մայրն վասն սպիտակաթիւր լինելոյն. Աստուածն ամենայնի, որ այնպէս սքանչելի հնարիւք կու կերակրէ զնոսա, նա կարող է զմարդիկք, որ քան զամենայն զգալի արարածս լաւք են, կերակրել յորժամ աղաղակեն առ նա յամենայն սրտէ եւ ի զօրութենէ, որպէս լուաւ սոցա վաղվաղակի եւ կատարեաց զխնդրելին: Յորժամ որ լուսացաւ, զինչ նայեցեալ տեսաք, որ լերին ի ստորոտն կու ճերմկտայ իսպիտակափայլ որակօք, զոր երեկոյին ոչ գոյր եւ անձրեւ ոչ տեղեաց, որ ասէաք թէ ձիւն է: Եւ յորժամ մերձ գնացաք, վեր առաք, փորձեցաք եւ տեսաք որ ստոյգ ալիւր էր: Եւ ես ինքնին տեսող եղէ, ասաց այս Թորոսս, եւ եփեցի խմորով եւ ստոյգ սուրբ հաց եղեւ: Կերան եւ յագեցան եւ գոհացան զԱստուծոյ, մինչ զի տեւեաց տարի եւ կէս, որ գային ամենայն շրջակայ գաւառք գրաստիւք եւ կերակրեալք լինէին ի պարգեւացն Աստուծոյ: Եւ լուր եղեւ յականջս բռնաւորաց տաճկաց, եւ եկին ղապալայ դրին ի վերայ, որ է ինթիզամ: Նա' ի միւս առաւօտին որ լուսացաւ, զինչ տեսաք` որ իսպիտակ քար էր դարձել զուտ եւ կարծր` ի հրամանէն Աստուծոյ, որ զպարգեւքն Աստուծոյ արգելին ի քաղցելոցն:

[24]

Թվ. ՌԾԴ (1605), որ մեք եկայք ի Պոնտոսէն ի ապրիլ ամսոյն ի իե. եւ գնացաք մեծաւ տաժանմամբ հազիւ կարացաք անցանել ի Կաֆայու կողմն, որ Պալըխլու ասեն, եւ անտի նաւեցաք ի Կոզլով քաղաքն: Անդ շատ հայերք կային ի մեր աշխարհացն տարագրութեամբ եկեալք, ամենայն ընտանեօքն անդ զետեղեալք` բնակելով ի յահէ ջալալոցն եւ ոմանք ի մեծ մայրաքաղաքէն Կաֆայու վաճառականութեան աղագաւ անդ լինելով: Եւ մահտեսի ալէխառն սարկաւագ մի եւ խոճայ մի Պաղշի անուն` մեզ ընդունելութիւն արարին եւ մխիթարեցին ոչ սակաւ, այլ ի վեր քան զարժանն մեր:

Ոնց լսեցաք, որ Սրապիոն նորընծայ կաթողիկոսին, որ ի Յամիթ կու նստէր ի ժամանակին յայնմիկ, որ թէ զնորա որպէս եղեալ վտանգն, զոր կրեաց նա ի չար եւ անօրէն, խոտան եւ անպիտան կաթողիկոսէն` սուտանունէն Մելքիսեդէ, որ այս Սրապիոնս Եդեսացի եւ մեծ որդի, սուրբ եւ առաքինի եւ աւագ վարդապետ մեծահռչակ անուն ի ժամանակին, հիւրասէր եւ խնամածու որբոց եւ այրեաց եւ ամենայն նեղելոց եւ կարօտելոց:

Յետ այսպիսի բարի համբաւոյն սորա, մեք էաք յայնմ ժամանակին բնակութեամբ ի լուսազարդ անապատին Սաղմոսավանայ, մեռոնի օրհնել կոչեցին զմեզ ի Սուրբ Էջմիածինն եւ ելեալ գնացաք ի կոչն: Եւ էին երեք կաթողիկոս ի վերայ մին աթոռոյն, որ էր յոյժ անկարգութիւն. անուն առաջնոյն` Դաւիթ եւ երկրորդին` Մելքիսեդ եւ երրորդին` Աւետիս: Սա պարկեշտագոյն էր եւ բան վարդապետութեան ունէր ի վերայ նոցա, բայց հրամանն անիմաստ եւ գազանաբարոյ Մելքիսեդին էր, ոչ օրինօք եւ կանոնովք առաքելագիր, այլ կաշառօք եւ բռնութեամբ այլազգեացն յափշտակելով ի Դաւթէն:

Եւ էաք անդ չորս վարդապետ, ա. Յովհանէս անուն վանեցի, որ ի վաղ ժամանակաց հետէ բնակելով ի յԵրեւան քաղաքի, որ կարի շնորհօք լի էր, եւ միականի վարդապետ մի Գրիգոր անուն Սալամաստցի` յոյժ ծերացեալ ալեօք, եւ այլ ալեւոր վարդապետ մի Կիրակոս անուն, զոր մականուն Պլուզն կոչէին, որ բնակէր ի վանսն Աշտարակ գեղջին, եւ ես նուաստս եւ տրուպս ամենայն վարդապետաց` Գրիգորս Կամախեցի, եւ այլ բազմամբոխ եւ աշխարհագումար ժողովովք, եպիսկոպոսիւք բազմօք, քահանայիւք եւ կրօնաւորօք եւ անհամար ժողովրդօք եւ մեծամեծ իշխանօք ի տաճկաց` ի տեսութիւն վասն սքանչելի եփեցութեան եռացման սուրբ մեռոնին առանց հրոյ եւ կայծականց ի վերայ բեմին առաջի սրբոյ զենարանին, ի վերայ եօթնատակ սփռեալ խալոց: Ի Յայտնութեանն Տնօրինեցաւ շարականի վերջին օրին, որ հիւսիսոյ դառնաշունչ հողմոյն հնչելոյ, ցրտասառոյց լինելոյ խստութեան օդոյն, որ կրճտէաք զատամունս մեր ի սաստիկ ցրտասառոյն, նա' այնքան հրացաւ մեռոնն պղնձովն` յորժամ որ լցին զհին մեռոնին մակարդն ի մէջն եւ լուսաւորչին սուրբ Աջովն խառնեցին, նա' որպէս կաթսայ կամ զպուտան ի վերայ թոնրի` ի յեռացման եղեալ եւ գոլորշին ի վեր ելեալ որպէս զմէգ: Եւ ես զսառնացեալ զերկոսին ձեռս ի վերայ կալի եւ ջերացայ, եւ տաճկաց մեծն, որ ղուլ աղասին էր` Տաւութ աղայ անուն, եկն ի փորձել զսուրբ մեռոնն, մերձեցոյց զձեռն իւր արտաքոյ ի կող պղնձին, նա' տաքացաւ ձեռն որպէս ի թոնրի եւ յոյժ հիացման եղեալ, ձայնեաց ի լուր ամենեցուն ասելով թէ` հաւատացի զոր ինչ լսէաք վասն մեռոնին: Եւ այլ բազում սքանչելիս եղեւ: Յետ այսորիկ արձակեցաւ ժողովն գնալով իւրաքանչիւր տեղիս իւրեանց:

[25]

Եւ Դաւիթ կաթողիկոսն արգելեաց զմեզ թէ` Երեւան քաղաքին եւ ամենայն երկրին զքեզ կու սիրեն լաւ քան զամենեսեան` թէ կաթողիկոս, թէ վարդապետ, ու զինչ կու հրամայես` թէ օրինաց, թէ այլ ինչ, նա' սիրով կու կատարեն ու մեզ չեն լսեր բնաւ: Ե'կ երթանք յԵրեւան քաղաքն, լինի թէ խօսք անցանես վասն Սուրբ Էջմիածնայ անօթոց, արծաթեղէն սպասուցն` թէ' խաչ, թէ լապտերք, թէ քշոցք, թէ բուրվառք, թէ խնկատուփք, եւ աւետարանք ոսկետուփք եւ թէ հանդերձեղէնք սպասուց անթիւք, ամենեքեան ոսկեթելօք պատկերօք եւ գրովք սրբովք, ահաւասիկ բազում ժամանակաց հետէ ենք գրաւ եղեալ վասն անարժան պարտուցն, որ ոչ էր հարկապահանջութենէ թագաւորաց կամ յիշխանաց, այլ ի հակառակութենէ միմեանս անկանելով, յափշտակել ջանալով զկաթողիկոսութիւնն, կաշառս խոստանային անօրինաց ձեռագիր կնքեալ նամակով, մինչեւ քառասուն եւ վեց հազար ղուրուշն յաւելով, ով որ ղապուլ արար, նա նստելով յաթոռ: Եւ առնէին բազում ապականութիւնս եւ նեխութիւնս եւ անկարգութիւնս իւրեանքն եւ իւրեանց չար առաքեալ նուիրակքն ընդ ամենայն աշխարհին հայոց: Եւ զինչ ընդ ամենայն աշխարհն անիրաւութեամբ ժողովէին, յանարժան գործոց եւ որկորոյ մսխէին ընդ վայրս եւ ոչ կարէին հատուցանել ի պարտատետրոն եւ տոկոսիւ օր քան զօր յաւելոյր ի վերայ նոցա, վասն այսորիկ ոչ կարէին հատուցանել նոցա: Եւ անճարակեալ կաթողիկոսացն Դաւթին եւ Մելքին, զայսքան սրբութեան սպասքս ի ի գրաւ էին եդեալ, եւ շատ յամելով ի տունս նոցա, զոմանս յարծաթեղինացն խորտակեալ էին, եւ զայլս ի հանդերձից շուրջառիցն կտրատելով, ներքեւարկ եւ բարձ առնելով գիշերային պղծութեան անկողնոց պղծութեան աղագաւ:

Զայս աղէտս խոստովանաբար արտասուելով պատմեաց մեզ Դաւիթ կաթողիկոսն, որ ունէր մասն հաւատոց, եւ աղաչեաց թէ` ե'կ երթանք ի քաղաքն, գոնեա թերեւս յորդորական բանիւ կակղացուսցես զսիրտս ժողովրդոց եւ քահանայիցն եւ ի հաւանութիւն ածել զնոսա, զի մի մի առանձինն թէ որքան կարասցեն ի սրբութեանցն ազատել, թող պահեսցեն առ իւրեանսն: Յորժամ հնար լիցի ի խնամոցն Աստուծոյ յամենայն պարտուցն ազատելոյ, յայնժամ թող տան գրով յիշատակ ի Սուրբ Էջմիածինն: Եւ մեք յանձն առաք ապաւինելով ի Միածնին օժանդակութիւնն եւ գնացաք ի հետ Դաւթին յԵրեւան քաղաքն մտաք: Նա' պարտատեարքն եկին ի դէմ, որ կու պահէին զճանապարհն վասն նոցա, եւ կալան եւ տարան եդին ի գուբս բանտիցն ուրիշ ի միմեանց: Եւ ի տանելն նոցա, յետս դարձաւ Դաւիթն, ասաց ընդ իս թէ` դու մեզ մի' մնար, գնա' ի մեր դաշն եդեալ իրացն վերայ կա'ց: Եւ մեք այլ յորժամ գնացաք ի Սուրբ Սարգիս եկեղեցին, որ ի վերայ գետոյն Հրազդանին էր, յայնժամն ոնց երկու օր անցաւ ի վերայ, ձայն ետու եւ կոչեցի զերեւելի մարդիքն, զխոճաներն եւ զոմանս ի մաստակ եւ երկիւղած քահանայիցն, եւ պատմեցի զամենայն ասացեալն յականջս նոցա: Եւ հաւանեցան ասացելոցս կարի յոյժ եւ ելեալ գնացին թէ` վարդապետին Յովհաննէսի, զոր մականուն Գառնիկ ասէին, եւ այլոց տօլվաթաւորացն այլ ծանուցանեմք, յետ քեզ ազդ առնեմք զորպէս եւ զիարդ ասացելոց նոցա: Եւ յորժամ կու ծանուցանեն միմեանց, իսկոյն վաղվաղակի կու հաւանեցուցանեն զմիմեանս, եւ ի միւս աւուր ընդ լուսանալ առաւօտին կոչեցին զմեզ առ ինքեանսն եւ առին զվարդապետն այլ եւ զմեզ այլ եւ տարան ի տօլվաթաւորոջ այգի մին եւ նստաք ի տանիս հնձանին եւ գրեցին, ոմն երկու աւետարան, ոմն` երկու շուռջառ, ոմն` արծաթեղինաց եւ ոմանք ըստ կարեաց առին գրուեցան, որ սակաւ մնաց, եւ մնացելոցն այլ յանձին կալան վասն անդ ոչ եղելոցն եւ զորպէս գրաւին իւրեանքն լաւ տեղեակ էին քան զմեզ:

Ի միւսում աւուրն ելեալ էր ի բանտէն Մելքի կատղիկոսն եւ լուեալ էր զմեր արարմունքն եւ եկն առ մեզ յերկու երեսէն եկեղեցին: Ոնց աւետիս ետու վասն սրբութեանցն ազատութեան եւ կարծելով մեր ի նմանէ շնորհակալութիւն ընդունել, նա' զներհակ կարծեացս լսեցի, եւ դարձեալ ասաց թէ` երբ որ կառնուն թող բերեն ի ձեռս տան: Ոնց լսեցին մարդիքն, յետս չոգան, եւ ասացին` եթէ յորժամ ի նա որ տանք, կու տանի այլ ուրիշ տեղիք կու դնէ գրաւ. թող հոն կենայ` լաւ է: Ի միւս օրն խեղճ Դաւիթն այլ երեկ, շատ ջանք արաւ, չկարաց յաղթել, զի հրամանն նորա էր: Այս չարակամութեամբ գնաց մնաց սրբութիւնք մօտ անօրէնքն:

Յետ ութն ամսոյն Շահն երեկ, էառ զԵրեւան եւ կոտորեաց զնոսա զպարտատեարս եւ սրբութիւնքն ամենեքեան կորեան: Թէ կամեցեալ էր նա, մօտ քրիստոնեայքն ի մօտ տի մնայր ամբողջ, վասն այնորիկ որ քրիստոնէի վնաս ոչ արար:

[26]

Դարձեալ դարձայց ի նոյն ոճ կարգին, որ թէ զՍրապիոն վարդապետն Ուռֆայեցին ոնց բերին ի սոյն ամի եւ թվին որ ՌԾԲ (1603)ին էր, որ այս բանքերս գործեցաւ:

Մինչդեռ այն աւուրքն, որ ի միատեղ էաք հետ կաթողիկոսացն յԵրեւան քաղաքին, զիս ձայնեցին առ ինքեանսն եւ ասացին ցիս թէ` մենք մէկ լաւ բարի խորհեցաք, որ հաւանելի է. դու ի՞նչ կու հրամայես: Ես այլ ասացի. մէկ խորհածին ի՞նչ արարիք, որ այլ դեռ խորհածին զինչ առնելոց էք: Նա' միաբերան երկուքն այլ ասացին թէ` կամ եղեւ մեզ պաղատանաց նամակ գրել եւ առ Սրապիոն Եդեսացին ուղարկել, որ գայ մեզ կաթողիկոս լինի կամովք մերովք եւ մեք հրաժարիմք եւ ելանեմք ի միջոյ. Աթոռն այլ իւրեանն եւ պարտքերն այլ: Մինչ որ այնպիսի անուանի հին աւագ վարդապետ չլինի, նա' մեր Աթոռոյն ազատութեան ճար եւ հնար չի լինիր: Նա' ասացի թէ` խիստ լաւ բարի բանք է, թէ իրաւ էք: Երդուաւ Մելքին եւ ոչ Սեդեկն եւ հարկ եդին ինձ թէ` նորա լայեխ ոչ ոք չէ կարող գրելոյ` բայց ի քէն: Եւ մեք յանձին կալաք գրելոցն եւ առաք քարտէս եւ նստաք մօտ առ նոսա եւ զինչ որ ասացին, այնպէս գրեցաք յարմարական կարգաւոր բանիւք` ըստ մերում կարի: Եւ վաղվաղակի վարձեցին զոմն սրագնաց եւ ուղարկեցին յՈւռֆայ եւ ես ելեալ գնացի ի Սաղմոսավանքն:

Մինչեւ ի մեծ պահոց քառասնորդաց աւուրցն թողեալ զվանսն եւ ելեալ գնացի մօտ առ վարժապետն մեր Սրապիոն Բաբերդացին: Եւ մինչ հասաք անդէն ի տեղի, երկու ամսէն յետոյ լսեցաք, որ եկեալ է Ուռֆայեցի Սրապիոն վարդապետն Էջմիածինն, եւ ամենայն վարդապետաց կոչնական նամակ ուղարկելով եւ մեզ այլ երեկ. նա' ոմանք գնացին եւ ոմանք ընդունելութեան նամակ ուղարկեցին ի կոչն: Լսեցաք որ յոյժ մեծահանդիսիւ ձեռնադրութիւն են արարեալ եւ զանունն Գրիգոր են եղեալ, իբր նորոգելով վերստին զաթոռ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` ի տօնի Հոգոյ գալստեանն, որ մեք ի նոյն աւուրսն առնելով զաւազան:

Նա' փոշեման կու լինի Մելքին կատղիկոս յիշելով զչար բարս իւր, գնալով դէպ մօտ Շահն ի Սպահէն, գրգռելով զնա, շարժելով ի պատերազմն ի վերայ աշխարհին հայոց: Եւ ելեալ Շահն անհուն զօրօք ճեպով սուրընթանալով եկն ի վերայ Ջուղու եւ առ զնա առանց պատերազմի: Եւ չար կատղիկոսն Մելքի եւ ոչ Սեդեկն մատնելով զանպարտ անմեղն թէ` մէկ շուն Հոռմցի մի թուրքին ուժովն եկն, զիմ աթոռն յափշտակեց, Շահն այլ մարդ ուղարկելով, ուր որ է կու զանուն կու տանին ի Ջուղայ: Ոմանք ասացին թէ` նոյն ժանին ի Ջուղայ լինելով նորընծայ կաթողիկոսին, կու ըմբռնէ Շահն, անասելի դժնդակ տանջանօք կու չարչարէ, յետոյ հետ շան մի ի զարար քրձին կու դնէ մու կախէ: Նա' ջուղայեցի խոճաներն զանձներ ի մահ կու դնեն, կու հասկցնեն Շահին զորպէս բերելն եւ բազում աղաչանօք եւ մեծաւ տաժանմամբ հազիւ իջուցանել կուտան ի կախաղանէն եւ վեց հազար ղուրուշ տուժինք կուտան եւ կու զերծուցանեն ի ձեռանէ Շահին: Եւ եկեալ փախստական նստելով ի Յամիթ եւ նուիրակ էր ուղարկել սուրբ մեռոնաւն, որ ընդ իւր օրհնելոյն էին օրհներ ի Սուրբ Էջմիածինն: Երեք ամիս այլ չետ թոյլ նստելով ի յաթոռն:

[27]

Եւ ուղարկեալն` իւր Բարսեղ աշակերտն էր ի Կաֆայ: Թվ. ՌԾԳ (1605) էր, որ պատահեցաք այս Բարսեղ վարդապետիս ի Կաֆու Կոզլով քաղքին, որ ի մեծ քաղաքէն Կաֆայու էր եկեալ, հալածական լինելով ի սուտ եղբօրէ ումեմնէ` Մեսրովբ անուն անառակէ, մատնելով դատաւորին եւ փաշային թէ` չաշուտ եւ լրտես մի եկեալ է ի Կարմիր գլխոյն, համ այսչափ դրամ կու խնդրէ ի հայերացն, որ Շահին տանի: Այսպէս մատնութեան զրոյց կասէ, ըմբռնել կուտայ, շատ մի դրամ տուժինք կառնեն, միջնորդականաց աղաչանօքն հազիւ կու զերծանի:

Եւ անդ ի Կոզլով քաղաքն եկեալ եւ պատմեաց մեզ զամենայն անցսն իւր զորպէս եղեալն եւ մեք այլ զայն լուեալ ոչ կամեցաք երթալ անդ ի մէջ հակառակորդ թշնամեացն, զոր յառաջագոյն չունէաք կամ երթալոյ, վասն այնորիկ դարձաք ի Պալըխլի քաղաքէն, յորժամ լսեցաք զգժտութիւն եւ զանհամութիւն նոցա եւ եկաք ի Կոզլով նաւելով ի Կոստանդինուպօլիսն: Նա' չետուն թոյլ Բարսեղ վարդապետն եւ այլք ոմանք` թէ Կաֆացիք, թէ մեր տեղացիք եւ ծերունի եպիսկոպոս մի ի մեր երկրէն` ի Կալամիս գեղջէն, որ ի Վարդենից վանացն հայր էր ի վաղուց հետէ, նոքա միաբանութեամբ ընդ վարդապետին մեծաւ հարկիւ ուղարկեցին զմեզ ի մեծն Կաֆայն եւ ոչ ի կամաց մերոց: Վասն այնորիկ կամեցաւ վարդապետն զգնալս մեր, զի յանդիմանիցեմք զնոսա վասն չարաչար մատնութեանն զինքն եւ անընդունակ առնելոյն եւ հալածանացն:

Եւ գնացաք կառօք երիվարացն չորից աւուրց ճանապարհ եւ հասաք մեծաւ տաժանօքն ի Կաֆայն, որ ի գնալն կառավարն մէկ անօրէն յանաստուած հայ մի էր, չար մտօք եւ ապական խորհրդովք կամ ունէր զմեզ որոշել ի յընկերակցացն եւ թիւր ճանապարհաւ տանել յայլ երկիր: Ես եւ տէր Սիմէոն աշակերտս իջաք ի կառացն եւ սկսաք` հետիոտն ընթանալ հետ ուղեւորացն: Ամենեքեան ճանապարհորդքն ասացին մեզ թէ մի' գնայք ընդ նմա, զի չարութեամբ է խորհուրդ նորա ընդ ձեզ: Քանզի հազիւ զերծաք ի նմանէն, ոնց որ ի մուտն որ գնացաք, այն չար հայն եւ ոչ_քրիստոնեայն ոչ կամեցաւ տանել զմեզ ի ներքս ի քաղաքն, այլ արտաքոյ քաղաքին մէկ մահալա թաղ հայք կային, որ Քաշօտ ասեն, ի մէջ թիւնաւորաց իժից եւ քարբից առաւել չարեօք քան զինք: Եթէ քահանայք եւ թէ աշխարհականքն բնաւ ընդ մեզ խօսել ոչ կամեցան եւ ոչ հարցուկս եղեն թէ` ուստի՞ էք կամ ուստի՞ գայք կամ ո՞վ ոք էք դուք: Վասն չարութեան սրտից իւրեանց ոչ կամեցան հարցանել կամ տեղի իջեւանի պատրաստել կամ մէկ նկանակ հացի կամ բաժակ մի ջրոյ: Այնպէս անընդունակ լինելով ի նոցանէ, ննջեցաք ընդ զայն գիշեր: Ընդ լուսանալ առաւօտին գնացաք յեկեղեցին ի ժամ եւ յորժամ որ ասացաք զժամերն, որ Յինանցն էր եւ օրեր Սուրբ Յարութեան, երբ որ ի ճաշու ժամին հասաւ, այլ ո'չ կամեցան ասել, թէ քառասունք կու կատարի, ընդ պատարագին կասենք զողորմեայքն: Մեք այլ ասացաք թէ` բարիոք է, արձակեցաք զժողովն եւ մեք ընդ նոսա գնալով ի յօթեւանն օթեցաք ի գիշերին:

Մէկ անմազ մանկագոյն աբեղայ` Խաչածուրր անուն յիւրեանցմէն եւ ոչ օտարական եկն ոք` նշխար կու շինէր եւ թթուաբար եւ խրոխտ բանիւ կու զրուցէր հազիւ ընդ մեզ, եւ էառ զհայս նշխարոյն գնալով ի հասուցանել, եւ մեր մնալով նոցա` թէ կուգան ի պատարագ կու ձայնեն զմեզ, զինչ լսեցաք` որ ձայն պատարագի կուգայ, հարցուկս եղէ մերձ եղելոցն մեր թէ` զի՞նչ են այս ձայնք. նոքա ասացին թէ` ի պատարագ են սկսեր, եւ մեք այլ առանց կոչմանց ելեալ գնացաք յեկեղեցին ի պատարագն ի չարահոտն յայն: Եկեղեցին ուրիշ եւ այլ ժամատուն արտաքոյ, որպէս զամենայն Հայաստանեաց ընդհանուր եկեղեցիսն, եւ ի քահանայից ոչ ոք կան ի ներս եւ ոչ ի սարկաւագաց կամ ի զպրաց ոչ զոք տեսանելով, բայց միայն ի պատարագողէն: Պշուցեալ նայելով դէպ ի ներս յեկեղեցին, նսեմ գոլով մէջ եկեղեցոյն, այլ միայն մէկ մոմիկ փոքրիկ կու վառի ի վերայ սեղանոյն, եւ այլ ներսն խաւար եւ նսեմ: Հարցայ թէ` ո՞վ է նա որ միայն կու խառանջէ իբր զմոխրաթաւալն. ասացին թէ` ժամարարն է, ինքնին կառնէ զսպասաւորութիւնն, թէ' քարոզ է, թէ' աղօթք պատարագի: Եւ մեք ասացաք թէ` այդ ի՞նչ անկարգութիւն է, որ կառնէք դուք. այսչափ քահանայք կայք, անճարակ չէք. թէ անճարակութիւն այլ լիցի, չէ պարտ ու չենք տեսեր եւ կամ լսեր բնաւ ուրեք երբէք` ոչ ի գիւղ եւ ոչ յագարակս եւ ոչ ի քաղաքի, ոչ ի վանք եւ ոչ յանապատս, բայց միայն ի ձեզ: Յետ այսքան բանից ուղարկեցի զտէր Սիմէոն աշակերտն մեր ի ներս ի սպասաւորութիւն ի տեղի աւագ սարկաւագի: Նա' չարահոտ պատարագիչն ոչ կամեցաւ զսպասաւորութիւնն, այլ մարտնչէր եւ ոգորեր, ասելով թէ` իմ ուսուցիչն եւ օրհնիչն այսպէս ուսուցին, այլդ ո՞վ էք: Տէր Սիմէոն մտիկ ոչ եղիր նորա վայր բարբանջմանցն, կատարեաց զսպասաւորութիւն եւ յետ պատարագին ի լուանալ մատանցն մեղայ ասաց տէր Սիմէոնն չար պատարագչին եւ իջան ի վայր եւ եկին ի դուրս: Եւ գնացաք ի տեղի մեր ոչ գիտելով մեր զոխակալ խորամանկութիւն սրտից չարահոտ պատարագչին եւ այլոց նենգաժոտ չար քահանայիցն: Եւ ասացին ընդ մեզ թթուաբար թէ` զրկենք զժամարարն, որ երթայ վանացն եպիսկոպոսին ծանուցանէ եւ քահանայիցն եւ երեսփոխանացն, որ գան տանին ի ներս ի քաղաքն: Եւ ելեալ ի դուրս ի խցէն, զմեր ասպապ ներքեւարկն ի մեզ ետուր եւ փակեաց զդուրսն ընդդէմ մեր, էառ զբանալիս եւ գնաց, եւ մեք մնացաք ի մէջ բակին: Եւ դիզափայտ կայր, գնացաք տեղ սփռեցաք ի վերայ դիզափայտիցն եւ նստաք նայեցաք մինչ ի յետինքն խապրի կու հայիմք, չերեկ ոչ ինքն եւ ոչ այլ ոք, բայց միայն այն մեր նստած եկեղեցւոյն աւագուռէցն` Պետրոս անուն` կուգայ երբեմն, փնչատելով կերթայ յերկայնութիւն բակին եւ կուգայ եւ բնաւ երբէք հետ մեզ չի խօսիլ: Զրուց կու հարցանեմք, բնաւ պատասխանոյ արժան չի առնոյր. այսպէս ողորմելի դիմօք կամ շուարեալ: Զինչ տեսնումք` որ յինն ժամին եկն այն Խաչատուրն վռազ, գնաց մտաւ ի յօտայն եւ ի մօտ մեզ չերեկ եւ ոչ պատասխանի արար մեզ, այլ ճաշոյն ոխն ի սրտերն լինելով եւ ի գալոյ ժամին եկած օրն այլ յօժարութեամբ եւ սիրով չընդունեցան, որպէս գրեցաք յառաջագոյն: Նա' միախորհուրդ լինելով, զայն չարն ուղարկել էին ի չարախօսութիւն եւ ի մատնումն որպէս զՅուդայն, առեալ ընդ իւր զոմն ի չարագլխոցն Սարու Սաֆար անուն` գլխաւոր եւ բռնաւոր ի վերայ ամենայն եկեղեցեացն եւ եկեղեցականացն եւ նորոց եկելոց աղքատ ժողովրդոց եւ քահանայիցն հայոց, եւ մեր բնաւ ոչ լսելով զնմանէն: Նայեցաք դէպ ի դուրս, որ երկու գտակաւոր ալէխառն մարդիկ նստեալ կան ի վերայ քարանցն, մէկ մէկ բիր ի ձեռաներն, կարծելով մեր թէ գոնեա քահանայք իցեն, եւ երբեմն ի վեր ելանելով կրկին նստելով: Այլ նոքա ի մեզ հարկանել եւ բրածեծ առնել եւ ի հալածել են եկեր, որ ոչ ի յայն եկեղեցին եւ ոչ ի քաղաքն մուծանել, որպէս արարին իսկոյն: Ապա դարձեալ ուժ առին ի միմեանց եւ դիմեցին բարկութեամբ որպէս զկատաղի չար գազան ի վերայ մեր: Յորժամ որ եկին ի ներս յանդիման լինելով մեզ, մեք այլ յոտն կացաք, չգիտելով մեր զչար խորհուրդ նոցա եւ ակն ունելով մեր ողջունել զմեզ եւ աջ համբուրելով ի համբոյր սրբութեան եւ հարցանել զվիշտն ի ծովէ եւ ի ցամաքէ: Նա' ոչ ողջունական հարցումն եւ ոչ այլ ինչ ի մխիթարական բանից, այլ յուշգին ձայնիւ, մեծաւ ցասմամբ սկսան կատաղի բարուք բարկութեամբ հարցանել թէ` ո՞վ իցէք դուք եւ կամ ուստի՞ էք եւ կամ ո՞վ առաքեաց զձեզ: Եւ մեք այլ ողոք պատասխանի տուեալ հեզիկ ձայնիւ ասելով թէ` յերկրէն Խախտեաց ենք եւ այժմ ի Տրապիզոն Պոնտոսէն ենք ի գալ եւ ի Քրիստոսի հրամանէն առաքեցաք, ըստ այսմ որ հրամայէ ի սուրբ աւետարանին ասելով հանապազօր ի լսելիս մեր թէ` Որպէս առաքեաց զիս Հայր եւ ես առաքեմ զձեզ, գնացէք եւայլն: Յորժամ ասելով մեր զայս, սկսան ի հայհոյութիւն եւ յանարգութիւն եւ աղտեղութիւնս նախատանաց, եւ երեք անգամ թքեց ընդ երեսս մեր լիրբն` ջհուտնե'ր, ջհուտնե'ր ասելով, եւ կու մնայր թէ մեք այլ բարկութեամբ ընդդէմ պատասխանի առնէաք բանիւք անարգութեան, որ հարկանէին բրաւք: Նա' Տէր Միածինն մեզ համբերութիւն շնորհեաց ի չար ժամոյն, որ յողոք պատասխանոյն անցել, այլ ոչինչ չխօսեցաք: Մեր տէր Սիմէոնն յառաջ գնալով, աղաչական բանիւք ասաց. ա~յ խոճայք, ի՞նչ վնաս արարաք ձեզ, դեռ մէկ օր ենք եկեր, ի ձեզանէ հաց եւ ջուր չխնդրեր, վարդապետ ձեզ չար բան չէ ասեր կամ անիծեր զոք կամ հարկաներ անարգութեամբ: Զայս ասելով` թէ գոնէ թերեւս հանդարտեսցին եւ լռեսցեն ի բարկութենէն եւ հանգչել ի սրտմտութենէն: Նա' որպէս զօձի խցեալ էին զականջներ, որ ոչ լսէին զձայն թովչի աղաչողացն: Եւ առին ի մէնջ զխեղճ աբեղան եւ անխնայ հարկանէին բրօքն եւ ոմանք աքացի եւ ոմանք մուրցացի ու ծղացի թէ` ասացեր դեռ չէ անիծաներ զձեզ կամ վատ ասեր. վա՞տ այլ պիտի ասէ կամ անիծէ: Ես այլ սիրտս չլռեց, աղիքս գալարեցաւ, ի դիզափայտիցն ի վայր ոստեայ եւ գնացի մօտ առ նոսա եւ աղաղակելով ի վերան անկայ ասացի թէ` զիս հարկանեցէք եւ գանեցէք ի տեղի դորա: Հալա չիշխեցին հարկանել զմեզ, այլ զթիւնսն ի յաբեղայն թօթափեցին զամենայն, եւ ես դարձեալ` ի դիզափայտիցն վերայ ելայ կանգնեցայ եւ ասացի հեզիկ ձայնիւ ողոքաբար. ա~յ, ո'վ քրիստոնեայք, գիտեմ զի այլոց մեզ համանմանիցն էք սրտմտեր, նոցա չկարացեալ ձեր զթիւնսն որ վասն նոցա ի մեզ թօթափեցիք եւ այլ թօթափել կամիք: Մ'ի առնէք մի', այլ մեղայ տուք եւ ապաշաւեցէք, զի ամենայն մարդ միապէս չեն ի գործս անօրէնութեան. մենք ձեր կարծած մարդիկ չենք, յետոյ փոշէման կու լինիք: Յորժամ այսպէս ասացի, նա' դարձեալ կատաղեցան եւ անարգելով ասէր. տեսէ'ք, տեսէ'ք զհպարտն զայն, որ ինձ ո'վ քրիստոնէ կասէ: Նա' պարոն կամ աղայ պիտի որ ասեն, ես ոչ գիտէի` թէ ո՞վ ոք իցէ նա: Դարձեալ այն բանին, որ ասացաք թէ` փոշիման կու լինիք, մեծ հայհոյանք մի այլ ասաց, թէ` փոշէմանել կասես, որ տի բանադրե՞ս. զքո ղրկած բանադրանքն յորովայնս ի վեր կու դնեմ: Զայդ ասաց եւ եմուտ ի ժամ երեկոյին, զմեր խալիչայն եւ զգաւազանս, որ ի դասն էր, ի դուրս ձգեցին եւ մեք որպէս զմահապարտ եւ մեղապարտս` ամօթալի դիմօք նստելով առ դուրս եկեղեցոյն: Յորժամ կատարեցին զաղօթսն, եկին արտաքս, նա' չար Սաֆարն ասաց ընդ մեզ սպառնական բանիւ թէ` թէզ ելէ'ք եւ կորի'ք, որ վաղն ընդ լուսանալն աչացս երեւիք ոչ, ապա թէ ոչ` յոտներացդ վերայ նալ եւ դուրս արի կտրել կուտամ, որ գիտենաք. եւ գնացին ի տունս իւրեանց: Մեք մնացաք ի դուրս, չգիտենք տեղի գնալոյ եւ ոչ գիտելով զոք ծանօթ ի մերայնոցն, նստելով տարակուսեալ: Զինչ տեսաք` որ եկին երկու մարդ ծանօթ մեզ, մէկ պազրկան մի, որ մեզ հետ լինելով ի նաւին, եւ մէկ դարբին մարդ մի այլ, որ ի Տրապիզոն տեսեր էաք մի զմի, ելան առին զմեզ եւ գնացին ի տունս իւրեանց, զի նոքա այլ դեռ էին եկեալ մէկ երկու շաբաթ, մխիթարեալ հանգուցին զմեզ: Ի ներս ի քաղաքն մեր աշխարհին բովանդակ հոն են եղեր եւ մեր ոչ գիտացեալ: Եւ այն ծանօթ մարդիկն գնացին յարապա գտան, զուտ տաճիկք ի մեր աշխարհացն լինելով, զվարձն այլ ետուն, եդին զմեզ ի կառսն եւ խիստ պատուիրեցին: Մինչ ի ճաշոյ մի զկնի եկին եւ ապա դարձան լալով ի տունս իւրեանց: Եւ այն տաճիկքն հանց լաւ ուրախութեամբ տարան զմեզ պատուով եւ հարկիսով, որ քան զայն առաջի բերող չար հայն հազարապատիկ լաւք էին, զոր հատուսցէ նոցա վարձահատոյցն Տէր Աստուած ըստ փոխարինի նոցա:

Եւ յորժամ հասաք ի Կոզլովն, նաÿ Բարսեղ վարդապետն գնացել էր եւ երբ տեսին զմեզ ընդ կրունկն անդրադարձ եղեալ, նոքա ապուշ ի վայր մնացին, որ իւրեանքն զօրով զրկեցին եւ ոչ ի կամաց մերոց էր եւ մեք այլ զամօթի հարաք: Եւ Խոճայ Պաղշին եւ սարկաւագ մահտեսին եւ եպիսկոպոսն եւ Ալէքսիանոս երէց մի երզնկացի, սոքա միաբանեալ յոյժ մխիթարեցին զմեզ առաւել քան զչափ եւ զարժանն մեր, զոր Տէր Աստուած վարձահատոյց լիցի նոցա:

Յետ այսորիկ այսպէս եղելոյ` մեք եւ սոքա կոզլովացիքս կու մնամք թէ զղջական եւ մեղայի նամակագիր յղեն կամ ի մեզ եւ կամ յիւրեանց մարդիկն, որպէս ասաց Խոճայ Պաղչին եւ մահտեսին թէ` մեզ թողութեան նամակ առնէք, պատճառելով զարբեցութիւնն կամ զքսմոս բանսարկութիւն ուրուք, նա' կուլինէր: Այլ փոխանակ զղջական նամակացն` գրել այն չար Սարուն Սաֆարն առ Պաղշին թէ` Խոճայ Պաղշի', ահա' մէկ չվարդապետ անուն մի կուգայ, զոր ես բազում անարգանօք հալածեցի ի քաղաքէս, ահա' ուղի անկեալ առ ձեզ կուգայ, չընդունիք, այլ այսպէս եւ այնպէս առնիջիք: Եւ եկն առ մեզ Խոճայ Պաղչին անարգելով զնոսա եւ զմեզ այլ առաւել սփոփելով, սէր եւ գութ ածելով ի վերայ մեր վասն նոցին անզեղջ թշնամութեանցն սակս: Եւ ոչ այս միայն, այլ փաշային մէկ քանի զօրականացն մատնէր թէ` այսպիսի կերպիւ մարդ երեկ յՕթաեախայէն, ես փախուցի ի քաղաքէս, գնաց դէպ ի Կոզլով, հասէ'ք, սպանեցէ'ք եւ շատ ապրանք ունի, առէ'ք: Նա' ի հոն տեղաց խոճայ մի` Տէրպապ անուն, կու խափանէ, չի թողոյր զգալուստ նոցա զկնի մեր: Եւ մեք այլ երկու շաբաթ կացաք անդ եւ նոքա այլ անպատմելի սիրով մեծարանս արարին եւ հանգուցին զմեզ յոյժ եւ յոյժ եւ մորմոքէին վասն մեր զՍաֆէրին արարմունքն եւ զայրանային յոյժ, եւ ստիպէին հանապազօր ասելով զմէնջ թէ` վասն է՞ր կու լռես այսպէս առաւել ամբարտաւանութեան նոցա, ոչ եթէ ձեզ միայն է վնասդ այդ, այլ բազմաց ոգունց, վասն է՞ր զհրամանն Քրիստոսի չէք կատարեր ի վերայ նոցա, որ ասէ թէ` Յորժամ յոր քաղաք որ մտանիցէք եւ որք ոչ ընդունիցին զձեզ եւ ոչ լուիցեն բանից ձերոց, յորժամ ելանիցէք ի քաղաքէն, թօթափեսջիք զփոշի ոտից ձերոց եւայլն, եւ ձեզ անպարտ գոլ յայնմանէ: Վասն որոյ եւ մեք հարկեալ ի բանից նոցին եւ զամենազօր հրամանն Քրիստոսի սկսաք ի գործ ածել, եւ գրեցաք հինգ օր երկու կոնդակս, զմինն` պատմաբանութեամբ յանդիմանական գանկատ ընդհանուր եկեղեցականացն եւ ժողովրդոցն եւ մին կոնդակն` այն Սարու Սէֆար ասածին, յանէծս ցաւագին եւ սաստ բանադրանաց ի վերայ նոցա ըստ արժանեացն եւ զտէրունականն կատարելով, եւ ուղարկեցաք առ նոսա:

Եւ մեր մտեալ ի նաւ, որ նոքա` Խոճայ Պաղշին, եպիսկոպոսն եւ քահանայքն ուղարկաւորք եղեն, մինչ ի մէջ նաւին եկին ամենայն պատրաստութեամբ պիտոյիւք մեր եւ մեծաւ պաղատանօք յանձնեցին ի նաւապետն, որ յոյնք էին, եւ համբոյր հրաժարական ողջոյնի արարին, փղձկալի սրտիւք եւ թաթաւուտ աչօք ելեալ գնացին ի տունս իւրեանց:

Եւ մեր միայն մնացեալ, ապաւինեալք ի յառաջնորդ Հոգին Սուրբ Աստուած, այն որ առաջնորդեաց Իսրայելի ի Կարմիր Ծովին եւ ի Պաղեստին, նոյնպէս առաջնորդեաց մեզ ի Կոստանդնուպօլիսն, որ հինգ վեց թաժա հաց առին, դեռ տակաւին ոչ էաք կերել զայն թաժա նկանակսն եւ վճարել, երկու գիշեր ի վերայ ծովուն կենալով: Յետ երկու գիշերի` ընդ լուսանալ առաւօտին` դէպ ի մեծ ճաշին ի Թօփխանին իսկալան կանգնեցաւ եւ ամենեքեան, որք ի նաւին էին, մեծապէս գոհանալով փառաւորեցաք զհրաշագործողն ամենեցուն զարարիչն Աստուած զտուողն ողորմութեան: Եւ չեմք գիտեր թէ ո՞ւր գնայաք, անծանօթ եւ անընդել գոլով: Այսր եւ անդր հայելով զայն տեսաք, որ ոմն ի մերոցն Բարղամ անուն երէց երզնկացի փերեմով կու գնայր դէպ յԸստամբօլ` ճանաչեցաք: Յառաջ գնացաք, ետես զմեզ եւ ելեալ ի փերոմէն եւ փարեցաք զպարանոցօք միմեանց եւ ողջոյնեցաք: Եւ յետ ողջունին, վաղվաղակի եհան զմեզ եւ տարաւ ի Ղալաթիու Լուսաւորչի եկեղեցին իջեւանեցոյց:

Քանի օր անցաւ, երբ տեսաք որ Հարզուլումէն ի վայր ամենայն աշխարհի մարդիկ երկրակոչ էին արարել ի յահէ սպանողացն եւ չարաչար տանջողացն, ի փախուստ տեղացն մազապուրծ լինելով, թափուր եւ ունայն յամենայնէ, մերկ եւ բոկ մուրանալով եկին յԸստամբօլս ի ներքոյ հովանի թեւոցն թագաւորին, ոմանք յԱնատօլի եւ ոմանք ի Թիրակայս, որ է Ըռումէլիս, յորում կամք մեք մերայովքս, բոլոր գաւառօքս բնակեալք ի վաղուց ժամանակաց հետէ: Եւ ոմանք բազումք ի մերոցն եւ այլեւայլ քաղաքաց եւ գաւառացն ի յԸստամբօլ մնացեալ, բնակութեամբ զետեղեցեալք, յապահովս լինելով` բուծեալք խնամօք եւ ողորմութեամբն Աստուծոյ մինչեւ ցայսօր ժամանակի, որ է թվին ՌՁԳ (1634):

[28]

Եւ յոժամ ի Կաֆայէն յԸստամբօլ եկաք, եւ ամենայն Հայոց աշխարհքն ի Թէոդուպօլսէն ի վայր, ոմանք երկու ամաւ յառաջ եկեալ էին եւ ոմանք բազումք ընդ մեզ եկին, որ էր թվ. ՌԾԴ (1605), եւ շատք այլ յետոյ եկին եւ ցրուեցան յԱնատօլ եւ յՈւռումէլս` յամենայն քաղաքս, մինչ ի Պէլըրղատ, մինչ Պուղտանաց աշխարհն եւ ի Լեհաց:

Եւ յորժամ մէկ քանի օր անցաւ, նա' ուխտի գիւտ նշխարաց Գրիգորի սուրբ Լուսծագողին մերոյ մեծահանդէս տօնախմբութեանն օրին, ժողովեալ եկին ամենայն նորեկք եւ հինաբնակք քահանայք բազմահոյլ ժողովրդովք եւ մեծ վարդապետն Յակոբ Զէթոնցին, հռչակեալն ընդ ամենայն աշխարհն Հայոց, մեր վարժապետին գաւազան իշխանութեան տուողն` ընդ իւրեանս ունելով բերէին փառօք եւ մեծարանօք ի տօնախմբութիւն Սուրբ Լուսաւորչին: Եւ մեր ընդ առաջ ելեալ, յորժամ ետես զմեզ, գիրկախառն սիրովն եւ ջերմեռանդ սրտիւ, յոյժ փափաքանօք ընկալաւ զմեզ ողջագուրելով եւ մեք այլ համբուրելով զաջն սուրբ եւ ընթացաք ի միասին ի դրունս եկեղեցոյն, որ յանուն Սուրբ Լուսաւորչին: Եւ յորժամ ողջունեցաք զեկեղեցական զեղբարսն` գնացաք իջեւանի մեր, եւ տեսաք անդ բազում ծանօթս ի քահանայից եւ ժողովրդոցն լինելով մեր` բերկրեցաք յոյժ: Եւ յորժամ կատարեցաք զուխտն եւ արձակելով գնացին յիւրաքանչիւր ի տեղիս իւրեանց, եւ վարդապետն այլ յանձնեաց զմեզ ի քահանայսն Ղալաթիոյ եւ գնաց իջեւանս իւր: Եւ քահանայքն բնիկ Ղալաթիոյն` Տէր Աւետիսն եւ Տէր Սիմէոնն եւ Տէր Խաչատուրն, որ յայսմ ամի ապա վերափոխեալ եղեւ եւ երկուքն վաղուց, լաւ հարկաւոր հեզահոգիք էին եւ հիւրընկալք, որ անպատմելի սիրով մեծարեցին զմեզ եւ մխիթարեցին ոչ սակաւ: Երկու շաբաթ կացաք, ոչ կամէին արձակել զմեզ, եւ աղաչեցաք թէ ի Սուրբ յԵրուսաղէմ գնալոց եմք, վասն որոյ չեմք կամիր զյամենալն, եւ ապա կամ եղեւ նոցա արձակել զմեզ: Աստուած ողորմի հոգոց նոցա եւ ցօղ ողորմութեան ցօղեսցէ յոսկերս նոցա:

Եւ յետ այնորիկ գնացին ի մեծ Սուրբ Նիկողոս եկեղեցոյ քահանայիցն ազդ արարին եւ ի նոցանէ եկեալ քահանայիւք առեալ տարան մեծաւ պատուով անդ: Եւ էր անդ աւագ երէց մի ալէխառն, իմաստուն եւ բարեսէր, սեպհական բնիկ Նիկողայոս անուն, կարի առաւել խանդաղակաթ սիրով ընկալաւ զմեզ: Աստուած ողորմի իւր հոգոյն:

[29]

Եւ անդ եղեւ գիւտն Մարկոսի եղբօր մերոյ եւ հօրեղբօրորդւոյն մեր` Գրիգոր երիցոյն եւ Յամուճայ Գրիգորին եւ այլ ազգայնոցն: Եւ ամենայն գեղացիքն մեր անդ ի միատեղ ի յեկեղեցոյն մերձն լինելով եւ եկին ի տեսութիւն եւ ետուն ծանօթութիւնս, որ ի վաղ ժամանակաց հետէ ոչ էաք տեսեալ զմիմեանս եւ բերկրեցաք յոյժ ի տեսութենէ միմեանց:

Եւ յետ քանի աւուրց փոքրիկ քոյր մի այլ գոյր մեզ Զարդար անուն, նա այլ երեկ ի ծանօթութիւն եւ ի տեսութիւն իր տղաքներովն, որ ի փոքու հետէ չէաք տեսեալ, եւ այլ բազումք սիրելի եւ բարեկամ մարդիկ յԵրզնկոյն եւ ի Բաբերդոյ իբրեւ լուան, ուրախութեամբ եկին ի տեսութիւն:

Ամենեքեան, զոր ասացաք եւ գրեցաք, թեպէտ եւ տարագիր լինելով սոցա ի հայրենեացն` ի լայն եւ ընդարձակ վայրացն եւ յարկացն եւ եկեալ նժդեհութեամբ ի նեղ տեղի եւ ի նեղ յարկաց բնակելով, սակայն ամբողջ զերծեալք ամենայն ընտանեօք իւրեանց ի սովոյ սաստկութենէ, ի գազանակերութենէ եւ ի մարդակերպ ջալալոց գազանաց ժանեացն զերծելոյն, ի միասին լինելով` խնամօք ողորմութեան Աստուծոյ յանդորրութիւն գտեալք:

Այլ մեր Մարկոսին, որ այժմ մահդասի եւ սպասաւոր Սուրբ Յերուսաղէմայ` ի վաղ ժամանակաց հետէ ի ծառայութիւն կայ, արդ այսպէս եղեւ, որ յետ սոցա տեսական ծանօթութեանցն, դեռ ի Սուրբ Նիկողոս եկեղեցին լինելով մեր` փոքրիկ հովանոցի մի ներքոյ, եկն ոմն մարդ, ասացին թէ` քեզ եղբայր կայ, ահա' առ դուրսն կայ եւ կամի զքեզ տեսանել: Ի վարանի եղէ թէ` մեզ ոչ գոյ յարենէ եղբայր, եւ զնա մոռացունս եղեալ էի, զի մանուկ տիսն էի գիտել եւ այլ ոչ եւս: Կարծելով դարձեալ յայլ ազգականաց կամ ծանօթից իցէ եւ ասելով մեր թէ` կոչեցէ'ք ի ներքս, զի տեսանեմք զնա թէ ո՞վ իցէ: Եւ յորժամ թոյլ ետուն որ եկ ի ներս եւ երբ երեկ սպիտակ գլխով, վայր մի այլ ինչ թուեցաւ մեզ եւ դարձեալ հայեցայ եւ դիտեցի, առ ժամայն ծանեայ յերեսացն եւ յաչերացն: Եւ հարցայ. հա՞յ ես թէ տաճիկ: Ասաց թէ` հայ եմ եւ քրիստոնեայ: Ասացի թէ` որո՞վ նշան հաւատամ քեզ: Եւ եհան ի ծոցոյ իւրմէ զվարձն սուրբ հաւատոց, զխարաճին թասքիրանին զամէն տարոցն ուրիշ ուրիշ ցոյց ետուր, եւ ապա հաւատացաք: Ասացի թէ` այդ ի՞նչ կերպ է որ զգեցեալ ես: Լալով ասաց թէ` ի յամենայն վտանգէ` թէ' ի սովոյ, թէ' ի ջալալոց, թէ' ի գազանակերութենէ ազատեցաք Աստուծոյ ողորմութեամբն, եկաք աստ, մէկ մի զմեզ տուն չէառ` ոչ ազգաց եւ ոչ օտարաց ոք եւ ոչ ի քրիստոնէից: Անտէրունչ մնալով, անճարակութենէ յարեցայ առ տաճիկսն եւ նոցա կամ ի սպասաւորութիւն: Եւ ասացի թէ` կարո՞ղ ես հրաժարել ի նոցանէն. եւ ասաց` թէ կու կամիս, նա' այսօր կու մերկանամ եւ կու ելանեմ. ես վարձկան չեմ կամ ծառայ, բայց ուրիշ հանդերձ չունիմ որ փոխեմ: Վաղվաղակի հանի յանձնէս զներկեալ չուխայ մի եւ մորթէ գտակ մի կաֆացի, եւ առեալ զհանդերձն տաճկին եւ տարեալ ետուր ի տեարսն եւ եկն առ մեզ:

[30]

Յետ այսորիկ այսպէս եղելոյ, գայ գտանէ Պարոնն, նախասկիզբն այժմոյ ճգնողականացս, չորս եւ հինգ աշակերտօք գալով ի Ֆռանկաց աշխարհէն ի վեր` հետ Երզնկացի Խօճայ Յովսէփին, որ ուխտի պատճառաւ գնացել էր ի Սուրբ Պետրոսն եւ ի Պօղոսն եւ ի Սուրբ Յակոբն եւ այն օրերն եկեալ գտաք զմիմեանս եւ ուրախացաք յուրախութիւն մեծ:

Վասն զի սոցա տեսութիւնն առաւել բերկրալի եղեւ մեզ քան զամենեցունց, զի սա եղեւ մեզ պատճառ վարդապետ լինելոյս մեր, յորժամ էաք ի լեառն Սեպուհոյ առ սպասաւորութիւն դամբարանի Լուսաւորչին, հայրաբար գթալով ի մեզ եւ հանապազ յորդորական բանիւք խրատէր միշտ, որ մանուկ եւ անիմաստ էաք եւ անհրահանգ եւ անկիրթ յամենայն կողմանց` թէ յուսմանց եւ թէ կարգաց եւ ամենայն սահմանաց եւ կրօնից, քանզի սատանայ կուրացուցեր առհասարակ տգիտութեամբ, եւ խափանեալ էր ի վաղուց հետէ զամենայն բարեկարգութիւն թէ' ի քաղաք, թէ' ի գիւղ, թէ' ի վանք, թէ' յանապատք վասն կարի տգէտ եւ տխմար առաջնորդաց, այլ փոքր սակաւիկ ի քաղաքունաքն կայր ժամակարգութիւնք եւ ուսմունք կարգաց, եւ վանորայքն ոչ թէ գեղացոց տանց նման էր, այլ քրդոց: Ոչ ոք էր ի վերայ խելաց, որ մեղք ու անմեղութիւն, չարութիւն կամ բարութիւն ճանաչէր, օրէնք կամ անօրէնք հոգայր, սաստէր եւ կամ հոգաբարձութեամբ խրատէր եւ յուղղութիւն ածէր: Մեք մանկագոյն աբեղայ գոլով, զմեր լինելոյն եղանակն գրեր եմ յառաջն` ի խաւարումն արեգական ՌԼԹ (1590) թիւն:

Նա' այսպէս թշուառական գոլով մեր, սանձարձակ շրջելով, ոչ ոք չէր հոգ որ ասէին ցիս թէ` ո՞ւր ես գնացել կամ ուստի՞ գաս: Որ եւ այսօր տակաւին դեռ այնպէս են մեր վայանքներն (վանքերն) յԱրզրումէն ի վայր, կանանց տունք եւ քրդատունք են, ոչ մշտնջենաւոր ժամակարգութիւն, ոչ պատարագ, ոչ կարգ, ոչ կրօնք եւ ոչ սաղմոսերգութիւնք, որպէս ասաց Մեծն Ներսէս թէ` Տեղիք սրբոցն եղիցին օթեւանք անաստուածիցն: Այսպիսի եղկութեանց միջոյ գոլով, զմեր պակասութիւնն եւ զանկարգ սովորութիւնն ոչ գիտէաք, այլ այս Պարոն անուն միայնացեալս, որ ի տեսչութենէ խնամոցն Աստուծոյ յարոյց Աստուած զսա օրինակ ամենայն բարութեանց, կարգաց եւ կրօնից, որ քսան տարի միայնակութեանմբ բնակեալ կայր ի Սեպհոյ անդնդախոր ձորոջ քարանձաւին, որ յառաջագոյն բնակութիւն էր եղեալ միանձնացելոց անձանց, որ Շիկի_Քարայատակ կոչէին, զոր յետոյ վեց եւ եօթն այլ եկին յաշակերտութիւն, որ ոմանք լաւք եղեն եւ ոչ բաժանեցան ի նմանէ, որպէս Մարգարն եւ Յակոբն, որ յետ վախճանելոյ նորա մնացին յԵրուսաղէմ քսան եւ հինգ տարի յաւել: Որ Մարգարն աւագ_սարկաւագ էր եւ լուսարար Սուրբ Յակոբայ եւ այլ բազում եկեղեցեաց, մանաւանդ Սուրբ Աստուածածնի գերեզմանին, որ զսորա գովութիւնն ո՞վ կարէ գրով արկանել, թէ' հեզութիւնն, թէ' զանտանելի չարչարանացն համբերութիւնն, որ ի Գրիգոր եպիսկոպոսի ձեռանէն կու կրէր, թէ' միամտութեամբ եւ անտրտունջ զամենայն եկեղեցեաց ջահերն լուանայր եւ լուցանէր եւ խնկարկէր, ոչ թէ եկեղեցիք միայն, այլ ամենեցուն` թէ' վարդապետաց, թէ' աբեղացն, թէ' զԳրիգոր եպիսկոպոսին, մինչ յարտաքս կարեաց վճարելոյ տեղացն այլ ջահերն լուցանէր, թէ' զանհանգիստ արթնութիւնն, որ շատն յոտից վերայ զքունն կու անցուցանէր, որ մարմինն դեղին խնկի նման էր եղել, որ թվ. ՌՁ (1631) առ Աստուած վերափոխէր բարիոք մահուամբ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի: Այլ էր սա ի մեր երկրէն Կամախոյ, ի մեծ գիւղաւանէն Գոմերոյն էր:

Եւ Յակոբն լծակից եղբայր սորին` Սուրբ Ծննդեանն Քրիստոսի Բեթղեհէմի, էր լուսարար եւ հայր վանաց հետէ ցաւագնեալ անձամբ, որ թիկնացաւութիւն ունէր ի քամակին անբժշկելի, որ մէկ աշուն եւ ձմեռ մօտն կացաք, որ այն ցաւովքն էր եւ ի տքնութիւն գիշերային պաշտամանց եւ սաղմոսերգութեանցն մարգարտաշար եւ ի տուընջենի զամենայն սպասաւորութիւն, մշակութիւնն եւ զանտեսութիւն, պատրաստութիւն կերակրոցն: Եւ դեռ եւս կենդանի գոլով կայ յԵրուսաղէմն, բայց այժմ ելեալ է եւ իւր անձին կայ:

Եւ երկուք այլ ի նմանէն անպիտանք եղեն եւ յետս չոգան, եւ մինն իւր հալին է եւ ահա' քսան եւ վեց տարի յԸստամբօլ ի Սուրբ Աստուածածնի ժամին յաւելածութիւն կառնէ եւ ջրկրութիւն:

Ապա միւսն չարաչար կեղծիւք եւ սուտակայ խաբէութեամբ լի է, չար խորհրդովք եւ ապականեալ մտօք առաւել քան զՅուդային ունելով զմոլութիւն արծաթսիրութեանն եւ զմատնութիւնն եւ զկախարդաբար խաբէութիւնն Սիմոնի Մոգին: Որ այս Պարոն միայնաւորիս գլուխն թէ ի'նչ անցք անցոյց, զոր թէ գրեմք մի ըստ միոջէ ի սկզբանէն ի վեր` նա' այսչափ տետր մի կու բաւէ տանել կամ ոչ, սակայն ոչ զանց արարից ամենեւին: Արդ այս Մազոտ անունն եւ ոչ Մելքիս, որ այժմ կայ չարաչար կենդանութեամբ եւ առաջնորդ է դարձել Սեպուհ լերանն, յայնմ ժամանակին, որ այս Պարոն միակեաց ստոյգ ճգնաւորս, որ ի մերում ժամանակիս էր եւ ես հանապազորդ երթեւեկութիւն կու առնէի առ նա վասն առաւել ջերմ սիրոյն, զոր ունէաք ընդ նա եւ նա ընդ մեզ, յայնժամն եկն այդ խաբեբայ եօթնաճղի լեզուն եւ աշակերտեցաւ նմա եւ նա այլ ընդունեց զնա սիրով իբրեւ զընկեր եւ զեղբայր եւ որդիական գութ ածելով նմա, եւ ոչ գիտէր զչար սրտի նորա զխորհուրդ, որ իբրեւ զՍիմոն Մոգի եկեալ, զի այնու փառս որսայցէ: Եկաց տարի եւ կէս, կարդացոյց մէկ քանի կանոն սաղմոս եւ ասաց օր մի թէ` այսչափ մարդ ի մէջերս մէկ քահանայ անուն կայ ոչ, վանորէից հեռի եմք եւ ամենայն շինութենէ: Կամ եղեւ ինձ զի զայս Մելքիս եւ ոչ Սեդեկս քահանայ անուն ձեռնադրել տամ, զի փոքր մատուռ արարաք գերեզմանի պատճառաւն, զի զամենայն կարիս եւ զպէտս հոգեկան կատարեսցէ: Յառաջն կեղծաբար հրաժարելով թէ` ես չեմ բաւական այդմ լինել եւ մենք ալ հարկեցաք թէ` երբոր Հայրն կու կամի` նա լե'ր հնազանդ, որպէս ասէ եւ կամի: Յետ այսպէս ասելոյն այլ ոչ դիմացաւ, զի իւր սրտի յօժարութիւնն այլ այն էր, սակայն կեղծաւորութեամբ ասէր զոչ արժանն: Եւ ես յայնմ ժամանակին աշակերտութիւն գնացի, որ թվին ՌԽԵ (1596) էր ի մեծ պահոցն` ի Բաբերդ առ ոտս Սրապիոն հռետորին: Նա յայնմ պահոցն ձեռնադրել է տուեր, դրել ի Սերովբէից վանքն` թէ զխորհուրդն եւ զաղօթքնին կարդայ, նա ոնց սուտ ու փուտ զխորհուրդն ի տախտակին վերայ հազիւ ասել կարաց: Երբ քառասուն օր լմնցեր է, նա ի դուրս անկեր ի գեղանն խաբեբայութիւն առնել: Նա' գացեր Պարոն Հայրն յԵրզնկան, լացեր ւÿաղաղակեր Ղազար վարդապետին, Կարկառցի Պետրոսի մեծ աւագ վարդապետին, նոքա սաստեր էին, եկեր էր յոչ կամաւ ի մօտն: Ոնց վարդապետք յերկրէն հեռացել էին, կրկին էր ապստամբեր եւ անկեալ էր աշխարհ ի խաբէութիւն: Եւ զիս այլ վարդապետն ուղարկեր էր եւ տուեալ հրաման խրատ եւ բան ասելոյ վասն հարկի կամրջին, որ իւրեանց հարանցն գոլով, ի պատճառս նորա ժողովք առնել, որ եկի յԵրզնկան, ի Կամախոյ քաղաքն, ի յԱկն: Ոնց յԱկնէն յետ դարձայ ի Գոմեր գիւղն գնացի, նա անդ էր ի Շաղաւաթ անուն բարի քրիստոնէի մի տուն անկեր եւ անշարժ կայ որ նա մեծ ճգնաւորին ասպնջականն էր: Եւ ասացին ինձ զապստամբութիւն նորա կրկնակի, եւ ես ելեալ գնացի անդ, զի մեզ այլ ծանօթ էր պատուական այրն այն, եւ ազդեցուցի նոցա զապստամբ լինիլն: Եւ ապա սկսայ չարաչար յանդիմանել եւ նախատել եւ գանալից առնել, նա յոտ եւ երես անկանելով մեղայ ասաց. երթամ, թէ չես հաւատար` ահա չարակնոց մի կայ` քեզ գրաւ թող լինի, թէ երթաս յաղօթանոցն զիս անդ չգտնուս, թո'ղ քեզ լիցի: Մէկ քանի աւուրց յետոյ ապա գնացի յամելով ի գեղաներն: Երբ երթամ ի յանապատս նոցա ի տեսութիւն, նա այնչափ ժամանակն դեռ չէր գնացեր մօտ Հօրն ի հնազանդութիւն: Ես այլ զշարակնոցն ցոյց ետու Հօրն եւ ասացի թէ` այլ չեմ տալիս, զիրայ հանց եմ զաւլ արեր: Նա' Հայրն աղաղակեաց թէ` վասն Աստուծոյ մի տանիր, ես ամանաթ եմ առեր այս անուն իրիցէ թէ` մէկ ժամանակ կարդայ. նա` զչարաչար հնարքն տե'ս: Այնուհետեւ ետու զշարակնոցն ի Հայրն եւ գնացի: Նա' այնքան խրատելոյն կու ձանձրանայ, եւ այլ ի մօտն չի գայր, կերթայ ի վանորայքն ընդ հոմանիս կու բնակի, մինչեւ յամրան եղանակն, որ աւազակք լերանցն ի շարժ կու ելանեն եւ ի վանորէիցն կու կերակրին: Նա' քուրդ մի Խուլախսուզ անուն եօթն ընկերօք անդ կու գնայ ի Լուսաւորիչն` կերակրոյ աղագաւ. նա' ոնց վանացն կու ելնեն քրդեր, հետ կու գնայ ճանապարհի ուղարկաւորութեան պատճառաւ: Նա' ի ճանապապհին գնալն յոտն երեսն ի վայր կու անկանի, կաշառ կու խոստանայ, մահու կու մատնէ զՃգնաւորն եւ զընկերսն ամենայն թէ` այս ցեղ մարմարդիկ կան յայս նիշ տեղոջ, թէ որ երթաս քարահոս առնես զնոսա, նա' քեզ այսչափն դրամ տամ: Զինչ տեսանեմք` մէկ օր եօթն քուրդ վառեալ զինօք եւ աղեղամբք եկին բարկութեամբ, ոչ ալէք եւ ոչ սալամ, սկսան ասել յայտնապէս թէ` զքեզ ի սպանանել եկաք: Եւ ես այլ ցեղ ու ցեղ պէս պէս եղանակաւ քաղցրաբանութեամբ ի զեղջ ածի զաւազակապետն շնորհօքն Աստուծոյ, զի կարի առաւել քաղցրաբանք էր սուրբ Հայրն հարանց: Եւ աւազակն սկսաւ խոստովանել զչար խորհուրդով գալն եւ թէ` ո՞վ ոք ուղարկեաց զիս, եւ ես այլ զամենայն որպիսութեանն չարանալոյ նորա ընդ մեզ եւ զմեր հալն հասկացուցի նմա, խիստ ողբացին, եւ բաղարջ դրի, թէ այլ ինչ որ գիւտ էր` կերան եւ օրհնութիւն խնդրեցին ի մէնջ եւ ելեալ գնացին: Եւ ես այլ ամենայն միաբանօքս ելեալ գնացաք ի Սերովբէից վանքն: Նա' տեսաք, որ անդ է մատնիչ երկրորդ Յուդայն` Մազոտ աշակերտն մեր եւ որդին անօրէնութեան, սկսայք ի թքանել եւ ի նախատել: Նա յուրաստ եղեւ եւ սկսաւ յերդնուլ չարաչար, եւ ընդ երդնուլն յանկարծակի վերայ հասան, որ կու երդուէր վասն մատնութեանն: Նա' գիտաց աւազակապետն ի զայրանալոյն մերմէ, եւ եթուք ընդ երեսն յանաստուածին եւ եցոյց մատամբն զտեղին, զոր Ակներաց Մարգարճախին ասեն, որ ի գլուխ վանաց հանգստարանի սրբոյ, որ ջուրն անտից կուգայ ի վանսն, եւ զորքանութիւն խոստման կաշառոցն այլ ասաց, եւ յետոյ կռուեցաւ ընդ նա թէ` ե'լ զաջն համբուրէ: Նա առ ահին եւ ոչ ի կամացն զՅուդային համբոյրն արար, եւ ելեալ աւազակն գնաց որ կերպիւ որ է, զի նմա այլ վտանգ մեծ եհաս յանկման(?), եւ առ ժամն զերծաւ: Եւ այս եղեւ պատճառ հրաժարելոյն մեր եւ տարագրութեանն:

Զայս ամենայն պատմեաց մեզ, յորժամ երեկ ի Ֆռանգաց անէն ի յԸստամբօլս, եւ գտաք անդ զմիմեանս: Նա' փառք մարդասէր ներողութեանն Աստուծոյ, որ յայսմ ժամանակէն ի վեր ողջ է, եւ նոքա ամենեքեան փոխեցան առ Աստուած, եւ նա կայ անզղջութեամբ առանց պատուհասի, ո'չ ապաշաւել եւ ո'չ մեղայ ասել. Ահա' մեղաւորք եւ աջողեալ է նմա: Իբրեւ զԱստուած կու . . . վասն երկու պատճառի, նախ` յանուն Լուսաւորչին, եւ երկրոդ` որ խարազնազգեստ է եւ մազոտ որպէս զԴեւդասն, անուն Լուսաւորչին ի վերան է եւ տարին մի անգամ կու գնայ հետ երկրին ուխտի` խաչամբուրին վասն, յաշխարհականաց տունքն կու կենայ ի մէջ կանանցն: Քանզի որ խարճլըխ աշխարհականաց կու պակասի` կու գնայ, կու կողոպտէ զաշխարհն յանուն Լուսաւորչին եւ կու բերէ յաշխարհականաց տունքն կու լնու: Այնպէս առնելով երեք տունք աւերեցան մեծատուք գոլով: Ես կարի քաջ տեղեակ եմ նորա չար գործոցն: Եւ այր մի Իմարէոց Նորման անուն, ի մանկութենէ ողջախոհ առաքինի, վեց տարի տնտեսութիւն էր արեր ի վանքն ի Սեպուհ, շատ չարչարանք էր կրեր ի քրդոցն վասն Մազոտին, որ տուրք չէր իտար, այլ աշխարհական տանց տայր` սուտ որդիացելոցն: Ասէր թէ` ի տարին երեսուն ղուրուշ տայր նա աղային այլ կու լինար եւ քրդերացն այլ. ուխտաւորաց միայն չորս հինգ հարիւր ղուրուշ կուգայ, թող զերկրէն ժողովածն, զի գիտենք թէ ինչ կառնէ: Եւ այն Նորման անտեսն մեզ այլ մէկ տարի տնտեսութիւն արար, հանգոյց զմեզ եւ դիւրացոյց: Աստուած ողորմի իւր հոգոյն, որ առ Աստուած է փոխեր: Եւ այն չար Մազոտին այլ այսչափն խրատ եւ սաստ գրեցի վասն այնմ գործոցն. բանադրանք եւ նզովք ոչինչ փոյթ չի առներ վասն երկրին ընդունելոյն, եւ երկիրն այլ երկու անգամ մեծամեծ պատիժք կրեցին, Փարաւոնի պէս մեղայ գոչեցին, ոնց պատիժն յետ գնաց` նա' մոռացան: Եւ կայ ի ներքոյ նզովից եւ կապից եւ ոչինչ փոյթ կառնէ զայնմանէ վասն երկրին ընդունելութեանն:

[31]

Եւ յայս նման գործ մի զարմանալի տեսաք ի յերկու մարդակերպ գազանաց` յանաստուած արանց ոմանց, որ յայտնապէս կատարեալ եղեւ առ մեզ տէրունական հրամանն թէ` Գայցեն առ ձեզ ոմանց հանդերձիւք ոչխարաց, եւ ի ներքոյ են գայլք յափշտակողք: Արդ` անցեալ ամին, թվին ՌՁԱ (1632), հանկարծ եկին երկու ոմանք ի ձեւ զինուորաց երիվարօք հեծելովք եւ սպառազինուք, գնացին դէպ ի ժամն իջեւանեցան: Եւ մինն ի փոքր երիցանցն երեկ առ մեզ թէ` վարդապետ են եկողքն` ի Չամիչ վարդապետէն. մեք այլ ասացաք թէ` յօտան իջուցէք, մինչ տեսանեմք թէ ո՞վ ոք իցեն: Եւ ասացաք թէ` Չամիչն յերկու տարին անգամ մի յայս երկիրս կուգայ, ո՞վ է տեսեր նա ի մօտ աշակերտ անուն զոք աբեղայից. թէ հրաման ունի, թո'ղ զնամակագիրն տեսանեմք, որպէս օրէնն է ի կանոնաց սուրբ հարցն: Այլ յերկրէն Բաբերդոյ մէկ աբեղայ Առաքէլ անուն յառաջագոյն երեկ մուրացողութեան աղագաւ, նա գիտակ եղեր նոցա, առ ահի նոցին ծածկեաց ի մէնջ եւ եպիսկոպոսին գաղտ էր ասեր թէ` դոքա աւազակք են: Այլ եկին թէ` չորապաս է վարդապետ անունն, ո'չ միս կուտէ եւ ո'չ գինի կու ըմպէ եւ ձայնաւորք կասէ եւ այլ թթուաբար կու նայի առ ամենայն ոք եւ ծանրազրոյց: Այսպէս ահարկեցուցին զամենայն ոք, բայց մեք բնաւ չհաւատացաք: Այլ երկու երէց սեբաստացիք իբր համշահրի գոլով` յոյժ ուրախութեամբ ընկալան եւ տրտունջ զմէնջ` վասն աջաղկոտութիւն վարկանելով: Ես ասացի թէ` մի թոյլ տաջիք բան ասելոյ, մինչ ստոյգ իմանանք զիրաւացին դոցա: Եւ Տէր Բաղտասար երէցն ունէր մէկ նամակ մի, եկաւ թէ` ահա' նամակն զոր խնդրես, որ ահիւ յետոյ հնարեցան, որ սուտ մօհրեր շատ են կալեր ի մեր անունն եւ այլ վարդապետաց, որ մալղարացի երիցներն եւ մեր վարի գեղացիք էին տեսեր, եւ վկայեցին թէ` կանգնաչափ մի կայ կոնդակն եօթն վարդապետի մօհրով, մէկն քո էր: Եւ զայս հնարեցին, եւ բացեալ ընթերցաք, որ յատուկ ինձ ողջոյն ի Աստուածատուր վարդապետէ առ Գրիգոր եւ այլն, թէ` այսպէս ծանի'ր, որ հարամիք մտան ի վանքն եւ գրագիր երէց մի կայր` զնա սպանին, եւ վանքն թալանեցին, զխաչ եւ զաւետարան եւ զամենայն գրեանքն տարին, սեբաստացի փաշան այլ շատ ճէրիմայ էառ, ահա' ուղարկեցի առ քեզ զմեր եղբօր տղան` զԹադէոս աբեղայդ, որ կանգնիս լաւ ողորմութիւն խնդրես եւ մօտեհաս տեղրանքն այլ ժողովես, իբր աշակերտի կամ ծառայի ուրեմն հրամայելով: Քաւ լիցի թէ բնաւ նա գիտակ էր այս անկարգ գրելոցս: Եւ ասացի թէ` ո'վ մարդիկ, յերէկ եւ յեռանդեան օրն չասացի՞ն թէ վարդապետ ենք, այժմ լոկ աբեղայ գրեալ է: Մին գազանն, որ ընկերն էր նորա, էր այրի երէց մի տիպրիկցի, որ արեան հոտ կու բուրէր յիւրմէն, որ բաբէրդցի աբեղան ասէր մերոց միոջ երիցոյ. միթէ հոտոտայ զդա, զոր յետ գնալոյ նոցա, ապա պատմեցին: Այն գազանն ասաց լրբենի երեսօք թէ` առ քեզ սակս խոնարհութեան գրեալ է այդպէս: Նա' բնաւ ունկնդիր ոչ եղէ. թէ զինչ որ ասացի` յերկարումն կու լինի: Եւ ասացին թէ` թո'ղ գնամք տներաց բամպակ ժողովեմք իբր զհասարակ մուրացիկ: Ասացի. դուք գիտէք: Ելան զինչ արարին, մեծաւ հոգաբարձութեամբ հոգացին: Նա' ես կոչեցի առ իս զայն չերէցն եւ սաստիւ յանդիմանեցի եւ ասացի. ձեր ստութիւնն ինձ յայտնի եղեւ, որ դուք լաւ մարդիկ չէք. յետ դարձիք գնացէք ուստի եկեալ էք, եւ թէ ոչ հետ ձեզ լաւ գործ չի լինիր, որ յետոյ գիտենայք. ահա' ասացի ձեզ: Նա այս տեղաց համժահրի եղածնին` թէ` քահանայք են, թէ ռամիկք` կու ստեն զմեր հրամանն եւ զպատուէրքն, արհամարհելով զմեզ առաջի նոցա եւ կուղարկեն ի Մալղարայ քաղաքն: Ոնց վաղն լուսացաւ, յիմացայ զորպէս եղեալն, եւ յոյժ չար թուաց մեզ յանդգնութիւնք նոցա, որ զպատուէրն մեր առ ոչինչ վարկան: Եւ ես այլ մէկ նամակ ուղարկեցի յետեւէ ի Մալղարան թէ` այսպէս խաբեբայք երկու կուգան հանդերձիւք ոչխարաց նման եւ ի ներքոյ գայլենիք են. լազում, լազում չխաբիք, այլ զգոյշ լերուք ի նոցանէ: Զայսքան զրուցս որ արարաք թէ բերանով եւ թէ գրովք, դեռ տակաւին ի նոցա յանաստուած եւ անօրէն, սրսուռ եւ սոսկալի չարաչար գործոցն տեղեակ չեմք բնաւ եւ ոչ յումէք լուեալ, այլ ի կեղծաւոր շարժմանց նոցա ի սիրտիս կարծիս եղեւ: Եւ յորժամ նամակս կու գնա, նոքա այլ նախանձութիւն կու վարկանին, այլ ի կեղծաւոր վարս նոցա հայելով, ի մեր նախանձուն համար եւ ի ճկրոյն` քան զչափն յաւել կու ընդունին ու կու մեծարեն եւ ինձ մեղադրանաց գիր կուղարկեն թէ` այսպէս սուրբ մարդոցմէս ի՞նչ կուզես, որ միս չեն ուտեր, գինի չեն ըմպեր: Եւ մեք այլ մեծաւ ցասմամբ զսաստ բանադրանացն ուղարկեցի ի վերայ Գրիգոր աբեղային եւ այլ կամակցացն: Նա' շատ չարութիւն եղեւ ի հետ նոցա, թէ գրեմք` յերկարումն կու լինի: Եւ յետ նոցա գնալոյն ի Մալղարայ, սկսան ասել թէ` այն երէցն, որ սպանած ասեն ի վանքն, նա' իւրեանքն են սպաներ եւ լերանց աւազակութիւն կառնեն եւ ի շէնսն վարդապետութիւն: Ասացի թէ` ո՞վ ասաց. ասացին թէ` բաբերդցի մուրացիկ աբեղան: Ոնց հարցի` ինձ յուրաստ եղեւ, եւ այլ շատոց ասացեր: Եւ յետ մեր հոգեւոր որդի Գասպար երէցն երեկ յԸստամբօլէն ի տեսութիւն մեզ, նա պատմեաց մի ըստ միոջէ զամենայն որպիսութիւն չարութեան նոցա թէ` ո՞րպէս անողորմաբար անդամ անդամ խողխողեր են զայն սրբասէր քահանայն իբր զՅակովիկ վկայն Քրիստոսի: Եւ այսոնց նենգութիւն վասն այն եղեր հետ իրիցին, որ զիւրեանք կու յանդիմանէր հանապազ վասն անառակ գործոցն եւ անապարտ արեանց հեղմանցն, եւ լի արեամբ թաթախ կերպիւն ի սեղանն սուրբ կու մերձին ի պատարագել: Նա կու ջանայ որ արգիլէ եղեր, վասն այն են չարացեր հետ իրիցին եւ այնպէս են արարեր, որպէս Զոմզոմայ աբեղայ մի ընդ Սարկաւագ վարդապետին, որ հնարիւք հազիւ է զերծեր ի սպանմանէն: Եւ մեզ սրբասէր եպիսկոպոս մի կայ, ի Բենկին եւ Ակին առաջնորդ գոլով Յովհաննէս անուն, նա ի սիլայէն ի վայր ի մեզ տեսութիւն երեկ, ասաց թէ` ձմերան աւուրք էր, ոնց յԱկնէն ելայ, մէկ վարձաւոր հայ կայր ընկեր ինձ, եւ փոքր մի հեռացաք ի շենուց, նա' երկու ձիաւոր զառաջս առին, դէպ ի լեռն ի վեր կու տանէին ընկերս, փախաւ: Նա' յԱստուծոյ արագահաս օգնութենէ խնամոց` մէկ շեխ մի թաք ի պահ եկն եհաս մեզ եւ տեսաւ որ ես եմ ի ձեռաներ նոցա, եւ կու ճանաչէր զմեզ ի վանքն գալով, եւ ջանաց կորզել զմեզ ի ձեռանէ նոցա: Եւ նոքա ասացին թէ` ի Տիպրիկի կու տանինք. Ղամիշ աղա կայ` նորա պարտք պարտի, լսեց որ կու գնայ, զմեզ զրկեց թէ` հասի'ք բերէ'ք: Եւ աղաղակեցի առ շեխն թէ` սուտ են, ոչ նա զիս է տեսեր եւ ես զնա: Աստ եւ անդ հարան եւ շեխ չետ թոյլ տանելոյ. քսան եւ հինգ ղուրուշ խզմաթ ասաց, հազիւ հաւանեցոյց, ես չկամեցայ քսակ ցոյց տալ. դու տո'ւր, ասի շեխին, յառաջներս մէկ գիւղ կայ տաճկի, անդ երթամք եւ տամք: Ոնց գնացաք` ի պասի աղուհացիցն էր, հաւ մորթեցին, նստան յուտել ու զմեր ամենայն կրօնքն եւ զամենայն սահմանքն աղօթից եւ պատարագաց արարողութիւն մի ըստ միոջէ ասէին եւ ծաղր առնէին: Յորժամ առին եւ գնացին ի մէնջ, հետ շեխին յետ դարձայ ի յԱկն: Բայց նոքա են եղեր, հոս որ երեկ չէր գիտեր զնոսա լինելն, այլ աստից գնալն կու պատահի ի գեւղ մի, որ ձիան ի շուրջ կածեն, կու հարցանէ թէ` որո՞ց է ձիանս, կու ճանաչէ զձիանքն այլ. կասեն թէ` վարդապետի է եւ Չամիչին աշակերտք: Կերթայ կու տեսնու որ զինքն բռնողքն նոքա են, մինչ ի դուրս կու ելանէ թէ մարդկաց յիմաց առնեն, վաղվաղակի ի ձորոջ վեր կու ելանեն ու կու փախին: Ակնցիք եւ բենկցիք եկեր են ի սիլայէն, զնոցա չար համբաւն տարածել էին յԸստամբօլ. եւ յորժամ Տէր Գասպարն երեկ, պատմեաց մեզ այսպէս ի նոցանէ զասացեալն:

Եւ յետ երից աւուրց, մինչդէռ Տէր Գասպարն աստ էր, մեզ ապստամբ աշակերտ մի կայր ի Կասմա գեղջէն Տիպրիկոյ` այրի երէց Թադէոս անուն, ապստամբութեամբ գնաց եւ խռովեցոյց զմեզ կարի յոյժ, նա' մեք այլ ըստ արժանեաց փոխարինի իւրոյ զսաստ բանադրանացն ուղարկեցաք իւրն. նա երեկ ի կապանաց արձակումն խնդրել, նա երկրոդեաց զՏէր Գասպարին ասածն եւ իրաւացոյց: Եւ այլ շատ չար գործքեր եւ աւազակութիւնք զնոցանէն` թէ որ գրեմք զամենայն, զոր պատմեաց նա, չէ բաւական տետրս տանելոյ: Այլ եւ ասաց թէ` յորժամ զերէցն, որ սպանել էին, փախստական եկին հինգ ամիս ի մեր Խոռնաւելու վանք կեցան, չի գիտացաք մեք թէ յայն գործովքն են. երբեմն աներեւոյթ կու լինէին, երբեմն կու երեւէին: Եպիսկոպոսն ասաց թէ` սիրտս կու վախէ ի դոցանէ, լաւ մարդիկ չեն նմանիր: Օր մի տեսնունք` որ ի քաղաք գնացին, քուրդ ընկեր այլ են ունեցեր, ի քաղաքն կու պատահի, կասէ թէ` Սեւաստի փաշայէն մարդ եկեր զձեզ գեղագեղ, վանք ի վանք կորոնեն, ելի'ք կորի'ք: Զայն տեսաք` որ եկին զիւրեանց զինչսն ժողովելով շփոթմամբ. ասացաք թէ` զի՞նչ եղեւ ձեզ, որ շփոթեցաք այդքան. ասացին` կարաւան կու գնայ Էջմիածինն, մեք անդ կամք ունիմք գնալոյ, վասն որոյ կու փութամք զի ի գիշերի աստ ժամանեմք նոցա: Եւ ընդ մէջ գիշերի ելանելով, զվանացն աւետարան մի ոսկետուփ պատկերօք եւ շարակնոց մի ոսկետուփ մագաղաթ ի զազնայէ թագաւորաց ելած` հետ կու վերուցեն, որ երկրով աւաղեցին լսողքն: Շատն եպիսկոպոսն ի նոցա յետոցն զրկեց, որ յետոյ ստոյգ իմացաք զփախուստ նոցա դէպ ի վայր: Յետ փախստեաց նոցա` եկին խնդրակք նոցա, գիւղ առ գիւղ որոնեցին` մինչ ի յԱկն գեղորէքն եւ ոչ գտին, այլ լքեալ թողին գնացին: Մինչեւ ցայս վայր դեռ չէին հաւատար բարեկամք նոցա եւ այլք ի յանգէտ ժողովրդոցն, երբ յորժամ լսեցին ի տեսողաց եւ ի հռչակս հարկանողաց, նա' յոյժ ամօթ եղեն:

Յետ այսպէս եղելոյ, գնացին չար աւազակքն յՈւռումէլ ի վայր, այնքան կեղծաւորաբար գարք ցոյց կուտան, որ կու հիացուցանեն զամենայն հայքն, որքան կան ի յՈւռումէլն` մինչ ի Պէլըրղատն, սուտ կեղծաւոր վարուք հաւանեցուցանելով զամենեսեան, որպէս դեռաքրիստոսն է առնելոց այսպէս, որպէս պատմեն զնմանէն Աւետարանիչ Յովհաննէս ի տեսլեանն եւ երանելին Հիպիպողիտոս ի Դանիէլի մեկնութեան այնպէս էին հաւանեցուցեր զմարդիկ, որ զմին մին ակն թէ խնդրէին` նա' սիրով եւ յօժարութեամբ հանել եւ տալ ի նոսա, որպէս որդիքն Իսրայէլի կռոցն Քանանու` զուստերս եւ զդստերս:

Յետ այսորիկ երկու երէց եկին յԸստամբօլու ի պատրիարգութեանց մալից հաւաքելոյ կողմանէն: Նոցա խիստ պատուիրեցի թէ` թագաւորական հրամանացն ուժովն եւ մեր ձեռագրովն լինի թէ կարողանայք` հալածէք զնոսա ի միջոյ ժողովրդենէն: Նա' ոնց գնացեր հասեր էին նոցա, յորժամ բերան բացեալ եւ զրոյց առնել վասն նոցա, որպէս պատուիրեցաք յաղագս խաբեբայ կեղծաւորաց, նա' ընդ ասել բանիցն որ վասն նոցա, առ ժամայն խռովեր էին ամենեքեան եւ ի բարկութիւն էին շարժեր ի վերայ նուիրակացն եւ հաց անգամ ջամբելոյ չէին թողեր: Ուր որ գնացել էին եւ զնոսա յիշել կամելով, այնպէս էին արեր, որպէս առաջին քաղաքացիքն արարին, ասելով թէ` ո՞նց իշխէք այնպիսի մաքուր սրբոցն չար ասել եւ վատ: Այնուհետեւ այլ ոչ իշխեցաք ասել ինչ զնոցանէն. այլ այնքան կեղծաւորութիւն ցուցին, որ ի զատկի կիրակէին մսեղէն կերակուր կամ մէկ կաթ գինոյ չհաղորդեցան բնաւ, եւ ժողովրդեանն այլ հազիւ թէ մէկ մէկ գաւաթ հրաման ետուն: Յետ այսորիկ այպէս եղելոյ, որ վճարեր են երկոքին կողմն զամենայն աշխարհն, յետ դարձին կուգան նուիրակք դէպ յԸստամբօլ եւ արենահոտ չերէցն ի հետ: Վարդապետ անուանեալն եկեալ ի հետ նուիրակացն եւ ի ճանապարհին լի ցոփութեամբ եւ անառակ կերպիւ եւ թութունով եւ անխտրութեամբ կերակրովք, որ ի յՈւռումէլն ի զատկի աւուրսն չխթելով միս եւ կամ ի գինի եւ ոչ այլոց թոյլ տալով: Նա' այսպիսի կեղծաւոր վարուք ծածկելով զիւրեանց անօրէնութիւն չարքն, եւ գնացին ի Սեբաստիա առ Արաբացի մարդակերպ վարդապետն իւրեանց: Չամիչն այլ զաղաղակ բարձեալ ասէր ի լուր ամենեցուն թէ` իմ մարդիկն դէպ ի Թիրայ, որ այժմ Ուռումէլ կոչի, անդ էին գնացել, որ այն Գրիգոր իրիցի սպանութիւնն եղեւ, ահա տակաւին դեռ ա'յժմ եկին յՈւռումէլուն: Զայս ինչ ասելով, ծածկեցին զչարիս նոցա, այլ մնաց Աստուծոյ դատաստանին: Եւ այս չար աւազակս էր ի Սեբաստիոյ, ի գեղջէն յՈւլաշոյ, որդի ռամիկ շինականի, եւ ի պատճառս որս երէոց եւ խոզից ելանելով որպէս զիշխան եւ թագաւոր, եւ ի ձիընթացս արշաւելով զկնի խոզից, եւ յարշաւելն կորզելով ի ձիոյն եւ խորտակելով ամենայն անդամօքն, եւ յետ քանի աւուրց մեծաւ վշտօք չարաչար եհան զոգին: Եւ յելանել ոգոյն, աղաղակէր ասելով թէ` Տէր Գրիգո'ր, թոյլ տո'ւր ելանել ոգոյս: Եւ մեր Տէր Մինաս վարդապետն անդ էր պատահեր եւ քահանայ գեղջին պատմեր էր զորպէս եղեալն: Եւ այս չարագործս բազում ոճրագործութիւնս եւ արեանց հեղութիւնս առնելով, որ յոգունք հաստատուն վկայութեամբ պատմեցին մեզ դիտողք եւ տեսանողքն, եւ վասն այսր պատճառի գիտելով մեր, զայս չարեացս զչար գործ յիշելով զկնի Մազոտին, որ աշխարհականք մարդիկ դիւրախաբք են, ստոց եւ խաբեբայ կեղծաւորաց լեզուագարաց յոյժ դիւրահաւան կու լինին, այլ ի լեզուն եւ ի հանդերձ միայն հայելով` ի գործքն չեն հայիր, որպէս պատուիրէ Տէրն թէ` Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա:

[32]

Եւ այլ սուտք եւ խաբեբայք բազումք, որ ընդ ժամանակս ժամանակս կու յարուցանէ սատանայ, որպէս այլ ոմն յարոյց սատանայ` մականուն Չանկչի, որ Յովհաննէս կոչիւր վարդապետ անուամբ, մին խաչ ունէր մասամբ եւ համբաւէր թէ` Տէր Յուսկան որդոյն Ստեփաննոսին է, եւ այնիւ գնայր գեղորէքն, կանայք վերայ կուտէին ի պատճառս մասին եւ չանկի ձայնին եւ զինչ վերաներ գտնուէր` թէ ոսկեղէնք, թէ արծաթեղէնք եւ թէ ի պատուական հանդերձից` մերկանային յանձանց եւ ի վերայն լնուին: Որպէս յԸստամբօլ` ի Պէշիկտաշ մահալայ ասեն` անդ էր եկեր երկու օրովք քան զմեզ յառաջ, զխաբէութեան արուեստն ի գործ էր ածեր, կանայք շեղջակուտեալ ի վերայն, որպէս յամենայն տեղիսն առնելով: Երկու երէց կային` փախեր էին, որ յառաջմէ լսելով զնորա չարաչար խաբէութիւն: Ի՞նչ յերկարեմ, մետասան հազար ստակի աւար էր տարեր, գերելով զմիտս նոցա, որ երեսփոխանն ասաց այսպէս: Այլ եւ ասաց թէ` հինգ կին չարաչար դիւահարեցան, որ յառաջն ամբողջ էին, որ ամենեւին ցաւոց մասնէ կարծիս չկայր յիւրեանքն: Եւ ես երկու անգամ գնացի անուանի եկեղեցեաց, որ դեռ նոր կու շինէաք, նա' բնաւ չմօտեցան եւ ոչ մէկ փող ետուն, որ երեսփոխն չորս ստակ ետուր փերոմի: Յետ այսորիկ այն չարն այլ վաղվաղակի չարեօք բարձուաւ յաշխարհէ: Հանց գործ կառնէր, որ ի մէկ գնացած տեղն այլ չէր կարող գնալոյ: Ի վերայ խամու կու շրջէր. շուրջ գալովն գնացեր ի Բալու ելեր, տեղաց պարոնին կու հասկցնեն, կու ըմբռնէ զինքն, ի բանտ կու արկանէ, որ պիտի կախէ եղեր, ի բանտին մեռեր է: Ոմանք ասացին` թէ ինք զինքն է ղեղեր: Այս չարս այլ այսպէս բարձաւ ի միջոյ, որ թվ. ՌՀԷ (1628)նին էր: Եւ այլ բազում խաբեբայք, որ մի ըստ միոջէ գրել տաղտկութիւն է:

[33]

Այլ այսպէս գրելով մեր զճառս խաբեբայ կեղծաւորացն, որպէս Տէրն մեր զանհաւատսն եւ զկեղծաւորսն ի մի դասէ, որպէս այն որ ասէ թէ` Կտրեսցէ զմէջ եւ զմասն նորա ընդ կեղծաւորս եւ այլն: Այլ զգուշացուցանելոյ աղագաւ գրեցի ձեզ, զի մի վաղվաղկոտ լիցիք եւ զիւրահաւանք յանծանօթս պատահողաց ձեզ այսպիսեացս, որպէս գրեցաք: Զի առաքեալն Յակոբոս գրէ յընդհանրական թղթին թէ` Սիրելի'ք, ամենայն ոգոյ մի' հաւատայք, այլ ընտրեցէ'ք զհոգին ճշմարտութեան եւ զհոգին խաբէութեան: Եւ ոչ եթէ ամենայն ճշմարիտ առաքինասէր անձանց գրեմք զայս, որք սրբութեամբ են սնեալ ի վանսն եւ յանապատս են` բնակելով ի մէջ եղբարց միասնականաց, գուցէ վասն պիտոյից հարցն ուղարկելով հաստատուն կնքեալ նամակաւ, եւ բազմաց զնա գիտելով. հարկ եւ արժան է զխնդիրս նոցա կատարելով եւ ուղարկելով, եւ թէ` վարդապետք անուանք իցեն եւ աշակերտք եւ սպասաւորք իցեն բանից սուրբ գրոցն ճշմարտութեան եւ մաքուր վարուք վարժեալք, յորժամ կու շրջին իբրեւ զլուսաւորս ի մէջ աշխարհի, առնելով եւ ուսուցանելով զպատուիրեալսն ի Տեառնէ, սուրբ եւ առաքինի վարուքն աւրինակ բազմաց լինելով, եւ բազմաց զնա գիտելով կամ լսելով ի կանուխ ժամանակաց հետէ: Որպէս զԱզարեան եւ զԱնարծաթ Յովհաննէս, որ առ Աստուած փոխեցան, Ազարիան ծովասոյզ լինելով եւ Յովհաննէս Անարծաթն բարի մահուամբ առ Աստուած փոխելով ի Յալու կողմն ի Նիկիոյ գաւառին` ի վաճառատեղիս, որ Պաղարքոյի ասեն, ի գիւղն Պէլանկի, որ Տումանտաղի ասեն տաճիկ բառիւ, եւ թաղեալ կայ ի նշանաւոր տեղոջ եւ առնէ բազում նշանս եւ սքանչելիս ի ցաւագարս եւ յախտաժէտս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ:

Եւ զայս Յովհաննիսիս վարքն սոսկալի եւ զարմանալի տեսողացն, որ իբրեւ զՄելի եպիսկոպոսն եւ զՄարտիանէ շրջելով ի վերայ աշխարհի մերկ եւ բոկ եւ անինչ, վասն որոյ եւ Անարծաթ կոչեցաւ, անկեր եւ անխում եւ թափառի շրջումն, ո՞կարէ մի ըստ միոջէ պատմել եւ կամ ընդ գրով արկանել զհրեշտակակրօն վարս նորա, զի անմարմին ի մարմնի գոլով, հիացուցանելով զտեսողս եւ զլսողս ամենայն ազգաց, որ էր թվ. ՌՀԷ (1628), որ եղեւ հանգիստ եւ վերափոխումն սորա, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի:

Այլ այսպիսեացս ո՞ պապանձեալ բերան եւ կարկեալ լեզու կարէ ինչ հակառակազրոյց ասել կամ խօսել, որպէս ասէ եւ գրէ յընդհանրական թղթին իւրոյ Մեծն Ներսէս Կլայեցին վասն աբեղայից եւ միայնակեցաց` զամենայն կանոնս եւ զամենայն վարս եւ զմիջոց աշխարհականաց բնակողաց եւ վարդապետական անուն շրջողաց եւ հիւրութեամբ պատահելով վաղճան հասելոցն եւ կարի ծերացելոցն եւ ցաւագնոտացն, որ անխնամ լինելով ի վանորայսն: Ոչ զսոսա զամենեսեան անգոսնեմք, այլ զսոցա զոմանս յորդորական բան է գրել եւ զամանց աղաչեր թէ` վասն Աստուծոյ պէտ կալէ'ք, թէ զինչ որ նոցա առնէք, Հօր Աստուծոյ է համարել:

[34]

Յետ այսորիկ դարձեալ դարձայց յայնմ կարգի պատմութեանն, որ թվ. ՌԾԳ (1605) էր, յորժամ որ յԸստամբօլ եկաք ի Կաֆայէն եւ պատահեցաք մեծ վարդապետին Յակոբայ եւ պատմեցաք զամենայն անցս աղետից մերոց, զոր արարին կաֆացիքն ընդ մեզ ի տարապարտուց: Նա յոյժ աղեխարշեալ աւաղեաց, եւ անպատմելի խանդաղակաթ սիրով սփոփանս մխիթարութիւն արար մեզ, որ ըստ վարձու փոխարինի իւրոյ հատուսցէ Քրիստոս Աստուածն մեր զհանգիստն եւ զողորմութիւն. ամէն:

Եւ յաւուրսն յայսոսիկ ի յայսմ թվոյս ՌԾԴ (1605) եկն Ազիճուն եղբայր ջալալի Հասան պէկն ի յԸստամբօլս երեք հարիւր ձիաւորօք, որ այլքն կոտորեր էին ի պատերազմին, եւ հնազանդ եղեւ թագաւորին, եւ ետուն փաշայութիւն ի վերայ Պոստնայի ազգացն, եւ անդէն սպանին պոստնացիքն զինքն եւ ամենայն ջալալի զօրսն իւր վասն չարութեան իւրեանց:

Եւ յետ այսր գործոյ եղելոյ` լինելով մեր ընդ վարդապետին, կարծելով թէ գոնեա թերեւս ի հասանել ցաւագին բարկութեան թղթոցն, ապաշաւեսցեն եւ զղջասցին եւ գայցեն առ մեզ ի հնազանդութիւն եւ հայցեսցեն արձակումն ի կապից եւ ի բանդրանաց եւ խնդրեսցեն աղօթս եւ օրհնութիւնս ինքեանց եւ ամենայն աշխարհին, նա' բնաւ ամենեւին խապար չերեկ, բայց միայն զայն թէ` հերձուածող, յանառակ Մեսրովբ վարդապետն ստութեան եւ ոչ ճշմարտութեան` զբանադրանաց եւ զպատմաբար մեղադրանաց թղթերն կրակ կու վառէ եւ զայն կատաղի Սարու Սաֆարն եւ զայլ ընկերան իւր երեք անգամ ի վերայ հրոյն անցուցանելով զնոսա, իբր թէ ի հուր անցանելով ձեր, արձակեալ եղէք ի կապից անիծից եւ ի բանադրանացն, եւ վասն այնորիկ յանհոգս եղեալ նոցա, այլ ոչ եկին ի հնազանդութիւն:

Եւ մեք այլ աղաչեցաք զՊարոն միանձանց պետն եւ զհայրն սուրբ, զի ի միասին երթիցուք ի Սուրբն յԵրուսաղէմ եւ ի քաղաք թագաւորի մեծին Աստուծոյ: Նա ասաց թէ` թոշակ չունիմք եւ հինգ մարդ ունիմ, կարի յոյժ չքաւորութիւն կայ մեզ, վասն որոյ չեմք կարող գալոյ ընդ քեզ: Եւ ես աղաչեցի զաւագ երէցն մեծ աւագ եկեղեցոյն սուրբ Նիկողայոսի` զսրբասէր քահանայն զՏէր Նիկողայոսն վասն Պարոն հօր չքաւորութեանն եւ զպիտոյսն ամենայն որ վասն Սուրբ Երուսաղէմայ: Նա' այս Տէր Նիկողայոսս, որ յոյժ ջերմեռանդ սիրով կու գթայր ի վերայ մեր եւ նոցա, պատասխանի [ ետ] մեզ եւ ասաց թէ` վասն Աստուծոյ սիրուն եւ քո խաթրին համար թէ որ կարացի` նոցա ճանապարհի պաշար ճարեցի, որ բաւական լինի դոցա` լաւ, եւ թէ ոչ, նա' ես այլ կամ ունիմ որ կողակցովս երթալոյ յԵրուսաղէմ, երբ յորժամ չլինի դոցա բաւական պաշարն ճանապարհին, նա' ես տաց զիմ թոշակ պաշարն ճանապարհին Սուրբ Յերուսաղէմայ: Եւ իւր յամենայն սրտանց ջանիւն եւ Աստուծոյ ամենագութ ողորմութեամբն եղեւ եւ կատարեցաւ ի յողորմած կանանց եւ յարանցն ի յըստամբօլցեանց` վաղեկաց բնակցացս, միջնորդական յորդորմամբն Տէր Նիկողայոսին, որ եւ ինքն բազմապատիկ ողորմութեանն Աստուծոյ արժանասցի:

Եւ յետ այսորիկ` միաբան գնալոյ եղաք նաւով մեծաւ, որ ղալիոն ասեն, դէպ յԵգիպտոս, որ այժմ Մսըր ասի: Եւ յորժամ դեռ չէաք մտեր ի նաւն, խղճմտանք երեկ ի միտս վասն կաֆայեցեաց եղկութեանցն, եւ գրեցի նամակ հրամանի յիմ կողմանէն եւ ետու Յակոբ վարդապետին թէ` լինի որ զղջասցին ի չարեացն զոր գործեցին, եւ գայցեն առ մեզ աստ, եւ յորժամ ոչ ժամանել կարասցեն մեզ աստէն, նա' յայնմ ժամու ի մեր կողմանէ իշխանութիւն լիցի քեզ` զի արձակել ի կապանաց անիծիցն: Եւ ելեալ մեր նստելով ի նաւին առաջնորդութեամբ խնամոցն Աստուծոյ աջողակ հողմով գնացաք յԵգիպտոս:

Եւ յետ գնալոյն մեր եւ ի հասանել ցաւագին բարկութեան թղթերաց մերոց ի Կոզլովայէն ի Կաֆայն` ի մեծ եկեղեցին, զբանադրանքն ի տեարքն կուղարկեն, զմեղադրանօք գանկատի կոնդակն կու ընթեռնուն ի լուր ամենեցուն, յետ ընթերցմանն գնալով իւրաքանչիւր յօթեւանս իւրեանց: Եւ ի գիշերին յայնմիկ սկիզբն կու լինի երկանցն պատժոց, որ գալոց էր ի վերայ իւրեանց եւ աշխարհին, հուր անկանելով յայնմ եկեղեցոջն եւ եկեղեցոյ շինուածոցն ոչինչ վնասելով, այլ զամենայն հանդերձեղէն եւ զգրեանսն ամենայն այրել էր հուրն այն. եւ առ ժամն ոչինչ համարելով զայն նշան բարկութեանն Աստուծոյ: Յաւուրսն յայնոսիկ ի բազմառատ լիութեան գոլով ի քաղաքին եւ ամենայն աշխարհին, յանկարծակի եղեւ սով սաստիկ եւ սպառեալ եղեւ ամենայն բարութիւն քաղաքին, այնպէս թուեալ յաչս բնակչացն` թէ որպէս զբախմունք յորդահոս անձրեւաց հեղեղեաց զամենայն բարութեան լիութիւն նոցա, ոչ ի ծովէն զայր եւ ոչ ի ցամաքէն: Պատմեաց ոմն կաֆացի ալեւոր վաճառական եւ ուխտաւոր Յերուսաղէմայ թէ` առ վտանգին երեք նաւ ցորենի գալով դէպ ի քաղաքն, նա' յուժգին հողմ սաստիկ բախելով ընդդէմ երեսաց նոցա, ոչ ետ թոյլ ի քաղաքի նաւահանգիստն գալոյ: Բազում աւուրս տաժանեցան եւ ոչ կարացին յառաջ գալ, այլ յուսահատ եղեալ եւ լքեալ գնացին յաշխարհ: Եւ զամենայն ժամանակս բարկութեան սովոյն այնպէս էր. յորժամ նաւ ցորենոյ գալոց լինէր, նա' սաստիկ հողմ ընդդէմ շնչէր: Եւ սեբաստացի Ալեքսիանոս ոմն ընթերցող ասաց վասն յանկարծակի իսկոյն առժամայն լինելոյ սովին թէ` տեսեալ ենք եւ լուեալ, որ ի գալ սովոյն, օր ի վերայ աւուր, սակաւ սակաւ նուազութիւն կու լինի: Այլ ոչ այնպէս, այլ ի մին աւուր մինչ ի կէս օրն լիութիւն եւ առատութիւն, յետ կէս օրէն ի վեր այլ հաց ոչ ուրեք երբէք երեւցաւ, որ, ասաց թէ` ես հարկ պատուոյ ունէի առնել եւ կամէի յետ ինն ժամին կատարել. ի ժամ ճաշոյն դրանէ ի դրունս շրջելով տաշտիւ եւ խանիւ զհացն ի վերայ ուսոցն եւ գլխոցն, աղաղակէին թէ` առէ''ք: ասացի թէ` թող կենայ որ երեկոյին թաժա առնեմք: Երբ երեկոյ եղեւ, կամեցայ թէ առնեմ ջերմ հաց, նա' այլ ոչ գտի բնաւ ուրեք, եւ բազմականքն սակաւ դոյզն հացիւ ջամբեալ զկերեկուրսն` ելեալ գնացին: Եւ այն եղեւ սկիզբն սաստկութեան սովին. տեւեաց զերիս ամս, որ բնաւ այն երեք ամն անձրեւք ոչ տեղացի յերկիր եւ ոչ թողին հակառակութիւնք հողմոցն ընդդէմ բախելոյ ի հրամանէն Աստուծոյ` նաւաց ցորենոյ գալոյ: Եւ ի սաստիկ սովոյ յերկարութեամբ զօրանալոյն` ցրուեցաւ ամենայն բազմութիւն ժողովրդեանն հայոց եւ տաճկաց, որ անդ հաւաքեալ էին գալով յայնկոյս ծովոյն, որ օթայախացիք կոչէին իւրեանքն կաֆացիք: Եւ ի լինել սովին` ոմանք յԸստամբօլ եկին եւ ոմանք ի Թրակիայ, որ Ուռումէլ ասի, ի Վառնայու անցանելով` մինչեւ ի Պէլըրղատ, մինչեւ ի Պուղտանաց աշխարհն եւ ի Լեհացն: Եւ այլք բազումք` ի յԱնատօլ ի կողմն Նիկոմիդացւոց եւ Բութանացւոց եւ Ասիացւոց, սփռելով ի մեջ օտարասեռ ազգաց, բուծանելով մինչեւ ցայսօր խնամօքն Աստուծոյ:

Եւ յետ այսր գործոյ եղելոյ յարդար իրաւանցն Աստուծոյ, նա' յետ այսքան սաստից պատժոց եւ ցուցական նշանի եղելոյս, ո'չ զարթնուին ի խոր քնոյ յիմարութեանցն, եւ զգալով թէ վասն ո՞յր աղագաւ է պատիժ արժանի պատուհասիցս ի վերայ ինքեանց եւ աշխարհին, մինչեւ պատժապարտն եւ գլուխն չարեաց չարաչար կործանումն եղեւ ամենայն տամբ իւրով ի սատակչաց ոմանց` այն Սարու Սաֆարն, որ ինն ոգով խողխողեալք եղեն, զոր հայցեմք ի Տեառնէ, զի ոչ համարեսցի հոգոց նոցա այլ մեղս զոր մարմնով կրեցին:

Յետ այսորիկ ապա լրջացեալ յիմարական գինարբութեան թմրութեանցն եւ զարթելով ի խորութենէ քնոցն, եւ ապա գիտացեալ զանաչառ վրէժխնդրութիւն դատաստանացն Աստուծոյ, որ դատեաց զնոսա, եւ ապա ի մի վայր ժողովեալ եպիսկոպոսն ծերն` Խաչատուր անուն, որ սրբակաց ասացին, եւ մեր ոչ տեսեալ զնա, զգուշացուցանելով նոցա վասն մեր տարապարտ անարգաբար եւ թքալից հարկանումն եւ հալածումն, եւ զգիր անիծիցն ի վերայ աշխարհին առ ոչինչ համարելոյն սակս եղեւ այս ամենայն ցասմունք եւ պատուհասք: Եւ մեք այլ զայնքան ժամանակն յամելով յԵրուսաղէմ, որ չեն ձեռնհաս մեզ եւ շուարեալ կու յափշին, չեն գիտեր զինչ առնեն: Մի ոմն յառաջեալ ասաց յիւրեանցմէն թէ` ես յԸստամբօլ լսեցի, որ Յակոբ վարդապետին վաքիլութեան նամակագիր է տուել վասն մեր: Ոնց լսելով նոցա յառնէն յայն, կու կոչեն զմեր սիրելի Խօճայ Պաղշին եւ կու պաղատին նմա թէ` հարկ եղեւ քեզ գնալ ի Կոստանդիանուպօլիս, լինի թէ այն վարդապետն եկեալ է յԵրուսաղէմայ, եւ թէ ոչ է եկեալ` Յակոբ վարդապետէն առնուս, որ նորա վաքիլ երաշխի է, գիր արձակման եւ նամակ օրհնութեան առնուս, եւ գաս, որ արձակինք ի կապից եւ ի բանադրանաց ամենայն երկրովք եւ բարձցի ցասմունք եւ ամենայն պատահարք յաշխարհէն մերմէ: Եւ գրելով Խաչատուր եպիսկոպոսն բանս զղջականս առ մեզ եւ առ վարդապետն Յակոբ, եւ եկեալ Խօճայ Պաղշին ի յԸստամբօլս եւ ոչ գտանելով զմեզ, այլ զվարդապետն Յակոբ: Եւ տուեալ զգիր զղջանաց մեղայիցն եւ զյըղձանացն ի վարդապետն, եւ բազմաց թախանձելովն, գրէ վարդապետն արձակման եւ օրհնութեան եւ տայ ի Խօճայ Պաղշին: Եւ յորժամ տարեալ զգիր արձակմանցն եւ օրհնութեանցն ի Կաֆայ քաղաք, եւ յորժամ ընթերցան, յոյժ ուրախ եղեն ամենեքեան, եւ առժամայն տեղեաց երկին զանձրեւ սաստիկ յոյժ, եւ յայնմ հետէ դադարեցան ամենայն ցասմունք պատահարաց: Եւ յայնժամ ետ երկիր զպտուղ իւր եւ եղեւ լիութիւն ամենայն բարեաց եւ ամենեքեան գոհանալով փառաւորեցին զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին այժմ եւ միշտ:

[35]

Դարձեալ դարձայց յոճ կարգին, որ թիւն ՌԾԵ (1606) էր, յորժամ էաք մեք յԵրուսաղէմ յաստուածակոխ սուրբ քաղաքին, նա' Կիպրոսի հոռմն գլուխ քաշեցին եւ զօրաժողով լինելով ի խառնախաղինճ ռամիկ ժողովրդոցն եւ կամեցան ապստամբութիւն առնել յիշխանութենէ թուրքացն առանց գլխաւորի եւ իշխանի, ի խրատտուէ ումեմն աբեղայէ եւ սուտ հաքիմ բժշկէ եւ սուտ մարգարէէ, որ ստութեամբ պատրելով զամենայն ազգն յունաց թէ` ես ուսեալ եմ ի գրոց սրբոց եւ ազդեցութեամբն յԱստուծոյ ինձ ազդ եղեւ տեսլեամբ, որ վերջ եղեւ տաճկաց իշխանութիւնն. արդ այսուհետեւ ժամ է նոցա տկարանալ եւ մեզ զօրանալ. այլ եկայք սպառեսցուք զնոսա սրով եւ բրովք եւ բարձցուք զնոսա յերկրէ մերոյ: Եւ զօրաժողով լեալ էին մինչեւ ցութսուն հազար արանց ռամկական դասուց: Եւ ի դիզանալ նոցա եւ յամբոխելն կու պատահի նոցա այր մի մսագործ, որ խասապ ասեն, անուանի եւ երեւանի` յերկրէն Կեսարու, ի ժամանակին յայնմիկ բնակելով ի Կիպրոսս ի Կոստանդինայ քաղաքին իշխանանիստ, որ այժմ Լեւգոշտ ասեն, եւ անտի ելեալ կնոջմով եւ որդովք շրջելով ի գեղջորէքն, որոնելով արջառս եւ ոչխարս ի սպանդութիւն առնելոյ աղագաւ եւ անկանելով ի ձեռս նոցա: Եւ նոքա կարեալ զնա, ասելով թէ` ե'կ, լե'ր կցորդ ընդ մեզ հեղման արեանց, եթէ ոչ չարաչար սպանցուք զքեզ, եւ զորդիսն քո եւ զկին քո ընդ քեզ կորուսցուք եւ բարձցուք զանուն քո յերկրէ: Եւ պատասխանի արարեալ այրն այն մսագործ ասելով, քա~ւ լիցի ինձ առնել զայդ գործ չար, եւ մեք նժդեհ եւ պանդուխտ գոլով` ազգայնովք մերովք բնակեալ եմք աստ, ոչ կարեմք իշխել առնել զայդ զոր ասէք հարկել ձեզ ինձ, վասն զի երկնչելով ի յահէ թուրքացն, յորժամ լուիցեն թէ հայ ազգ լինելով ընդ ձեզ, վասն իմ պատճառին զամենայն տառապեալ վշտատես ազգն մեր սրոյ ճարակ կառնեն, եւ զմնացեալն ի գերութիւն կու վարեն, յափշտակելով զկանայս եւ զորդիս մեր ի ծառայութիւն ստրկութեանց: Եւ մանաւանդ դաշն եւ երդման գիր կայ ի միջի մերում, որ մեք ձեռք չյերկարեմք եւ ոչ սուր ամբառնամք ի վերայ նոցա: Եւ յորժամ զայսպիսի հրաժարական բանքերս լսելով ի նմանէ` բորբոքեցան սրտմտելով եւ բարկութեամբ, դիմեցին ի վերայ նորա հարկանելով, անխնայաբար խոցոտելով: Եւ հրամայեալ չար իշխանի նոցա կենդանոյն ճեղքել զորովայնս նորա, եւ հանելով զխասապ նորա եւ զլեարդն հանդերձ սրտիւն, մասն մասն բաժանելով, արենաթաթախ ճաշակելով ի զովացումն հրաբորբոք սրտից իւրեանց եւ զբովանդակ մարմին ի հնոցին արկանելով: Եւ այսպիսի նահատակութեամբ վաղճանեցին զերանելին, եւ մնաց կինն որդոցմովն ի ձեռս նոցա: Եւ առ ահի նոցա կինն աղայիւքն ի հաւատս նոցա դառնալով եւ զգեցուցանելով կնոջն զիւրեանց կանացի հանդերձսն, նոյնպէս եւ որդոց զգեցուցանելով: Եւ արգելին յեկեղեցի մի ի գեղջն Պաֆու` մինչ դառնայցեն ի պատերազմէն:

Եւ յայնժամ ելեալ փաշան, որ տեղոջն եւ ամենայն երկրին էր իշխան` Խոսրով անուն եւ ձայն արարեալ ամենայն զօրաց եւ զօրավարաց եւ զօրապետաց իւրոց եւ երկրին, եւ եղեւ բանակ մեծ եւ գնալով ի վերայ նոցա եւ յանձնելով զմեծ քաղաքն ի հայոց ազգն, տալով նոցա սպառազինութիւն, զի ամենայն զգուշութեամբ պահեսցեն զքաղաքն, մինչեւ դառնայցեն ի պատերազմէն. եւ արարին այնպէս: Եւ ելեալ մեծաւ ամբոխիւ եւ յաճապարեաց եւ յեղակարծում ժամու անկանելով ի վերայ նոցա եւ խմբեցան ի պատերազմ: Եւ զօրացան Աստուծով տաճիկքն եւ տկարացան հոռոմքն, զի ոչ էր Տէր Աստուած ընդ նոսա եւ ոչ էին Աստուծով գործեալ, վասն որոյ ոչ կարացին ժամ մի ընդդէմ կալ տաճկացն եւ անխնայ կոտորեցին զխառնախաղինճ ազգն հոռոմոց անձինս քառասուն հազար: Եւ այլքն փախստական լինելով ի լերինս եւ ի մացառս եւ միջնորդ անկանելով այլոցն, ածին ի հնազանդութիւն խնայելով վասն խարաճին, վասն այնորիկ զկոտորելոց խարաճն` քառասուն հազարիցն ի մնացելոցն հրամայեցին առնուլ մինչեւ ցայսօր:

Եւ յետ դարձին ի պատերազմէն փաշան ամենայն զօրօքն եւ պատահեցան ի գեղջն, ուր կինն մսագործին որդովքն ի յարգելանոցի կային յեկեղեցի: Եւ յորժամ լուաւ կինն զձայն գուժին զօրացն թուրքաց, աղաղակելով ի ներքուստ առ արտաքս, եւ լուեալ զձայն աղաղակի կնոջն եւ մանկանցն եւ մտին ի ներքս, եւ կինն պատմեաց նոցա մի ըստ միոջէ զամենայն անցս աղէտիցն, զոր արարին չար ժողովն յունաց, եւ ամենեքեան ողբացին եւ աւաղեցին եւ գթացին ի նոսա եւ առեալ տարան հասուցին ի յազգս եւ յընտանիս իւր:

Եւ յորժամ գնացին ի պատերազմել, յանձնեցին զմեծ քաղաքն ի հայք եւ ետուն հրաման ի սպառազինել եւ շրջել ընդ պարսպաւ քաղաքին եւ այնպէս արարին: Վասն այնորիկ մեծ պատուով ունին տեղացի տաճիկքն զազգն հայոց որ անդ` հաւասար ինքեանց մինչեւ ցայսօր ժամանակի:

[36]

Եւ յայսմ ամի եւ թվի, յորժամ էաք յԵրուսաղէմ, նա' տէրն Քիլիսոյ` Ճանփոլատն ապստամբեալ էր եւ ջալալի լինելով` զՀալապ եւ զՇամ խիստ նեղ էարկ, մինչեւ յԵրուսաղէմ այլ հիսար կրեցաք եւ ի նեղ անկաք: Յետոյ Մուրատ փաշան կոտորեց զամենայն ջալալի զօրս նորա ի Հալապ, եւ ինքն երեք հարիւր ոգով հազիւ զերծեալ մազապուրծ լինելով անկանելով ի Քիլիս եւ առնելով զմայրն եւ զփոքրիկ տեսլեամբ գեղեցիկ եւ գնալով առ թագաւորն ի Կոստանդինուպօլիս ի հնազանդութիւն եւ տալով զմայրն որդովն հանդերձ պատանդս թագաւորին եւ զանկատ առնելով ի ձեռանէ Նասուֆ փաշային եւ այլոցէն թէ` նոքա զիս ոչ կամաւ ջալալի արարին: Բազում ջալալի զօրօք գային ի վերայ երկրին եւ աշխարհին իմոյ` յաւարի եւ հրձիգ առնել: Ես այլ առ նոցա ահից զօրս անթիւս գումարեցի ընդդէմ նոցա, զի յաղթեցից նոցա եւ ազատիցեմ զաշխարհն իմ, եւ ժողոված զօրս ջալալի դարձան, այլ ոչ կարացի հնազանդեցուցանել ինձ: Եւ ստոյգ եւ իրաւ` այնպիսի խաղաղասէր եւ աշխարհաշէն էր, եւ ի բուն պապանց ի վեր ունէին զիշխանութիւն երկրին իւրեանց, զոր յակամայ չարացուցին: Եւ այսպիսի աղէտիւք պատմեաց թագաւորին, եւ թագաւորն գթացեալ ի նա, ետ փաշայութիւն զՊուտում, զտեղի Հասան պէկի` եղբօր Ազիճուն: Եւ գնացեալ անդէն եւ զօրքն, որ սովոր էին ջալալութեան, կամեցան գործել ըստ սովորութեանն իւրեանց եւ պոստնացիքն անդէն սպանին զինքն եւ զջալալի զօրսն իւր, որպէս զՀասան պէկն արարին: Եւ որդին փոքրիկ եղեւ այր կատարեալ եւ եղեւ մեծ փաշայ եւ ղափտան ի վերայ ծովուց եւ Ճանփոլատ օղլի անուանելով եւ է կենդանի մինչեւ ցայսօր:

[37]

Եւ դարձեալ յայսմ ամի եւ թվի ՌԾԵ (1606)ի տակաւին մինչդեռ էաք յԵրուսաղէմ երկու ամ, բնակելով անդ վասն անդորրութեան եւ սրբութեանց տեղոյն եւ ապահով գոլոյն ի բարկութեան ժամանակին, ի յառաջնորդութեան սրբութեանց տեղոջն Տէր Դաւիթ ամենաշնորհ եպիսկոպոսին, եւ Գրիգոր խարազնազգեստ չորակեր եպիսկոպոսն մեր, որ այժմոյս է առաջնորդ, յայնմ ժամանակին մոնոզոն էր եւ լուսարար Սուրբ Յարութեանն: Եւ էաք ի միասին բազում առաքինի խստակրօն եղբարց` նախասկիզբն միանձանց Պարոն Ճգնաւորն իւր աշակերտօքն, որպէս վերոյ գրեցի, եւ Սարգիս եպիսկոպոսն` խստակրօն, խարազնազգեստ չորակերն եւ Տէր Կիրակոսն Տրապիզոնցի` ամենիմաստ ընթերցող ներկուռն եւ եօթնապատիկ առաւել խստակրօն եւ չորակեր եւ անինչք եւ ամենայն առաքինութեամբ զարդարեալն` տեսականաւն եւ գործնականաւն, եւ միւս այլ Տէր Սարգիս ճգնաւորն խստակրօն, որ յառաջն ընչաւէտ էր եւ յետոյ օրինակ առնելով զՍարգիս եպիսկոպոսն եւ զՏէր Կիրակոսն եւ նախանձաւոր եղեւ շնորհաց լաւին ըստ Առաքելոյ, եւ նա մերկացաւ յինքենէ զամենայն զոր ինչ ունէր, բաժանեաց կարօտելոցն, մինչեւ զոսկետուփ զարդարած գրեանսն, որ համբուրելոյ աղագաւ չէր ի ցոյց տար բնաւ մարդոյ, որպէս ես աղաչեցի բազում աւուրս վասն օրինակի` զքարոզագիրքն չետուր: Երբ ծագեաց նշոյլ ողորմութեանն Աստուծոյ ի սիրտս նորա, նա' յանկարծ զղջաց, որ զայնպիսի ոսկիազարդ գրեանսն զամենայն եդիր յիշատակ Սուրբ Յակոբայ, զի անխնայ ընթեռնուցուն ով ոք որ է, որ եւ ինձ շնորհեաց ծածկոց եւ ղաւլեխ աստուածաշնչիս, որ դեռ կայ մինչեւ ցայժմ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի:

Նա' որպէս գրեցի թէ էաք ի միասին, եւ ես յառաջագոյն պատմեցի նոցա, որ յԵգիպտոսէն գնացաք ընդ Սիմէոն աշակերտին մերոյ ի մեծն Իսկիտէ, եւ շրջելով ի յանապատսն, տեսանելով զամենայն կարգս եւ զսահմանս եւ զվարս նոցա, ոչ պակաս գոլով յառաջնոցն սուրբ հարանց վարուց սրբոցն: Եւ յորժամ պատմեցաք նոցա զամենայն լիով որպէս տեսաք իսկ, եւ նոքա ցանկացան եւ սկսան ասել մեզ թէ` ե'կ, լե'ր առաջնորդ մեզ եւ գնամք Իսկիտէ, զոր նոքա ողոքանօք խնդրէին լինել անդ, կամ զայլ ոք յղարկել յազգէս հայոց, որ յառաջն բազումք են կացեր եւ շատ գրեանք կայր անդ: Եւ ես ասացի թէ` այնպէս եղիցի որպէս կամիք: Եւ խորհեցաք ի միասին հնգետասան ոգի, եւ ես յանձին կալայ վասն նոցա ամենայն կարեացն` ի հեռաստանէ բերելով զամենայն պիտոյս նոցա: Մինչ յայս ուխտիս վերայ լինելով, Տէր Կիիակոսն մտափոխեր է թէ` ես ի մեր Հայոց երկիրն եւ յազգին մերձ կու գնամ յիշխանութիւնն թագաւորին պարսից հայասիրին: Եւ այս ի վերնական խնամոցն եւ ի տեսչութենէ Սուրբ Հոգոյն եղեւ նորա մտափոխութիւնն, որ նախասկիզբն եւ բազմաց օրինակ լինելոց էին յանապատաւորաց յաշխարհէ հրաժարելոցն, որ եւ եղեն իսկապէս եւ կատարեցին անթերի:

[38]

Յորժամ այս խորհրդովս հաստատեցին զերեսս իւրեանց յԱրեւելահայսն, մեզ այլ կամ եղեւ գնալ ընդ նոսա անփոփոխ մտօք: Նա' ամենաչարն սատանայ եւ բարիատեացն անջատեաց զմեզ ի սուրբ երամոցն եւ ի փոքր հօտիցն յոգնահնար մեքենայիւքն եւ խառնեաց յերամակս վարազ խոզից եւ յափշտակող գայլոց, որ եղեւ այսպէս:

Եւ մինչդեռ տակաւին ուրախ էաք անճառ խնդութեամբ` յայն բարի խորհրդոցն եւ միաբանութեանն վերայ կալով, նա' զմեր Մարկոսին, որ հարազատ եւ համամայր եղբայր գոլով մեզ, որպէս գրեցաք ի վերոյ թէ` ո՞րպէս եղեւ գիւտն նորա ի Կոստանդինուպօլին, եւ յետ գտանելոյն թողաք զնա անդէն ի տեղոջն եւ տուաք յաւանդի եւ յուսումն կրթութեան գրի եւ եւ արուեստից ի մեր Բարղամ երէցն Երզնկացի, որ զձեռնադրութիւնն ի մէնջ էր ընկալեալ` զօրհնութեան աղօթսն եւ ոչ զօծման, եւ ծանօթ ի մանկութենէ: Յետ այսպէս եղելոյ, յեղակարծում ժամու առանց ուխտականացն անժամանակ եկն առ մեզ ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ եւ բօթ աղէտից մատոյց առ իս թէ` մեզ մեծ ծերագոյն քոյր է կացեր Թուրվանդայ անուն հարսնացու դստերով մի` Թամ անուն, անտէրունչ լինելով` հետ խիզանացն կուգան մինչ ի յՈւսկուտարն: Երկու ստակի իրք մի չի գտուիր որ տան վարձ փոքր նաւուց, անցանելով դէպ յԸստամբօլ ի մէջ ծանօթից. անճարակ մնալով յեզր ծովին` զուր երթալն գիտեն ոչ: Երկու պոռնիկ բոզ կանայք տաճիկ կու անցնին դէպ ի Քաղկեդոն, որ այժմ Ղատիգեղ ասեն, երկու ստակ կուտան վարձ նաւուց, զմայրն մէկ կինն կու տանի եւ զդուստր` մէկ կինն: Մէկ քանի օր կու պահեն, կու տեսնուն որ մայրն պառաւ է եւ անպիտան, զդուստր կառնեն եւ զմայրն արտաքս կու վարեն: Մայրն հարցանելով կու գտնու զմեր երկրի հայերն եւ զծանօթ գեղորէիցն, կու հասկացնէ զամենայն անցս աղէտիցն որպէս եղեալն: Եւ նոքա կու գտնուն զՄարկոսն եւ կու պատմեն նմա, եւ Մարկոսն այլ կու գնայ կառնու զքոյր մեր` գնալով դէպ մօտ աղջիկն: Նոքա կու արգելուն եւ չեն իտար, ասելով թէ` տաճկացաւ, չենք իտալիս: Կառնուն մեր ազգային Գրիգոր երէցն այլ զկնի գնալով յՈւսկուտարի զատին, եւ նոքա աղաղակելով թէ` տաճիկ եղել. եւ աղջիկն եւ մերայինք կական բարձեալ թէ` ոչ, զուր կասեն եւ բուխտան: Բազում սուտ վկայիւք կու վկայեն թէ տաճիկ եղեւ. զատին սիճիլ կենէ, զաղջիկն կու արգիլեն եւ զայլք կու հալածեն: Կու տեսնուն որ այլ փրկութեան հնար եւ ճար չի լինիր ուստեք, նա' հնար ու ճար զայս կու առնուն, կերթան մեր գեղջն երկու ենկիչարի կու գտնուն, կու ծանուցանեն նոցա, եւ առեալ տանելով զնոսա ընդ իւրեանս մինչ ի տեղի կոյսին: Եւ ասացին` եթէ տաճիկ այլ եղեւ` նա' լաւ է, եւ մեք զմեր ազգային յէ՞ր կու թողումք օտարացդ ի ծառայութիւն, կու տանիմք` թո'ղ մեզ խզմաթ այնէ. զայս ասելով` բռնութեամբ կու առնեն տանին: Մարկոսն մուրանալով յեկեղեցիքն` մէկ քանի ղուրուշ կուտան վարձ ստիցն. երկու ազգային հանճարեղ եւ քաղցրաբան բարի կանանց միջնորդութեամբ կառնուն ի նոցանէ եւ կուտան ի ձեռն Մարկոսին թէ` ուր կամիս տար: Եւ տարեալ Մարկոսին ի տունս մէկ բնիկ քրիստնէի մի տուն գաղտ, որ իւրեանց բառովն Կուճչուք Սարգիս Չալապի ասեն, տալով նոցա ի սպասաւորութիւն, եւ մայրն մնալով անտէրունչ: Ամենքն դեռ եկածք աղքատք եւ տնանկք եւ չքաւորք եւ մուրողք` ամենայն ոք հոգայր զանձին իւրոյ զհոգ եւ ոչ զեղբօր կամ զազգատոհմի եւ կամ զընկերի, վասն որոյ անխնամ մնալով եւ անայցելու` վասն վտանգի գոլոյն եւ յանճարակութենէ իւրովի գնալով, ի տուն մի տաճիկի անկանելով եւ մնալով ի ծառայութիւն նոցա: Եւ յորժամ եկեալ Մարկոսին պատմեաց մեզ առաջի նոցա զմեծ թշուառութիւնս զայս, սկսան ստիպելով հարկել զմեզ` գնալով ի Բուզանդիայ այց առնել մոլորելոցն եւ գտանել զկորուսեալքն, եւ վկայ բերելով զբան Առաքելոյն թէ` Ոք զազգայինս ի թշուառութիւն տեսանէ եւ ոչ օգնեսցէ, քան զանօրէնն անօրէն է եւ ի հաւատայն ուրացեալ, մանաւանդ որ հաւատոյ լինի թշուառութիւն, եւ այլ վկայութիւնք բազում ի սուրբ գրոց: Եւ այսպիսի բանիւք ոչ կամեցան գնալ ընդ ինքեանս, այլ միաբանութեամբ ուղարկաւորք եղեն զմեզ ի Բուզանդիոնս:

Եւ մեր յուղի անկեալ եկաք ընդ ցամաքով եւ ընդ ծովօք, բազմավիշտ կրիւք հասաք յԸստամբօլս, ազատեցաք զքոյր մեր ի ձեռաց այլազգոյն եւ զդուստր նորին ի Էնկիչարեացն կասկածմանէն, որ կասկած կարծեաց գոյր թէ` գոնէ կրկին խնդիր առնեն, որ երբեմն կու յիշեցուցանեն եղեր եւ կու հարցանեն թէ` ո՞ւր իցեն եւ զի՞նչ եղեն: Եւ յորժամ եկաք, ասացին մեզ մերձաւոր ազգայինքն մեր զնոցա յիշեցուցանելն հանապազօր: Եւ գնացեալ մեր ի բնակութիւնս հարազատ հօրեղբօր մերոյ եւ կոչելով զնորչարիքն (եէնիչէրի) անդէն եւ մէկ մէկ բարակ լալիս փակեղ գլխոյ գնելով առաջին նոցա պարգեւս, եւ բազում թախանձանօք հազիւ ընկալան զպարգեւեալսն ի մէնջ եւ վերստին շնորհեցին մեզ զամենայն վնասն մեծաւ երդմամբ անյիշաչար լինել, զոր հատուսցէ նոցա Տէր որպէս եւ գիտէ: Եւ մեր հանեալ ի տանէ Սարգիս Չալապուն եւ ամուսնացուցաք ընդ կիսասարկաւագի մի քաջ ուսեալ զուսումն ի մօրեղբօրէ իւրմէ` Թադէոս կրօնաւորէ առաքինոյ, եւ օրհնեցաք քահանայ, եւ այժմ են ի սիլայ, եւ ծերունի քոյրս կենդանի գոլով ընդ նոսա:

Եւ վաղվաղակի յետ բազմավիշտ նեղութեանցն ազատուելոյն այնոցիկ, եկն եհաս մեզ ա'յլ նեղութիւն մեծ եւ յարուցմունք սատանայականք եւ ցաւք անբժկելիք եւ խռովութիւնք անհաշտելիք եւ ատելութիւնք անսիրելիք: Զնոսա ազատեցալ եւ փրկեցաք, որք մոլորեալք էին եւ կորուսեալք` գտաք եւ դարձուցաք, սակայն մեք մոլորեցաք եւ կորաք զանդարձ եւ զանգիւտ կորուսսան յաւիտենից, եւ զնոսա զերծուցաք ի փորձանաց, բայց մեք անկաք ի փորձութիւնս անզերծանելիս ընդ յերկար ժամանակս ի նեղութենէ եւ ի վշտաց սուտ եւ իրաւ, նախանձոտ եւ աչաղկոտ եղբարց եւ ի քսմոս եւ ի բանսարկու քահանայից եւ ժողովրդականաց ոմանց, որ գրգռեցին ընդ մէջ մեր եւ ընդ Կեսարացի Մեծ Գրիգոր վարդապետին` համանունին մեր, որ բազում վիշտս եւ անհանդուրժելի նեղութիւնս եւ տառապանս կրեցաք ի միմեանց եւ հալածանս ընդ յերկար ժամանակս` որ էր յայնմ ժամանակի թվ. ՌԾԶ (1607), որ սկիզբն եղեւ երկանց չարութեանց եւ եկաց մինչեւ ցայսօր ժամանակի, որ է թվ. ՌՁԳ (1634) եւ է մինչեւ ի մուտ չորրորդին ի նոյեմբերի ե.:

[39]

Դարձեալ դարձայց յառաջին ոճ կարգին, որ թվ. ՌԾԶ (1607) էր, յորժամ եկաք ելաք ի յԸռատօզս փոքր (Ռոտոսթօ), որ այժմ Թաղի (Թէքիրտաղ) ասի վասն փոքր լերինն հուպ լինելոյ, նա' Յակոբ վարդապետն աստ էր եկեալ յԸստամբօլու` մեծամեծաց հրովարտակօք եւ հրամանագրով թագաւորին Սուլթան Ահմատին եւ նպաստ սատարութեամբ Խալիլ փաշային, որ էր յայնմ ժամանակի ենկիչարի աղասի եւ էր տեղացի եւ մօտակայ ազգային Յակոբ վարդապետին, եւ բերեալ յամր եւ ֆաթվա, որ ի հոս եղած նոր եկածու ժողովրդեանն, որ են ամենեքեան ի մեր երկրէն եւ մեր գեղորէիցն, չտան ազգ եւ ագինք մեր էին, նոցա ամենեցուն առաջնորդելոյ հրաման էր առեր, մանաւանդ եկեղեցոյ շինութեան աղօթարանի: Եւ մեք այլ ի նոյն ժամին պատահեցաք, որ երկու աւուրց եկած էր. եւ յորժամ հանդիպեցաք միմեանց, յոյժ ուրախութեամբ ընկալաւ մեզ, որպէս գթայ հայր ի վերայ որդոյ սիրելոյ, այնպէս գթաց ի վերայ մեր, զի ողջամբ ընդունեցաւ:

Եւ կացաք վեց եօթն օր ի միասին եւ գնացաք զժողովրդանոցի աղօթարանից տեղին տեսաք, եւ յորժամ յետ դարձաք ի տեղի իջեւանի վարդապետին, եկին ամենայն քահանայքն բազում ժողովրդովք եւ սկսան գանկատ առնել մեզ ի չար քահանայէ յօտարէ միոջ Ղազար անունէ` մականուամբ Նաղաշ կոչեցելոյ: Եւ վարդապետն ընդ նոսին վկայելով զանաստուած ամբարշտութեան գործոց նորա զչար եւ զվատ, որ ի յաւագ ուրբաթի աւուրն, որ չար սովորութիւն էր եղեալ ի մէջ հայոցս, որ ընդ լուսանալ յառաւօտին ժամին արձակին գրոհ տալով այր եւ կին, քահանայք, աշխարհականք, մայրք եւ մանկունք ի գերեզմանքն ընթանային քահանայական աղօթից օրհնութեանց պատճառաւ, եւ առանց ճաշու աղօթից ժամին, որկրամոլէին կերակրովք եւ ոմանք գինարբեցութիւն առնելով, զոր աստուածաբան վարդապետք մեծաւ տաժանմամբ հազիւ կարացան հատանել ի չար սովորութեանցն, որ տակաւին ի տեղիս տեղիս ի կոյր տեղրանքն գեղորէից նոյն սովորութիւնն չար կու գործի: Եւ զնոյն չար սովորութեամբն կու գնան կերակրովք յորկրամոլութիւն, եւ քահանայքն արծաթասիրութեան ագահելոյ ախտին աղագաւ կու վիճին ի հետ Նաղաշ չիրիցին իբր օտարոտի գոլով, եւ Նաղաշն մեծամտելով թէ` ես յառաջակայ եմ քան զձեզ` ի յԸստամբօլու պատրիարգական վաքիլերաց հրամանովք եկեալ: Այսպիսի գժտութեամբ հակառակելով, մարտնչելով, մինչ գտնալից առնելով զչար Նաղաշն զայն, եւ նա յարուցեալ առ վշտին` շտապ կու գնայ առ զատին ի մատնութիւն զամենայն ժողովուրդն, ասելով թէ` ես սոցա մեծ փափազն եմ ի վաղ ժամանակաց հետէ, եւ մեզ օրէն է որ զինչ անցանք որ անցանի ընդ մարդիկ եւ ընդ կին, զամէնն մեզ ասել պարտին. դոքա զինչ որ գործեն չար, զամէնն ինձ կու խոստովանին: Զքաղաքիս մսըլմներացն կանայքն եւ զաղախնայքն զամենեսեան կու պղծեն. ահա' ասացի ձեզ զստոյգն: Եւ այլ բազում չարախօսութիւնս առնելով դատաւորին եւ ամենայն մեծաց քաղաքին, եւ դատաւորն կոչելով զամենայն գլխաւորսն տաճկաց, ասելով նոցա զասացեալս ի չար քահանայէն ի լսելիսն ամենեցուն, եւ ասելով թէ` հաճո՞յ է ձեզ զայդ գործ, զոր գործեն ընդ կանայս ձեր հայերքն, եւ նոցա պատասխանելով առ դատաւորն թէ` այդ ի՞նչպէս չար զրոյց է որ մեք ղապուլ ենեմք: Դարձեալ պատասխանի առնելով դատաւորին առ քաղաքացի մեծամեծաց եւ փոքունց թէ` իմ հրամանն այս է, որ վա~յ այն մսըլման եղածին եւ կամ եռլու կավուրին, որ երից աւուրց յետոյ երմանի անուն մարդ կամ կին մարդ ի տուն թողու վարձաւոր կամ անվարձ: Ի դուրս արարէ'ք ի տանց ձերոց եւ հալածէ'ք ի քաղաքէս եւ յամենայն սահմանաց ձերոց: Եւ զայս բօթալի չար հրաման լսելով ի դատաւորէն` գնացին ի տունս, վարեցին զամենեսեան ի յարկաց իւրեանց եւ լցին ի պողոտայս քաղաքին եւ արտաքոյ ի բացեայ` ի մեծի շաբաթի ճրագալուցի աւուրն, որ ոմանք եղաճառ հայս էին աճառել եւ ոմանք կերակրիկ էին դրել յեփոց վասն լուծելոյ երեկոյին զպահսն: Նա' զխմոր հայսին եւ զկերակուրն կիսեփ պուտաներովն ի դուրս լցին. որպէս զորդոցն Իսրայելի ի Փարաւոնէ յելսն Եգիպտոսէ: Անդ էիր տեսանել զաղաղակ վայիցն եւ զկականումն մարց եւ մանկանց եւ զգոչումն եւ զհառաչանս ծերոց եւ զաւաղել կոյսից եւ նոր հարսից: Եւ յետ այս եղկութեանցս, յորդահոս անձրեւ իջանել յերկնից եւ լինել տղմուտ եւ ցուրտ, ահ երկիւղ ի յափշտակողաց եւ ի թալանողաց, եւ եղաք որպէս զոչխարս մոլորեալ եւ անտէրունչս անկեալք ի ձեռս գայլոց փողոտողաց: Եւ զինչ առնելն ոչ գիտէաք. շատք ասացին թէ` երբ քահանայ անուն զմեզ յայս հալս հասոյց, մեր դեռ եկած հալածականութիւնն յերկրէն մերոյ բաւական չէր ի պանդխտութեան տեղիս, որ զմեզ յայս հալս հասոյց այսպիսի հրաշալի աւուրքս: Թէ երբոր այսպէս արար քահանայ անունն, մատնեաց ի մահ զայսքան բազմութիւնս, նա' այսպիսի հաւատս չէ' պիտոյ մեզ. վաղն ընդ լուսանալն կերթամք ի դատարանն, կու դառնամք յօրէնսն Մահմէտին եւ յուրացութիւն հայրենի հաւատոց եւ կու նմանիմք նոցա: Եւ այլ բազում հայհոյութիւնս խօսէին, զոր չէ արժան յիշելոյ: Եւ մեք քահանայքս եւ իմաստուն երկիւղածք ի ժողովրդոցն, յանդիմանական բանիւք խրատելով զանաստուած մտածմունս նոցա, բերելով օրինակ զՏեառն մերոյ զչարչարանսն, զմատնութիւնն ի Յուդայէ եւ զանմեղ դատապարտութիւնն ի քահանայից եւ զխաչիլն ի Պիղատոսէ, եւ զմեր Լուսաւորչին հնգետասան ամաց դժնդակութիւն չարչարանացն եւ այլ օգտակար բանս աստից եւ անտի խօսել, հազիւ կարացաք զիջուցանել զչարաչար սրտմտութիւն բարկութեան նոցա:

Եւ խորհեցաք հնարական խորհուրդս փրկութեան եւ ազատելոյ ի դժնդակ եւ մահառիթ հալածմանէս յայսմանէ, եւ ընդ լուսանալ վաղ առաւօտին գնացաք ի դրունս մեծամեծաց քաղաքին եւ լալական ողբովք ծանուցաք զչարաչար մատնութեան պատճառն մեր ի չար քահանայէ ումեմնէ յօտարոտէ` վասն ագահութեան: Եւ չունէաք ոչինչ, որ կաշառս տայաք` վասն կարի աղքատութեանն, եւ խոստացաք զանձինս տալ ի վարձակալութիւն այգեստանեաց եւ այլ գործոց մշակութեանց, ոմանց քառասուն, ոմանց երեսուն եւ այլոցն ըստ չափու նոցին, եւ ապա հազիւ կարացաք ի գութ ածել զնոսա: Եւ յետ այսր բանից յուսացուցին զմեզ մխիթարական բանիւք եւ իւրեանք գնացին առ դատարանն ի դատաւորն ի դատաստան վասն անիրաւ դատապարտելոցս, եւ ասացին ցնա թէ` վասն է՞ր այդպէս անիրաւ դատապարտութիւն արարեր խեղճ հայերացն մէկ չարկամի խօսօք` առանց վկայութեանց, եւ դու ունի՞ս հրաման ի թագաւորէն, որ այդպէս արարիր: Մեք կու տեսնանք եւ կու լսեմք հանապազ, որ Ըստամբօլ սա հալ տուն կայ, որ երմանի քիրիճիք կան ոչ. մինչ ի տուն թագաւորին, որ Ախոռկաբի ասեն, խառն կու շրջին, դեռ այդպիսի չար շնութեան գործ ով ոք լսողք կան ոչ յերմենեցն: Զինչ ամենայն Ըստամբօլու մեծամեծք եւ փոքունք առ հասարակ ղապուլ կենեն եւ կու ընդունին, մեք այլ կու ընդունիմք թէ զինչ որ են: Եւ արդ` տո'ւր հրաման, որ դառնան յիջեւան տեղիս իւրեանց. ղարիպութիւնն եւ պանդխտութիւնն իւրեանց բաւական չէ՞, որ այդպէս դառնագոյն չար տանջանաց այլ հանդիպեցնէք իւրեանց մեծ պասկալից օրերն: Նա պատասխանի արարեալ ընդ նոսա, ասելով թէ` ես ի՞նչ այնեմ, իւրեանց սպիտակամօրուս մեծ փափազ մի ասաց: Եւ զամենայն քահանայքն տարին ի դատարանն թէ` ո՞վ է ի սոցանէ, որ սրախողխող առնեմք զինքն, որ շատոց օրինակ լինի: Այդ զրուց մեր անուանն այլ չի վայելեր, շատ ամօթ եւ մեծ նախատինք է մեզ: Նա' Ղատին ասաց թէ` ով ոք չեն ի դոցանէ իբրեւ զնա: Եւ մեծաւ ցասմամբ սկսան խուզել եւ որոնել յամենայն տեղիս զնա եւ ոչ գտին. այլ նա մտեալ ի փոքր նաւակ մի, գնալով փախստեայ յԸստամբօլ: Եւ դատաւորն մունէտ հանեալ ի քաղաքին ի ձայն բարձր աղաղակելով թէ` զերմանիքն ի տուն առէք, եւ ոչ ոք մի' կարասցեն կալ ընդդէմ հրամանաց դատաւորին եւ ամենայն մեծամեծաց քաղաքիս: Ապա դարձաք ամենեքեան իւրաքանչիւր ի տեղի իջեւանի մեր:

Եւ ելեալ ամենայն քահանայքս` մեր երեսփոխանովն գնացաք յԸստամբօլ առ մեր այս մեծ աւագ վարդապետս Յակոբ ի գանկատ ի Նաղաշի չար արարմանցն: Սա եբեր որ դատէր դատաստանաւ. նա' ըստամբօլցի հայերն, որ ի նոյն ժամանակին զապալին ուժովն յառաջակայք էին, չետուն թոյլ դատելոյ, այլ ի թիկունս եղեն նմա եւ օգնեցին նորա չարութեանն թէ` մեր հրամանաւն է գնացեր: Եւ ահա այսպէս պատմեցին առաջի վարդապետին մի ըստ միոջէ զամենայն աղէտաշարժ չարիսն, զոր գործեալ էր չարն այն ընդ սոսա, եւ վարդապետն վկայելով թէ` այո', այդպէս եղեւ որպէս պատմեցին դոքա: Եւ սկսան հանդերձ վարդապետիւն բազում աղաչանօք հարկ դնել ի վերայ մեր վասն չարին այնմիկ, զի ընդ գալն իսկոյն վաղվաղակի դատեսցես զնա չարաչար, զինչ որ գայ ի նորա օգնողացն` նա' ես հազըր եմ Աստուծոյ աջողութեամբն օգնել քեզ. թէ ասես` վասն է՞ր դոցա ոչ օգնեցիր, նա' ես ի մէջեր շատ ի կացեր, հանապազ ի մօտս գային հացով եւ սեղանով, զայս տեղս դեռ էի հատեր եւ առեր ի նոցանէ, վասնորոյ երես արարի եւ երկեայ, գուցէ դրժութիւն ինչ գործեսցեն եւ խափան լինիցին շինումն եկեղեցոյն: Այլ քեզ ի՞նչ կասկած կայ երկիւղի, այլ առանց ամօթոյ եւ երկիւղի արիաբար յանդիմանեա' զնա եւ զօգնողս նորա. վասն զի սոքա մարմին եւ ոսկերք քո են եւ սեպհական ժողովուրդքն ամենեքեան, վասն որոյ պարտ է քեզ քաջ հովիւ նմանելով զանձդ դնել ի վերայ դոցա եւ ընդ գայլոց գիշատողացն մարտնչել եւ հերքել զնոսա:

Այսպիսի յորդորական բանիւք քաջալերեց զմեզ վարդապետն հանդերձ քահանայիւքն եւ ժողովրդօքն, եւ ճանապարհի դրին զմեզ գնալով յԸստամբօլ: Ի հոս կենալոյ տեղիք ոչ գոյր, զի ամենեքեան նորեկք էին եւ ի տունս թուրքաց եւ հոռոմոց էին, նեղ եւ դիժար եւ անձուկ յարկաւք մտեալ բնակեալ էին, երկու տուն երեք տուն ի միմեանց վերայ ի մի տուն կային բնակեալ, ըստ բանի մարգարէութեան Մեծի Ներսէսի, որ ասէ թէ` Ելանեն ի լայն եւ ընդարձակ տներացն եւ երթան մտանեն ընդ նեղ եւ դիժար եւ անձուկ յարկաւ. հազիւ վարդապետին մէկ իջեւան մի գտեալ էին ի վերայ տնուորի հոյոյ միոջ: Վասն որոյ հարկ եղեւ մեզ փութով ելեալ գնացաք, մեծաւ տաժանմամբ հազիւ հասաք ի յԸստամբօլ, եւ եկեալ մեր քահանայքն եւ մեր ծանօթքն` ուրախութեամբ եւ սիրով ողջունեցին զմեզ եւ յետոյ ըստամբօլցի քահանայքն եւ երեսփոխաններն այլ եկին ողջունեցին եւ մեծարանօք առեալ տարան ի Սուրբ Նիկողայոս եկեղեցին:

[40]

Յայնմ ժամանակին ոչ ոք կայր ի վարդապետաց յԸստամբօլ, եւ գնալուն պէս սատանայ նենգութեան պատճառ մի յարոյց, որ եկին երկու երէց ի մեր երկրէն թէ` հա՞խ է եւ օրէ՞ն է, որ մեք քահանայ անուն լինանք` Նազարէթն, որ յայնժամն դեռ աշխարհական էր, բազում ժամանակի յետոյ քահանայ եղեւ, աշխարհական գոլով` զմեզ ի մէջ աշխարհաժողովով ատենին ի գերեզմաններն զուրար ի պարանոցերս դնէ եւ քարամբ հարկանէ, պիտի որ դատաստան առնես ընդ մեզ եւ ընդ նա: Եւ ասացի թէ` վաղիւն գայք, որ կոչեմք զամենայն եկեղեցոյ քահանայք եւ եկեղեցպաններն եւ քննութիւն առնեմք եւ ապա յանդիմանեմք զչարչարիչն ձեր: Եւ յորժամ կոչեցի, նա' եկին ամենայն եկեղեցեաց քահանայքն եւ երեսփոխանքն. յորժամ ատեան եղեւ, նա' չեկին ի կոչն գանկատաւոր իրիցանին` վասն առաւել երկիւղէ նոցա: Եւ սկսաւ Նազարէթն մեծաբանել ի վերայ մեր թէ` ոսոխքն մեր որ կու գանկտին եւ չեն իգար ի դատաստան. եւ մեք այլ զամօթի հարաք եւ արձակեցաւ ատեանն, գնացին ի տունս իւրեանց: Ոչ թէ սուտ էին որ չեկին, այլ յահէ նոցա. երկեան թէ` չկարողանայ հախէն գալոյ, յետոյ այլ խստագոյն տանջանօք չարչարեն զիւրեանքն, որպէս յետոյ եկան Սուլումանաստրցի մեծ Տէր Յովհաննէսն եւ Տէր Սարգիս վկայեցին թէ` մեք տեսաք որ ուրար արկեր էր ի պարանոց նոցա եւ քարամբ ընդ թիկանցն հարկանէին, եւ մեք այլ յԱստուած արարաք ապաստան: Նա' զայս այլ ոխ պահելով ի սիրտս իւրեանց:

Յետ այսորիկ զչար Նաղաշն հարցուկս եղէ թէ` ո՞ւր է:

Ասացին թէ` ի Կեսարիա ղրկեցին վաքիլնին զմեծ Գրիգոր վարդապետն ի բերել: Զատ յԸռատօզու տաւիին, Պարոն Ճգնաւորէն երեսուն ղուրուշ խաբեր առեր թէ` քեզ ճաշու գիրք կու գրեմ: Թուղթ ետուր վաքիլութեան թէ` առնուս զստակն, ի հետ ուխտաւորաց զրկես, զիտես որ յանճարակ տեղոջ եմք: Նա' ասացի թէ` յորժամ գայ, յառաջն զնոցա ապրանքիկն գոնեա թերեւս թափեմք ի չար ժանեացն, եւ ապա յետոյ զԸռատօզուս անցանքն, որ անցուցեր է, քննութիւն առնեմք եւ դատեմք յանդիմանական բանիւք յեկեղեցոջ:

Շատ ժամանակի յետոյ, մինչ էաք ի Սուրբ Գէորգ եկեղեցին, նա' երեկ ասին չար Նաղաշն, եւ յորժամ կոչեցի եւ մեղմաբար հարցայ վասն Պարոն Ճգնաւորին եւ հանի զնամակն եւ ընթերցայ առաջի նորա, նա յուրաստ եղեւ եւ մեծաձայն գոչմամբ աղաղակաւ հայհոյել զնոսա, եւ յորժամ սկսայ սաստել, թերեւս երկիցէ եւ ցածնու եւ լռեսցէ ի հայհոյութենէ, նա կատաղեալ բարուքն դարձաւ առ մեզ ի հայհոյութիւն եւ ի յաղտեղի խօսս անարգութեան: Եւ այլ ոչ կարացաք հանդուրժել` ասացի. ո'վ կատաղի չարութիւն, օձ, իժ եւ քարբ եւ մատնիչ Յուդայ, դու այնպիսի մեծահրաշ զատկի աւուրք յԸռատօզու մեր քահանայիցն եւ առ հասարակ ժողովրդոց գլուխն ի՞նչ անհրաժեշտ չարիք է որ անցուցեր ես. կա'ց, մնա', որ Կեսարացին գայ, ի հետ նորա դատաստանաւ քննութիւն առնենք եւ դատապարտեմք զքեզ չարաչար, որ շատոց խրատ լինի: Այլ նա այսպիսեաց փոյթ չէ ունեցեր, այլ սա ի նմանէ ուժ առեր եւ զօրացեր, նորին ուժովն լրբենի երեսօք իբր զշուն կատաղի` հաջելով ընդ երեսս մեր անասելի հայհոյութեամբ, զի ոչ կարացաք հանդուրժել, այլ յարեայ, գաւազանաւ հարի զանզգամ լիրբն զայն եւ Տէր Սիմէոն աշակերտն մեր ընդ բռամբ եհար ընդդէմ բերանոյն եւ գլխոյն եւ ի դուրս եհան: Եւ անդէն ընդ կրունկն գնալով ընդ առաջ Կեսարացուն ի գանկատ թէ` վասն քո նախանձուն զիս յայս հալս հասոյց ոմն վարդապետ անուն, զի Յակոբ վարդապետի կողմանցն է, որ հին ոխ ունեցեր Կեսարացին ի հետ Յակոբ վարդապետին ի վաղ հետէ, եւ ասացել. լուռ լե'ր, ես այնպիսեաց աղագաւ կու գամ յԸստամբօլ. զքո վրէժն այլ առնեմ եւ այլ շատ չարիք ունիմ առնել ընդ նոսա: Եւ այս եղեւ սկիզբն եւ պատճառ երկանց ցաւոց եւ յերկար ժամանակուան անհաշտ խռովութեանցն եւ ատելի թշնամութիւն նորա ընդ մեզ, որպէս գրելոց եմք փոքր ի շատէ, եթէ Տէր կամեսցի: