Նախագիր nxGir

Read in the reader, with word lookup

Գրիգոր Լուսաւորիչ, Կանոնք Գրիգորի Առաքելոյ · 1/1

ԿԱՆՈՆՔ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՀԱՅՈՑ

ԺԱ

ԿԱՆՈՆՔ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԳԼՈՒԽՔ Լ.

1 Ա Վասն քահանայից որ մեղանչեն ։

2 Բ Վասն քահանայի որ կին առնու ։

3 Գ Վասն քահանայի որ վաշխ առնու ։

4 Դ Վասն որք ուտեն ի տունս հեթանոսաց ։

5 Ե Վասն կուսանի եւ երկեակի ։

6 Զ Որ զերկրորդ կինն թողու եւ յառաջինն դառնայ ։

7 Է Որք ի տեղւոյ ուտիցեն ։

8 Ը 23 Երիցու որ գաղտ պսակ դնիցէ ։

9 Թ Վասն առեւանկաց ։

10 Ժ Որք ի ձիսն հային յագելապէս ։

11 ԺԱ Վասն իգացելոց ։

12 ԺԲ Վասն թովչաց։

13 ԺԳ Որ զկուսութիւն իւր Աստուծոյ նուիրեաց ։

14 ԺԴ Մանուկ որ առանց կնքոյ մեռանի ։

15 ԺԵ Որ զգերեզման բանայ առ անձուկ ։

16 ԺԶ Վասն որ զդիս կողոպտեն։

17 ԺԷ Վասն որք կոծ դնեն։

18 ԺԸ Վասն նշխարաց վկայից ։

19 ԺԹ Վասն որք զխառնակս անասնոց նկատեն ։

20 Ի Վասն անապատականաց ։

21 ԻԱ Վասն զհրաման մեռելոց ունել ։

22 ԻԲ Վասն ծածուկ խոստովանութեան ։

23 ԻԳ Վասն որ զկին իւր արձակեսցէ ։

24 ԻԴ Վասն որ զկին իւր թողու ։

25 ԻԵ Վասն որ արբենայ ։

26 ԻԶ Վասն որ կաշառ առնու ։

27 ԻԷ Վասն ձեռնածուաց ։

28 ԻԸ Վասն կիւրակէի ։

29 ԻԹ Վասն վայրապար նզովելոյ ։

30 Լ Վասն մոնոզոնի ։

66 ԿԱՆՈՆՔ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՀԱՅՈՑ

1 ՅԻԱ ՅԺԷ Ա. Քահանայ որ ի մեղս զառածեալ է՝ Ժ ամ ապաշխարեսցէ ջերմեռանդն սրտիւ արտասուաւք տրաւք տնանկաց ապա մտեալ հաղորդեսցի ։

2 ՅԻԲ ՅԺԸ Բ. Քահանայ որ կին առնու ՝ Ե ամ արտաքոյ Բ ՝ ի ներքս ապաշխարեսցէ եւ Բ ամս անհաղորդ կացցէ եւ ապա հաղորդեսցի ։

3 ՅԻԳ ՅԺԹ Գ. Քահանայ որ զարծաթ իւր ի վարձու տայ ՝ մերժեսցի յեկեղեցւոյ ։

4 ՅԻԴ ՅԻ Դ. Որք երթան ի տունս հեթանոսաց եւ ուտեն եւ ըմպեն անխտիր՝ Գ ամ արտաքոյ ապաշխարեսցեն ապա արժանի լիցին հաղորդել ։

5 ՅԻԵ ՅԻԱ Ե. Որ մին կուսան եւ մին երկեակ ՝ Բ ամ արտաքոյ եւ մի՝ ընդ աւրինաւք ։

6 ՅԻԶ ՅԻԲ Զ. Եթէ ոք թողցէ զերկրորդն եւ յառաջինն դարձցի ի թողեալն ՝ Է ամ արտաքոյ եւ Ա ընդ աւրինաւք ։

7 ՅԻԷ ՅԻԳ Է. Թէ ոք կերիցէ ի տեղւոյ ՝ արգելցէ զուտելն եւ տացէ աղքատաց նոյնչափ։

8 ՅԻԸ ՅԻԴ Ը. Թէ ոք գաղտ պսակ դիցէ ՝ պսակադիրն լուծցի ։

122 ՅԻԹ ՅԻԵ Թ. Թէ ոք առեւանկ արասցէ՝ պսակն անվաւեր լիցի եւ պսակեալն ում կամիցի լիցի ։

10 ՅԼ ՅԻԶ Ժ. Որ ի ձիսն յերասանան յագելապէս ՝ Գ ամս արտաքոյ եւ Ա ի ներքս։

11 ՅԼԱ ՅԻԷ ԺԱ. Իգացելոցն ՝ Գ ամս արտաքոյ եւ Ա ի ներքս ։

12 ՅԼԲ ՅԻԸ ԺԲ. Թովչացն ՝ Ե ամ արտաքոյ եւ Ա ի ներքս մեծ ողորմութեամբ ։

13 ՅԼԳ ՅԻԹ ԺԳ. Որ զկուսութիւն իւր Աստուծոյ նուիրեաց եւ ապա ապականեցաւ ՝ Է ամ ապաշխարեսցէ ։

14 ՅԼԴ ՅԼ ԺԴ. Մանուկ որ առանց կնքոյ մեռանի եթէ ի ծնաւղացն ծուլութենէ լինի ՝ Ե ամ արտաքոյ Ա ընդ աւրինաւք ։ 15 Նոյն եւ հոգաբարձուացն եւ քահանայիցն որ ծուլացան ։

16 ՅԼԵ ՅԼԱ ԺԵ. Որ զգերեզման բանայ առ անձուկ՝ Դ ամ արտաքոյ եւ Ա ի ներքս ։

17 ՅԼԶ ՅԼԲ 168 ԺԶ. Որ զդիս կողոպտեն ՝ ԺԵ ամ արտաքոյ եւ Ա ի ներքս ։

18 ՅԼԷ ՅԼԳ ԺԷ. Որք կոծ դնեն եւ զհերս խզեն եւ կամ զճակատ հարկանեն՝ նզովեալ լիցին ի կեանս եւ ի մահ ։

19 ՅԼԸ ՅԼԴ ԺԸ. Չէ պարտ ուր նշխարք մարտիւրոսաց դնին ի վերայ պատարագ մատուցանել ։

20 ՅԼԹ ՅԼԵ ԺԹ. Չէ մարթ քրիստոնէից նկատել զխառնս անասնոց առաւել կանանց պատուիրեն աւրէնք եւ որ գտցի ոք ՝ նզովեալ լիցի ։

21 ՅԽ ՅԼԶ Ի. Ոչ հրամայեն կանոնք ՝ անապատականաց մկրտութիւն առնել եւ աւրէնս տալ ժողովրդեան կամ պսակ դնել զի այս գործ առաջնորդաց է ։

22 ՅԽԱ ՅԼԷ ԻԱ. Եթէ ոք ելոյծ զհրաման մեռելոյ եւ արհամարհեաց ՝ նզովեալ լիցի ։

23 ՅԽԲ ՅԼԸ ԻԲ. Եթէ ոք ի քահանայից զծածուկ խոստովանութիւն ուրուք յայտնեաց անկցի յաշտիճանէն եւ ի կարգէ պաշտաւնէից մերժեսցի եւ մեղք չխոստովանողացն անկցի ի վերայ նորա ։

24 ՅԽԳ ՅԼԹ ԻԳ. Որ վասն պոռնկութեան արձակեսցէ զկին իւր՝ արձակեսցէ բայց Ա ամ սրբեսցի ։

25 ՅԽԴ ՅԽ ԻԴ. Այր որ զկին իւր թողու ի պատճառս աստուածպաշտութեան ՝ նզովեալ եղիցի ի կեանս եւ ի մահ ։

26 ՅԽԵ ՅԽԱ ԻԵ. Եթէ ոք արբեցաւ ի քահանայից կամ ի սարկաւագաց կամ ի դպրաց ՝ մի՛ իշխեսցէ ի պատարագ կամ ի պաշտաւն մերձենալ մինչեւ բազում արտասուաւք եւ գթով տնանկաց ապաշխարեսցէ զի արբեցողք ընդ սպանողս են։

27 ՅԽԶ ՅԽԲ ԻԶ. Եթէ ոք ի քահանայից կամ յաշխարհականաց առցէ կաշառս ՝ եկեսցէ անէծքն Սիմոնի կախարդի ի վերայ նոցա եւ կցորդ եղիցին կաշառոյն Յուդայի մատնչի եւ Գէեզի բորոտութեամբն այրեսցին ոգիք կաշառառուացն ։

28 ՅԽԷ ՅԽԳ ԻԷ. Ձեռնածուացն ՝ Ա ամ արտաքոյ եւ Ա ի ներքս հանդերձ արտասուաւք եւ ողորմութեամբ քաւեսցէ ։

29 ՅԽԸ ՅԽԴ ԻԸ. Պարտ է քրիստոնէից պատուել զաւր կիւրակէի աղաւթել եւ հանգչել ի նմա ապա եթէ ոք պահեսցէ հրէաբար՝ նզովեսցի ի Քրիստոսէ ։

30 ՅԽԹ ՅԽԵ 282 ԻԹ. Քահանայ որ վայրապար նզովէ՝ նզովեալ լիցի ի Քրիստոսէ ։

31 ՅԾ ՅԽԶ Լ. Կոյս որ նուիրէ զանձն իւր Աստուծոյ նոյնպէս եւ մոնազն մի՛ իշխեսցէ ամուսնանալ ապա եթէ գտցի ՝ ի հաղորդութենէն անկեալ հեռասցի եւ եպիսկոպոսն տեսցէ զվարսն եւ որպէս կամի՝ մարդասիրեսցէ ։