Նախագիր nxGir

Read in the reader, with word lookup

Հեթում Պատմիչ, Ժամանակագրութիւն · 1/1

[1]

Ի Քրիստոսէ

Ա (1) Յառաջին ամի ծնընդեանն Քրիստոսի եղեւ գալ մոգուցն յերկրպագութիւն:

Եւ ընծայիլն տեառն ի տա•արն:

Եւ գնալն յԵգիպտոս:

Եւ էր կայսր Հռոմա յաւուրս յայս Հոգտաւիոս, որ կոչեցաւն Աւգոստոս, որդի Հոգտաւիոս կայսեր յազգէն Էնիասոյ: Սա յետ ծնընդեանն Քրիստոսի եկաց յաթոռ կայսերութեանն ամս ԺԴ (14): Սա արար զամենայն տիեզերս ընդ միոյ իշխանութեամբ: Բայց այնպիսի մեծ կայսր ոչ էր առանց արատոյ, այլ ունէր յինքն բազում պոռնկական ախտ մինչեւ ի մերձաւորսն իւր եւ ննջէր ի մէջ ԺԲ (12) կանանց եւ ԺԲ (12) կուսից: …

/123բ/ ԺԵ (15) Մեռաւ Հոգտաւիոս կայսրն Հռոմա, որ կոչէր Աւգոստոս Կլաւդիոս. եւ յետ նորա եկաց Տիբերիոս կայսր Հռոմայեցոց ամս ԺԸ (18) մինչեւ յամի խաչելութեան Փրկչին մերոյ: Սայ էր խորթ եւ փեսայ Հոգտաւիոսի եւ կոչեցաւ Կլաւդիոս Տիբերիոս եւ էր այր իմաստուն ի պատերազմի եւ բարեբախտ եւ վարժեալ իմաստութեամբ գրոց եւ ունէր գեղեցիկ պատասխանատվութիւն, բայց էր ագահ եւ չարաբարոյ:

ԻԶ (26) Եկաց Պեղատոս դատաւոր ի վերայ Հրէից: …

Խ (40) Գրեաց Մաթէոս Աւետարանիչն զիւր աւետարանն:

Ընդ այսու ժամանակաւ էր կայսր Հռոմայեցոց Գայիոս Գալիկոլա, որ թագաւորեաց ամս Գ (3) եւ ամիսս Ժ (10) եւ աւրս Ը (8) եւ էր յաւուրս Պետրոսի Առաքելոյն: Սա էր այր ամբարիշտ եւ պոռնկեցաւ ընդ երկոսին քորսն իւր եւ ընդ դուստր քաւր իւր, զոր ծնեալ էր ի նմանէ:

ԽԴ (44) Սատակեցաւ Գայիոս եւ թագաւորեաց Կլաւդիոս, կացեալ ամս ԺԴ (14), եւ ամիսս է (7), եւ աւրս Է (7):

Ի ժամանակս սորա Մարկոս Աւետարանիչն գրեաց /124ա/ զիւր աւետարանն եւ յայնմ ժամանակի եղեւ սով սաստիկ:

ԽԵ (45) Սուրբն Պետրոս եկաց պապ ի Հռոմ: …

ԾԲ (52) Ներոն եհան ի Հռոմայ զՀրեայսն:

ԾԵ (55) ԶՊաւղոս առաքեալն տարան կապանաւք ի Հռոմ:

ԾԶ (56) Եկաց Ներոն կայսր յաւուրս սրբոյն Պետրոսի ամս ԺԳ (13), ամիսս Է (7), աւուրս ԺԸ (18): Սա խախտեաց եւ նուազեցոյց յոյժ զկայսերութիւնն Հռոմա եւ եսպան բազումք ի մեծամեծաց քաղաքին եւ էր թշնամի ամենայն բարիոք առն: Սա եսպան զեղբայրն իւր, եւ զկին իւր, եւ զմայր իւր, եւ զվարդապետն իւր, եւ այրեաց հրով զՀռոմ քաղաքն: Եւ սա արար զառաջին հալածանսն քրիստոնէից, վասն որոյ ընկեցին զնա յաթոռոյ Հռոմայեցիք եւ սպանաւ ի մէջ •անապարհին Սալայիր եւ Նոմէնդանա: …

ԿԵ (65) Սուրբ առաքեալն Պետրոս եւ Պաւղոս վկայեցին ի Ներոնէ ի միում աւուր, յետ համբարձմանն տեառն ԼԸ (38) ամի:

ԿԸ (68) Վէսպիանոս գնաց Յերուսաղէմ ի վերայ Հրէիցն:

ԿԹ (69) Նահատակեցաւ Մարկոս Աւետարանիչն:

/124բ/ Հ (70) վախ•անեցաւ Ներոն եւ թագաւորեաց Սապա, այս Սապա եկաց կայսր Հռոմա Ը (8) ամիս:

ՀԱ (71) Եկաց պապ ի Հռոմ Լինոս, որ էր յաշխարհէն Իտալիոյ, յերկրէն որ կոչի Դուսգան, որդի առն որում անուն էր Սկոյլան: Սա եկաց պապ ամս ԺԱ (11), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԲ (12): Սա հրամանաւ Պետրոսի առաքելոյն սահմանեաց` զի ամենայն կին որ մտանիցէ յեկեղեցոջն ծածկոյթ կալցի գլխոյն իւրոյ: Սա նահատակեցաւ եւ թաղեցաւ առ գերեզմանաւ առաքելոյն Պետրոսի ի Վաթիկանն Թ (9) աւուրբ յառաջ քան զկաղանդացն հոգտեմբերի: Առ սովաւ էր ի Հռոմ կայսր Վէսպիանոս, եւ եկաց այս Վէսպիանոս կայրս ամս Թ (9), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԻԲ (22): Զսա կացուցին կայսր ի Պաղեստինէ. առ սովաւ ազգն Հրէից նուա•եցան ընդ իշխանութեամբն Հռոմայեցոց: Սա եւ որդին իւր Տիտոս գերեցին զԵրուսաղէմ, վասն որոյ սիրեցին զնա առաւել Հռոմայեցիքն: Եւ վախ•անեցաւ ի տկարութենէ որովայնի:

Ձ (80) Եկաց կայսր ի Հռոմ Տիտոս ամս Բ (2): …

/125ա/ ՁԷ (87) Եկաց կայսր ի Հռոմ Դոմէտիանոս: Սա եղեւ այր ամբարիշտ եւ եսպան յազգէն իւր եւ ի մեծամեծացն Հռոմա զբազումս: Եւ աւանդեաց Հռոմայեցոցն ի կարգ աստուածոցն կոչել զանուն նորա: Սա արար զերկրորդ հալածումն քրիստոնէից յետ Ներոնի եւ սպանաւ յիւրոց սպասաւորացն:

ՂԳ (93) Եկաց պապ ի Հռոմ Կլէմայնս, ազգաւ Հռոմայեցի, յերկրէն Սիլիոն, որդի Ֆաստինեայ, կացեալ ամս Թ (9), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10): Սա գրեաց բազում գրեանս եւ կարգեաց Է (7) դաս կարգաւորս եւ առաքեաց զմի ոք ի նոցանէ ի կողմ մի աշխարհիս, վասն տեղեկանալոյ նահատակութեան մարտիրոսացն եւ գրելոյ զպատմութիւնս նոցա, թէ որպէս կատարեցան: Սա ընտրութեամբ կոչեցաւ առաջին պապ Հռոմա, յետ սրբոյն Պետրոսի, բայց եղեւ երրորդ աթոռակալ յետ սուրբ առաքելոյն: Սա առաքեաց ի Բարիղն զսուրբն Դիոնէսիոս եւ ի Լիոն զսուրբն Ֆաւտին եւ ի Ներպունն զսուրբ Պաւղոս եւ ի Դուրսն զսուրբն Կրասիանոս եւ ի Մայնսն զսուրբն Ճուլիան եւ յետոյ նահատակեցաւ:

ՂԷ (97) Սուրբն Դիոնէսիոս նահատակեցաւ ընկերաւքն:

ՂԸ (98) Եկաց կայսր ի Հռոմ Ներվա ամս Ա (1) եւ ամիսս Դ (4): Սա դարձոյց ի յաքսորանաց զսուրբ աւետարանիչն Յոհաննէս:

Ճ (100) Եկաց կայսր ի Հռոմ Տրայիանոս ամս ԺԹ (19): Սա յետ առնելոյ զԱսիա եւ զԲաբելոն գնաց մինչեւ ի յեզր աշխարհիս, մինչեւ ի նշանաւոր տեղիսն, ուր հասեալ էր Աղեքսանդր Մակեդոնացին: Եւ ոչ իւրովի, այլ ի սայդրելոյ խորհրդակցացն իւրոց արար զերրորդ հալածումն քրիստոնէից:

ՃԲ (102) Եկաց պապ ի Հռոմ Անակտորոս Առաջին, յազգէն /125բ/ Յունաց, աթենացի, որդի Անտիոքու. կացեալ ամս Թ (9) ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10): Սա կարգեաց զյիշատակն սրբոյն Պետրոսի եւ շինեաց զտեղիքն ուր գերեզմանքն են պապերոյն Հռոմա. եւ թաղեցաւ առ գերեզմանաւ սրբոյն Պետրոսի, Գ (3)-ն ի յուլիսն: Սա սահմանեաց զկլերիկոսքն լինել առանց մաւրվաց եւ առանց յերկայն մազի: …

ՃԺԱ (111) Եկաց պապ ի Հռոմ Եվարիստոս Առաջին, յազգէն Յունաց, որդի Էնիֆա, որ կոչէր Յուդաս, ի քաղաքէն Բեղէհեմի: Սա եկաց պապամս Ժ (10), ամիսս է (7) եւ աւուրս Բ (2). եւ յետ սորա եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԳ (13): Սա սահմանեաց զտիթլն ի Հռոմ քաղաք եւ կարգեաց զի Գ (3) քահանայ եւ Է (7) սարկաւագունս առընթեր կայցեն եպիսկոպոսին, յորժամ քարոզեսցէ զբանն Աստուծոյ, վասն վկայ լինելոյ ուղեղ քարոզութեանն:

ՃԻԱ (121) Եկաց պապ ի Հռոմ Աղեքսանդր Առաջինն, յազգէն Հռոմայեցոց, որդի Աղեքսանդրու, կացեալ ամս Ը (8), ամիսս Ե (5) եւ աւուրս Բ (2). եւ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԲ (22): Սա յաւել ի խորհուրդ պատարագին նշանաւոր աղաւթս առանձինն եւ կարգեաց զջուր աւրհնելն աղիւ:

Յայսմ ամի եկաց կայսր ի Հռոմ Ադրիանոս ամս ԻԱ (21): Սա երկրորդ անգամ հնազանդեցոյց զապստամբեալ Հրեայսն եւ վերստին շինեաց զքաղաքն Երուսաղէմ եւ կոչեաց յիւր անուն Էլիա:

/126ա/ Յայնմ ժամանակի Աքիլեւս Պոնտիկոս երկրորդ թարգմանիչ յետ եւթանասնիցն յայտնեցաւ: Այս կայսր էր այր փառաւոր յամենայն իրս եւ կարգեաց աւրէնս կայսերականս զանազանս եւ շինեաց յանուն իւր սոյն մի ի քաղաքին Հռոմա: …

ՃԽԳ (143) Անտոնիոս եկաց կայսր Հռոմա ամս ԻԲ (22) եւ ամիսս Գ (3): Սա ազատեաց յաշխարհին Հռոմայ զամենայն հարկս եկեղեցեաց: Սա փեսայ էր /126բ/ Ադրիանոսի եւ էր փառաւոր այր եւ քաղցր ընդդէմ քրիստոնէից, վասն որոյ կոչեցաւ անուն սորա Բիոս եւ Հայր: Սա եթող գանձս բազումս յետ իւր եւ բազմացոյց զհասարակաց ինչսն. եւ այնչափ բարեբախտ եղեւ, մինչեւ ցանկային սմա յետ մահուան իւրոյ իբրեւ Ըռոմիլոսին: …

ՃԾԴ (154) Եկաց պապ ի Հռոմ Անակլէտոս Առաջին, ազգաւ Սուրիան, որդի Յոհաննէսի, ի գեղջէ որ կոչի Մերութ, կացեալ ամս Թ (9), ամիսս Գ (3) եւ աւուրս Դ (4): Սա կարգեաց զի կլերիկոսքն փոքրեսցեն զհերսն եւ սափրեսցեն զգագաթունսն: …

ՃԿԵ (165) Եկաց կայսր Հռոմա Մարկոս Անտոնիոս Սէվիոս եղբարբ իւրով Լիւսով, կացեալք ամս ԺԹ (19): Ի սոցանէ սկսաւ ի Հռոմ լինել երկուս կայսերս ի միում տէրութեան: Այս Մարկոս թէպէտ եւ էր այր բարի, բայց /127ա/ յիւրոցն սկսաւ չորրորդ հալածանքն քրիստոնէից: Եկաց պապ ի Հռոմ Սաւտիր Առաջին, ազգաւ Գաբանիացի, որդի Գունգարտա, ի քաղաքէն Ֆունտիսի, կացեալ ամս Թ (9), ամիսս Է (7) եւ աւուրս ԻԱ (21). եւ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԲ (22): Սա կարգեաց, զի հաւատաւոր կանայք մի մերձեսցին յաւծեալ անաւթս եկեղեցոյ եւ ոչ խնկարկութիւն արասցեն ի սուրբ եկեղեցին եւ հրամայեաց արկանել ի վերայ գլխոցն խլայս:

ՃՁԳ (183) Եղեւ կայսր ի Հռոմ Գաւսոտոս Ավրէլիոս հանդերձ Լիւսիաւ, որ կոչէր Նավրէլիայ, տիրեալ ամս ԺԳ (13): …

ՃՂԷ (197) Եղեւ կայսր Հռոմա Էլիոս Փէրթտինաքս: Սա էր այր դժնեայ եւ ժլատ, կացեալ ամս ԺԴ (14): Ի սմանէ խնդրեցին սինկղիտոսքն, զի թագաւորեցուսցէ զորդի իւր եւ զկին իւր եւ նա ոչ կամեցաւ, վասն որոյ սպանաւ ի զաւրացն իւրոց: Յայնմ ժամանակի էր չորրորդ թարգմանիչն Սիմաքոս եւ Նարսիոս, եպիսկոպոսն Երուսաղէմի, փայլէր եւ պայծառանայր բազում սքանչելաւք: Դարգիլիան Ափրիկ/127բ/եցի էր սքանչելի վարդապետ եկեղեցոյ եւ Որոգինէս էր ի դպրոց յԱղեքսանդրիա: …

ՄԺԱ (211) Եղեւ կայսր Հռոմա Անտոնիոս Կարսելայ, որդի Սեվերեայ կայսեր, տիրեալ ամս է (7) եւ էր այր չար: Ի սորա աւուրս գտաւ յԵրիքով Ե (5)-երորդ էտիսիուն գրեանքն, բայց ոչ յայտնեցան գրաւղքն:

ՄԺԸ (218) Եկաց պապ ի Հռոմ Կալեստոս, սա առաջին յազգէն Հռոմայեցոց, որդի Տիմէնիկոյ, ի քաղաքէն Ըռաւանոյ, կացեալ ամս Ե (5), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10). եւ մնաց աթոռն առանց հայրապետի աւուրս Զ (6): Սա շինեաց զտա•ար սրբոյ Աստուածածնին, յայնկոյս Դովր գետոյ եւ սահմանեաց զԳադր դամփլ պահքն, զոր պահեն ի Դ (4) եղանակս տարոյն:

/128ա/ ՄԻԲ (222) Եկաց կայսր ի Հռոմ Մարկոս, եւ տիրեաց ամս Ա (1): Զսա եւ զորդի իւր սպանին նախանձով: Եւ յետ նորա եկաց այլ ոմն Անտոնիոս անուն եւ տիրեաց ամս Գ (3): Ի սորա աւուրս գտաւ ի Նիկոյպաւլիս Զ (6)-երորդ էտիսիուն գրեանքն եւ յայն ժամ յայտնեցաւ Սարէլիոս:

ՄԻԳ (223) Եղեւ պապ ի Հռոմ Ուրբանոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Բունսիանի, կացեալ ամս Թ (9), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԴ (14): Եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Լ (30): Սա շինեաց զամենայն սպասս եկեղեցոյ ոսկեղէնս եւ արծաթեղէնս եւ կլայկեղէնս. եւ դարձոյց զբազումս մկրտութեամբ, մանաւանդ զազնուական այրն զՎալէրիանոս, զայրն սրբոյն Սիլիսէ, որ քաջութեամբ ժամանեալ ի հանդէս նահատակութեան:

ՄԻԵ (225) Եկաց կայսր Հռոմա Աղեքսանդր, կացեալ ամս ԺԳ (13): Յաւուրս սորա Որոգինէս էր յոյժ անուանի յԱղեքսանդրիայ: Սա կոչեցաւ յիւրոց զաւրացն Կեսար եւ ի սինկղիտոսացն` Ֆիրտոս Աւգոստոս:

Սա յաղթեաց պատերազմաւ զԲարսնաթն, բայց յետոյ հատին զգլուխ նորա ի Մանկուսն: …

/128բ/ ՄԽԱ (241) Եկաց կայսր Հռոմա Մաքսիմիանոս եւ տիրեաց ամս Գ (3): Սա կարգեցաւ առաջին կայսր յաւժարութեամբ ձիաւորացն Հռոմա առանց ընտրութեան սինկղիտոսացն, եւ սա յարոյց Ե (5) հալածանս քրիստոնէից եւ յաղթեաց Թուրքացն Գերմանիկոյ:

Գորդիանոս եկաց կայսր Հռոմա ամս Զ (6): …

ՄԽԷ (247) Եկաց կայսր Հռոմա Փիլիպոս եւ որդի նորա Փիլիպոս. սա տիրեաց ամս Է (7) յաւուրս Ֆապիանոսի: Սա եղեւ առաջին կայսր, որ հաւատաց ի Քրիստոս: Ի սորա առաջի ամին եղեւ հազար ամ Հռոմա շինութեանն: …

/129ա/ ՄԾԴ (254) Եկաց կայսր Հռոմա Տէսիոս, որ է Դեկոս, կացեալ ամս Ա (1) եւ ամիսս Բ (2): Սա եղեւ չար յամենայն իւրս եւ յարոյց զԶ (6)-երրորդ հալածանսն քրիստոնէից:

ՄԾԵ (255) Եկաց կայսր Հռոմա Կալլոս եւ Վաւլէսիանոս եւ եկաց ամս Բ (2) եւ ամիսս Դ (4), յաւուրս սորա յայտնեցաւ հերձուածն Նաւատիու: …

ՄԾԹ (259) Եկաց կայսր Հռոմա Վալէրիանոս եւ որդի նորա Գալիանոս, տիրեալ ամս ԺԵ (15): Սա մերկացոյց զԿոդի եւ զաշխարհն Յունաց եւ զՄակեդոնիայ եւ զԱսիա եւ զՊոնտոս եւ սա պատերազմեցաւ ընդ Սաբուռիոս արքայն Պարսից ի Միջագետս եւ յաղթեցաւ ի նմանէ: …

ՄԿԳ (263) Եղեւ պապ ի Հռոմ Դիոնէսիոս Մոնակացի, որոյ ազգութիւն ոչ է յայտնի, կացեալ ամս Բ (2) եւ ամիսս Գ (3): Սա կարգեաց զծխաւորսն եւ ետ նոցա եկեղեցիս /129բ/ եւ հողվայրս եւ բաժանեաց զթէմս եպիսկոպոսաց: …

ՄԿԹ (269) Եղեւ կայսր Հռոմա Կլաւդիոս, կացեալ ամս Ա (1) եւ ամիսս Թ (9): Սա յաղթեաց Կաւդացոց, որք աւերէին զԼիւրիկէ եւ զՄակեդոնիա:

ՄՀ (270) Եկաց կայսր Հռոմա Արէլիանոս կացեալ ամս Ե (5): Սա արար զԷ (7)-երորդ հալածանսն զԺԱ (11) ամացն: Սա հարեալ կայծակամբք եւ առժամայն վախ•անեցաւ:

ՄՀԴ (274) Եկաց կայսր Հռոմա Դասիտոս, տիրեալ ամս Է (7) եւ ամիսս Դ (4): Սա էր ազնուական եւ քաջ եւ յաղթեաց Բ (2) թագաւորաց:

ՄՀԵ (275) Եկաց կայսր Հռոմա Պրոբոս, կացեալ ամս Զ (6) եւ ամիսս Դ (4). զսորա հատին զերակսն եւ վախ•անեցաւ: …

/130ա/ ՄՁԱ (281) Եկաց կայսր Հռոմա Գլարոս հանդերձ որդով իւրով Կարինեաւ եւ Նոմէրիանոսիւ, կացեալ ամս Բ (2) եւ հարեալ զնա կայծակն առ ժամայն վախ•անեցաւ:

ՄՁԳ (283) Եկաց կայսր Հռոմա Դիոկղիտիանոս եւ Մաքսիմիանոս եւ Կոստանցիոս եւ Լիւսինիոս, կացեալ ամս ԺԳ (13): Սա այրեաց բազում գրեանս Աստուածաշունչս եւ հալածանս յարոյց քրիստոնէից ընդ ամենայն տիեզերս զամս Ժ (10):

Սա առաջին զգեցաւ հանդերձս մարգրտաշարս եւ ակամբք պատուականաւք զարդարեալ եւ յետոյ սատակեցաւ մահացու դեղով:

ՄՁԷ (287) Եղեւ պապ ի Հռոմ Մարսէլինոս Առաջին Հռոմայեցի, որդի Պրաւլիկոյ, կացեալ ամս Է (7), ամիսս Բ (2) եւ աւուրս ԻԷ (27). եկաց աթոռն առանց հայրապետի, յետ սորա, ամս է (7), ամիսս Զ (6) եւ աւուրս ԻԶ (26): Սա Նեղեալ ի կայսերէն Դիոկղիտիանոսէ երկրպագեալ կռոց, բայց յետոյ զղջացաւ ի ժողովն, որ եղեւ ի Ջամբայնն, խոստովանեալ զյանցանսն իւր առաջի ՃՀԱ (171) եպիսկոպոսաց եւ էարկ մոխիր ի վերայ գլխոյն եւ զգեցաւ մազեղէնս եւ ապաշխարեաց: Եւ յայնժամ բարկացեալ Դիոկղիտիանոսի հրամայեաց եւ հատին զգլոիխ (si) նորա եւ թաղեցաւ ի գերեզմանին Պրիսիլու ի •անապարհին, որ կոչի Սալայր: …

/130բ/ ՅԱ (301) Եկաց կայսր Հռոմա Վալէրիոս հանդերձ Կոստանդեաւ եւ Լիւսինեաւ, կացեալ ամս Բ (2): Այս Կոստանդին ընդ ձեռամբ արար զՍպանիա եւ էառ ի կնութիւն զդուստր թագաւորին Բրդանիոյ, որ կոչէր Հէլէն, յորմէ ծնաւ Կոստանդիանոս մեծն: Կոստանդիանոս եկաց կայսր Հռոմա ամս Լ (30), ամիսս Ժ (10): Սա առաջին քրիստոնեայ եղեւ ի կայսերացն: Սա հրաման ետ քրիստոնէից ժողովել համարձակութեամբ եւ շինել եկեղեցիս ի պատիւ Քրիստոսի:

Ի սորա ժամանակն սկսաւ հերէտիկոսութիւնն Արիանոսի, վասն որոյ հրամայեաց Կոստանդիանոս գումարել ժողովոյն ի Նիկիա հալածել զհերձուածսն: Եւ առ սովաւ եղեւ գիւտ սրբոյ խաչին յԵրուսաղէմ ի Հէլլինեա մաւրէն իւրմէ: Սա յետ յաղթելոյ Մաքսէնսիոյ եւ Լիւսինիոյ եւ Մաքսիմոյ եւ Սէվերիոյ մկրտեցաւ ի Քրիստոս ձեռամբ Սեղբրեստրոսի պապու, վասն սրբելոյ ի գոդութենէն, զոր ունէր, որ ետ եկեղեցոյն զամենայն կայսերական արժանաւորութիւնսն եւ ինքն փոխեցաւ ի Կոստանդինուպաւլիս եւ շինեաց զիւր ապարանսն յերիս կողմն քաղաքին: …

/131ա/ ՅԶ (306) Եղեւ պապ ի Հռոմ Սեղբեստրոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ըռաւփինեայ. կացեալ ամս ԻԳ (23), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԵ (11). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Հրամանաւ սորա եղեւ առաջին ժողովն ի Նիկիա ուր գումարեցան ՅԼԸ (338) հայրապետք ուղղափառք, որք խոստովանեցան զկատարեալ հաւատն: Սա գրեաց բազում գիրս կանոնաց: Սա մկրտեաց զկայսրն Կոստանդիանոս որ եւ առ ժամայն սրբեցաւ ի գոդութենէն: Եւ ի սորա ժամանակն շինեաց կայսրն Կոստանդիանոս զտա•ար սուրբ վկային Լաւրէնտիոսի ի •անապարհին Դիպիւրդինեա, ի տեղին ուր կոչի Վռան, ի վերայ այրին, եւ շինեաց զքանչելի սանդուղխսն, որ իջանէ ի գերեզման սրբոյն եւ կազմեաց զտա•արն մարմարիոնաւ եւ արտաքոյ ծածկեաց արծաթով: …

ՅԼԲ (332) Եղեւ պապ ի Հռոմ Յուլիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ըռուսթինեայ, կացեալ ամս ԺԱ (11), ամիսս Բ (2) եւ աւուրս Է (7): Յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Սա հրամայեաց եւ աւրէնս եդ զի կլէրիկոսքն ոչ իշխեսցեն վկայութիւն տալ ի դատաստանի յատեանս դատաւորաց, բայց միայն յեկեղեցոջն:

ՅԼԳ (333) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Կոստանդիանոսի /131բ/ եւ Կոստանցիոս եւ Կոստաս եղբարք նորա, կացեալ ամս ԻԵ (25):

Բայց եղբարք սորին յորժամ պատերազմեցան ընդ Հռոմ, կորուսին զզաւրութիւն իւրեանց. եւ յետոյ Կոստանդինն յաղթեաց եւ կալաւ զկայսերութիւնն եւ եղեւ քրիստոնեա: Եւ Կոստաս եղեւ արիանոս եւ յարոյց հալածանս քրիստոնէից ընդ ամենայն աշախարհն:

Եւ աւգնականութեամբ այս Կոստասի գնաց Արիոս ի Կոստանդինուպաւլիս հակա•առել ընդ ուղղափառսն վասն հաւատոյ. եւ յայնժամ հարկ եղեւ նմա ելանել յարտաքին պէտս եւ անդ յանկարծակի ի վայր հեղաւ ամենայն փորոտին եւ անդէն սատակեցաւ: Յայսմ ժամանակի էր Տաւնաթն, որ գրեաց զարհեստ կրամայրին եւ էր վարդապետ Ճէրոնիմոսե: Եւ սուրբն Անտոնիոս միայնակեացն վախ•անեցաւ յայնմ ժամանակի: Եւ յայն ժամ փոխեցին զնշխարս սրբոյն Անդրէի եւ սրբոյն Ղուկասու առաքելոյն ի Կոստանդինուպաւլիս:

ՅԽԳ (343) Եղեւ պապ ի Հռոմ Լիպէրիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ակոստանաստասա, կացեալ ամս Ը (8), ամիսս Է (7) եւ աւուրս Թ (9). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԱ (21): Սա վարեցաւ յաքսոր ի կայսէրն Կոստասա, վասն ոչ համաձայնելոյ արիանոսացն եւ եկաց յաքսորս ամս Գ (3): Յետ որոյ աղաչանաւք Էվրիսարի եւ Վալանտէի կոչեցաւ յաքսորանացն, այլ նա ոչ կամեցաւ մտանել ի քաղաքն. կացեալ առ ժամանակ մի յեկեղեցոջն սրբոյն Աննայի: Սա աւրէնս եդ քահանայից` աւրհնել զպսակս ամուսնութեան:

ՅԾԳ (353) Եղեւ պապ ի Հռոմ Փիլիքս Երկրորդ, որ էր հերետիկոս, /132ա/ ազգաւ Հռոմայեցի, որդի Անաստասի, կացեալ ամս Բ (2), ամիսս Գ (3) եւ աւուրս Դ (4): Սա կարգեաց զի յորժամ ամբաստանութիւն լիցի զեպիսկոպոսէ եւ կոչեսցի ի ժողովս անյապաղ գնասցէ ի ժողովն վասն քննութեան: Յետ որոյ Լիպէրիոսն, զոր վերոյ յիշեցաք, եկաց դարձեալ յաթոռն ամս Ե (5), որ եւ հավանեցաւ հերձուածոյն Արիոսի, վասն որոյ հրամանաւ Կոստասա կայսեր կոչեցաւ դարձեալ յաթոռ հայրապետութեանն, զի առ կենդանութեամբ այս Լիպէրիոսի արիանոսքն կացուցին յաթոռ հայրապետութեան զՓիլիքս եւ զԼիպէրիանոս առաքեցին յաքսոր: Յայնժամ էր եկեղեցոյ մեծ հալածումն: Եւ յետոյ հրամանաւ Կոստասի Արիանոսի հատին զգլուխ նորա: Յայնմ ժամանակի էր սուրբն Իլարիոն եպիսկոպոս աշխարհին, որ կոչէր Բոդեր: …

ՅԾԷ (357) Եկաց կայսր Հռոմա Յուլիանոս ամս Բ (2) եւ ամիսս Թ (9): Սա թոռն էր Կոստանդիանոսի եւ այնչափ ցանկացաւ կայսերական աթոռոյն մինչ զի եթող զքրիստոնէական կրաւնսն եւ յարոյց հալածանս քրիստոնէից, յետ որոյ յայտնապէս հարեալ ի հրեշտակէ Աստուծոյ սատակեցաւ:

ՅԾԹ (359) Եկաց կայսր Հռոմա Յոբիանոս, կացեալ ամիսս Է (7): Սա Քրիստոնեայ էր: Սա եւ Սաբուռիոս արքայն Պարսից խաղաղացեալ ընդ միմեանս թաղեցին զմարմինն Յուլիանոսի: /132բ/ Յետ որոյ կացեալ Վալէրինտիանոս եւ Վալանտ եղբարք տիրեալ ամս ԺԱ (11): Սա եղեւ քրիստոնեա եւ յաղթեաց, որոց կոչէին Սնէսք: Այլ եղբայր սորա Վալանտ եղեւ Արիանոս կամեցեալ ջնջել զուղղափառ քրիստոնեայս, այլ եղբայրն ոչ ետ թոյլ նմա: …

ՅՀ (370) Եկաց կայսր Հռոմա Վալանդ հանդերձ Կրանսիանոսիւ եւ Վալէրիանոսիւ, կացեալ ամս Ե (5): Ի սոցա աւուրս սուրբն Ամբրոսիոս եպիսկոպոսն Մելանու սրբացու:

Եւ սուրբն Մարդին եպիսկոպոս քաղաքին, որ կոչի Դուրս, արար բազում սքանչելիս:

ՅՀԴ (374) Եկաց կայսր Հռոմա Կրասիանոս Վալէնտիանոսիւ եւ Թէոդոսիւ կացեալ ամս Զ (6): Յայնմ ժամանակի հրամանաւ Թէոդոսի կործանեցին զտա•ար կռոցն:

ՅՀԸ (378) Եղեւ պապ ի Հռոմ Սիրիկոս Առաջին Հռոմայեցի, որդի Ֆիպուրսիէ, կացեալ ամս ԺԵ (15), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԵ (15). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ի (20): Սա եգիտ զմանիքեցիսն եւ առաքեաց զնոսա յաքսորս: /133ա/ Եւ կարգեաց, զի մի հաղորդեսցին ընդ հաւատացեալսն ի սուրբ պատարագն եւ հրամայեաց` զի էթէ ոք ի նոցանէ զղջացեալ դարձցի ի սուրբ եկեղեցի բնաւ մի հաղորդեսցեն զնոսա. միայն ընդունել հրամայեաց ի կարգ կրաւնաւորաց, զի` անդ կացեալ աղքատութեամբ ապաշխարեսցէ պահաւք եւ աղաւթիւք մինչեւ ի վախ•ան. եւ յայնժամ ապա ընդունել զմարմինն տեառն: Սա արար զերկրորդ ժողովն ի Կոստանդինուպաւլիս ՅԾ (350) եպիսկոպոսաց: Յաւուրս սորա Ճերոնիմոս քահանայ, թարգմանիչ եւ գեղեցիկ վարդապետ, փոխեաց զգիրս Աստուածաշնչոցն ի Հրէական լեզուէ ի Լադին:

ՅՁԱ (381) Եկաց կայսր Հռոմա Թէոդոս Վալէնտիանոսաւ, կացեալ ամս ԺԱ (11):

ՅՂ (390) Եկաց կայսր Հռոմա Արկադէոս Ոնորիոսիւ, կացեալ ամս ԺԳ (13): Ի սորա աւուրս սուրբն Տաւնաթ եպիսկոպոսն Եբերոյ փայլէր սքանչելի վարուք: Սա եսպան մեծ վիշապ թքանելով ի բերան նորա եւ այնչափ մեծ էր, զի Ը (8) լուծս եզանց բռամբ կարացին քարշել զնա ի տեղոջ մի, վասն այրելոյ, զի մի նեխեալ մարմինն ապականեսցէ զաւդն եւ վնասեսցէ զմարդիկ: Յայնմ ժամանակի մարմինք սրբոց մարգարէիցն Ամբակումայ եւ Միքիայ յայտնեցան: …

/133բ/ ՆԲ (402) Եկաց կայսր Հռոմա Ոնորիոս փոքր Թէոդոսիւ եղբաւրորդեաւ իւրով, կացեալ ամս ԺԲ (12): Ի սորա աւուրս Կոդացիքն առին զՀռոմ եւ Լիվանդրն, զՍապանիա եւ Ալամանքն յաշխարհէն, որ կոչի Սուայվը, առին զՖրանսն: Եւ Ռաւդակնիս թագաւորն Կաւդացոց սպանաւ ի զաւրացն Հռոմայեցոց: Առ սովաւ Բէլասիոս քարոզէր յաշխարհին Յունաց, հակառակ Քրիստոսի, զիւր հերձուածսն, վասնորոյ եղեւ ժողովն ի Գարդա•ն ԲՃԺԳ (213) եպիսկոպոսաց: Յայնմ ժամանակի փայլէր յեկեղեցոջ Կիրիլոս եպիսկոպոսն Աղեքսանդրու: …

/134ա/ ՆԺԷ (417) Եկաց կայսր Հռոմա Թէոդոս Փոքր Վալէնտիանոսիւ փեսայիւ իւրով, կացեալ ամս ԻԷ (27): Սա յորժամ թագաւորեաց առ ժամայն կացոյց կայսր եւ զհար•որդին իւր զՎալէնտինիան: Առ սովաւ Վէնտրիացիքն ի Սպանիոյ անցեալ յայնկոյս յԱփրիկէ եւ անդ եղծին զուղղափառ հաւատն հերձուածովն Արիոսի: Զայսու ժամանակաւ Նեստորիոս եպիսկոպոսն Կոստանդինուպաւլսի յայտնեաց զհերձուածն իւր. ընդդէմ սորա ժողովն եղեւ յԵփեսոս, որք նզովեցին զնորա վնասակար հերձուածն: Յայնմ ժամանակի երեւեալ ի կղզոջն Կրետացոց դեւ ի նմանութիւն Մովսէսի մարգարէին եւ հաւատացոյց բազմաց, թէ նա առաջնորդեսցէ նոցա յերկիրն աւետեաց, գնալով ի վերայ ծովու իբրեւ ի ցամաքի, որ եւ կորոյս բազումս յայնցանէ, որք հաւատացին նմա, բայց որք զերծան զղջա/134բ/ցեալ դարձան ի շնորհս տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

ՆԺԹ (419) Եղեւ պապ ի Հռոմ Քսեստոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Քսեստոսի, կացեալ ամս Ը (8) եւ աւուրս Թ (9): Սա եդ սահման զի մի ոք ձեռնադրեսցի յայլում վի•ակի: Եւ սորա արարեալ զխոստովանութիւնն սրբոյն Լաւրէնտիոսի մարտիրոսի ի սիւնք Պաւրֆիրայք:

Զսմանէ եղեւ ամբաստանութիւն վասն պառնկութեան, բայց ի ժողով մի, որ եղեւ ԿԶ (66) եպիսկոպոսաց, գտաւ սուտ ամբաստանութիւնն այն եւ պատժեցաւ ամբաստանաւղն:

ՆԻԷ (427) Եղեւ պապ ի Հռոմ Լէաւն Առաջին, ազգաւ Դուսգան, որդի Գինսիանու, կացեալ ամս ԻԱ (21), ամիսս Ը (8) եւ աւուրս ԻԷ (27). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ը (8): Սա առաքեաց ընթերցուած մի առ կայսրն եւ առ ամուսինն իւր յոյժ գեղեցիկ եւ զարմանալի մեկնեալ զամենայն հաւատս քրիստոնէութեան:

Եւ յղեաց առ եպիսկոպոսն Ֆապիանոս ընթերցուածս Ը (8), յորոց միջի էր մինն յոյժ յայտնի եւ •շմարիտ ընդդէմ Եւտիքեայ, նախատելով զաղտեղութիւն նորա: Սա յետ կատարածի Վայնտրոցն, նորեաց զամենայն կահս եկեղեցոյ եւ արար արծաթեղէնս:

Առ սովաւ եղեւ երրորդ ժողովն Քաղկեդոնի ԶՃԼԶ (636) եպիսկոպոսաց, բայց ի հայրապետաց եւ ի զանազան առաջնորդաց:

Սա թաղեցաւ յեկեղեցոջն սրբոյն Պետրոսի յապրիլ Գ (3) աւրն:

ՆԽԵ (445) Եկաց կայսր Հռոմա Մարսիանոս Վալէնդին, կացեալ ամս Է (7): Եւ ի սորա սկիզբն էր ժողովն Քաղկեդոնի, յոր նզովեցին զԵւտիքէս եւ զԴէոսկորոս: Ի վեցերորդ ամի /135ա/ թագաւորութեան սորա Թէոդորոս թագաւորն Կաւդացոց եմուտ ի Սպանիա բազում զաւրաւք: …

ՆԾԳ (453) Եկաց կայսր Հռոմա Լէաւն ամս ԺԳ (13), յորում ժամանակի Աղեքսանդր եւ Եգիպտոս լցեալ էին հերձուածովն Դէոսկորոսի հէրէտիկոսի, որք լցեալ պեղծ հոգով հաջէին իբրեւ զշուն: …

ՆԿԷ (467) Եղեւ պապ ի Հռոմ Ֆիլիքս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Ֆիլիքս քահանային, ի գաւառէն որ կոչի Ֆաստիաւլ, կացեալ ամս Ը (8), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԸ (18), յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ե (5): Սա շինեաց զտա•ար սրբոյն Աղաբիթեայ, առընթեր տա•արի սրբոյն Լաւրէնտիոսի /135բ/ եւ թաղեցաւ յեկեղեցոջն սրբոյն Պաւղոսի: Սա եդ սահման զի եպիսկոպոսունքն աւծցեն զտա•արսն: Առ սովաւ մեռաւ Չիլտրիկն եւ թագաւորեաց Կլաւվանսն, որ ամուսնացաւ ընդ դուստր թագաւորին, որոյ անուն էր Գլաւհաւթ:

ՆԿԹ (469) Յայտնեցան հերձուածքն որք հակառակ էին ժողովոյն Քաղկեդոնի: Յայսմ ժամանակի կայսրն Լէաւն ետ բերել ի Հռոմա ի Կոստանդինուպաւլիս զամենայն նկարեալ պատկերս սրբոցն եւ անդ հրամայեաց այրել զնոսա:

ՆՀ (470) Եկաց կայսր Հռոմա Զենոն ամս ԺԶ (16): Սա եդ բազում աւրէնս եւ եսպան զորդի կայսրն Լեւոնի: Ընդ այսու ժամանակաւ յայտնեցաւ մարմին սրբոյ առաքելոյն Բառնաբա եւ աւետարանն սրբոյն Սարկոսի: …

/136ա/ ՆՁԵ (485) Եկաց կայսր Հռոմա Անաստասիոս ամս ԻԶ (26): Առ սովաւ Դրազմունթ թագաւորն Վնտրացոց փակեաց զուղղափառ եկեղեցիսն եւ առաքեաց յաքսորս ի Սառտայն կղզոջն եպիսկոպոսս ՃԻ (120): Յայնմ ժամանակի Աւլոնպիոս, որ ի Գարդայ•ն եպիսկոպոս էր, արիանոս նախատեաց զսուրբ երրորդութիւնն եւ առժամայն հարեալ եղեւ յայտնապէս ի հրեշտակէ Գ (3) նիզակաւ հրոյ եւ այրեցաւ: Եւ այլ ոմն եպիսկոպոս արիանոս Պարպար անուն, որ ի մկրտելն կարդայր անպատշա• աղաւթս ընդդէմ կանոնաց սրբոյ եկեղեցոյ: Եւ յաւուր միում յորժամ մկրտութիւն առնէր եւ ասէր զանպատշա• աղաւթսն առժամայն ջուրն, որ կայր յաւազանն ցամաքեցաւ, եւ որք եկեալ էին ի մկրտութիւն իբրեւ տեսին թողեալ զնա եւ գնացին յուղղափառաց եկեղեցիս եւ մկրտեցան: …

[2]

ՇԸ (508) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս Առաջին, ազգաւ Դուսգան, որդի Կոստանդեայ, կացեալ ամս Բ (2), ամիսս Դ (4). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ը (8):

Ի սորա աւուրս Ֆրանսն հաւատաց ի Քրիստոս եւ առ սովաւ վախ•անեցաւ Գլովայնս թագաւորն ֆրանսին, որում էին /136բ/ Դ (4) որդիս` անուն միոյն Թէոդորիկ, որ թագաւորեաց աշխարհին. եւ անուն երկրորդին Գլաւտէմոյր, որ տիրեաց քաղաքին, որ կոչի Աւրլիայնս: Սա եսպան զթագաւորն Սիկիզմոնթ: Եւ անուն երրորդին Գլաւդայր, որ ժառանգեաց զՍագսոն, որ եւ ամուսնացաւ ընդ Մակունդ, դուստր թագաւորին Պրդանիոյ. բայց կինն այն փախեաւ եւ կրաւնաւորեցաւ սրբութեամբ: Եւ անուն չորրորդին Չիտէպէրս, որ ժառանգեաց զԲարիզն: …

ՇԺԳ (513) Եկաց կայսր Հռոմա Յուստին, կացեալ ամս Թ (9): Սա բորբոքեալ վասն հաւատոյն կամեցաւ ջնջել զհէրէտիկոսսն եւ կոչեցեալ դարձոյց զաքսորեալ եպիսկոպոսունսն: …

ՇԻ (520) Եկաց կայսր Հռոմա Յուստիանոս, կացեալ ամս ԻԸ (28): Սա դարձոյց զԱղապիտոս պապն ի հերձուածոյն Եւտիքեա: Սա եդ աւրէնս եւ ժողովեաց զգաւտն եւ զտի•այստ գրեա/137ա/նսն: Առ սովաւ Բասիլարիոս բադրիսիոսն սաստիկ յաղթեաց Պարսից, որ յետոյ առաքեցան յԱփրիկէ, հրամանաւ հաւրն Յուստիանոսի կայսեր, վասն կոտորելոյ զազգն Վայտրացոց: Եւ յայնմ ժամանակի Հռոմ քաղաք պաշարեալ եղեւ շուրջանակի ի Կաւդացոցն զամ մի: Եւ յետ ամին զերծան Հռոմայեցիքն ի պաշարմանէն աւգնութեամբ Էլիսայր պատրկին: …

ՇԼ (530) Կլաւդայր թագաւոր Ֆրանսին վախ•անեցաւ եւ կալան զաշխարհն չորեքին որդիքն իւր, որոց անուանքն են առաջնոյն Չիբերիբ, երկրորդին Հարպայրս, երրորդին Կունդրայմս, չորրորդին Սի•էպայրտ:

ՇԽ (540) Եղեւ պապ ի Հռոմ Բէլաիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Յոհաննիսի, կացեալ ամս Դ (4), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԹ (19). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4): Սա աւրէնս եդ` զի հէրէտիկոսսն եւ հերձուածսն աշխարհական դատաստանաւ տանջեսցին: …

/137բ/ ՇԾԷ (557) Եղեւ պապ ի Հռոմ Բենէդիքտոս Առաջին, կացեալ ամս Դ (4), ամիսս Ա (1) եւ աւուրս ԺԸ (18): Առ սովաւ Լունպարտքն արշաւեցին յամենայն Իտալիա. եւ յայնմ ժամանակի Յուստիանոս ետ բերել բազում նավս ի Հռոմ ցորեան բարձեալ եւ զերծոյց զնոսա ի մեծ սովոյ:

ՇԾԹ (559) Եկաց կայսր Հռոմա Յուստինոս ամս ԺԱ (11): Յայնմ ժամանակի վախ•անեցաւ սուրբն Բէնէդիքտոս հայրն աբեղայից: Եւ Չիբէրիբ ի Ֆրանսն կալաւ զեղբայրն իւր զՃի•էպայրթն պատերազմաւ: Յետ որոյ մեռաւ Կունդայր եղբայր Չիբերիբին եւ եթող զիւր թագաւորութիւնն Չիլտէպերթին որդոյ եղբաւրն իւրոյ Սի•էպէրթին:

ՇԿ (560) Եղեւ ապա ի Հռոմ Բելասիոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ժ (10), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4) եւ աւուրս ԻԵ (25): Սա ձեռնադրեցաւ առանց հրամանի իշխանութեան, վասն զի Լունկուպարտքն պաշարեալ էին զՀռոմ եւ սաստիկ աւերեալ զԻտալիա: Առ սովաւ եղեւ այնչափ սաստիկ բազմութիւն անձրեւաց, մինչ զի նմանեցուցանէին աւուրց ջրհեղեղին եւ այնպէս մեծ հարուածս եղեւ, զի ոչ ոք էր լուեալ այնպիսի:

/138ա/ ՇԿԸ (568) Եկաց կայսր Հռոմա Լիպէրինոս ամս Է (7), առ սովաւ Լունկուպարտքն առին զԻտալիա եւ աւերեցին: …

ՇՀԵ (575) Եկաց կայսր Հռոմա Մավրիս: Ի սորա աւուրս ձեռնադրեցաւ Գրիգորիոս եւ էր այր շնորհալի ընդդէմ Հռոմայեցոցն: Առ սովաւ Լունկուպարտքն պաշարեցին զՀռոմ եւ արարին աւերս բազումս: Առ սովաւ վախ•անեցաւ ի Ֆրանսն Չիլտէպայրտ, որդի Սի•էպէրտին: Սա թողեալ Բ (2) որդիս` զԹէոդիպայրտ, որ թագաւորեաց Ադրիու եւ զԹիաւտաւրիկ, որ կալաւ զթագաւորութիւնն Կունդրամի: …

/138բ/ ՇՁԸ (588) Եղեւ պապ ի Հռոմ Պաւնաւֆանց Չորրորդ Մարսէլացի, կացեալ ամս Զ (6), ամիսս Ը (8) եւ աւուրս ԺԲ (12). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Է (7) եւ աւուրս ԻԵ (25): Սմա ետ կայսրն Ֆուկաս եւ աւդրեց, զի Հռոմա առաքելական աթոռն սուրբ Պետրոսի լինիցի գլուխ ամենայն եկեղեցեաց, զի եկեղեցին Կոստանդինուպաւլսի կոչէր առաջին ամենայն եկեղեցեաց: …

ՇՂԶ (596) Եկաց կայսր Հռոմա Ֆաւդոս ամս Է (7): Սա ընտրութեամբ ձիաւորացն եղեւ կայսր եւ եսպան զկայսրն Մավրիսէ եւ այլ բազումք ի մեծամեծաց իւրոց եւ շարժեաց մեծամեծ պատերազմունս Հռոմայեցաւք ընդդէմ Պարսից, որք ոչ կարելով զդէմ ունել Պարսից կորուսին զԵրուսաղէմ եւ այլ բազում գաւառս: Սա աւդրեց Պաւնեֆանց պապուն զտա•արն Բանպէուն: …

/139ա/ ՈԴ (604) Եկաց կայսր Հռոմա Հերակլ հանդերձ որդով իւրով Կոստանդեաւ, կացեալ ամս ԼԱ (31): Սա զՍեբոստոս փառաւոր իշխողն Կաւդացոց հնազանդեցոյց եւ բազում գաւառս ընդ ձեռամբ արար եւ զՀրեայսն, որ էին յիւրում թագաւորութեանն, դարձոյց ի քրիստոնէութիւն: Ի Գ (3) ամին այս Հերակլի Խոսրով թագաւորն Պարսից էառ բազում գաւառս յիշխանութենէն Հռոմայեցոց եւ աւերեաց զԵրուսաղէմ եւ զփառաւոր տեղիսն հրակէզ արար եւ անտի բազում ժողովուրդ ի քրիստոնէից գերի վարեալ հանդերձ հայրապետաւն Երուսաղէմի Զաքարիաւ եւ զսուրբ եւ փառաւորեալ խաչափայտն տարաւ ի Պարս: Եւ ի ԺԲ (12) ամին Հերակլի Խոսրով սպանաւ ի Հերակլէ եւ դարձոյց զսուրբ խաչն եւ զգերիսն, զոր գերեալ էր Խոսրով: Առ սովաւ էր Մահմատ մարգարէն Տա•կաց, որ սնոտի աղանդիւն իւրոյ մոլորեցոյց բազում ազգս եւ աղինս եւ դարձոյց ի կրաւնս իւր: …

ՈԼԶ (636) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Հերակլի, հանդերձ Երատունաւ որդով իւրով, կացեալ ամս ԻԸ (28): Սա սպանաւ ի Սիկիլիա: Առ սովաւ բազում գաւառս եւ ինչս յափշտակեցաւ ի Հռոմայեցոց, զոր Տա•իկք առին ի նոցանէ, զի էր յոյժ թուլամորթ եւ պեղծ այս Կոստանդին. եւ նոյն ինքն եսպան զպապն Մարդին: Յայնմ ժամանակի եկն Կոստանդ կայսրն ի Հռոմ եւ խափանեաց զամենայն սահմանեալսն ի նմանէ, եւ բազում ի գանձուց նոցա տարեալ զհետ իւր /140ա/ ի Սիկիլիա: …

ՈԾԱ (651) ԶԹէաւտաւրիկ թագաւորն Ֆրանսին հանին ի թագաւորութենէ եւ կրաւնաւորեցուցին եւ զՉիլտրիկ եղբայր նորա թագաւորեցուցին, որ յետոյ սպանաւ ի զաւրացն եւ դարձեալ Թէաւտաւրիկն տիրեաց աշխարհին: Եւ Իռաւին, կրցեր եղբայրն իւր, ետ սպանանել զսուրբն Լ•եր:

ՈԾԲ (612) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Երկրորդ, Սիկիլացի ազգաւ, որդի Պաւղոսի, կացեալ ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԷ (17): Սա ընդունեցաւ զԶ[6]-երրորդ ժողովն եւ մեծաւ խորհրդականութեամբ փոխեաց /140բ/ ի Լադին լեզու: …

ՈԾԶ (656) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս, ծնեալ ի Սուրիոյ ի գաւառէն Անտիոքա, որդի Գիրիասի, կացեալ ամ Ա (1) եւ աւուրս Ժ (10): Յաւուրս սորա հնազանդեցուցին զԱփրիկէ ընդ իշխանութեամբ Հռոմայեցոց:

ՈԾԹ (659) Եղեւ պապ ի Հռոմ Կոնոն Առաջին, Հռոմայեցի ազգաւ, կացեալ ամ Ա (1) եւ աւուրս Ժ (10). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) եւ աւուրս ԻԳ (23): Յընտրութիւն սորա եղեւ բազում անհաւանութիւն, զի կլէրիկոսքն խնդրէին զՊետրոս աւագէրէցն, եւ ձիաւորքն կամէին զԹէոդորոս քահանայն եւ այնչափ վի•եցան վասն երկոցունց սոցա, մինչ զի սոքա երկոքեան ընդրեցին իւրեանց կամաւ զԿոնոն: …

/141ա/ ՈԿԲ (662) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Կոստանդեա, կացեալ ամս ԺԷ (17): Ի ժամանակս սորա մտին Տա•իկք ի Սիկիլիա եւ դարձան բազում աւարաւ: Եւ առ սովաւ Ե (5)-երրորդ ժողովն գումարեցաւ ի Կոստանդինուպաւլիս ընդդէմ պատրիարգին Գրիգորի:

ՈԿԶ (666) Էառ զաշխարհն Ընկլէզաց Կիլամ Պաստառտն:

ՈՀԳ (673) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Բ (2) եւ աւուրս Ի (20): Սա կարգեաց պապ զՊատրիսիոս: …

ՈՀԷ (677) Վախ•անեցաւ Բբինն, որդի Ա•իզի եւ եթող Բ (2) որդիս ի հար•էն իւրոյ` զՏրաւաւն եւ զԿրիմաւլթ: Եւ Թէաւտաւրիկն վախ•անեցաւ եւ տիրեաց որդի նորա Կլաւտաւվէնս:

ՈՀԸ (678) Եղեւ պապ ի Հռոմ Յոհանէս Է (7)-երրորդ, ազգաւ Յոյն, որդի Պղատանի, կացեալ ամս Բ (2), ամիսս Է (7) եւ աւուրս ԺԷ (17). յետ որոյ /141բ/ կացեալ աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4):

Յայնժամ էր Յուստիանոս կայսր, որ տիրեաց ամս Ժ (10): Սա արարեալ հաշտելութիւն ընդ Տա•իկոն Ժ (10) ամաւ, ի ցամաքս եւ ի ծովս: Սա էր բարի եւ առատ եւ յոյժ ա•եցոյց զկայսերութիւնն Հռոմա եւ գործք սորա գրեալ են ի Յա•ախապատում պատմագիրսն:

ՈՁԸ (688) Եկաց կայսր Լեւոն, որ Երկրորդն կոչեցաւ, ամս Գ (3): …

ՈՂԱ (691) Եկաց կայսր Հռոմա Տիբերիոս, կացեալ ամս Է (7): Առ սովաւ Ճիղոլֆ դուսքն Պաւնաւվանթոյ աւերեաց զամենայն գաւառն Գամբանիոյ, վասն որոյ եղեւ սով մեծ: …

ՈՂԵ (695) /142ա/ Եղեւ Տրաւոն թագաւոր Ֆրանսին:

ՈՂԶ (696) Գնաց Բբինն յԱլամանք ընդդէմ Վալանդիոսի տուկին:

ՈՂԸ (698) Եկաց կայսր Հռոմա Յուստիանոս Երրորդ, կացեալ ամս Զ (6): Սա ոչ է այն Յուստիանոսն, որ զգիրս աւրինացն ժողովեաց: Ի սորա աւուրս վախ•անեցաւ Չիլտըպայրդն եւ եկաց Կաւտըպէրդ Փոքրն: Եւ ապա վախ•անեցաւ Բբինն եւ եկաց Ջառլը Մարդէլն, որ դատաւոր էր Ֆրանսիզաց յաւուրս Դակուպէրթին: Այս Ջառլը Մարդէլ ետ հռոգս ձիաւորացն զինչս սրբոյ եկեղեցոյն:

ՉԳ (703) Եկաց կայսր Հռոմա Ֆիլիպն ամ Ա (1) եւ ամիսս Զ (6): Յայնմ ժամանակի ընտրեցաւ պապ Հռոմա Գրիգորիոս Երրորդն, ազգաւ Հռոմայեցի, որդի Մարդէլին: Սա կեացեալ ամս ԺԱ (11), եւ ամիսս Զ (6), եւ աւուրս ԻԴ (24). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Ը (8): Սա յաւելցոյց ի ծածուկ խորհուրդս պատարագին մասն ինչ: Սա եհան զկարողութիւնն Իտալիոյ ի ձեռանէ կայսերն Լեւոնի եւ բանադրեաց զկայսրն Լեւոն վասն անարգելոյ զպատկերսն եւ ընկեց յաթոռոյն:

ՉԴ (704) Եկաց կայսր Հռոմա Անաստաս ամս Գ (3): Սա կալաւ զՖիլիպն եւ փորեաց զաչսն:

ՉԷ (707) եկաց կայսր Հռոմա Թէոդոսիոս ամ Ա (1):

ՉԸ (708) Եկաց կայսր Հռոմա Լեւոն որդովն իւրով Կոստանդեաւ, ամս ԻԵ (25): Ի սորա ժամանակին Տա•իկքն եկեալ ի Կոստանդինուպաւլիս պաշարեցին զքաղաքն զԳ (3) ամս:

ՉԺԴ (714) Եղեւ պապ ի Հռոմ Զաքարիայ Առաջին, ազգաւ Յոյն: Սա կացեալ ամս Ժ (10), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԵ (15). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԴ (14): Սա արար աբեղայ զթագաւորն Ֆրանսին զմեծն Ջառլ, զեղբայր Բբնին եւ առաքեաց /142բ/ զնա ի վանս, որ կոչի Կազմանս. եւ սա ետ վանիցն բազում տուրս սիգեղիւ եկեղեցոյն:

ՉԺԶ (716) Մեռաւ Տակուպէրթն եւ եկաց իր որդին Թէաւտաւրիկն:

ՉԻԴ (724) Եղեւ պապ ի Հռոմ Ստեփանոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Կոստանդեա, սա եկաց ամս Ե (5) եւ աւուրս ԻԸ (28). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Ա (1) եւ աւուրս Ե (5): Սա գնաց ի Ֆրանսն, վասն զի թագաւորն Լունկուպարտաց Աստիլֆն հարստահարէր զնա եւ միաբանեալ ընդ Բբինն պսակեաց թագիւ զերկու որդիսն իւր եւ զԲբինն առեալ ընդ իւր դարձաւ յԻտալիա, ընդ ձեռամբ արար զԲավի քաղաքն եւ այլ Ի (20) քաղաքս, վասն որոյ եղեւ պատրոսիոս Հռոմա: …

ՉԼԳ (733) Մեռաւ Ջառլ Մարդէլն, իշխան Ֆրանցիզացն, զոր սուրբն Ստեփանոս ետես ի տեսլեան, զի էր նա ի դժոխս հոգով եւ մարմնով, վասն զի տուեալ էր զտասանորդս եկեղեցոյն հռոգ զաւրաց իւրոց եւ վասն այլ բազում չարեաց, զոր գործեալ էր: Եւ յետ նորա կացին որդիքն իւր Բբինն եւ Ջառլն:

ՉԼԵ (735) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին Երինեաւ մարբն իւրով կացեալ ամս Ժ (10): …

ՉԽԱ (741) Եղեւ Է (7)-երրորդ ժողովն:

ՉԽԳ (743) Եղեւ պապ ի Հռոմ Ադրիանոս Առաջին, որդի Թէոդորեայ, ի գաւառէն Վիալադա, կացեալ ամս ԻԴ (24), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԸ (18): Ի խնդրոյ սորա թագաւորն Ջառլն, որդի Բբնին, պաշարեաց զԼունկուպարտքն ի Բաբի եւ կալաւ զթագաւորն Լունկուպարտաց, որ կոչէր Տիզիտէր եւ տարաւ ընդ իւր ի Ֆրանսն զթագաւորն եւ զկին իւր կապանաւք եւ յորժամ եկն յերկրպագութիւն ի Հռոմ ետ սրբոյն Պետրոսի զամենայն, զոր Բբին, հայրն իւր, պարգեւեալ էր եւ առաւել ետ զտուկութիւնն, որ կոչի Սպաւլիդ եւ զՊաւնիվայտ, վասն որոյ արարին զնա պատրոսիոս Հռոմա: Եւ յայնմ ժամանակի Ջառլ Մայնն եւ Բբինն գնացին ի վերայ Էիհալու:

ՉԽԴ (744) Մեռաւ Թէաւտաւրիկն եւ Չիլտրիկն թագաւորեաց:

ՉԽԶ (746) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին որդովն իւրով Լեւոնիւ, կացեալ ամս ԺԶ (16): Ի ժամանակ[ս] սորա մեռաւ Բբին թագաւորն ֆրանսին, որ պատրոսիոս էր Հռոմա:

ՉԽԸ (748) Բբինն թագաւորեաց եւ Չիլտրինն հաբեղայ եղեւ:

ՉԾԷ (757) Մեռաւ Բբին թագաւորն Ֆրանսին եւ կալան զիշխանութիւնն Ջառլն եւ Ջառլը Մայնն: …

ՊԸ (808) Կուրացաւ կայսրն Կոստանդին:

/143բ/ ՊԹ (809) Եկաց կայսր ի Հռոմ Ջառլ Առաջին, ի ժամանակս պապուն Լեւոնի Չորրորդի, կացեալ ամս ԺԳ (13), ամիսս Ա (1) եւ աւուրս Դ (4): Ի ժամանակ[ս] սորա քաջ ձիաւորքն` Ըռաւլանթն եւ իւր ընկերքն, որ կոչէին Գունթ բալադին, յաղթեցին զաւրացն Տա•կաց յերկրին Սպանիոյ, բայց յետոյ մեռան տուրտվութեամբ գունթի միոյ, որ կոչէր Կանըլուն:

ՊԺԶ (816) Եկաց կայսր Հռոմա Միխայլն ամ Ա (1):

ՊԺԷ (817) Եկաց կայսր Լեւոն ամ Ա (1):

ՊԺԸ (818) Եկաց կայսր Հռոմա Լաւիզն, որդի Ջառլին Մեծի, հանդերձ որդովն իւրով, որ կոչէր Լաւդայր, կացեալ ամս ԻԵ (25):

Սորա էին Բ (2) եղբարք, մինն տիրէր Ալամնաց եւ միւսն` Սպանիոյ եւ ինքն իշխեաց երկոցունցն: Սորա երեւեցաւ ի տեսլեան գիշերի Յովաննէս Մկրտիչն եւ հրամայեաց նմա /144ա/ զի շինեսցէ տա•ար ի փառս Աստուծոյ եւ յանուն նորա: Եւ նա ելեալ խնդութեամբ շինեաց զտա•արն յանուն Մկրտչին, ի տեղին որ կոչի Արծաթիկ, որո[յ]ետ ըռո•իկս բազումս:

ՊԻԴ (824) Եղեւ պապ ի Հռոմ Եւգինէս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Դ (4), ամիսս Է (7) եւ աւուրս ԺԹ (19): Սա ընտրեցաւ եւ կարգեցաւ պապ յաշխարհական արանցն Հռոմա: …

ՊԻԸ (828) Եղեւ պապ ի Հռոմ Գրիգոր Չորրորդ ազգաւ Հռոմայեցի, որդի Յոհանիսի, կացեալ ամս ԺԶ (16): Սա քակեաց զտա•արն սրբոյն Մարկոսի եւ վերստին շինեաց:

ՊԽԳ (843) Եղեւ պապ ի Հռոմ Սէր•իոս Երկրորդ, Հռոմայեցի ազգաւ, որդի Սէր•ի, կացեալ ամս Գ (3). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) եւ աւուրս ԺԵ (15): Սորա կոչէին մականուն Խոզբերան: Զկնի այս պապուս սկսան փոխել զանուանսն պապքն Հռոմա:

ՊԽԴ (844) Եկաց կայսր Հռոմա Կլաւդայրն ամս Ժ (10) եւ որդի նորա Լաւիզ ամս Ե (5): Սա եղեւ յոյժ բարի քրիստոնեա:

Ի Սորա աւուրս Տա•իկք յԱփրիկոյ եկեալ նաւուք ի Հռոմ եւ կողոպտեցին զտա•ար սուրբ առաքելոյն Պետրոսի եւ Պաւղոսի եւ զամենայն սահմանսն Հռոմա: Այլ ի դառնալ նոցա յԱփրիկէ, ուստի եկեալ էին, ընկղմեցան ի ծովն:

ՊԽԶ (846) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Ե (5)-երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Կիտաւազդա, կացեալ ամս Ը (8), ամիսս Դ (4) եւ աւուրս Զ (6), յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) /144բ/ եւ աւուրս ԺԵ (15): Սա շինեաց զքաղաքն, որ կոչի Լէաւնիանէ եւ շինեաց զտա•ար սրբոյ Աստուածածնին, որ կոչի Նոր, եւ այլ բազում տա•արս շինեաց:

ՊԾԲ (852) Դարձեալ եկաց կայսր Հռոմա Կլաւդայր Լաւիզ որդով իւրով ամս Ե (5):

ՊԾԴ (854) Եղեւ պապ ի Հռոմ Բէնէդիքտոս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Բ (2), ամիսս Է (7) եւ աւուրս Ե (5). յետ որոյ կացեալ աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Սա աւրէնս եդ կլէրիկոսացն կարգաւորապէս կեալ:

ՊԾԶ (856) Եղեւ պապ ի Հռոմ Նիկաւլայոս ամս Թ (9), ամիսս Զ (6) եւ աւուրս Թ (9): Սա բանադրեաց յաւուրսն իւր երկուս կայսերս` զմինն ի կողմ արեւելեան, որ կոչէր Միխայիլ, վասն Իգնատիոսի, զոր ընկեցեալ էր յաթոռոյ առանց իրաւանց եւ զհիւսիւսայինն, որ կոչէր Կլաւդայր, վասն հար•ին իւրոյ Վալտրիա: Սա կարգեաց` զի յետ մահուան պապուն, կարտնարքն ժողովեալ ընտրեսցեն պապ, էթէ Հռոմայեցի եւ էթէ յայլազգաց:

ՊԾԷ (857) Եկաց կայսր Հռոմա Կլաւդայր ամս ԺԸ (18): …

ՊՀԶ (876) Եկաց կայսր Հռոմա Ջառլ Երկրորդ, կացեալ ամ Ա (1) եւ ամիսս Ը (8): Ի ժամանակս սորա արշաւեցին Տա•իկք. /145ա/ յԻտալիա եւ այրեցին զտա•արն սրբոյն Բէնէդիքտոսի, որ է Իմունդ Կարսինն:

ՊՀԷ (877) Եկաց կայսր Հռոմա Ջառլ Երրորդ ամս Ը (8): …

ՊՁ (880) Եղեւ պապ ի Հռոմ Ադրիանոս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Բէնէդիքտոսի, կացեալ ամ[ս] Ա (1) եւ ամիսս Դ (4): Սա աւրէնս եդ զի կայսերքն մի ձեռնարկեսցեն յընտրութիւն պապուն: …

ՊՁԹ (889) Եղեւ պապ ի Հռոմ Ֆորմոսիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ե (5) եւ աւուրս Ը (8):

Առ սովաւ եկաց կայսր ի Հռոմ Կլաւդայր ամս Դ (4):

Եւ անտի ի հետ սկսան լինել կայսերք յաշխարհէն Իտալիոյ եւ ելաւ կայսերութիւնն ի ձեռանէ Ֆրանցիզացն կամաւ Հռոմայեցոցն, վասն զի զայնու ժամանակաւ ոչ աւգնէին Ֆրանցէզքն Հռոմա ընդդէմ Լունկուպարտացն, որ նեղէին զաշխարհն Հռոմա:

ՊՂԲ (892) Եկաց կայսր յԻտալիայ Պրն•եր ամս Ը (8): …

/145բ/ ՊՂԶ (896) Եղեւ պապ ի Հռոմ Յոհանէս Ժ (10)-երորդ, կացեալ ամս Բ (2) եւ աւուրս ԺԵ (15): Սա պատերազմեցաւ ընդ Հռոմայեցիսն: …

ՋԲ (902) Եղեւ պապ ի Հռոմ Սէր•իոս Երրորդ Հռոմայեցի, որդի Բէնէդիքտոսի քահանայի, կացեալ ամս Է (7), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԶ (16): Սա վերստին շինեաց զտա•արն Լադրանու: Առ սովաւ եղեւ կայսր Ոյկն ամս Զ (6) յԻտալիա` հանդերձ Պրն•եր որդով իւրով: Ի ժամանակ[ս] սորա ազգն Ունգռաց, որ բնակեալ են առ գետովն Տաւնաւոյ, աւարեցին զաշխարհն Սպանիոյ:

Եւ յայնմ ժամանակի աստեղք երեւեցան յերկինս ի ձեւ հրեղէն նետից:

ՋԸ (908) Եկաց կայսր Բրն•եր ամս Ը (8): …

ՋԺԲ (912) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս ԺԱ (11)-երորդ, կացեալ ամս ԺԴ (14), ամիսս Բ (2) եւ աւուրս ԺԴ (14): Սա պատերազմեալ ընդ Տա•իկսն, վարեաց զնոսա յԻտալիոյ ի Սիկիլիա /146ա/ եւ շինեաց զտա•արն ի Լադրանն:

ՋԺԵ (915) Եկաց կայսր Կլաւդայրն ամս Գ (3):

ՋԺԷ (917) Եկաց կայսր Բրն•եր ամս ԺԱ (11): …

ՋԻԹ (929) Եղեւ պապ ի Հռոմ Յահանէս ԺԲ (12)-երորդ կացեալ ամս Դ (4), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԴ (14): Սա էր որդի պապուն Գրիգորի Չորրորդին:

ՋԼ (930) Եկաց առաջին կայսր յԱլամնաց Աւդն, կացեալ ամս Զ (6): Եւ աստ փոխեցաւ կայսերութիւնն յԻտալացոցն յԱլամանսն: …

ՋԼԷ (937) Եղեւ կայսր Աւդն հանդերձ Աւդուն որդով իւրով, կացեալ ամս ԺԸ (18): Սա մի անգամ յաղթեցաւ ի Կալավրացոցն եւ յետոյ յաղթեաց նոցա եւ անտ գտեալ զմարմին Բարթողոմէոսի եւ եբեր ի Հռոմ, կամեցեալ տանել յաշխարհն իւր եւ ոչ բաւեալ մեռաւ անդ եւ մնաց նշխար սրբոյն ի Հռոմ: …

ՋԽԲ (942) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս ԺԴ (14)-երրորդ ի գաւառէն Վիելադա, որդի Ալպրիկ իշխանին Հռոմա, կացեալ ամս Զ (6): …

/146բ/ ՋԾԱ (951) Եղեւ պապ Ի Հռոմ Յոհաննէս ԺԴ (14)-երրորդ, կացեալ ամս Է (7) եւ ամիսս ԺԱ (11): Զսա կալեալ Պետրոս Բրովաւստն, յարգելանս էդ զնա ի բերդն Սայնթ-Անջլն եւ ապա առաքեցաւ յաքսորս ի Գամբանիտ. եւ յետ Ժ (10) ամսոյ եւ ԻԶ (26) աւուր դարձաւ ի Հռոմ. եւ կայսրն Աւդ տանջեաց սաստիկ զհալածաւղսն իւր:

ՋԾԷ (957) Եկաց կայսր Աւդն Երրորդ ամս ԺԲ (12). եւ յետ սորա դատարկ եկաց կայսերական աթոռն ամս ԺԲ (12):

ՋԿԱ (961) Եղեւ պապ ի Հռոմ Բէնէդիքտոս Զ (6)-երրորդ ամ[ս] Ա (1) եւ ամիսս Զ (6): Սա եդաւ ի բանտի ի Սայնթ-Անջլն եւ անդ խեղդեաց զնա Սինքիոս:

ՋԿԴ (964) Եկին Տա•իկք ի վերայ Գաբամիոյ: …

ՋՀԱ (971) Եղեւ պապ ի Հռոմ Պաւնեֆանց Է (7)-երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ը (8), ամիսս Զ (6): Սա աւգնութեամբ կայսերն կալաւ բազումք ի Հռոմայեցոցն եւ պատժեաց:

ՋՀԲ (972) Եկաց թագաւոր Ֆրանսին Հոյր Ջաբն. եւ յետ մահուան նորա եկաց Հեռի իր որդին:

ՋՀԴ (974) Եղեւ սով սաստիկ: …

ՋՁ (980) Եկաց կայսր Հեռի Առաջին ամս ԺԲ (12) եւ ամիսս Զ (6). եւ յետ /147ա/ նորա եկաց աթոռն առանց կայսեր ամս Բ (2):

Եւ պարտ է գիտել, որ բազում գտանի ի պատմագիրսն Հեռի թագաւոր քան թէ կայսր, վասն որոյ յորժամ առաջին Հեռի լուիցես ի պատմութիւնս, դու այնպէս իմացիր, թէ ի կայսերս: Սա եղեւ առաջին կայսր, որոյ անուն էր Հեռի. նոյնպէս եւ յորժամ Քուռաթ լուիցես առաջին եւ երկրորդ` այնպէս իմացիր: …

ՋՂԲ (992) Եկաց կայսր Քուռաթ Առաջին ամս ԺԶ (16). յետ որոյ եկաց աթոռն առանց կայսեր ամս ԻԳ (23): Յաւուրս սորա մեռաւ թագաւորն Ըռաւպէրտ եւ եթող Բ (2) որդիս` զՀոյը եւ զՀեռի. եւ էր Ըռաւպերտն տուկ Պրկոյնին: …

ՋՂԷ (997) Մեռաւ Ըռիջառդ տուկն Նորմանդոյ. յետ որոյ եկաց իր որդին Ըռիջառդն: …

ՋՂԹ (999) Եղեւ պապ ի Հռոմ Սեղբեստրոս Երրորդ, կացեալ ամս Դ (4), ամիս[ս] Ա (1) եւ աւուրս Թ (9): Սա էր յոյժ գիտնական. եւ էր կացեալ հայր վանից եւ ապա եղեւ արքեպիսկոպոս Ըռաւանոյ եւ յետոյ եղեւ պապ /147բ/: Յաւուրս սորա կատարեցաւ հազար ամն, սկսեալ ի մարմնաւորութենէն Քրիստոսի: …

[3]

ՌԺԶ (1016) Եկաց կայսր Հեռի Երկրորդ ամս ԺԱ (11). յետ որոյ եկաց աթոռն առանց կայսեր ամս ԻԴ (24): Սա եկն յԻտալիա եւ կալաւ զՊանտուլֆ բրինձն Գաբոյ եւ տարաւ կապանաւք. եւ զայլ ոք Պանտուլֆ անուն կացոյց ի տեղի նորա:

Յաւուրս սորա մտին Նորմանդքն ի Հռոմ: …

ՌԼԱ (1031) Եղեւ պատերազմ մաւտ ի սուրբ Պետրոս, զոր Ջառլն արար:

ՌԼԲ (1032) Եղեւ պապ ի Հռոմ Բենէդիքտոս Թ (9)-երրորդ կացեալ ամս ԺԴ (14): Զսա ընկեցին յաթոռո եւ եդին զՅոհաննէս եպիսկոպոսն Սապիոյ եւ կոչեցաւ Սեղբեստրոս: Եւ յետոյ ընկեցին եւ զսա եւ դարձեալ եկաց Բէնէդիքտոսն պապ: Եւ դարձեալ երկրորդ անգամ ընկեցին զԲէնէդիքտոս եւ կացուցին պապ զՅոհաննէս աւագէրէցն սուրբ Յոհաննիսի, որ է մերձ ի դուռն Լադին: Եւ դարձեալ ընկեցաւ սա հրամանաւ կայսերն Հեռէ: …

/148ա/ ՌԽԷ (1047) Եղեւ պապ ի Հռոմ Կլէմայնս Երկրորդ ամիսս Թ (9) եւ աւուրս Զ (6): Սա եղեւ կողոպտիչ եկեղեցոյ:

ՌԽԸ (1048) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն ամս Ե (5), ամիսս Բ (2) եւ աւուրս Զ (6): Առ սովաւ Ըռաւպէրտ Կիջարդ եմուտ ի Հռոմ եւ պաշարեաց զքաղաքն Դիպուրգինայ: Եւ եղեւ սով սաստիկ ընդ ամենայն տիեզերս: Յայսմ ամի երեւեցաւ լուսաւոր աստղ մի ի մէջ բոլորի լուսնին, յորժամ լուսինն նոր էր, ի մայիս ամսոյ ԺԴ (14) աւրն, յառաջին պահ գիշերոյն: …

ՌԾԳ (1053) Այրեցաւ հրով մեծ մասն Հռոմայ. եւ եղեւ յայնմ ամի երաշտութիւն սաստիկ: …

ՌԾԶ (1056) Եկաց կայսր Հեռի Երրորդ ամս ԺԵ (15): Սա յորժամ եկաց կայսր, կալաւ զհայր իւր եւ եդ ի բանտի, որ եւ անդ վախ•անեցաւ: Յաւուրս սորա Ըռաւպէրտ Կիջայրդն պատերազմեալ յաղթեաց կայսերն Կոստանդինուպաւլսի Ալէքսին: Այս Ըռաւպէրտ Կիջայրդ էր իշխան ոմն Ֆրանսէզ, եկեալ զաւրաւք ի վերայ Հռոմայ եւ ոչ կարաց առնուլ եւ անտի եմուտ յերկիրն Բոյլին եւ էառ փոքր փոքր զերկիրն ամենայն:

/148բ/ Սորա էր եղբաւրորդի մի Ըռաւ•էլ անուն, որ եղեւ թագաւոր Սիկիլիոյ: Եւ դուստր մի էր Ըռաւ•էլին, որում անուն էր Կոստանցիա, որ եղեւ մայր Ֆրտրիկ կայսերն այնմ, զոր բանադրեաց եկեղեցին եւ եհան ի ժառանգութենէ իւրմէ: Եւ դարձեալ այս Ըռաւ•էլ թագաւոր Սիկիլիոյ ծնաւ որդի մի, որում անուն էր Կիլամ. եւ սա ծնաւ զմիւս Կիլամն, որ եղեւ թագաւոր Բոյլին եւ եղեւ սա այր փառաւոր եւ արժանի յիշատակի:

Ի սորա աւուրս էր թագաւորութիւն Բոյլին յոյժ աջողակ եւ բարէլի, քան զամենայն թագաւորութիւնս: …

ՌԾԹ (1059) Եղեւ պապ ի Հռոմ Նիկաւլայոս Երկրորդ, ազգաւ Պրկոյնուն, կացեալ ամս Բ (2), ամիսս Զ (6) եւ աւուրս ԻԶ (26): Յաւուրս սորա մեռաւ Հեռի թագաւորն Ֆրանսին եւ եկաց յետ նորա Ֆիլիպ որդի նորա:

ՌԿԵ (1065) Հանկեաւ սուրբն Այմար. յետ որոյ եկաց թագաւոր Ընկլէզաց Էրարտ եղբաւրորդին իւր:

ՌՀԲ (1072) Վախ•անեցաւ կայսրն Հեռի:

ՌՀԴ (1074) Եղեւ պապ ի Հռոմ Գրիգոր ամս Ժ (10), ամիս[ս] Ա (1) եւ աւուրս Ը (8): Յաւուրս սորա էր ոմն Ալեքսանդրոս կայսր ի Կոստանդինուպաւլիս:

ՌՁ (1080) Եղեւ պապ ի Հռոմ Կլեմենդէս Երրորդ կացեալ ամս ի (20): /149ա/ Սա էր հերձուած եւ կողոպտիչ եկեղեցոյ եւ լեալ էր յառաջ եպիսկոպոս Ըռաւանոյ: …

ՌՁԶ (1086) Վախ•անեցաւ թագաւորն Կիլամ, որ զԸնկլէզաց աշխարհն առեալ էր. յետ որոյ եկաց Կիլամն իր որդին:

ՌՁԹ (1089) Եղեւ պապ ի Հռոմ Ուրբանս, որ էր ի կարգէն, որ կոչի Գլինի: Ի սորա աւուրս դուքսն Կաւտաւֆրէ, զաւրաւքն քրիստոնէից, թափեաց զԵրուսաղէմ: Կացեալ ամս ԺԱ (11), ամիսս Դ (4). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԶ (16):

ՌՂԵ (1095) Եղեւ ժողովն ի Գլէրմունթ, վասն աղաւթվորացն, որոց Փէռ կրաւնաւորն առաջնորդեաց:

ՌՂԶ (1096) Շարժեցան բազմութիւն աղաւթվորացն ի Ֆրանսէն գալ ի թափումն Երուսաղէմի եւ յԱնտիոք:

ՌՂԷ (1097) Առաւ Նիկիա եւ Անտիոք յանատինաց:

ՌՂԹ (1099) Առաւ Երուսաղէմ յանաւրինաց եւ տիրեաց իշխանութեանն Երուսաղէմի Կաւտաւֆրէ տը Պուլունն, որ էր տուկ Նորմանդիոյ:

ՌՃ (1100) Եղեւ պապ ի Հռոմ Պասկալ Երկրորդ կացեալ ամս ԺԸ (18), ամիսս Ե (5) եւ աւուրս Ը (8): Զայս Պասկալ պապ յորժամ թագէր զկայսրն Հեռի, կալան եւ զամենայն գարտինարքն եւ զդարպաս նորա, հրամանաւ կայսերն Հեռէ: Եւ յայնժամ վախ•անեցաւ Կաւտաւֆրէ տը Պոյլունն յԵրուսաղէմ: Եւ ի տաւն ծննդեանն Քրիստոսի թագաւորեաց Պաղտին եղբայրն իւր, որ եղեւ առաջին թագաւոր Երուսաղէմի:

ՌՃԱ (1101) Առաւ Սզայրն յանաւրինաց:

/149բ/ ՌՃԲ (1102) Թագաւորն Երուսաղէմի Պաղտին միւս անգամ խանգրեաց զզաւրս Մսրայ ի դաշտն Ըռամլէոյ:

ՌՃԴ (1104) Առաւ Աքա յանաւրինաց: Եւ Ըռաւպէրտ տուկն Նորմանդոյ դարձաւ յաշխարհն իւր եւ պատերազմեցաւ ընդ թագաւորն Հէռի. եւ բռնուեցաւ տուկ Ըռաւպէրտն եւ իր եղբայրն: Եւ դարձեալ եղեւ երրորդ պատերազմ քրիստոնէից ընդ Մսրցիք ի տեղին, որ կոչի Իպլին:

ՌՃԸ (1108) Վախ•անեցաւ Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցն եւ թագաւորեաց իր որդին Լաւիզն:

ՌՃԹ (1109) Առաւ Տրապաւլիս յանաւրինաց:

ՌՃԺ (1110) Առաւ Պերութ եւ Սաիտէ յանաւրինաց:

ՌՃԺԳ (1113) Թագաւորն Պաղտին չորրորդ անգամ խանգրեաց զՄսրա հեծելն ի սահմանսն Տապարիոյ:

ՌՃԺԵ (1115) Քրիստոնէքն շինեցին զՇաւպաքոյ բերդն:

ՌՃԺԸ (1118) Վախ•անեցաւ թագաւորն Երուսաղէմի Պաղտինն յերկիրն Եգիպտոսի ի տեղի մի, որ է ընդ Ֆարամին եւ ընդ Յարիշն, ի մէջ յապրիլի Բ (2) աւրն: Եւ ընտրեցին երկրորդ թագաւոր Երուսաղէմի զՊաղտին տը Պուրգն:

Եւ մեռաւ կայսրն Յունաց Ալէքսն: Եւ սկիզբն եղեւ Դամփլցեց: Եղեւ պապ ի Հռոմ Ճէլայզ Երկրորդ ամ[ս] Ա (1) եւ աւուրս ԺԵ (15):

ՌՃԺԹ (1119) Եղեւ պապ ի Հռոմ Կալիստոս Երկրորդ ամս Ե (5), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԳ (13): Եւ խեղդեցան որդիք թագաւորին Ընկլիզաց ի տեղին, որ կոչի Պարպարուն:

ՌՃԻԳ (1123) Եղեւ Ե (5)-երրորդ խանգրումն Մսրցեց ի յերկրորդ թագաւորէն Երուսաղէմի` ի Պաղտնէն:

ՌՃԻԴ (1124) Եղեւ պապ ի Հռոմ Ոնորիոս Երկրորդ ամս Ե (5), ամիս[ս] Ա (1) եւ աւուրս ԺԹ (19): Եւ առաւ քաղաքն Սուր յանաւրինաց:

ՌՃԻԶ (1126) Թագաւորն Երուսաղէմի Պաղտին խանգրեց զՄսրցիք, որ եղեւ /150ա/ Զ (6)-երրորդ խանգրումն ի տեղին, որ կոչի Մար•սաֆար յաղվեստաւս ԻԱ (21) աւրն: Յայնմ ժամանակի եղեւ Կլաւդայրն կայսր, կացեալ ամս ԺԲ (12):

ՌՃԻԹ (1129) Եղեւ պապ ի Հռոմ Ինաւսանթ Երկրորդ: Սա արար ընթհանրական ժողով յեկեղեցի սուրբ փրկչին եւ պատժեաց զՓէռ Լէաւնն եւ զիւր սահմանադրութիւնն, կացեալ ամս ԺԳ (13), ամիսս Ը (8) եւ աւուրս Ը (8):

ՌՃԼԱ (1131) Թագաւորն Երուսաղէմի Պաղտինն մեռաւ. յետ որոյ եկաց երրորդ թագաւոր Երուսաղէմի իր փեսայն Ֆուքն, որ կոչէր մականուն տ Աւն•եր: Եւ Ինաւսանթ պապն կանգնեաց զտա•արն Տոյնի:

ՌՃԼԵ (1135) Մեռաւ Հեռի թագաւորն Ընկլիզաց. յետ որոյ եկաց թագաւոր Ընկլիզաց իր եղբաւրորդին Ստեֆն: Եւ յայն ժամանակի եղեւ երկրորդ Քուռաթն ընբրուր, կացեալ ամս ԺԵ (15): Յաւուրս սորա գիտնական մի, որում կոչէին Հեռնատ, քարոզէր ի քաղաքին Հռոմայ եւ նախատէր զհարստութիւնն եւ զիշխանաբար վարիլն եկեղեցականաց, յորո քարոզութիւն բազումք ի գիտնականաց հաւանէին. այլ ի նախանձու եւ յատելութենէ եկեղեցականացն յետոյ կալան զնա եւ կախեցին զփայտէ: Եւ յայնմ ժամանակի եկաց ըմբրուր Ֆրտրիկն ամս ԼԵ (35): Զսա թագեցին ի տա•արի սրբոյն Պետրոսի: Սա ետ վերստին շինել զքաղաքն Դիպուրդինա: Եւ ի դառնալն իւր աւարեաց զգաւառն Սպաւլիտոյ յառաջի ամին թագաւորութեան իւրոյ: Սա էր այր իմաստուն եւ •արտասան, ըռատ եւ շնորհալի յամենայն իրս. եւ յետոյ դէմ եդեալ գնալ յաւգնութիւն սուրբ քաղաքին Երուսաղէմի. եւ ի •անապարհին յորժամ լոկանայր ի գետ մի փոքր անդ խեղդե /150բ/ ցաւ եւ եղեւ սուգ մեծ վասն մահուան նորա:

ՌՃԼԶ (1136) Մեռաւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն. յետ որոյ թագաւորեաց իր որդին Լաւիզն:

Ի թուին Քրիստոսի ՌՃԼԷ (1137) վախ•անեցաւ կայսրն Յունաց Կալաւժան Պաւրֆերաւիէնն մերձ յԱնաւարզա, հարեալ ի դեզուն նետէ, որ եւ յառաջ քան զվախ•անելն կացոյց յաթոռն զկրսեր որդին իւր զՄանուիլն:

ՌՃԽԱ (1141) Մեռաւ թագաւորն Ընկլիզաց Ստեֆն: …

ՌՃԽԳ (1143) Եղեւ պապ ի Հռոմ Լիւսիոս Երրորդ ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԳ (13): Յայնժամ վախ•անեցաւ թագաւորն Երուսաղէմի Ֆուքն. յետ որոյ եղեւ չորրորդ թագաւոր Երուսաղէմի Պաղտինն իր որդին:

ՌՃԽԵ (1145) Եղեւ պապ ի Հռոմ Որոգինէս Երրորդ, ազգաւ Բիզան, կացեալ ամս Ը (8), ամիսս Դ (4) եւ աւուրս Ի (20). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Բ (2):

Յաւուրս Որոգինէս պապուն սահմանացաւ Դամփլցեց կարմիր խաչ կարէլ ի փիլոնն:

ՌՃԽԶ (1146) Եղեւ երկրորդ բասա•ն Ֆռանգաց, որ եկն ընբրուրն եւ ըռէ տը Ֆրանցն: Յայսմ ամի թագեցին ընբրուր ի Հռոմ զԵ (5)-երորդն Հեռի: Եւ յորժամ թագաւորեաց առժամայն եմուտ յաշխարհն Բոյլին բազում զաւրաւք: Սա ետ զԴուսկանաց երկիրն Հռոմայ: Սա ամուսնացաւ ընդ Կոստանցիա դուստր թագաւորին Սիկիլիոյ Ըռաւ•էլին եւ յետոյ եմուտ յաշխարհն Սիկիլիոյ բռնութեամբ եւ էառ զաշխարհն մինչեւ ի Նաբլն, եւ պաշարեաց զՆաբլն ամիսս Գ (3) եւ վասն վատառողջութեանն, որ մեռանէին բազումք ի զաւրաց նորա, ելալ անտի գնաց յաշխարհն իւր. եւ յայնմ ամի ոչ կարաց հաւանեցուցանել զերկիրն զայն: Եւ յետ Դ (4) ամաց ապա եկեալ էառ զամենայն աշխարհն Բոյլին եւ պատժեաց բազումք ի հակառակացն իւրոց: Սա վախ•անեցաւ ի Բալէռմն: /151ա/ Եւ յետ մահուան նորա եղեւ մեծ հակառակութիւն յաշխարհն Ալամնաց, զի ոմանք կամեցան թագաւորեցուցանել զԱւդունն եւ ոմանք զՖիլիպն: Եւ ապա Աւդն թագաւորեաց եւ յետոյ հաշտեցաւ ընդ Ֆիլիպն. եւ ի հաշտութիւնն սպանաւ Ֆիլիպն տուրտվութեամբ ի Յալթըկրաւէն եւ Աւդն կալաւ զթագաւորութիւնն խաղաղութեամբ:

ՌՃԽԷ (1147) Պաշարեցին զԴամասկոս ընբրուրն Ալամնաց եւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն եւ ոչ կարացին առնուլ: …

ՌՃԾԴ (1154) Եղեւ պապ ի Հռոմ Ադրիանոս Չորրորդ, ազգաւ Ընկլէզ, ամս Դ (4), ամիսս Զ (6) եւ աւուրս Ի (20): Եւ յայնմ ամի Պաղտին, չորրորդ թագաւորն Երուսաղէմի, էառ զԱսխալան յանաւրինաց: Եւ վախ•անեցաւ թագաւորն Ընկլիզաց Ստեֆն. յետ որոյ թագաւորեաց Հեռի որդի Մահաւթ կայսերուհոյն:

ՌՃԾԷ (1157) Լաւիզ ըռէ տը Ֆրանցն ետ զդուստր իւր յամուսնութիւն թագաւորին Ընկլիզաց Հեռէ:

ՌՃԿԱ (1161) Եղեւ պապ ի Հռոմ Աղեքսանդրոս Երրորդ ի Դուսկլանէն, կացեալ ամս ԻԱ (21), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԻԵ (25): Յաւուրս սորա եղեն հերձուածք. եւ սա կոչեաց զնբրուրն Ֆրտրիկ գալ յուղղութիւն, վասն զի ընդունէր զհերձուածողսն: Սա սահմանեաց Բ (2) ժողովս, զմինն ի Դուրսն եւ զմիւսն ի Հռոմ, ուր գումարեցան ԽԸ (48) եպիսկոպոսունք, բաց ի հայրապետից:

ՌՃԿԳ (1163) Մեռաւ թագաւորն Երուսաղէմի Պաղտին Չորրորդն:

ՌՃԿԴ (1164) Եկաց Ե (5)-երրորդ թագաւոր Երուսաղէմի Ամառի:

ՌՃԿԷ (1167) Թագաւորն Երուսաղէմի Ամառին գնաց յԵգիպտոս եւ էառ /151բ/ զՍքանտարիա եւ զՊլպէս:

ՌՃԿԸ (1168) Թագաւորն Երուսաղէմի Ամառի խանգրեաց զՍալահատինն եւ սղարեաց զՏամիաթն Հաւոմնոյն աւգնութեամբ եւ ոչ կարաց առնուլ զնա:

ՌՃԿԹ (1169) Առին զՊլինաս անաւրէնքն ի քրիստոնէից. եւ շինեցաւ վանքն, որ կոչի Վալմունդ:

ՌՃՀ (1170) Եղեւ շարժ սաստիկ եւ փլան քաղքնի եւ բերդեր ի Սէհլն, այսինքն` Սուր, Աքքա, Տրապաւլիս, Յարկա, Լատիկն, Վալանին, Անտաք եւ այլք ի քաղաքաց քրիստոնէից եւ յանաւրինաց, յաւուր տաւնի սուրբ առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի:

ՌՃՀԱ (1171) Նահատակեցաւ սուրբն Թումաս յաշխարհին Ընկլիզաց:

Ի թուին Հայոց ՈԻԲ (1173) ի յաւգոստոս ԺԳ (13) ի հինգշաբթի փոխեցաւ առ Քրիստոս սրբազան կաթողիկոսն Հայոց տէր Ներսէս Շարակնասացն:

ՌՃՀԴ (1174) Մեռաւ թագաւորն Երուսաղէմի Ամառին եւ թագաւորեաց Զ (6)-երրորդ իր որդին Պաղտինն:

Ի թուին Հայոց ՈԻԵ (1176) կայսրն Յունաց Մանուիլն յաղթեցաւ ի Խլի• Ասլան սուլտանէն մերձ յԻկոնիա:

ՌՃՀԷ (1177) Եղեւ պապ ի Հռոմ Լիւսիոս Երրորդ ամս Դ (4), ամիսս Բ (2) եւ աւուրս ԻԵ (25):

Յայսմ ամի թագաւորն Երուսաղէմի Պաղտին Գոդին խանգրեաց զՍալահատինն ի տեղին, որ կոչի Մուն•իզարդ, ի դեկտեմբռն Բ (2) աւրն, զաւրութեամբ սրբոյ խաչին Քրիստոսի, զոր ընդ ինքեանս բարձեալ ունէին ի պատերազմն:

ՌՃՀԸ (1178) Եղեւ մեծ հարուածք ի մորեխէ:

ՌՃՀԹ (1179) Պատերազմեցաւ թագաւորն Երուսաղէմի Պաղտին ընդ Սալահատինն ի տեղին, որ կոչի Մար•ըլիուն եւ յաղթեցան զաւրքն քրիստոնէից եւ խաչն սուրբ ոչ էր հետ զաւրացն, այլ մնացեալ էր ի Տապարիա:

ՌՃՁ (1180) Մեռաւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն եւ թագաւորեաց Ֆիլիպ որդին նորա: Եւ վախ•անեցաւ կայսրն Յունաց Մանուիլն, եւ թագաւորեաց որդի նորա Ալէքսն:

/152ա/ ՌՃՁԱ (1181) Թագաւորեցուցին Երուսաղէմի Է (7)-երրորդ զփոքր Պաղտինն, զորդի մարգիզ Կիլամին, որում կոչէին Լունկսպէ: …

ՌՃՁԵ (1185) Մեռաւ թագաւորն Երուսաղէմի Պաղտին Գոգին:

ՌՃՁԶ (1186) Մեռաւ թագաւորն Երուսաղէմի Պաղտին Փոքրն եւ եկաց ի թագաւորութիւնն Ը (8)-երորդ մայր նորա, Սպիլ թագուհին եւ իր հայրգիրն Կի տը Լըզինային:

ՌՃՁԷ (1187) Կոտորեցան զաւրքն քրիստոնէից յաշխարհն Երուսաղէմի եւ կալան զթագաւորն Կի եւ անյայտ եղեւ սուրբ խաչն Քրիստոսի, ի տեղին որ կոչի Գառնահադին, ի Դ (4) աւրն ի յուլիսն: Եւ սպանվան մերձ ի Գազա լ Ռաւպէրտն մայստռն Ոսպէթլուն, Ֆրէր Ըռաւ•եր տը Մաւլին եւ մարաջախտ Դամփլուն ֆրէր Ճագ տը Մայլի, յառաջի աւրն ի մայիս, որ յառաջ էր քան զկորուստ սուրբ խաչին եւ յորժամ յաղթեցան քրիս [տ]ոնեայքն եւ անյայտ եղեւ սուրբ խաչն: Ի նոյն աւրն տուին ի Սալահատինն զԱքայ եւ ապա զԱսխալան ի Դ (4) ի սեխտեմբռն: Եւ ի հոգտեմբռ Բ (2) աւրն էառ Սալահատինն զԵրուսաղէմ եւ զամենայն Սէհլն, զարդ ի Սրոյ եւ ի Տրապաւլսոյ: Եւ ի սոյն ամի սկսաւ շմորն ընդ ըռէ տը Ֆրանցն եւ ընդ թագաւորն Ընկլիզաց:

ՌՃՁԹ (1189) Երեկ թագաւորն Կի պաշարել զԱքայ եւ ի սոյն ամի եղեւ թագաւոր Ընկլիզաց Ըռիջառդն:

/152բ/ ՌՃՂ (1190) Կայսրն Ալամնաց Ֆրտրիկն խեղդեցաւ ի գետն Սելեւկիոյ եւ թաղեցաւ յԱնտիոք: Եւ ի սոյն ամի եկաց պապ ի Հռոմ Սէլէստինոս Երրորդ Հռոմայեցի, կացեալ ամս ԻԳ (23), ամիսս Թ (9) եւ աւուրս ԺԱ (11): Սա յառաջին ամին իւր թագեաց կայսր զՀեռի, որդի Ֆրտրկին, որ թագաւորեայց ամս Թ (9): Եւ ի սոյն ամի Ֆիլիպ ըռէ տը Ֆրանց եւ Ըռիջառդ թագաւորն Ընկլիզաց եկին պաշարել զԱքա եւ ի գալն Ըռիջառդ թագաւորն Ընկլիզաց էառ զԿիպրոս կղզին ի Յունաց ի Կեռսակ տուկէն: Եւ յայսմ ամի եղեւ սկիզբն կարգաւորութեան Ալաման Ֆրէրացն:

ՌՃՂԱ (1191) Ըռէ տը Ֆրանցն եւ թագաւորն Ընկլիզաց թափեցին զԱքա յանաւրինաց ԻԲ (22) աւրն ի յունիս:

ՌՃՂԲ (1192) Կի թագաւորն Երուսաղէմի գնեաց զԿիպրոս կղզին ի թագաւորէն Ընկլիզաց: Եւ հաշիշիքն սպանին զմարգիզն: Եւ գունթն Հեռի պսակվեցաւ ընդ Զապէլ դուստր թագաւորին Ամառէ, որ յառաջ լեալ էր կին Հանֆրէի:

ՌՃՂԳ (1193) Թագաւորն Ընկլիզաց Ըռիջարդ արար սէր ընդ Սալահատինն եւ թափեաց սիրով զՃաֆն, զԱրսուֆն, զՍզայրն եւ զԳայֆազ եւ ապա գնաց յայնկոյս ծովուն եւ բռնուեցաւ ի տուկ Տաւս տը Ռիչէն:

ՌՃՂԴ (1194) Մեռաւ Կի թագաւորն Երուսաղէմի եւ Թ (9)-երրորդ թագաւորեաց եղբայր նորա Հէմրի: Յայսմ ամի Լեւոն տէրն Հայոց կալաւ զՊէմունտ բրինծն Անտաքոյ եւ զնտանեաց ի Սսոյ կլայն:

ՌՃՂԵ (1195) Ազատեցաւ Պեմունտ բրինծն ի Սսոյ կլայէն միջնորդութեամբ գունթ Հեռէ, որ արար խնամութիւն յիրենց մէջն: Եւ յայսմ ամի վարեցին զԲիզանքն ի Յաքայոյ եւ յե/153ա/տոյ մտուցին զԲիզանքն ի քաղաքն: Եւ ազատեցաւ Ըռիջառդ թագաւորն Ընկլիզաց:

ՌՃՂԶ (1196) Մեռաւ Սալահատինն եւ իր աղբայրն Սէֆտինն հայրենէթ[ա]փեց զաղբ[ո]ր որդիքն եւ ինք տիրեաց Մսրա եւ Դմշխա:

Եւ մեռաւ Հէմրի պատրիարգն Անտաքոյ, յետ որոյ եկաց պատրիարգ Պետրոս եպիսկոպոսն Տրապաւլսոյ:

Եւ եղեւ մեծ սով ի Ֆրանսն, որ աժեցաւ ցորենն իստերն Դ (4) լիվր:

ՌՃՂԷ (1197) Առին քրիստոնէքն զՃպլէթ դաւով յանաւրինաց: Եւ ընբրուրն Հեռի էառ զԲոյլն եւ զՍզիլն: Եւ յղրկեց պապն յաւգնութիւն ծովուն այս դեհիս յոլով աղաւթվորք, որ խաչ էին վերուցել: Եւ գունթ Հեռին, որ էր ի Յաքա ընկաւ ի պատուհ[ա]նէն ի վայր եւ մեռաւ:

Եւ Մէլէքըլ Յայտլն էառ զՃաֆն ի քրիստոնէից:

Եւ աժեցաւ ի Ֆրանսն սիստեր մի աղն Դ (4) լիվր:

ՌՃՂԸ (1198) Թագաւորն Կիպրոսի Հէմրի պսակուեցաւ ընդ թագուհին Զապէլ: Եւ եպիսկոպոսն Մայանսու թագեաց զԼեւոն տէրն Հայոց թագաւոր. եւ եղեւ առաջին թագաւոր Հայոց յաշխարհն Կիլիկեցոց: Եւ առաւ Պերութ: Եւ վախ•անեցաւ ընբրուր Հէռին: Եւ ալամանքն սղարեցին զԴուրունն եւ ոչ կարացին առնուլ: Եւ մնացին առանց կայսր ամս Է (7):

ՌՃՂԹ (1199) Ըռիջարդ թագաւորն Ընկլիզաց մեռաւ ի զարկուց նետի եւ թագաւորեաց իր որդին Ճուանն: Եւ Լաւիզ, որդի Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցին, պսակվեցաւ ընդ Տամպլանչն, դուստր Ալֆունս ըռէ տը Կաստէլին:

[4]

ՌՄԱ (1201) Մեռաւ Պեմունդ բրինծն Անտաքոյ եւ եկաց Պեմունդն իր որդին, որ էր կոմս Տրապաւլսոյ:

Եւ Նիլոս գետն Մսրա /152բ/ նուազեցաւ եւ եղեւ սով եւ սղութիւն մեծ յԵգիպտոս:

ՌՄԲ (1202) Եղեւ մեծ շարժն որ փլոյց զԱքա եւ զՍուր, զՃպլէթ, զԱրկա եւ մեծ մասն ի Տրապաւլսոյ եւ այլ շատ քաղքնի ի քրիստոնէից եւ յանաւրինաց: Եւ Գունթը տ ֆլանտրն խլեցաւ յիր աշխարհէն գալ յԵրուսաղէմ:

ՌՄԳ (1203) Թագաւորն Հայոց Լեւոն էառ զԱնտաք ինչու ի Դամփլն եւ կեցաւ ի ներս Գ (3) աւր: Եւ թագաւորն Ընկլէզաց Ճուանն կալաւ զԱրդուսն եւ զայլ իշխանսն ի Միրապիա:

ՌՄԴ (1204) Եսպան Մարչուֆլն զորդի Կեռսակ կայսերն: Եւ Գունթը տ Ֆլանդրն եւ տուկն Վնիժին առին զԿոստանդինուպաւլիս ի Յունաց: Եւ վազցուցին զՄարչուֆլն ընդ սոյն մի ի վայր եւ մեռաւ: Եւ թագեցին կայսր Կոստանդինուպաւլսի զՊաղտինն:

Եւ թագաւորն Կիպրոսի Հէմրի յղրկեց զիր ղալէքն ի Կիպռաւսա եւ ի Սեհլէն յԵգիպտոս, որ աւերեցին զՖաւ•ն եւ բերին մեծ շահ:

Եւ Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցն շահեցաւ ի թագաւորէն Ընկլիզաց զՆորմանդոյ երկիրն:

ՌՄԵ (1205) Մեռաւ թագաւորն Կիպրոսի Հէմրին:

ՌՄԶ (1206) Պեմունդ բրինծն Անտաքոյ էառ զՆֆինն եւ զՃպլաքարն ի յիրենց տէրոջն, որ մռտել էին ընդդէմ իր:

ՌՄԷ (1207) Թագվեցաւ ընբրուր Աւդունն ծնեալ ի Սագսոնաց. եւ սորա ամք վասն այն որ չէ գրած, որ եկեղեցոյն հակառակ եղեւ, զոր յետոյ եկեղեցոյն հրամանաւ Ֆրտրիկն ընբրուր թագվեցաւ, հակառակ Աւդին. եւ գնաց շատ զաւրաւք ի վերայ Աւդին եւ յաղթեաց նմա եւ ինքն կալաւ զաշխարհն:

Ի սոյն ամի եկաց պապ ի Հռոմ Ինաւսանթն ամս ԺԸ (18) /154ա/, ամիսս Դ (4) եւ աւուրս ԻԳ (23). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւր Ա (1): Յայսմ ամի Ֆիլիպ թագաւորն Ալամնաց սպանաւ: Եւ թագաւորն Երուսաղէմի այրեաց հրով զԸռաւչէլն: Եւ յայսմ ամի թագաւորն Հայոց Լեւոն կալաւ զՍեւաստիաւսն Հէռի որդովքն եւ զԿոստանց Խումարտիաշն եւ զՃաւսլինն եւ զՊաղտինն:

Եւ զտէր Յոհանէս կաթողիկոսն ընկեցին յաթոռոյն եւ եդին կաթողիկոս զտէր Դաւիթ Արքակաղնցին:

ՌՄԸ (1208) Պեմունտ բրինծն Անտաքոյ խանգրեաց զիւր ձիաւորքն եւ զԱնտաքոյ գումինն, որ մռտեալ էին ընդդէմ նորա. եւ վասն զի թերադրութեամբ պատրիարգին եղեւ մռտութիւնն այն. կալաւ զպատրիարգն եւ եդ ի բանդի, որ եւ անդ վախ•անեցաւ: Խոսրովշահ սուլտանն յԻկոնիոյ որդի Խլի• Ասլանին էառ զԲերդուսն ի Հայոց եւ կալաւ զտէր նորա զԳրիգոր որդի Լեւոնի:

ՌՄԹ (1209) Պատերազմեցաւ Լաշքարի կայսրն Յունաց ընդ սուլտանն յԻկոնիոյ ի Խոնաս: Եւ յաղթեալ անաւրինացն սպանաւ սուլտանն եւ եկաց ի տեղի նորա սուլտան Յազըտին Քայքաուսն:

ՌՄԺ (1210) Ամուսնացաւ ընդ թագուհին Երուսաղէմի Մարին Ճուանն, որ յետոյ կոչեցաւ ըռէ Ճուան, որ եկաց Ժ (10)-երրորդ թագաւոր Երուսաղէմի: Յայսմ ամի Լեւոն թագաւորն Հայոց էանց ի կղզին Կիպրոս եւ ամուսնացաւ ընդ Սպիլ, քոյր թագաւորին Կիպրոսի ըռէ Ոյկին:

ՌՄԺԱ (1211) Թագաւորն Կիպրոսի Ոյկն ամուսնացաւ ընդ թագուհին Ալիծ:

Եւ Կաղթեր տ Մունպլիարդն գնաց զաւրաւք ի Տամիաթն եւ անտի բերեալ շահս բազումս /154բ/: Յայսմ ամի վախ•անեցաւ կաթողիկոսն Հայոց տէր Դաւիթ եւ դարձեալ կալաւ զաթոռն տէր Յոհանէս:

ՌՄԺԲ (1212) Կաղթեր տ Մունպլիարդն գնաց յԱտալիա եւ առ զնա եւ անդ վախ•անեցաւ:

ՌՄԺԳ (1213) Եւ եղեւ մեծ պատերազմն ընդ քրիստոնեայսն ընդ Տա•իկսն յաշխարհն Սպանիոյ:

Եւ հաշիշիքն հարեալ սպանին զՊեմունդ բրինծն Անտիոքա:

ՌՄԺԴ (1214) Սպանաւ պատրիարգն Աւպէրտ յաւագ եկեղեցոջն Աքայոյ յորժամ էր ի բրսիսիոնն. յետ որոյ եկաց պատրիարգ Երուսաղէմի եպիսկոպոսն Սայիտոյ:

Եւ Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցն խանգրեաց զԱւդուն ընբրուրն Ալամնաց ի Կանդարայն, որ կոչի Պուվինս:

Եւ Լաւիզ որդի ըռէ տը Ֆրանցին խանգրեաց զթագաւորն Ընկլիզաց զըռէ Ճուանն ի գաւառն, որ կոչի Բաւըդաւ.. եւ յետոյ եղեւ ըռէ Ճուանն •որտ եկեղեցոյն Հռոմայ` տուեալ հարկս պապուն յաշխարհէն Ընկլիզաց:

ՌՄԺԵ (1215) Ինաւսանթ պապն արար ժողով ընթհանրական ի Հռոմ, վասն թափման Երուսաղէմի, ՆԻԲ (422) եպիսկոպոսաց եւ ՀԲ (72) արքեպիսկոպոսաց: Սա հրամայեաց արկանել զանկակ առաջի մարմնոյն տեառն, յորժամ բարձեալ տանիցին ուրեք, զի հաղորդեսցեն զոք:

ՌՄԺԶ (1216) Վախ•անեցաւ Ինաւսանթ պապն եւ յետ նորա եկաց պապ ի Հռոմ Ոնորիոս Երրորդ, Հռոմայեցի ազգաւ, կացեալ ամս Ժ (10), ամիսս Է (7) եւ աւուրս ԻԳ (23):

Եւ մեռաւ ընբրուրն Ալամնաց Աւդունն. եւ տիրեաց յետ նորա Ֆրտրիկն: Յայսմ ամի թագաւորն Հայոց Լեւոն էառ դաւով ի գիշերի զքաղաքն Անտիոք եւ կաց /155ա/ ոյց անդ բրինծ զԸռաւբէն, թոռն Ըռաւբինի աւագ եղբաւրն իւրոյ:

Եւ ծնաւ Զապէլ դուստր թագաւորին Լեւոնի:

Յայսմ ամի Քայքաուս սուլտանն յԻկոնիոյ պաշարեաց զբերդ Կապանն եւ կալաւ զիշխանսն Հայոց զԿոստանդին գունդուստապլն, որ կոչեցաւ Աւագ պարոն եւ զԿոստանդին, որդի տեառն Լամբրունին եւ զԿեռսակ տէրն Մաղվայոյ եւ զայլսն:

ՌՄԺԷ (1217) Եկն յայսկոյս ծովու թագաւորին Ունգռաց եւ տուկ Տաւս տը Ռիչն եւ բազմութիւն խաչվորացն Ունգռաց եւ Ալամնաց, որ եւ գնացին մինչեւ ի Թափաւրական լեռն եւ շինեցին բերդ զՋաստէլ Բլրինն Դամփլցեց: Եւ ըռէ Ճուանն եւ պատրիարգն շինեցին զՍըզայրին բերդն:

ՌՄԺԸ (1218) Վախ•անեցաւ ըռէ տը Կաստէլն, որ կոչէր Ալֆունսը լ Պաւն: Եւ թագաւորն Կիպրոսի Ոյկն վախ•անեցաւ ի Տրապաւլիս: Եւ գնացին զաւրքն քրիստոնէից ի Տամիաթն:

Յայսմ ամի թագաւորն Հայոց Լեւոն ետ գին սուլտանին զբերդն Լուլվայ եւ զԼավզատի եւ ազատեաց զկալանաւոր իշխանսն իւր:

ՌՄԺԹ (1219) Զաւրքն քրիստոնէից առին զՏամիաթն յանաւրինաց: Եւ Պեմունտ բրինծն խլեաց զԱնտիոք յեղբաւրորդոյն իւրմէ յԸռաւբինայ, տուրտվութեամբ Կիլամ Ֆարապէլին: Եւ յայսմ ամի վախ•անեցաւ թագաւորն Հայոց Լեւոն:

ՌՄԻ (1220) Ֆրտրիկն, որ տիրեալ էր աշխարհին Ալամնաց եւ Բոյլին եւ Սիկիլիոյ, թագեալ եղեւ յՈնորիոս պապէն Հռոմայ ի քաղաքն Հռոմ, ի տա•արի սրբոյն Պետրոսի:

Սա ի սկիզբն թագաւորութեան իւրոյ երեւէր բարի այր եւ հնազանդ եկեղեցոյ: Բայց յետոյ չարաչար եւ մեծամեծ /155բ/ գործս գործեաց հակառակ եկեղեցոյ:

Յայսմ ամի վախ•անեցաւ Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցն եւ թագաւորեաց որդի նորա Լաւիզն: Պարոն Վահրամ Մարաջախտն Հայոց եւ այլ իշխանքն կամեցան բռնութեամբ թագաւորեցուցանել Հայոց Ըռաւբէն բրինծն: Եւ պայլն Հայոց Կոստանդին կոտորեաց զնոսա մերձ ի Մսիս եւ պաշարեալ զքաղաքն Տարսուս ամիսս երիս եւ աւուրս ինչ. եւ առեալ զքաղաքն կալաւ զբրինծն Ըռաւրէնն եւ զիշխանսն եւ առաքեաց ի բանտի յանառիկ դղեակսն ի Բարձրբերդ եւ ի Պապեռաւնն: Եւ յայսմ ամի վախ•անեցաւ կաթողիկոսն Հայոց տէր Յոհանէս: Եւ եկաց կաթողիկոս Հայոց տէր Կոստանդին Բարձրբերդցին:

ՌՄԻ (1220) Յալատին սուլտանն Հոռմաց էառ զԿալաւնաւռաւս ի Կէռվարդէն:

ՌՄԻԱ (1221) Քրիստոնեայքն կորուսին զՏամիաթն:

ՌՄԻԱ (1221) Տէրն Պռականո պարոն Վասիլն ետ զՊռականա ի Յալատին սուլտանն եւ առ ի նմանէ ապրանք (si) զԱյուպասարն:

ՌՄԻԲ (1222) Ըռէ Ճուան թագաւորն Երուսաղէմա անցաւ ծովուն ի յայնդեհն. եւ եղեւ խնամութիւն ընդ ինք եւ ընդ ընբրուրն պապուն հ[ր]ամնաւք, զի առցէ ընբրուրն ի յամուսնութիւն զդուստրն ըռէ Ճուանին:

Ֆիլիպ որդի բրընծին պսակվեցաւ ընդ Զապէլ դուստր թագաւորին Հայոց Լեւոնի. եւ եկաց երկրորդ թագաւոր Հայոց:

Յայսմ ամի եղեւ սաստիկ շարժ եւ փլաւ Պաֆն ի Կիպրոս կղզին:

ՌՄԻԲ (1222) Ալատին սուլտանն էառ զՍիվիլա կռվով:

ՌՄԻԳ (1223) Լաւիզ ըռէ տը Ֆրանցն էառ զԸռաւչայլն:

ՌՄԻԳ (1223) Զսիր-Ատնա երկրին ամէն բերդէրն տուին ի Յալատին սուլտանն: Եւ ի սոյն ամի առին զՄաղվա սղարով ի Կեռսակէն:

ՌՄԻԴ (1224) Պեմունտ որդի բրընծին ամուսնացաւ ընդ Ալիծ թագուհին Կիպրոսի:

ՌՄԻԴ (1224) Խամարատինն էառ զՍիկի ի պարոն Կեռսակին տիկնոջէն խաբնաւք եւ զտիկինն տարան առ իր այր ի Կնիկաւնն:

ՌՄԻԵ (1225) Թագեցին զդուստր ըռէ Ճուանին ի քաղաքն Սուր եւ տարան առ ընբրուրն:

ՌՄԻԶ (1226) Եկաց երրորդ թագաւոր Հայոց Հեթում որդի Կոստանդեա պայլոյն Հայոց:

Եւ եկն պայլ ի Յաքա գունթը /156ա/ Թումասն ընդ Ֆրտրիկ ընբրուրին դեհաց:

Ֆրէրքն Ալամնաց սկիզբն արարին շինելոյ զՄաւնֆաւրթն:

Յայսմ ամի վախ•անեցաւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն եւ թագաւորեաց իր որդին Լաւիզն:

ՌՄԻԷ (1227) Յեկեղեցին Հռոմայ կանոնեցին զսուրբն Ֆրանսէզ եւ զսուրբն Անդոն ի կարգէ ֆրէր մնուրացն եւ կարգեցին տաւնք նոցա: Յայսմ ամի Ոնորիոս պապն Հռոմայ բանադրեաց զընբրուր Ֆրտրիկն. եւ ապա ի սոյն ամի վախ•անեցաւ. յետ որոյ եկաց պապ ի Հռոմ Գրիգորիոս Թ (9)-երրորդ, ազգաւ Գանբանիացի, կացեալ ամս ԺԴ (14), ամիսս Ե (5) եւ աւուրս երիս. յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Խ (40):

Եւ վախ•անեցաւ մայստռն Ոսպեթլուն ֆրէր Կարին տ Մունդակոյ:

Շինեցին զՍիզայրին բերդն եւ զՍայիտոյ: Եւ վաղջանեցաւ տէրն Պերութա սիր Ֆիլիպ տը Պլինն: Եւ Քուրետին տիրեաց Դամասկոսի:

ՌՄԻԸ (1228) Ընբրուր Ֆրտրիկն եկն յայսկոյս ծովուն եւ շինեաց զՃաֆն: Եւ թագուհին Կիպրոսի Ալիծն բաժանեցաւ յամուսնոյն իւրմէ` ի Պեմընդէ, որդոյ բրընծին Անտիոքա:

ՌՄԻԹ (1229) Ընբրուր Ֆրտրիկն արար սէր ընդ Մէլէք Քէմլն եւ դարձուցին սիրով ի քրիստոնէքն զԵրուսաղէմ եւ զՆազարէթ եւ զԼիտն:

ՌՄԼԱ (1231) Լաւնկուպարտքն առին զՊերութա քաղաքն եւ պաշարեցին զբերդն եւ ոչ կարացին առնուլ:

ՌՄԼԲ (1232) Լաւնկուպարտքն խլեցին զԿիպրոսի կզղին եւ Պերութա տէրն խանգրեաց զԼաւնկուպարտքն եւ թափեաց զկղզին ի նոցանէ:

ՌՄԼԳ (1233) Լաւնկուպարտքն տուին զԿէռինին բերդն ի Պերութա տէրն /156բ/ եւ ի Ճնուէզքն: Յայսմ ամի վախ•անեցաւ բրինծն Անտիոքա Պեմունտ կոյրն եւ եկաց բրինծ Պեմունտնանկ:

ՌՄԼԴ (1234) Պեմունտ բրինծն Անտիոքա ամուսնացաւ ընդ դուստր Հռոմայեցի գունդի միոյ, որում անուն էր Գունդ Բաւլ:

Եւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն ամուսնացաւ ընդ դուստր Բրաւվանցին գունդին եւ գնաց զաւրաւք ի գաւառն գունդ տը Պրդայնին եւ կալաւ զԱւդունն:

Յայսմ ամի սիստեր մի ցորեան աժէր ի ֆրանսն Դ (4) լիվր եւ սիստեր մի աղն` Դ (4) լիվր:

ՌՄԼԵ (1235) Վախ•անեցաւ տէրն Պերութա սիր Ճուան տը Պլինն: Եւ սիր Ճուան, Սիզայրին տէրն եւ Ոսպեթալն եւ Դամփլն պաշարեցին զՄունֆռանթն:

ՌՄԼԷ (1237) Դամփլցիք խանգրուեցան ի Դարպսակն: Եւ եկն ի Հռոմայ պատրիարգ Երուսաղէմի Ճիրաւտն:

ՌՄԼԸ (1238) Ըռէ Տըրակուն Տաւն Ճամն էառ զՎլանս քաղաքն յանաւրինաց:

ՌՄԼԹ (1239) Ըռէ տա Նաւարն եւ այլ կոմսեր եկին յայսկոյս ծովու եւ պատերազմեցան ընդ զաւրս Մսրայ մաւտ ի Խազէ: Եւ անաւրէնք յաղթեցին քրիստոնէից եւ եղեւ մեծ կոտորումն:

Եւ ամուսնացաւ ընդ թագուհին Ալիծ իշխան ոմն, որում անուն էր Ըռայուլ տը Սայշունզ:

ՌՄԽ (1240) Քրիստոնեայք Սէհլին արարին սէր ընդ սուլտանն Դամասկոսի, եւ առին յանաւրինաց սիրով զՊեաֆաւրթն, զՍաֆէթ եւ զԵրուսաղէմի ամէն երկիրն: Եւ գունդ Ըռէջարդն շինեաց զԱսխալան: Եւ դարձաւ ըռէ տը Նաւարն յիւր աշխարհն: Եւ վախ•անեցաւ Պալիան Սայիտոյ տէրն:

ՌՄԽԱ (1241) Պերութայ տէրն սկսաւ շինել զԱրսուֆ բերդն: Եւ յայնկոյս ծովու ընբրուրին ղալէքն բռնեցին զՃնուէզացն /157ա/ ղալէքն, որ զեպիսկոպոսունքն կու տանէին ի Հռոմ:

Եւ գունդ Ըռէջարդն հաստատեաց զՍէհլին հաշտութիւնն ընդ անաւրէնք եւ ազատեց զգունդ տ Մունֆաւրթն եւ զայլ իշխանսն զոր Ըռուգնատին զաւրաւարն Մսրա կալեալ էր եւ դարձաւ յիւր աշխարհքն:

Յայսմ ամի վախ•անեցաւ Գրիգոր պապն Հռոմայ. յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամ Ա (1) եւ ամիսս Թ (9):

ՌՄԽԲ (1242) Եղեւ պապ ի Հռոմ Սէլէստինոս Չորրորդն ծնեալ ի Միլանէն, կացեալ աւուրս ԺԷ (17). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամ Ա (1) եւ ամիսս Թ (9), վասն հակառակութեան ընբրուր Ֆրտրկին: Սիր Ճաւֆրէ տ Սառ•ինս, որ էր պայլ Աքայոյ, զաւրաւք Սէհլին եւ Դամփլցիքն կալան իջվանք, մաւտ ի Յասխալան: Եւ զաւրքն Մսրա եկին ի վերայ նոցա եւ պատերազմեցան ընդ Դամփլցիքն, այլ բազումք սպանան յանաւրինաց եւ այլքն փախստական դարձան: Յայսմ ամի թագուհին Ալիծ խնդրեց զթագաւորութիւնն Երուսաղէմի եւ Աքայցիք արարին ոմա• թագուհոյն եւ իւր այրկանն Ըռայուլ տը Սայշունին: Եւ յետ այնորիկ առեալ ի զաւրացն Աքայո գնաց ի Սուր եւ անտի վարեաց զԼաւնկուպարտքն, որ եւ փախստական ելան յամէն Սէհլէն:

ՌՄԽԳ (1243) Եղեւ պապ ի Հռոմ Ինաւսանթ Չորրորդն:

ՌՄԽԴ (1244) Եղեւ կրկին սէր ընդ Սէհլին քրիստոնէքն եւ ընդ սուլտանն եւ դարձոյց սուլտանն Տմըշխա եւ դարձոյց սուլտանն ի քրիստոնէքն զԵրուսաղէմ իւր ամենայն երկրովն, որ է յայսկոյս Յորդանանու` զԱրդ, զԵրիքով եւ զՆապլուզ: Եւ եկն յԱքա պատրիարգ Երուսաղէմի Ռաւպէրտն: Եւ հաշիշիքն հարին զՊալիան, տէրն Պերութայ:

Յայսմ ամի Խորազմիքն մտին յաշխարհն Երուսաղէմի /157բ/ եւ պատերազմեալ խանգրեցին զՍէհլին քրիստոնեայքն եւ կալան բազում իշխանք եւ անդ սպանուան մայստռն Դամփլուն` Ֆրէր Հերմանդ տը Փէռկաւրդն եւ մայստռն Ոսպեթլուն` Ֆրէր Կիլամ տը Ջասդէլնոյէֆն եւ Կաղթէր գունդն Ճաֆուն եւ այլ բազում եպիսկոպոսունք եւ իշխանք:

ՌՄԽԵ (1245) Ինաւսանթ պապն Հռոմա արար ժողով ընթհանրական ի Լիոն քաղաք: Եւ հանին ի ժառանկութենէ զՖրտրիկ ընբրուրն: Եւ Լաւիզ ըռէ տը Ֆրանցն խաչ էառ, վասն գալոյ յայսկոյս ծովուն: Եւ վախ•անեցաւ Պէրթ պատրիարգն Անտիոքա:

ՌՄԽԶ (1246) Վախ•անեացաւ թագուհի Ալիծն եւ թագաւորեաց Կիպրոսի Հեռի որդի իւր: Եւ պարոն Սմպատ գունդուստապլն Հայոց գնաց ի Կիուկ խանն:

ՌՄԽԷ (1247) Սուլտանն Մսրա էառ ի քրիստոնէից զՏապարիա եւ զԱսխալան:

Եւ վախ•անեցաւ Պալիան տէրն Պերութա, որ էր պայլ. յետ որոյ եկաց պայլ ի Յաքայ Ճուան տ Պլին, Արսուֆին տէրն:

Եւ վախ•անեցաւ տէրն Սայիտոյ Ճիլն. յետ որոյ եկաց տէր Սայիտոյ Ճուլիանն:

ՌՄԽԸ (1248) Լաւիզ ըռէ տը Ֆրանցն ելեալ յաշխարհէն իւրմէ բազում զաւրաւք եկն յայսկոյս ծովու եւ էջ ի կղզին Կիպրոսի յամսեանն սեխտեմպերի Իէ (27) աւրն: Եւ եկաց պայլ Աքայոյ Ճուան Ֆոնունն: Եւ եղեւ լիկադ Աւդ տը Դուսկլանն:

ՌՄԽԹ (1249) Յամսեանն մայիսի Ի (20) աւրն խլեցաւ ըռէ տը Ֆրանցն զաւրաւք ի Լիմիսնո գնալ ի Տամիաթն եւ ի յունիսի Դ (4) աւրն հասան անդ. եւ ի Ե (5) աւրն առին ցամաք պատերազմաւ. եւ ի Զ (6) աւրն առաւ Տամիաթն առանց պատերազմի: Եւ եղեւ ի Յաքա շմոր ընդ Ճնուէզքն եւ ընդ Բիզա/158ա/նքն, որ դիմացաւ ԺԸ (18) աւր. եւ կռուեցան ընդ իրար ԻԲ (22) ազգ բաբանով: Եւ դարձեալ եկաց պայլ ի Յաքա Պալիան, Արսուֆին տէրն: Եւ արար հաշտութիւն ընդ Ճնուէզքն եւ ընդ Բիզանքն Գ (3) տարու: Եւ ի սոյն ամի կոտորեցաւ ի մինայն Աքայո ՀԲ (72) նաւ ընդ մեծ եւ ընդ փոքր եւ ի Տամիաթո մինայն` ԼԲ (32) բերդնաւ եւ Ժ (10) ղալէ: Յայսմ ամի ԻԷ (27) աւրն ի նոյեմպերի ըռէ տը Ֆրանցն խլեցաւ զաւրաւք ի Տամիաթու գնալ ի Մնսուրա. եւ հասաւ ի Մնսուրայ ի դեկտեմպերի ԻԲ (22) աւրն: Եւ ի տեղին, որ կոչի Շիրիմսահ գտան յանաւրինաց զաւրացն եւ կոտորեցին զնոսա գունդ տ Արդայզն եւ Դամփլիցիք, որ քրիստոնէից զաւրացն առ[ա]ջն գնայէին (si):

Եւ յերեկորէն սպաննաւ ի զաւրացն անաւրինաց ՃԾԵ (155) եւ ի վաղուենէն, որ լուսցաւ ընդ սպաննած եւ ընդ բռնած ու ընդ խեղդած ի ջուրն կորեան գէտ հազար Տա•իկ:

Եւ ի յունվարի Ը (8) աւրն Արսուֆին տէրն Սէհլին զաւրաւքն գնաց ի Ծեծ, ի Բիւթանիա, ի Թուրքմանքն, որ անդ էին բնակել եւ կալան զգլխաւոր թուրքմնացն եւ շահեցան ան[ա]սուն ԺԶՌ (16000) ընդ մեծ եւ ընդ փոքր:

ՌՄԾ (1250) Ի փերվարի Ը (8) աւրն ըռէ տը Ֆրանցն եւ իւր զաւրքն անցան ընդ Դըննիզին գետն եւ բազումք խեղդեցան ի զաւրաց նորա ի գետն եւ ապա շահեցան քրիստոնեայքն զիջուանք զաւրացն անաւրինաց եւ կոտորեցին բազումք յանաւրինաց եւ առջնգնայք զաւրացն քրիստոնէից մտին ի գեղաքաղաքն, որ կոչի Մնսուրա եւ սկսան կողոպտել եւ շահել զինչս քաղաքին, զորս տեսեալ զաւրացն անաւրինաց, դարձան ի վերայ նոցա եւ անդ սպանին զգունդ տ Արդայզն եւ այլ գունդեր եւ հեծելվորք: Ի հինգ աւրն ի յապրիլն /158բ/ ըռէ տը Ֆրանցն իւր զաւրաւքն խլեցաւ վասն տուայտութեան, զի ոչ ունէին ուտելիք եւ կամեցան գնալ ի Տամիաթն եւ ի •անապարհին բռնուեցաւ թագաւորն եւ ամէնն` որ ի հետն էին, ի տեղի մի գեղաքաղաք, որ կոչի Շերիմսահ: Բ (2) աւրն ի մայիսն Մսրցիք սպանին զիրենց սուլտանն եւ ամիրայքն խաւսեցան վասն ազատելո զըռէ տ Ֆրանցն եւ զայլ կալանաւորքն: Եւ այրին երդմամբ հաշտութիւն ընդ իրար եւ կտրեցին գին ըռէ տը Ֆրանցին եւ այլոցն ՃՌ (100, 000) մարկ արծաթ: Եւ ազատեցաւ ըռէ տը Ֆրանցն եւ իր աղբայրքն, եւ լիկադն, եւ պատրիարգն եւ այլ բազում իշխանք եւ ձիաւորք եւ աղքատք: Եւ եկին յԱքա Ը (8) աւրն ի մայիսն: Եւ յայնժամն պարսպեց ըռէ տը Ֆրանցն զԱքայո պուրքն: Եւ եղբայր ըռէ տը Ֆրանցին Ջառլն եւ այլ գունդեր եւ իշխանք գնացին ծովուն ի յայնդեհն:

Եւ ի սեխտեմբր ամիսն Հեռի թագաւորն Կիպրոսի ամուսնացաւ ընդ Բլաժայնս դուստր բրընծին Անտիոքա: Եւ ազատեցան ի ծառայութենէն Մսրա ֆրէր Կիլամ` մայստռն Ոսպեթլուն եւ ՃԻ (120) ձիաւոր եւ մանդր մարդ մինչեւ ի ԸՃ (800): Յայսմ ամի վախ•անեցաւ ընբրուրն Ֆրտրիկ յամսեանն դեկտեմպերի ԺԳ (13) աւրն եւ եթող ժառանգ որդի մի, որում անուն էր Քուռատին, որ ապրեցաւ յետ մահուան նորա տարի Բ (2), ամիսս Ե (5) եւ աւուրս ԺԵ (15): Եւ էր այր չարաբարո իբրեւ զիւր հայրն: Ըզսմանէ ասացին էթէ մահացու դեղով ետ սպանանել զՀեռի եղբաւրորդի թագաւորին Ընկլիզաց եւ զՖրտրիկն զիւր աղբաւրորդին` զորդի ըռէ Հեռէ եւ եսպան բազում ֆրէր մնուր եւ այլ կարգաւորք բազում եւ զանազան տանջանաւք: Սա ետ փլցնել զպարիսպ Նաբլին եւ զԳաբին եւ ետ կոչ/159ա/ել զինք ընբրուր հակառակ հրամանացն եկեղեցո:

Զի ի յայնմ ժամանակի եկեղեցին ընդրեալ էր ընբրուր յաշխարհէն Ալամնաց զգունդը Կիլամ տը Հաւռլանտն, որ թագաւորեալ էր ի վերայ Ալամնաց եւ ունէր ընդ ձեռամբ զիրաւունք ընբրուրութեանն: Եւ այս Քուռաթս բանադրուեցաւ ի պապէն Հռոմայ յԻնաւսանթ Չորրորդէն եւ բանադրած մեռաւ:

Յայսմ ամի սուլտանն Հալպա գնաց բազում զաւրաւք առնուլ զաշխարհն Մսրա եւ եղեւ մեծ պատերազմ ի մէջ երկոցունց զաւրացն անաւրինաց եւ կոտորեցին սաստիկ զմիմեանս եւ յաղթեցաւ սուլտանն Հալպա եւ դարձաւ ի տուն իւր:

Յայսմ ամի Հեռի թագաւորն Ընկլիզաց էառ խաչ, վասն գալոյ ծովուն ի յայսդեհս:

ՌՄԾԱ (1251) Ըռէ տը Ֆրանցն պարսպեց զՍըզայրն եւ մեռաւ բրինծն Անտիոքա` Պեմունտն. յետ որոյ եկած բրինծ Անտիոքա եւ գունդ Տրապաւլսո իւր որդին Պեմունտն:

ՌՄԾԲ (1252) Ըռէ տը Ֆրանցն պարսպեց զՃաֆն եւ վախ•անեցաւ իւր մայրն` Պլանչն:

Եւ ըռէ տը Ֆրանցն արար ձիաւոր ի Ճաֆն զՊեմունտ բրինձն Անտիոքա:

Եւ վախ•անեցաւ Զապէլ թագուհին Հայոց:

Եւ Ճուլիան Սայէտո տէրն ամուսնացաւ ընդ Ֆիմի դուստր թագաւորին Հայոց Հեթմո:

ՌՄԾԳ (1253) Դմըշխա զաւրքն քակեցին զՏաւգն եւ զԸռիգարտանն, որ է մերձ ի Յաքա եւ ապա առին զՍայիտէ եւ սպանին առաւել քանզ ԸՃ (800) քրիստոնէ եւ տարան ծառա ԴՃ (400): Եւ ապա ի սոյն ամի ըռէ տը Ֆրանցն կրկին պարսպեաց զՍայիտէ:

Յայսմ ամի վախ•անեցաւ Հեռի թագաւորն Կիպրոսի: Եւ Հեթում թագաւորն Հայոց գնաց առ Մանկո խանն:

Ի սոյն ամի ամուսնացաւ բրինծն Անտիոքա ընդ Սպիլ, դուստր /159բ/ թագաւորին Հայոց Հեթմո:

ՌՄԾԴ (1254) Կատարեաց ըռէ տը Ֆրանցն զպարիսպն Սայետո եւ եկն ի Յաքա եւ արար ձիաւոր զՊալիան տը Պլինն, զորդի Արսուֆին տիրոջն, որ յետոյ ամուսնացաւ ընդ Բլաժայնս թագուհին Կիպրոսի:

Եւ վախ•անեցաւ Քուռաթ որդի ընբրուրին եւ յապրիլ ամսո ԻԶ (26) աւրն:

Ըռէ տը Ֆրանցն նաւեցաւ գնալ ծովուն ի յայնդեհն եւ եթող ի Յաքա Ճ (100) ձիաւորով զսիր Ճաւֆրէ տ Սառ•ինն, որ էր սենեսջալ Երուսաղէմի եւ պայլ Աքաո:

Եւ եկն ի Յաքա պատրիարգ Անտիոքա Աւբիս Ճնուէզն: Եւ եղեւ պայլ Աքայո Ճուան տը Պլին գունդն Ճաֆուն: Եւ ի դեկտեմպեր ամիսն մեռաւ Ինաւսանթ պապն Հռոմայ եւ յետ նորա եկաց պապ ի Հռոմ Ալիշանդր Չորրորդն: Սա էր եպիսկոպոս Աւստրիո: Եւ ետ զսուրբ Լազար Բիւթանիո եւ զԹաբաւրական լեառն Ոսպեթլուն տանն:

Յայսմ ամի յայտնեցան Աղա•արիքն եւ Իսլամպակն:

ՌՄԾԶ (1256) Հեթում թագաւորն Հայոց եկն ի Մանկո խանէն եւ արշաւեաց զաւրաւք եւ գաւառն Հոռոմոց ի Մաւռանտինն եւ ի յայլն: Եւ ի սոյն ամի ձիաւորեցոյց զանդրանիկ որդին իւր զԼեւոն: Եւ ի Յաքա սկսաւ շմորն ընդ Ճնուէզքն եւ ընդ Վնիցիանքն. եւ Գունդն եթող զԱքայո պայլութիւնն եւ եղեւ պայլ Աքայո Ճուան տը Պլին, Արսուֆին տէրն:

Ի յունիս ամսո Գ (3) աւրն եկն ի Յաքա պատրիարգ Երուսաղէմի մայստռ Ճագն, որ էր եպիսկոպոս Վէրըտաւնին: Եւ ի մայիս ամիս եկն եպիսկոպոս Աքայո մայստռ Ֆլաւրանսն, որ ձեռնադրեալ էր ի Հռոմ: Եւ վախ•անեցաւ մայստռն Դամփլուն ֆրէր Ըռնաղտ տ Վիչերն. յետ որո եղեւ մայստռ Դամփլուն /160ա/ ֆրէր Թումաս Պրարտն:

ՌՄԾԷ (1257) Աքայեցիք այրին հաշտութիւն ընդ Շամցիք, ի Յարսուֆին գետէն մինչեւ ի Պերութա սինաւռն:

Յայսմ ամի Սիրաւտ գարտինալն Ալիշանտր պապուն զաւրաւքն եմուտ յաշխարհն Բոյլին եւ տվին ի յինք զՖաւ•ն եւ զՍայն[թ] Լաւրայնդն եւ զՍիբունդն եւ զՄունթ Սայնդ Ան•լն եւ զամէն ծովեզերքն մինչեւ յԱւդրայնթն:

ՌՄԾԸ (1258) Հուլայուն խանն էառ զԱլամութ եւ կոտորեաց զհաշիշիքն: Եւ ի սոյն ամի էառ Հուլայունն զՊաղտատ: Եւ վախ•անեցաւ թագաւոր եղբայրն Հայոց պարոն Լեւոն մարաջախտն:

Թագուհին Կիպրոսի Բլաժանսն բաժնուեցաւ ի յիր այրկէն ի Պալիան Արսուֆին տիրոջն որդոյն եւ եղեւ պայլ Աքայո սիր Ճուան տը Պլին, Արսուֆին տէրն:

Եւ եկին ի Յաքա Ճնուէզացն Ծ (50) ղալէ եւ Դ (4) բերդնաւ, որոց էր գլխաւոր Ըռուս տ Լադոյրքն. եւ խանգրուեցան ի Վնիցիան ղալեացն. եւ բռնուեցան ի մէջ ընդ Աքա եւ ընդ Կայֆասն ԻԴ (24) ղալէ Ճնուէզ. եւ կորուսին Ճնուէզքն ընդ սպաննած եւ ընդ բռնած մինչեւ ի ՌՉ (1700): Եւ վարուեցան Ճնուէզքն ի Յաքայո եւ փլուցին զիրենց պուր•ն եւ գնացին Ճնուէզքն բանկեցան ի Սուր:

ՌՄԾԹ (1259) Թագաւորն Հայոց Հեթում գնաց ի յաւգնութիւն իր փեսային բրընծին ի Տրապաւլիս, զի ունէր շմոր ընդ իւր իշխանքն եւ ընդ ձիաւորքն, զոր յետոյ եղեւ խաղաղութիւն յիրենց մէջն թագուորին միջնորդութեամբն. եւ թագաւորն դարձաւ յերկիրն իւր: Եւ ձիաւորեցոյց զորդին իւր զԹորոս եւ ձեռնադրեցաւ եպիսկոպոս թագաւոր եղբայրն տէր Յոհաննէս:

Եւ գողնալով առին զՄունտաս բերդն յանաւրինա[ց], /160բ/ զոր եկեալ զաւրքն սուլտանին Հոռոմոց պաշարեաց զՄունտաս եւ նեղէր զնոսա: Եւ թագաւորն Հեթում գնաց անդր Հայոց զաւրաւքն եւ պատերազմեալ խանգրեաց զնոսա եւ կոտորեաց բազումք յանաւրինացն եւ այնպէս վերոյց զՄունտասոյ սղարն:

Յայսմ ամի եկն լիկաթ ի Յաքա ֆրէր Թումասն ի կարգէ Բրիջուրացն: Եւ դարձեալ եղեւ պայլ Աքայոյ սիր Ճաւֆրէ տը Սար•ինն:

ՌՄԿ (1260) Հուլայունն էառ պատերազմաւ զՀալպ եւ զԴամասկոս եւ զամէն Շամպն ընդ ձեռամբ արար եւ ինք դարձաւ յարեւելս, վասն զի իւր աղբայրն Մանգու խանն մեռեալ էր եւ յորժամ եհաս խապարն առ Հուլայունն յաւժարութեամբ եւ փութով կամեցաւ երթալ յարեւելս եւ առնուլ զաթոռ եղբաւրն իւրոյ այլ ոչ ժամանեաց: Եւ ի Շամպին աշխարհքն եթող ի զաւրաց իւրոց ԺՌ (10000) եւ գլխաւորք նոցա զՔիթպաւղա նուինն եւ զՊայտար նուինն, զոր ի յետ աւուրց ինչ Խութուզ սուլտանն Մսրա եկեալ ի Շամպն իւր հեծելովն պատերազմեցաւ ընդ Քիթպուղայն եւ ընդ Պայտարն ի տեղին, որ կոչի Յայն Ճալուտ. եւ յաղթեցաւ Դադարն եւ ի փախուստ դարձեալ ելին ի Շամպուն երկրէն եւ տիրեաց Շամպուն սուլտանն Մսրայ Խութուզն, որ եւ ի սոյն ամի սպանուաւ ի յիւր զաւրացն յորժամ դարձեալ գնայր ի Մսր: Եւ եկաց ի տեղի նորա սուլտան Մսրայ Պտրըտին Պէկպարսն, որ կոչէին Պնտուխտար:

Յայսմ ամի Ճուլիան Սայիտոյ տէրն ծախեց Դամփլուն զՍայիտէ եւ զՊէաֆաւրթն: Եւ Թուրքմանքն բռնեցին զՍայետոյ տէրն եւ ծախեցին ԻՌ (20000) կարմիր:

ՌՄԿԱ (1261) Վախ•անեցաւ Ալիշանտր պապն եւ եկաց պապ ի Հռոմ Ոյրբանոս Չորրորդն, որ էր յառաջ լեալ պատրիարգ Երուսաղէմայ: Սա արար բազում գարտընալք եւ պարգեւեաց զթագաւորութիւնն /161ա/ Սիկիլիոյ եւ զաշխարհն Բոյլին Ջառլին, որ էր եղբայր ըռէ տը Ֆրանցին եւ էր գունդ Ան•ուին: Եւ ետ նմա սիգեղ եւ հաստատութիւն պապն վասն վերոգրել պարգեւեացս: Եւ եդիր զինք վիգայր եկեղեցոյն, բայց յառաջ որ Ջառլն հասել էր ի Բոյլին աշխարհքն վախ•անեցաւ պապն: Եւ այս Ոյրբանոս պապս կոչեց զտուրքն, զոր Ալիշանտր պապն տուել էր Ոյսպեթլուն տանն զսուրբ Լազար Բեթանիոյ: Յայսմ ամի Պալիան Արսուֆին տէրն ծախեց զԱրսուֆն Ոյսպեթլուն: Եւ վախ•անեցաւ թագուհին Կիպրոսի Բլաժանսն: Եւ եղեւ պայլ Կիպրոսի Ոյկ տ Լըզինայն:

Պալիալաւղն էառ զԿոստընդինուպաւլիս ի Ֆռանգնոյն:

Հեթում թագաւորն Հայոց փեսայացոյց զԿոստանդին, որդի Ճաւֆրէ, տէր Սարվանտիքարին, ի դուստր իւր Ըռիթա: Եւ ի սոյն ամի մեռաւ Ճաւֆրի, տէր Սարվանտիքարին:

ՌՄԿԲ (1262) Ջառլ եղբայր ըռէ տը Ֆրանցին, որ էր գունդ Ան•ուին եւ Բրուանսին, պաշարեաց զՄարսեալն եւ էառ զնա:

Յայսմ ամի վախ•անեցաւ թագաւորահայրն Հայոց Կոստանդին աւագպարոնն: Հեթում թագաւորն Հայոց գնաց ի Մանիաւնն եւ վերոյց զսղարն եւ հացեց զբերդն. եւ ի դառնալն Խարամանն իր Թուրքման հեծելովն եկն յեռաջ թագվորին եւ պատերազմեցան ընդ միմեանս: Եւ զաւրքն քրիստոնէից յաղթեցին նոցա եւ կոտորեցին ի Թուրքմնացն բազումք եւ սպանին զեղբայր Խարամնին եւ զԲ (2) փեսայն իւր եւ ընկեցին զԽարամանն ի ձիու եւ դարձեալ հեծաւ ի յայլ ձի եւ փախեաւ:

Յայսմ ամի զաւրքն Մսրա պաշարեցին զԱնտիոք, այլ թելադրութեամբ թագաւորին Հայոց Հեթմո, շարժեցաւ Մուղալն գալ ի թափումն Անտաքոյ. եւ յորժամ լուան Մսրցիք զգալն Մուղլին ելան Յանտաքու եւ գնացին ի Դմըշխ:

/161բ/ ՌՄԿԳ (1263) Պնտուխտար սուլտանն Մսրա եկն զաւրաւք հանդէպ Աքայո եւ ի ԺԵ (15) աւրն ի յապրիլն յիշվեցոյց մինչեւ ի Յաքայոյ դուռն եւ արար պակասութիւն: Եւ գերեաց աղքատ, որ քաղքին ընդ դրուցէ գտվան: Եւ յայնմ աւուր հարեցին զսիր Ճաւֆրէ տը Սար•ինն, որ պայլ էր Աքայոյ եւ այլ բազում ձիաւորք, եւ սպանին Տաւաշիք, եւ Հեռի որդի Պեմունտ` բրընծին Անտիոքա եւ իւր ամուսինն Զապէլն, որ էր դուստր թագաւորին Կիպրոսի ըռէ Ոյկին, որով ժառանգութիւնն Երուսաղէմի հասանէր նմա: Եկին ի Յաքա եւ խնդրեցին ի Յաքայո պարոնացն զպայլութիւնն Երուսաղէմա թագաւորութեանն: Եւ աքայեցիք ընդունեցան զիրենք, բայց ումա• չայրին վասն այնոր, որ չէին բերեալ ի հետ իւրեանց զըղորդ ժառանգաւորն զիրենց որդին:

Եւ յայնժամն սիր Հեռին մնաց պայլ ի Յաքա եւ իւր ամուսինն Զապէլն դարձաւ ի Կիպրոս: Եւ ի ԺԵ (15) աւրն ի սեխտեմբռն եկն ի Յաքա պատրիարք Երուսաղէմի եւ լիկաթ Կիլամն, որ էր լեալ եպիսկոպոս Ա•անթոյ:

Յայսմ ամի Հեթում թագաւորն Հայոց եւ Ըռուգնատին սուլտանն Հոռմաց եւ Մուղալ արղուչիքն ժողովեցան յԱռակլիայ վասն սինաւռնոյն եւ բերդերոյն բաժնելո:

ՌՄԿԴ (1264) Վնիցիանացն ԾԲ (52) ղալէ ընդ դարիթ պաշարեցին զՍուր յանկարծակի եւ տէրն Սրոյ` սիր Ֆիլիպ տ Մընֆաւրթն, Ճնուէզաւքն, որ անդ կային եւ Աքայոյ աւգնութեամբն պահեց զՍուր ընդդէմ Վնիցիանացն եւ Վնիցիանքն դարձան անտի Քաշնաւք: Եւ յայնմ ամի Ի (20) ղալէ Ճնուէզացն բռնեցին զՎնիցիանացն կարվանն, որ կու գային յետեւ իրենց Ծ (50) ղալէին:

Եւ յայսմ ամի վախ•անեցաւ Ոյրբանոս պապն եւ Ճուան տը Պլին Պերութայ տէրն եւ Հոյէթն, որ էր ժառանգ Սըզայրին, եւ Զապէլ, կին Հեռէ բրընծին որդոյն:

Եւ եկաց պապ ի Հռոմ մայստռ Կի տը Սայն•իլն ի Բրուանսէն եւ կոչեցաւ Կլէմայնս Դ (4): Սա էր յոյժ գիտնական եւ իմաստուն /162ա/ այր: Առ սովաւ եկն ի Հռոմ Ջառլն եւ անդ թագեցին զնա թագաւոր Սիկելիոյ. եւ տուին ի յինք զեկեղեցոյն նշանակն. եւ կոչեցին զնա Գունֆ անուներ եկեղեցոյն: Եւ ինք երդուաւ պահել եւ մայն դնել զեկեղեցոյն իրաւունքն ընդդէմ ամէն կենդանոյ: Եւ ապա Ջառլն ելեալ ի Հռոմայ գնաց ի Բոյլն եւ պատերազմեցաւ ընդ ըռէ Մանֆրէ: Եւ ըռէ Ջառլն տիրեալ կալաւ զամենայն աշխարհն Բոյլին եւ զկղզին Սիկելիոյ, որում թագաւորեալ էր:

Եւ ըռէ տը Գաստէլ Տաւն Ալֆունսն խանգրեաց զըռէ տը Կըռնաթն եւ ըզղաւրքն անաւրինաց ի մէջ ընդ Գաւրտուայն եւ ընդ Շիպիլն. եւ սպանին յանաւրինաց ԴՌ (4000) հեծման եւ հետեւակ բազում եւ եկին ի Յաքա Սիւրաւլիվեր տը Դայրմն:

ՌՄԿԵ (1265) Պնտուխտար սուլտանն Մսրայ էառ զԱրսուֆն ի Յոյսպեթլէն եւ առին ծառա առաւել քան զհազարն ի քրիստոնէից:

Եւ երեւեցաւ ի Յաքա նշան զարմանալի լոյս պայծառ իբրեւ զթուր եւ յերկայն իբրեւ զըռումպ եւ լայնքն թիզ Ա (1), որ եկն յարեւելից կուսէ եւ դիպաւ ի Յաւագ եկեղեցոյն զանկտունն: Եւ Ոյկ տ Լըզինայն, որ էր պայլ Կիպռաւսայ, եկն յաւգն Աքայոյ ՃԼ (130) ձիաւորով: Եւ սիր Սիմուն տ Մունֆաւրթն, որ էր գունդ ի Յընկլիզաց աշխարհն եւ ունէր ի յամուսնութիւն զքոյր Ընկլիզաց թագաւորին, մռտեցոյց զիշխանքն եւ ըզաւրքն Ընկլիզաց ընդդէմ թագվորին եւ կալան զթագ[աւոր]ն եւ զիւր աղբայրն զգունդ Ըռէջառդն, զոր թագաւոր կոչէին Ալամնաց եւ զԱւտուարտն զիւր որդին, բայց Աւտուարտն ազատեցաւ ի զնտանէն եւ միաբանեցաւ ընդ բաժին մի իշխանք եւ ժողովեաց հեծեալ եւ պատերազմեցաւ ընդ գունդ Սիմուն տ Մընֆաւրթն եւ ընդ իւր ընկերքն եւ խանգրեաց զիրենք եւ յայնժամ սպաննաւ գունդ Սիմունն եւ իւր աւագ որդին եւ այլ բազում իշխանք եւ ապա պատերազմեցաւ եւ եսպան զԳունդը տ Ֆրէրն եւ ԴՌ (4000) ձիաւոր:

/162բ/ Յայսմ ամի Տաւրպայն սղարեց զՊիրն, հրամանաւ Ապաղա խանին: Եւ վախջանեացաւ թագաւոր եղբայրն Հայոց պարոն Աւշին, տէրն Կուռիկաւսոյ ԻԵ (25) աւրն ի դեկտեմբռն ի Նոյէլին գիշերն: Եւ եկին ի Յաքա Գունդ տը Նըվայրսն եւ Երարթ տ Նանդոյլ եւ Երարթ տը Վալարի քառսուն ձիաւորով:

ՌՄԿԶ (1266) Պնտուխտար սուլտանն Մսրա եկն զաւրաւք հանդէպ Աքայո Բ (2) աւրն ի յունիսն եւ եկաց անդ Ը (8) աւր եւ ապա գնաց պաշարեաց զՍաֆէթ եւ էառ զՍաֆէթ ի յուլիսի ԻԲ (22) աւրն եւ ուխտեաց ազատել զքրիստոնէքն, որ անդ կային եւ յղրկել ի Յաքա: Բայց յետ առնելոյ զբերդն կոտորեաց զամենայն բերդացիսն: Եւ ֆրէր մի Դամփլուն, որում անուն էր Ֆրէր Լիաւն, տա•կցաւ:

Եւ ի սոյն ամի Սմըլմաւթն Մսրայ զաւրաւքն եկն ի Մառի եւ խանգրեաց զՀայոց զաւրքն, որ անդ կային յամսեանն աւգոստոսի եւ եսպան զթագաւոր որդին Հայոց զպարոն Թորոս եւ բազումք ի զաւրացն Հայոց. եւ կալան զանդրանիկ որդի զպարոն Լեւոն եւ մտին յաշխարհն Հայոց գնացին մինչեւ ի Սիս եւ անտի հասան մինչեւ ի Յատանա եւ մինչեւ ի սահմանս Բարձրբերդոյ, գերեցին զաշխարհն եւ այրեցին հրով եւ դարձան բազում աւարաւ յաշխարհն իւրեանց:

Յայսմ ամի վախ•անեցաւ սիր Ճուան գունդն Ճաֆուն եւ աքայեցիք եւ Կիպռաւսայ պայլն Ոյկ տ Լըզինայն գնացին ի Ծեծ, ի Տապարիոյ սահմանքն եւ ի դառնալն խանգրուեցան ի Սաֆէթու հեծելէն, որ շահընտակ երեկ իրենց եւ եղեւ բազում պակասութիւն քրիստոնէից:

ՌՄԿԷ (1267) Պնտուխտար սուլտանն Մսրայ եկն հանդէպ Աքայոյ իւր ամէն զաւրաւքն եւ յղրկեաց սակաւ հեծել մինչեւ ի Յաքայոյ դուռն, որք ունէին նշանակ Դամփլուն եւ Ոսպեթլուն, վասն խաբելոյ զժողովուրդքն, որ արտաքոյ քաղաքին էին. եւ ապա ինք յիշվեաց իր ամէն զաւրաւքն եւ սպաննին առջեւ Աքայոյ մանտր մարդ առաւել քանզ ԵՃ (500). եւ ետ հանել զամէնին լեղին ի փորոյն եւ զմազն վարչամ քաշել եւ /163ա/ անտի գնաց ի Սաֆէթ: Եւ ապա ի ԺԶ (16) ի մայիսն դարձաւ ի Յաքայ եւ ետ քակել զջաղցնին եւ զածվնին, եւ կոտորել զայգիքն եւ ի յաղվեստաւս ամսու ի ԺԶ (16) աւրն, Լոյք տը Կրիմատն, ԻԸ (28) Ճնուէզ ղալէով, խլեց զԱքայոյ մինայն եւ այրեց Բ (2) բերդնաւ Բիզանացն եւ այլ մանտր նաւեր. եւ կացին անդ ԺԲ (12) աւր, բայց ի դառնալն ԻԸ (28) Վնիցիան ղալէ հանդիպեցան իրենց եւ բռնեցին ի Ճնուեզացն Ե (5) ղալէ սարած:

Յայսմ ամի վախ•անեցաւ թագաժառանկն Կիպրոսի Ոյկէթն եւ թագուեցաւ Ոյկ տը Լըզինայն թագաւոր Կիպրոսի յաւուր Նոյէլին, ձեռամբ Կիլամ պատրիարգին Երուսաղէմի: Եւ ի սոյն ամի Լաւիզ ըռէ տը Ֆրանսն եւ իւր որդին ըռէ տը Նաւարն եւ այլ բազում գունդեր եւ պարոնայք ի Ֆրանսէն եւ յԸնկլէզաց եւ յԱլամնաց առին խաչ ի ԻԵ (25) աւրն ի մայիսն, վասն գալոյ ի թափումն Երուսաղէմի:

ՌՄԿԸ (1268) Վախջանեցաւ Կլեմայնս պապն. յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամս Գ (3): Ի սոյն ամի Քուռաթն ի Յալամնաց որդի միւս Քուռաթին, որ էր թոռն ընբրուր Ֆրտրկին ժողովեաց զաւրս բազումս թելադրութեամբ Բիզանացն եւ Հռոմայեցոցն, որք մռտեալ էին դէմ ըռէ Ջառլին, եկն յաշխարհն եւ պատերազմեցաւ ընդ ըռէ Ջառլն: Եւ ըռէ Ջառլն խանգրեաց զնոսա եւ կոտորեաց ի նոցանէ բազումք եւ զՔուռատինն կալեալ եհատ զգլուխ նորա եւ զայլ բազում մեծամեծաց իւրոց:

Պնտուխտար սուլտանն Մսրայ էառ զՃաֆն խաբէութեամբ եւ փլոյց. եւ զՊէաֆաւրթն էառ սղարով: Եւ դարձեալ էառ զԱնտաք տուրտվութեամբ գունդուստապլին Անտիոքա, յորում անուն էր սիր Սիմուն տը Պոյլուն. եւ գերեաց զանթիւ քրիստոնեայսն, որ անդ կային: Փլոյց զԱնտաքոյ պարիսպն եւ զքաղաքն այրեաց հրով եւ եղեւ կորուստն Անտիոքայ ի ԺԷ (17) աւրն ի մայիսն: Եւ սպաննաւ ի ներքսէ քաղաքին ԺԷՌԸՃ (17800) քրիստոնէ եւ առաւ գերի առաւել քանզ ՃՌ (100000) քրիստոնէ: Եւ Դամփլցիք փրթուցին զՊաղրաս եւ զԸռոյշաւլն եւ զերկ/163բ/իրն Արասոյ: Յայսմ ամի ձեռնադրեցին կաթողիկոս Հայոց զտէր Յակոբ: Եւ ազատեցաւ ի ծառայութենէն Մսրայ պարոն Լեւոն, թագաւոր որդին Հայոց, տալով գին նմա զբերդն Դարպսակ եւ զՍընղուր Ըշխարն, որ էր խուշտաշ սուլտանին Մսրայ կայր ի ծառայութիւն Մուղլին, զոր խնդրեաց Հեթում թագաւորն ի Յապաղայ խանէն եւ ետ գին որդոյն իւրոյ:

Եւ եկաց պայլ Աքայոյ եւ գունդուստապլ Երուսաղէմի Պալիան տը Պլին, Արսուֆին տէրն:

ՌՄԿԹ (1269) Փլան ի շարժէ Սարվանտիքարն եւ Համուսն եւ Դեղընքարն եւ այլ վանորայք եւ ամրոցք եւ գեղորայք ի Սեւ լէռն:

Եւ վախ•անեցաւ ի Յաքայ սիր Ճաւֆրէ տը Սար•ինն:

ՌՄՀ (1270) Վախ•անեցաւ ի Յաքայ պատրիարգն Երուսաղէմի Կիլամն: Յայսմ ամի Լաւիզ ըռէ տը Ֆրանսն եւ իւր Գ (3) որդին եւ իւր աղբայրն գունդ տը Բոյդերն եւ իւր եղբաւրորդին գունդ տ Այրդայզն եւ այլ մեծամեծայք եկին ի Յայկըմաւրթն եւ ի Բ (2) աւրն ի յունիսն նաւեցաւ անտի իւր զաւրաւքն եւ էառ ցամաք ի Սարտայն կղզին ի բերդն, որ կոչի Գալարի եւ անտի խլեցան եւ գնացին ի Դունիզն եւ առժամայն առին զԳարդայ•ն: Եւ յետ աւուրց ինչ վախ•անեցաւ անդ Լաւիզ ըռէ տը Ֆրանսն եւ ապա վախ•անեցաւ ըռէ տը Նաւարն եւ բազում գունդեր եւ պարոնայք եւ ի հեծելէն մեռան բազումք, վասն վատառողջութեան երկրին: Եւ յետ մահուան ըռէ տը Ֆրանսին եկն ըռէ Ջառլն ի հեծելն եւ արար հաշտութիւն ընդ Դունիզին սուլտանն. եւ էառ ինք եւ այլ պարոնայքն յոլով գանձ ի սուլտանէն եւ դարձեալ անտի եկին ի Դրաբն: Եւ եղեւ սաստիկ ժղոր ծովու եւ կտրեցան Խ (40) բերդնաւ եւ կորսնվան քրիստոնեայքն եւ իւրեանց ըռզակն եւ հառնէզն, որ ի նավերն կային եւ այլն դարձան յաշխարհն իւրեանց: Եւ թագաւորեաց ի Ֆրանսն Ֆիլիպ որդի Լաւիզին:

Յայսմ ամի վախ•անեցաւ բարի թագաւորն Հայոց Հեթում յամսեանն հոգտեմբերի, /164ա/ ի սահմանս Բարձրբերդոյ ի գեղն որ կոչի Ակներ, առ եզր Պարատիս գետոյ: Սա կրաւնաւորեալ վախ•անեցաւ եւ կոչեցաւ անուն կրաւնաւորութեան նորա Մակար: Վախ•անեալ ի բարիոք ծերութեան իւրոյ տարեալ ի սուրբ ուխտն Դրազարկ թաղեցին ընդ հարս իւր: Եւ տիրեաց աշխարհին Հայոց որդին իւր Լեւոն, զոր կացուցեալ էր պարոն Հայոց ի կենդանութեան իւրում յաւուր, յորմէ հետէ ազատեաց զնա Աստուած ի ծառայութենէն Մսրայ:

ՌՄՀԱ (1271) Պարոնն Հայոց Լեւոն աւծաւ թագաւոր Հայոց ի մայրաքաղաքն Տարսուս ի տաւնի սրբո Յայտնութեանն:

Պնտուխտար սուլտանն Մսրայ էառ յՈյսպեթլէն զՀուսնաքրատն եւ ի Դամփլէն զՋասդէլ Պլանգն եւ ի բրընծէն զՃըպլաքարն եւ ի Յալամնացն զՄունֆաւրդն եւ բերդ մի ի հաշիշեցն: Եւ Տա•իկ ղալէք ԺԴ (14) կոտորեցան ի Կիպռաւս եւ բռնվեցան ի Տա•կնոյն ծառայք Վ (30000):

Յայսմ ամի սիր Հէռի տ Ալամայնն, որդի Ալամնաց թագաւորին, սպանաւ ի Վիդայրբ քաղաքն, յեկեղեցոջն ի ժամ պատարագին, ձեռամբ սիր Սիմուն տ Մընֆաւրդին որդոյնն Սիրիկէ եւ սիր Սիմունին: Եւ եկն ի Յաքայ սիր Աւտուարտ, որդի Ընկլիզաց թագաւորին, յոլով ընկերաւք: Յայսմ ամի ընտրեցին պապ Հռոմայ զարժանաւորն Գրիգորիոս, որ եկեալ էր յաղաւթվորութիւն հետ սիր Աւտուարտին եւ կայր ի Յաքայ եւ անտի եկեալ տարան զնա ի Հռոմ ի հայրապետական աթոռն: Յայսմ ամի վախ•անեցաւ Գունդը տ Բոյդերն եւ իւր կինն. ուստի ընկաւ ըռէ տը Ֆրանցին բազում գանձ, եւ գունթութիւնն Դուլուզին եւ Բոյդերին եւ Ճենվրն եւ Ավեռնն եւ այլ երկիր, զոր Գունթը տ Պոյթերն կալել է: Եւ եկն ի Յաքայ սիր Այմունն, սիր Աւտուարտին աղբայրն, սակաւ ընկերաւք: Եւ Պալալաւղ կայսրն Յունաց յղրկեց ղալէք ի վերայ Նէկրըբունթին եւ խանգրեցին զՖռանկնին եւ բռնեցին զշատ բաժին ձիաւորացն /164բ/ եւ զհեծելվորացն, որ անդ կային. եւ առին բերդ մի ի Նէկրըբունթին կղզին:

Յայսմ ամի Մուղալ հեծելն յէշվեց ի Շամբուն աշխարհն մինչեւ ի Հալպ եւ յԱնտաք եւ դարձան բազում աւարաւ:

Ի սոյն ամի սիր Աւտուարտն եւ իր աղբայրն եւ թագաւորն Կիպրոսի եւ Դամփլն եւ Ոսպեթալն եւ Ալամանքն իւրեանց զաւրաւքն ելան ի Յաքայոյ եւ գնացին ի Գագաւն եւ անդ գտան բազում Թուրքմանք եւ գերեցին զնոսա, այլ զպուր• Գագաւին, որ էր ամրոց նոցա, ոչ կարացին առնուլ:

ՌՄՀԲ (1272) Թագաւորն Կիպրոսի արար հաշտութիւն ընդ Մսրայ սուլտանն, վասն Աքայոյ: Եւ ի մայիս ամիսն սիր Այմունտ, սիր Աւտուտրտին աղբայրն դարձաւ յիւր աշխարհն: Եւ ի ԺԸ (18) աւրն մայիսոյն հաշիշի մի քշտեց սիր Աւտուարտին Ե (5) դանկ զարկք, Աքայոյ բերդին ընդ ներքսէ. եւ յորժամ աջողցաւ դարձաւ յիւր աշխարհն ի ԺԳ (13) աւրն ի սեխտեմբռն: Ի Ը (8) ի հոգտեմբռն եկն ի Յաքայ պատրիարգ եւ լիկաթ ֆրէր Թումաս տ Լընդին ի կարգէ Բրեջուրացն:

ՌՄՀԳ (1273) Գրիգոր պապն Հռոմայ արար ժողով ընդհանրական ի Լիոն քաղաք, յառջի աւրն ի մայիսն: Սիր Աւլիվեր տը Դէրմն վախ•անեցաւ ի Յաքա: Եւ ի սոյն ամի վախ•անեցաւ ի Տրապաւլիս Պեմունդ բրինծն Անտիոքա, ի մարտի ԺԱ (11) աւրն. եւ եկաց բրինծ իր որդին Պեմունտն, որ եղեւ վերջի բրինծ յազգէն իւրում:

ՌՄՀԴ (1274) Ի մարտի ԻԶ (26) աւրն Պնտուխտար սուլտանն եմուտ անթիւ զաւրաւք յաշխարհն Հայոց, խլեց զՄսայկանդարայն եւ աւերեաց զամէն երկիրն` ի Մար[ա]շայ մինչեւ ի Կուռիկաւս. էսպան անթիւ քրիստոնէք եւ հրակէզ արար զքաղաքքս եւ զգեաւղս:

Յայսմ ամի եկն ի Յաքայ սիր Կիլամ տ Ռաւսիլունն, գլխաւոր ըռէ տը Ֆրանցին ձիաւորացն, որ ի Յաքայ էին: Եւ Ճուլիան Սայիտոյ տէրն վախ•անեցաւ ի Տրապաւլիս:

ՌՄՀԵ (1275) Յունվարի ԺԵ (15) աւրն վախ•անեցաւ պապն Հռոմայ Գրիգորիոս /165ա/ եւ եկաց յետ նորա Կլէմայնս Ե (5)-երրորդն, որ Գ (3) աւր միայն ապրեցաւ. եւ յետ նորա կացուցին պապ զԱդրիանոս: Եւ ի ԺԸ (18) աւրն ի յունիսն սիր Հէռի, հայրն Կիպռաւսայ թագաւորին, խեղդեցավ ի ծովն մաւտ ի Սուր: Եւ ի Կիպռաւս վախ•անեցաւ գունթն Ճաֆուն սիր Ճագ տը Պլինն: Յայսմ ամի սիր Թուաս տը Սայնպրդինն ի Յաքայոյ ծախեց զիր գեղն, որ կոչէր Ֆագունների, Դամփլուն տանն, վասն որոյ մեծ վիրաւորութիւն եղեւ ընդ թագվորն եւ ընդ Դամփլն: Եւ ետ թագվորն փլցնել զԴամփլուն տունն ի Լիմիսոն: Եւ ելաւ թագւորն ի Յաքայոյ առանց սահմանելոյ պայլ ի Յաքա եւ գնաց ի Սուր. բայց յետ ԽԵ (45) աւուր, աղաչանաւք Ոյսպեթլուն մայվստըռին եւ այլ աքայցեց, սահմանեց պայլ Աքայոյ յիր անձինն տեղն զՊալիան տը Պլին, Արսուֆին տէրն:

ՌՄՀԷ (1277) Ի յունիս Ը (8) աւրն եկն ի Յաքայ Զ (6) ղալէ ըռէ Ջառլին. եւ էր գլխաւոր նոցա գունթ Ըռաւ•էլ տը Սայնըսվրինն եւ տիրեցին Աքայոյ եւ վարեցին զԿիպռաւսայ թագվորին գործաւորքն եւ կոչեցաւ ըռէ Ջառլն թագաւոր Երուսաղէմի: Եւ յետ Դ (4) ամսոյ լի• •արտերն Աքայոյ այրին աւմա• ըռէ ջառլին: Եւ վախ•անեցաւ ի Յաքայ Կիլամ Ըռաւսիլաւնն. եւ ի սեխտեմբռի ԺԶ (16) աւրն վախ•անեցաւ պատրիարգն Երուսաղէմի ֆրէր Թումաս տը Լընթին:

ՌՄՀԸ (1278) Մարկրիտ ամուսին Պեմունտ բրընծին եկն ծովուն յայնդեհէն: Եւ Պեմունտ բրինծն պսակվեցաւ ընդ ինք ի քաղաքն Տրապաւլիս: Եւ ի սոյն ամի վախ•անեցաւ մայստռն Ոսպէթլուն ֆրէր Ոյկ Ըռէվայլն եւ եղեւ մայստռ Ոսպէթլուն ֆրէր Նիկաւլլաւռնն:

ՌՄՀԹ (1279) Թագաւորն Կիպրոսի Ոյկն գնաց ի Սուր ԳՃԾ (350) ձիաւորով, վասն տիրելոյ Աքայոյ, այլ մայստռն Դամփլուն` ֆրէր Կիլամ տ Պիա•աւգն հակառակեցաւ նմա եւ ոչ եթող մտանել ի Յաքա, այլ դարձաւ ի Կիպռաւս եւ էառ զԴամփլուն ապրանքն եւ վարեց զֆրէրքն:

ՌՄՁ (1280) Մայստռն Ոսպէթլուն գնաց ի Տրապաւլիս, վասն հաշտեցնելոյ /165բ/ զբրինձն եւ զԴամփլցիք. եւ արար զհաշտութիւն նոցա ի յուլիս Է (7) աւրն: Եւ ի յելն ի հոգտեմբռին Ոսպէթլցիք, որ ի Մարղապն կային, ծեծեցին զԿեպլն եւ առին բազում աւար եւ դարձան եւ ի գալն նոցա, հասան նոցա ԶՃ (600) հեծման շահանդակ եւ Ոսպէթլցիք խանգրեցին զնոսա եւ սպանին ի նոցանէ ՃԾ (150) Թուրք մերձ ի Մարախի, եւ ի Յոսպէթըլցեց մեռաւ Ա (1) ֆրէր:

ՌՄՁԱ (1281) Ի փետրվարի ԺԸ (18) եկն Շամբուն հեծելն եւ պաշարեցին զՄարղապն ԲՌ (2000) հեծման եւ ԴՌ (4000) հետեւակ. եւ Ոսպէթլցիք, որ ի Մարղապն էին, պատերազմեցան ընդ նոսա եւ խանգրեցին զնոսա եւ կոտորեցին յանաւրինաց բազումք ի հեծելէն եւ ի հետեւկացն:

ՌՄՁԲ (1282) Մանկաւ Տամուր եղբայր Ապաղայ խանին ԼՌ (30000) Մուղլով եւ ԳՌ (3000) Վրացով եւ Հաւռմաց Ռ (1000) հեծելով եւ Հայոց ԲՌ (2000) հեծելով մտին յերկիրն Շամբուն եւ աւերեցին զաշխարհն մինչեւ ի դուռն Համսայ եւ անդ պատերազմեցան ընդ Ալֆի սուլտանն Մսրայ: Եւ խանգրեցին զսուլտանին զաւրքն եւ կոտորեցին ի նոցանէ անթիւ եւ շահեցան զսուլտանին խզէնայն եւ զախրուխն: Այլ Մանկաւ Տամուրն վասն վատասրտութեան իւրոյ առանց իրիք պատ•առի ի փախուստ դարձաւ. եւ յարժամ տեսին Մուղալ զաւրքն զդառնալ զգլխաւորին իւրեանց, թողին զպատերազմն եւ գնացին զհետ նորա: Եւ գնացեալ անցին ընդ գետն Եփրատա եւ մտին յաշխարհն իւրեանց: Եւ Սամաղարն ԲՌ (2000) հեծելով եւ Հայոց թագվորն իւր հեծելովն բաժնեցան ի Մանկաւ Տամուրէն եւ եկին դէպ ի Հաւռաւմք եւ ի Հայոց աշխարհն. եւ ի •անապարհին հասեալ նոցա շահանդակ. եւ կորեան ի Հայոց զաւրացն բազում մեծամեծ իշխանք եւ ի հեծելէն առաւել քանզ Ե (5) բաժինն: Եւ թագաւորն զերծեալ եմուտ յաշխարհն իւր եւ Սամաղարն անցեալ ընդ երկիրն Հայոց գնաց ի Հաւռաւմք:

ՌՄՁԳ (1283) Թագաւորն Կիպրոսի եկն ի Սուր ԲՃԾ (250) ձիաւորով: Եւ եկն ի Յաքա /166ա/ պատրիարգ եւ լիկաթ, որում անուն էր Եղիա:

ՌՄՁԴ (1284) Մեռաւ Սրոյ տէրն` սիր Ճուան տը Դուրունն. եւ յետ Խ (40) աւուր մեռաւ Պեմունտ որդի թագաւորին Կիպրոսի. եւ յետ Խ (40) աւուր վախ•անեցաւ սիր Անֆրէ տ Մունֆաւրդն, որ էր եղբայր Սրոյ տիրոջն: Եւ ի սոյն ամի ի մարտ ամիսն մեռաւ թագաւորն Կիպրոսի Ոյկ տը Լըզինայն ի քաղաքն Սուր. եւ տարան զնա հանդերձ որդովն ի Կիպռաւս եւ թաղեցաւ յաւագ եկեղեցին ի սուրբ Սոփի. եւ իւր որդին Պեմունտն թաղեցաւ ի ֆրէր մնուրքն եւ եղեւ թագաւոր Կիպրոսի Ճուանն իր որդին:

ՌՄՁԵ (1285) Վախ•անեցաւ թագաւորն Կիպրոսի Ճուան տը Լըզինայն եւ եղեւ թագաւոր իր եղբայրն Հէռի տ Լըզինայն:

Սուլտանն Մսրայ Մէլէք Մնսուրն, որ կոչէր Ալֆի պաշարեաց զՄարղապն եւ էառ զնա ի Յոսպէթլէն:

ՌՄՁԶ (1286) Հէռի թագաւորն Կիպրոսի գնաց ի Յաքայ ի ԻԵ (25) ի յունիսն եւ տիրեաց Աքայոյ եւ վարեաց զգործաւորքն ըռէ Ջառլին եւ աքայցիք այրին իր աւմա• եւ անտի գնաց ի Սուր: Եւ թագվեցաւ ի թագաւորութիւնն Երուսաղէմի, յաւուր տաւնի սրբոյ Աստուածածնին ննջմանն, ձեռամբ Սրոյ արծվիսուցն: Վախ•անեցաւ պապն Հռոմայ եւ եկաց պապ ի Հռոմ Ոնորիոս: Եւ վախ•անեցաւ Ֆիլիպ ըռէ տը Ֆրանցն. եւ եկաց յետ նորա Ֆիլիպն իր որդին: Վախ•անեցաւ թագաւորն Ըռակունաց Փէռն եւ թագաւորեաց որդի նորա Ալֆունսն:

ՌՄՁԷ (1287) Եղեւ պապ ի Հռոմ Նիկաւլայոս ի կարգէ Մնուրացն: Եւ Սիկիլիոյ ղալէքն խանգրեցին զըռէ Ջառլին ղալէքն եւ բռնեցին զբրինծն զըռէ Ջառլին որդին եւ բազում իշխանք, որ ընդ նմա էին: Եւ եկն ի Յաքայ պատրիարգ եւ լիկաթ Երուսաղէմի ֆրէր Նիկաւլ ի կարգէ Բրէջուրացն: ԺԹ (19) ի յունիսն եկն ի Յաքայ Գունդէս տ Պլայզն ձիաւորաւք եւ արար անդ բազում արդիւնք եւ ետ ողորմութիւն աղքատաց: Եւ սուլտանն Մսրայ Ալֆի Մէլէք Մնսուրն էառ զԼատիկն ի բրընձէն:

ՌՄՁԸ (1288) Վախ•անեցաւ Գունդէս տը Պլայզն ի Յաքա: Եւ եկն յայսկոյս ծովու Լուսիան, դուստր բրընձին Անտիոքա, վասն առնելոյ զժառանգութիւն եղբաւրն, որ վախ•անեալ էր: Եւ Տրապաւլսցիք արարեալ էին գումին եւ ետուն /166բ/ թոյլ մտանել Լիւսիանին ի Տրապաւլիս, այլ եմուտ ի Նֆինն եւ անդ եկաց աւգնութեամբ եւ ձեռնտվութեամբ Ոսպեթլուն տանն:

ՌՄՁԹ (1289) Վախ•անեցաւ թագաւորն Հայոց Լեւոն եւ եկաց պարոն Հայոց անդրանիկ որդի նորա Հեթում: Եւ ի ԺԴ (14) աւրն ի մարտն Ալֆի սուլտանն Մսրայ կոչեցեալն Մէլէք Մնսուր պաշարեաց զՏրապաւլիս եւ կանգնեցոյց մեծամեծ բաբան Դ (4) եւ խարապուղրայք ԼԲ (32). եւ էր համար զաւրացն անաւրինաց հեծեալ ԽՌ (40000) եւ հետեւակ ԳՃՌ (300000). եւ եկեալ ի Յաքայոյ բազումք ի յաւգնութիւն քաղաքին Տրապաւլսոյ եւ եղբայր թագաւորին Կիպրոսի Ամառին Ճ (100) ձիաւորով. եւ յետոյ եկեալ Լուսիանն եւ Ոսպեթլցիք ի Նֆին բերդէն եւ մտին յաւգնութիւն քաղաքին, այլ սոքա ամենեքեան ոչ կարացին զդէմ ունել անաւրինացն, զի նոքա զանազան մեքենայիւք եւ նաղմիւք առին զՏրապաւլիս յաւուր երեքշաբաթոջ ԻԵ (25) աւրն ի յապրիլն. եւ ի սուր սուսերի մաշեցին զքրիստոնեայսն եւ բազումք գերեցին, այլ գլխաւորք եւ մեծամեծքն, որ անդ կային, զերծեալ նաւուք գնացին յԱքա եւ ի Կիպրոս: Եւ Ճնուէզ ոմն, որում անուն էր Պնէթ Զաքարի, կայր ի Տրապաւլիս Դ (4) ղալէով եւ բերդնաւով, եւ ազատեաց ի քրիստոնէիցն աւելի քանզ ԳՌ (3000) արք եւ կանայք եւ մանկտի եւ զամենեսեանն իւր ծախաւք եւ ըռաւ•կաւք տարաւ ի Ֆամակուստն. եւ անտ արար բազում ողորմութիւն եւ ետ յընչից իւրոց աղքատ զերծելոցն մինչեւ ամենեքեան բաւականացան ապրել յաշխարհն ի Կիպրոսի:

ՌՄՂ (1290) Յաւուր Զատկին եկն ի Յաքա Ի (20) ղալէ, զոր պապն էր առաքել յաւգնութիւն Աքայոյ եւ էր գլխաւոր ղալէացն վէսքն Տրապաւլսոյ:

Յայսմ ամի սատակեցաւ սուլտանն Մսրա Մէլէք Մնսուր Ալֆին ԻԲ (22) ի նոյեմբռն եւ եղեւ սուլտան Մսրա իր որդին Աշրաֆն: Եւ ի սկիզբն սուլտ[ա]նութեան իւրոյ եսպան զՏուրնդայն, որ էր խզէնատար Մսրա, եւ ամիրայք յառաւել մեծամեծաց իւրոց ԺԴ (14):

ՌՄՂԱ (1291) Ի յապրիլի Ե (5) աւրն Աշրաֆ սուլտանն Մսրա պաշարեաց զԱքա եւ պատերազմեցաւ բաբանաւք եւ նաղմիւք մինչեւ էառ զքաղաքն յաւուր ուրբաթի ի մայիսի ԺԸ (18) աւրն: Եւ կոտորեցին զքրիստոնեայսն քաղաքին, բայց ի սակաւուց, որ զերծեալ նաւուք գնացին ի Կիպրոս զկնի թագաւորին Կիպրոսի, /167ա/ որ անտ պատահեցաւ: Եւ յառնուլ քաղաքին սպանաւ մայստռն Դամփլուն ֆրէր Կիլամ տը Պիայ•ոյգն եւ մարաջաղդն Ոսպեթլուն ֆրէր Մահէ տը Գլէրմունթն, որ բազում քաջութիւն արարեալ վախ•անեցաւ: Եւ ի միւսում աւուրն, որք ի Սուր էին քրիստոնեայք, առանց պատերազմի թողին զքաղաքն եւ գնացին նաւուք իւրեանց ի Կիպրոս: Եւ յետ սակաւ աւուրց թողին զՊերութ եւ զՍայիտէ եւ զԱնտըռտուզ եւ զՋաստէլ Բլրինն. եւ եղեւ կորուստ ամենայն Սէհլին եւ Դամփլցիք, որք եկեալ էին ի Կիպրոս, կացուցին իւրեանց մայստռ զֆրէր Դիպաթ Կաուտինն, որ էր մեծ քումանտուր Դամփլուն:

ՌՄՂԲ (1292) Վախ•անեցաւ Նիկաւլայոս պապն Հռոմայ. յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամս Գ (3), վասն նախանձու եւ անհաւանութեան կարտնարացն: Եւ ի սոյն ամի մեռաւ մայստռն Դամփլուն եւ եդին իւրեանց մայստռ զֆրէր Ճագ տ Մաւլայն: Եւ եկին ի Կիպրոս Ի (20) ղալէ, զոր պապն էր առաքել յաւգնութիւն ծովուն այսդեհիս, որոց էր գլխաւոր սիր Մանուիլ Զաքարին:

Յայսմ ամի եղեւ մոլորումն Զատկի եւ հրամանաւ կաթողիկոսին տէր Ստեփանոսի արարին ժողով ի քաղաքն Մսիս եպիսկոպոսաց եւ վարդապետաց եւ հարանց վանաւրէից. եւ հրամայեցին առնել Ըզատիկն` ըստ այլ քրիստոնէիցն յապրիլի Զ (6) աւրն եւ այլք ի վանաւրէիցն Կիլիկեցոց եւ ամենայն աշխարհն արեւելից արարին Ըզատիկն ըստ Հայոց յապրիլի ԺԳ (13):

Ի սոյն ամի սուլտանն Մսրա Աշրաֆն պաշարեաց անթիւ զաւրաւք զհայրապետանիստ դղեակն Հոռոմկլայն. եւ յետ Խ (40) աւուր էառ զնա պատերազմաւ. եւ գերեաց զհայրապետն տէր Ստեփանոս եւ զսրբութիւնսն, որ անդ էին: Եւ տարեալ զնոյն հայրապետն ի Մսր եւ եդին ի բանդն Խահրէոյ բերդին, որ եւ անդ վախ•անեցաւ եւ թաղեցաւ ի նմին բանդի: Եւ յետ սակաւ աւուրց ետուն եւ զԱպլ•իսոյ Ծակքն ի սուլտանն: Եւ պարոնն Հայոց Հեթում ետ ի սուլտանն Մսրայ զանմարտընչելի դղեակն Պեհեսնի եւ արար հաշտութիւն, վասն որոյ խաղաղացաւ աշխարհն իւր ժամանակս ինչ:

/167բ/ ՌՄՂԳ (1293) Աշրաֆ սուլտանն Մսրայ սպանաւ յիւր ամիրացն եւ զսպանաւղ նորա, որ կոչէր Պայտարայ, սպանին ծառայքն սուլտանին եւ կացուցին սուլտան զեղբայր Մէլէք Աշրաֆին, որ էր ԺԱ (11) տարոյ եւ կաղ ի մի ոտիցն:

Յայսմ ամի վախ•անեցաւ մայստռն Ոսպեթլուն ֆրէր Ճուան տ Վիլերն եւ եդին մայստռ Ոսպեթլուն զֆրէր Աւտտուբինն:

ՌՄՂԴ (1294) Եղեւ պապ ի Հռոմ Սէլէստինոս, որ էր յաշխարհէ Բոյլին, ի քաղաքէն որ կոչի Սալմուն. եւ կոչէր անուն նորա ֆրէր Փէռ տ Մուռուն, այր առաքինի, միայնակեաց: Սա կացեալ յաթոռ հայրապետութեանն ամիսս Զ (6). եւ ի սոյն ամի ել ի պապութենէն իւր կամաւ եւ ետ հրաման առնել այլ պապ, զոր կացուցին ի տեղի նորա պապ ի կարտնարացն զմի ոմն, որ կոչէր Պնէթ Կայդան եւ կոչեցաւ անուն նորա Պաւնաւֆանց: Սա էր այր ժիր եւ գործաւնեայ:

Յայսմ ամի Ճնուէզացն ԺԸ (18) ղալէ կռուցեան ի Յայաս ընդ ԼԲ (32) ղալէ եւ ընդ դարիտ Վնէցիանացն եւ շահեցան ի նոցանէ ԻԴ (24) ընդ դարիտ եւ ընդ ղալէ: